Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը

08/02/2026 schedule12:15

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը նախ շնորհավորել է ներկաներին խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ և ընդգծել, որ նոր աշխատակարգով է՛լ ավելի են մեծացել խորհուրդների դերն ու կարևորությունը՝ դրանց մասնակցությունը տեսանելի դարձնելով տվյալ ոլորտների քաղաքականությունների մշակման գործընթացում։ ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր կարգի համաձայն՝ հասարակական խորհրդի շրջանակում պետք է քննարկվեն բոլոր ռազմավարությունները, ծրագրերն ու հայեցակարգերը, ընդ որում՝ դեռևս գաղափարի փուլում և ևս մեկ անգամ՝ արդեն նախագիծ դառնալու և շրջանառվելու ընթացքում։

505.jpg (210 KB)

«Սա նշանակում է, որ խորհուրդն արդեն պաշտոնապես ամրագրված դեր ունի ռազմավարական ծրագրերի շուրջ կարծիք հայտնելու առումով, և դրանք պետք է արտացոլվեն նաև ամփոփաթերթում կա՛մ ընդունվելով, կա՛մ եթե չեն ընդունվում, ապա ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ։ Շատ կարևոր եմ համարում նաև, որ հասարակական խորհուրդներին վերապահվել է հնարավորություն՝ ստեղծելու աշխատանքային խմբեր և դրանց շրջանակում քաղաքականությունների լավարկման ուղղությամբ կոնկրետ ուղղություններով առաջարկություններ ներկայացնել, որոնք լիազոր մարմինը կդիտարկի։

Եվ, իհարկե, շատ կարևոր եմ համարում նաև այն փոփոխությունը, որը թույլ է տալիս խորհրդին նաև հանրային առումով դառնալ ավելի տեսանելի հարթակ․ նոր ընթացակարգով պարտադիր է, որպեսզի խորհրդի նիստերը հեռարձակվեն, և սա ևս մեկ անգամ թե՛ նախարարությանը, և թե՛ խորհրդի անդամներին յուրահատուկ պատասխանատվություն և կշիռ է հաղորդում»,- ողջույնի խոսքում նշել է Ժաննա Անդրեասյանը։

506.jpg (202 KB)

Այնուհետև նախարարն անդրադարձել է օրակարգի հարցին, այն է՝ Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով ԿԳՄՍ ոլորտներում 2026 թվականին նախատեսված աշխատանքները։ Նրա խոսքով՝ որպես Կառավարության ծրագրի վերջին տարի՝ 2026 թվականը շատ կարևոր է, քանի որ ամփոփվելու է 2021-ից մեկնարկած լայնածավալ բարեփոխումների ընթացքը և գնահատվելու է, թե որքանով են սահմանված թիրախները կատարված։

Նախարարի զեկույցից հետո խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել նրան։ Ժաննա Անդրեասյանը հանգամանալից անդրադարձել է բոլոր հարցերին՝ խորհրդի անդամներին տրամադրելով համապատասխան տեղեկատվություն՝ հնչեցված դիտարկումների վերաբերյալ։

507.jpg (202 KB)

Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացնելու առաջարկներ թեմատիկ ուղղություններով տարբեր աշխատանքային խմբերի ձևավորման և դրանց համար կանոնակարգի մշակման ուղղությամբ։

508.jpg (244 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
688 դիտում

Կարվի առավելագույնը՝ Ախուրյան գետը բնականոն հուն վերադարձնելու համար. ՋԿ նախագահն այցելել է Շիրակի մարզ

Կիրանցի դպրոցականներն Ադրբեջանից 50 մ հեռու դասի են գնում, 30 մ հեռու՝ ֆուտբոլ խաղում. խաղաղությունը սա է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ունի նաև պարտադիր իրավական ուժ. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպումը․ վարչապետ

Կալուգայի Սամոյի, Ծառուկյանի և Քոչարյանի քաղաքական թիմերի մեջ կա 1 հայտարարված վարչապետի թեկնածու. Ալեքսանյան

Անցած գիշեր ՀՀ մի շարք բնակավայրերում աննախադեպ ցուրտ է գրանցվել

Քրեական ոստիկանները բացահայտել են մեթամֆետամինի պատրաստման դեպք. մանրամասներ

Իրանում պատերազմը գրեթե ավարտվել է. Թրամփ. տեսանյութ

Ինձ համար չկան տարբեր ազգեր, մեծագույն հարգանք ունենք ՀՀ-ում ապրող բոլորի նկատմամբ. վարչապետը՝ եզդի համայնքին

Սա՞ է ձեր ուժը՝ կերակրող կանանց միջոցով ընտրակաշառք բաժանեք ու թաքնվեք նրանց թիկունքում. Չախոյան

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ապրիլի 15-ին ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ

Գորիսի թատրոնի դերասանները տեսան՝ ինչպես «կանսերվի բանկեքով» խրամատները դարձան ամրացված կառույցներ. Խաչատրյան

Վարչական հսկողությունն այս դեպքում փրկություն է, «կերակրող մորը» չեն ստիպի ընտրակաշառք բաժանել. Հովհաննիսյան

Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Որպես ՀՀ քաղաքացի՝ ես էլ չունեմ արդարադատության և արդարության զգացում․ սա ֆունդամենտալ պրոբլեմ է. վարչապետ

ԿԸՀ-ն վարչական ռեսուրսի չարաշահման որևէ դեպք չի արձանագրել. Վահագն Հովակիմյան

Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը

Էսօր ասում են՝ դե լավ, կերակրող մայր է, թող ընտրակաշառք բաժանի, վաղը կասեն՝ դե լավ, ընտրություն էր, կեղծեցինք

Ընտրություններին հեռարձակումը կապահովվի ընտրողների ավելի քան 99 տոկոսը ներառող մոտ 1800 տեղամասից. ԿԸՀ նախագահ

Ասում է՝ եկեք հանրահավաք անենք իշխանությունների դեմ, որ բռնում է ընտրակաշառք բաժանելու համար. Հարությունյան

Վենսը Ուկրաինային զենքի ուղղակի մատակարարումների դադարեցումն անվանել է ԱՄՆ-ի նվաճումներից մեկը

Եթե նորածնի մայրը հանցանք է անում, ուրեմն անմե՞ղ է դառնում. Իոաննիսյան

Բոլոր ընտրակաշառք բաժանողներն ու վերցնողները ձերբակալվելու են. Ռուբինյան

Այո, դասական երաժշտության համերգը կարող է 7000 հանդիսատես հավաքել մարզահամերգային համալիրում. ԿԳՄՍ նախարար

ՀՀ մի շարք հատվածներ դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար

Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստը 2028 թվականին կանցկացվի Հայաստանում

Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը ազատ են արձակվել. սահմանվել է վարչական հսկողություն

Կանադայում ՀՀ դեսպանն ու պատգամավոր Սթիվեն Գիլբոն քննարկել են COP17-ում ՀՀ առաջնահերթությունները

500 մարզիկ 30 երկրից․ Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա Երևանում

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

ԲՏԱ նախարարն ու Բենժամեն Հադադը վերահաստատել են ռազմավարական գործընկերության ձևավորման կարևորությունը

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Կանանց ԱԱ-2027․ Հայաստանի հավաքականը տանը խոշոր հաշվով զիջել է Բելառուսի թիմին

Զինծառայող է մահացել․ ընթանում է քննություն․ ՊՆ

«Ռոսատոմի» գրեթե բոլոր աշխատակիցները լքել են Բուշերի ատոմակայանը. Լիխաչով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Հայտնի է՝ ով է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից ձերբակալված երկրորդ անձը

Էս եք, սա է վերաբերմունքը ՀՀ քաղաքացուն․ ընտրակաշառքով իշխանության փորձ կարող է անել միայն «Թույլիկ Հայաստանը»

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ