Երևան
12 °C
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան համաժողովին: Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ կրթության ոլորտի և տեխնոլոգիական համայնքի համագործակցությունը հաջողության պատմություն է:

«Կրթությունը տեխնոլոգիական համայնքի անբաժանելի ուղեկիցն է. ԱՏՁՄ-ի պատմությունն ու փորձառությունը բնութագրվում են տեխնոլոգիական կրթության ոլորտում ընդգրկուն համագործակցությամբ: Տեխնոլոգիական կրթությունը թերևս հենց այն ուղղությունն է, որտեղ ԿԳՄՍ նախարարության համագործակցությունը մասնավորի հատվածի հետ ամենաստացվածն է, ու այստեղ ԱՏՁՄ-ն շատ կարևոր դերակատարում ունի: Սովորաբար պետության հետ համագործակցությունը ստացվում է, եթե տվյալ ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր ընկերություններն ու կառույցները կազմակերպված են և ներկայացնում են իրենց օրակարգը՝ անելիքներով ու խնդիրներով։ Երբ հստակ ձևակերպված օրակարգ կա, պետությունը դառնում է աջակից՝ նպաստելով առաջարկվող լուծումներին: Ոլորտի զարգացման ճանապարհը միասին ենք անցել, ինչի համար ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել տեխնոլոգիական համայնքին՝ ինքնակազմակերպման, օրակարգի ձևակերպման և պետության հետ արդյունավետ գործընկերության համար»,- ասել է նախարարը՝ ողջունելով ԱՏՁՄ 25-րդ հոբելյանական համաժողովի մասնակիցներին:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է տեխնոլոգիական կրթության շրջանակում ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ իրականացվող համատեղ ծրագրերին՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը: Նախարարի խոսքով՝ այս ոլորտն ունի հզոր ներուժ ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս, ուստի պետական նպատակաուղղված քաղաքականությունը միտված է տեխնոլոգիական կրթության զարգացմանը, որի արդյունքը կարող է արտահանվել՝ Հայաստանը ճանաչելի դարձնելով միջազգային կրթական համակարգում:

«Տեխնոլոգիական կրթության ուղղությամբ ունենք շարունակվող հաջողություններ, ինչպես նաև բազմաթիվ անելիքներ։ Համագործակցության արդյունքում հանրակրթական դպրոցներում տարիներ շարունակ իրականացվող Արմաթ ինժեներական լաբորատորիաների ծրագրում ներկա պահին ընդգրկված է 17 հազար երեխա: Այս ծրագիրը կրթական և տեխնոլոգիական ոլորտների միջև ստեղծում է երկուստեք օգտակար սիներգիա, որը մի կողմից նպաստում է կրթության ոլորտում խնդիրների առաջադրմանը և արդյունավետ լուծմանը՝ այդպիսով ուժեղացնելով հանրակրթական համակարգը, մյուս կողմից օգտակար է նաև տեխնոլոգիական համայնքի համար, քանի որ երեխաները փոխանցում են նորարար գաղափարներ և ոգևորություն: Երեխաների հետ արդյունավետ աշխատանքն իրականում շատ մեծ արդյունք է տալիս»,- ասել է նախարարը՝ կարևորելով Արմաթ ծրագրում ընդգրկված երեխաների թվի աճը:
Նա վստահություն է հայտնել, որ ԱՏՁՄ-ի հետ պետության համագործակցությունը կշարունակվի, և կսահմանվեն այնպիսի նպատակներ ու թիրախներ, որոնք կնպաստեն ինչպես տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, այնպես էլ կրթության որակի բարելավմանը:

Նշենք նաև, որ ԿԳՄՍՆ և ԱՏՁՄ համագործակցության շրջանակում 638 հանրակրթական դպրոցներում պետական ֆինանսավորմամբ գործում են 1 070 «Արմաթ» ինժեներական աշխատանոց-խմբակներ: Սկսած 2014 թվականից՝ Կառավարությունը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում Արմաթ լաբորատորիաների գործունեությանը՝ ապահովելով խմբավարների վարձատրությունը:
Համաժողովին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը, պետական կառույցների, մասնավոր հատվածի և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ։
Համաժողովի ընթացքում ներկայացվել են Արմաթ լաբորատորիաների ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը, տեղի են ունեցել ԱՏՁՄ խորհրդի և նախագահի ընտրություններ։


Համաժողովի շրջանակում կազմակերպվել է նաև էքսպո՝ «Արմաթ» ինժեներական աշխատանոց-խմբակներ հաճախող դպրոցականների մասնակցությամբ: Նախարարը և մյուս ներկաները ծանոթացել են էքսպոյում ցուցադրված աշխատանքներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է. Ֆիդանը՝ Արաղչիին
Հայանիստում մեքենա է այրվել. կա տուժած
Շարունակվում է Հախումի կամրջի կառուցումը․ աշխատանքների մեծ մասն ավարտված է
Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չկան. դեսպանության վերջին օրերի աշխատանքը
Ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի միջամտություն ենթակա է իրավական հետևանքի. ՆԳՆ հայտարարությունը
Հանդգնեմ կանխատեսել, թե ինչպես է այս լուրը մեկնաբանելու «թալանի ու պատերազմի» կուսակցությունը. Ռուբինյան
Դիմավորման և համատեղ լուսանկարահանման արարողություն Միջուկային էներգիայի գագաթնաժողովին. տեսանյութ
IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին
Գլուխներդ պատին եք տալիս, եթե որոշում եք՝ օտար մայրաքաղաքները պետք է միջամտեն ՀՀ ընտրություններին. Ալեքսանյան
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
«Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել է հերթական խուզարկությունը
Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը. լուսանկարներ
Մակրոնն ուսումնասիրում է ՀՀ վարչապետի՝ իրական Հայաստանի քարտեզի տեսքով կրծքազարդը. լուսանկար Ֆրանսիայից
Թեհրանը հրթիռներ է արձակել Բահրեյնի Մանամա քաղաքի ուղղությամբ. կան տուժածներ և զոհ. տեսանյութ
2025-ին քննվել է անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ 464 քրվարույթ. վիճակագրություն
Ում գործից հանեցինք, դարձավ ընդդիմադիր, ով օրենք խախտեց, քրգործ հարուցեցին, դարձավ ընդդիմադիր. Սիմոնյան
Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները. կհանվեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անունները
Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել
Բողոքի ակցիաներ Մադրիդում Իրանի ուղղությամբ հարձակումները դադարեցնելու պահանջով. տեսանյութ
Մարտի 8-ին սպանություն է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթունում. կասկածյալը կալանավորվել է
Թմրանյութ պահելու կասկածանքով Երևանի խաղասրահներից մեկից ոստիկանություն է տեղափոխվել 13 քաղաքացի. մանրամասներ
Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
ՀՀ մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը. չեն կարողանում վերադառնալ Կատարից
ԱՀԾ-ն հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումների և սպասվող գործընթացների մասին
ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանա հատուցումների առավելագույն սահմանաչափը
Իրանական նավերը խորտակելն ավելի զվարճալի է, քան գրավելը. 46 նավ օվկիանոսի հատակին է. Թրամփ
Թրամփը չեղարկել է մի շարք երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի նկատմամբ ավելի վաղ եղած նավթային պատժամիջոցները
Ծննդկանի կողմից նորածնի սպանություն, առողջությանը ծանր վնաս. ընտանեկան բռնության 2025-ի վիճակագրությունը
Իրանը չի քննարկում ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ սկսելու հնարավորությունը. Արաղչի
Մարդու պապիլոմավիրուսի թեստավորման նոր ձևը դեկտեմբերից մեկնարկել է․ անպայման դիմեք պոլիկլինիկա․ Ավանեսյան
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման դադարեցում կլինի
Իրանի հետ պատերազմը գրեթե ավարտվել է. նրանք չունեն ո՛չ նավատորմ, ո՛չ օդուժ, ո՛չ կապի համակարգ. Թրամփ
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Սիսիանից մինչև Կապան ավտոճանապարհները և Քաջարան-Մեղրի հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Աշխատանքային այցով ժամանեցի Ֆրանսիա․ վարչապետ
Կոստանյանը նորվեգական ինստիտուտի փորձագիտական կազմին է ներկայացրել ՀՀ-ի արտաքին քաղաքական կարևոր ուղենիշերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ
Մալաթիայի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվողին․ գործադրել էր օդաճնշիչ ատրճանակ
Ինչպես է բացահայտվում հերթական «Զանգերի կենտրոն»-ը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
Երևանի բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT