Ինչ է հայտնի Նարեկ Կարապետյանի՝ զինապարտության վերաբերյալ քրեական վարույթից․ մանրամասներ

26/01/2026 schedule18:20

Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հունվարի 26-ի հարցման՝ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է.

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) և 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) նախաձեռնված Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Նարեկ Կարենի Կարապետյանը ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար, պիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով՝ պատերազմական ժամանակ և «Զինապահության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով հաշվառվել է պահեստազորում:

Նարեկ Կարապետյանի՝ հնարավոր առողջական խնդիրների հետ կապված մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով քրեական վարույթով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի շրջանակում վերջինս ներկայացել է փորձագետներին, սակայն հրաժարվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար նախկինում պատճառ դարձած առողջական խնդրի կապակցությամբ հետազոտություններ անցնելուց:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով պարտադիր զինվորական ծառայությունից առերևույթ խուսափելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված ՀՀ քննչական կոմիտեում վարույթ կա նախաձեռնված:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1521 դիտում

Զինծառայողը հետազոտվում և բուժվում է հոժարակամ․ ավարտից հետո ներկայացվելու է ռազմաբժշկական փորձաքննության․ ՊՆ

Քաղաքաշինության կոմիտեի նախագան ամփոփել է կոմիտեի 2025ի գործունեությունը․ ինչ արձանագրումներ կան

Համընթաց ենք աշխարհի նորարարություններին․ Ավանեսյանը հետևել է ռոբոտի մասնակցությամբ վիրահատության ընթացքին

Ջրային կոմիտեն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը․ մշակվելու է ջրային ոլորտի ռազմավարական ծրագիր

Բուլղարիայի Ազգային ժողովի պատվիրակությանն է ներկայացվել «ԹՐԻՓՓ ուղի»-ն

ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի

20 մլն դրամ պետբյուջեից՝ Երիցվանքի պեղումների և վերականգման նախագծի համար․ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել

Աշտարակի մեծ կամրջի վրա բեռնատար է այրվել

Ինչ է հայտնի Նարեկ Կարապետյանի՝ զինապարտության վերաբերյալ քրեական վարույթից․ մանրամասներ

Անվավեր է ճանաչվել Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև կնքված Իսակովի հողամասի առուվաճառքի պայմանագիրը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ

Վերահաստատվել է ՍԴՀԿ աջակցությունը Կառավարության քաղաքականությանը․ վարչապետն ընդունել է Համբիկ Սարաֆյանին

Տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման 2026 թվականի առաջին բանախոսությունը

Որպես անհետ կորած որոնվող 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Ֆիզիկական երեք անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 134 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Հայաստանին անցած քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ․ Ռուբինյան

2268 տուն՝ նախկին իշխանությունների օրոք դատարկված սահմանամերձ գյուղերում․ Հայաստանը սկսվում է այդ գյուղերից

Մարգարիտա Սիմոնյանը՝ առանց կեղծամի. նա պայքարում է քաղցկեղի դեմ․ լուսանկար

Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն․ քննարկվել է ՊՆ 2025-ի հաշվետվությունը

Որպես անհետ կորած որոնվող 57-ամյա կինը հայտնաբերվել է

Առուշ Առուշանյանի հայրն անդրադարձել է Գորիսում տեղի ունեցած ողբերգական միջադեպին

Մարգարայի անցակետը պատրաստ է․ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ այցելել են այնտեղ

Գլխավոր դատախազը ոչ թե 8 մլն դրամ, այլ 1 մլն 894 հազար 300 դրամ պարգևավճար է ստացել

Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային կետեր ստեղծելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում. Կոբախիձե

Բուլղարական կողմին ռազմավարական գործընկերության առաջարկ է արվել. Արշակյան

2025-ին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ դրամ

Մկրտիչ եպիսկոպոսի կալանքի ժամկետը երկարացվել է

Ո՛չ կարողանում եք միտինգ հավաքել, ո՛չ բանավիճել. ինչքա՞ն կարելի է քաղաքական «մեռել տշել». Ալեն Սիմոնյան

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին

Օնլայն վարկ AMIO Mobile-ում

Մահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան Եսայանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ընտրանու հետ

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

ՀՀ ԱԳ նախարարի և Մոլդովայի նախագահի ելույթները՝ կարևոր իրադարձություն. մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

Տեր Արամն ու Տեր Թադեն որպես տուժողներ դատարանում են

Սոֆյա Հովսեփյանը ուզում է «կրքե՞ր» բորբոքել. նա ԱԲ-ով գեներացված նկար է հրապարակել, շարժել մարդկանց զայրույթը

Գերմանիայի և Ավստրիայի հավատացյալները ստորագրահավաք են նախաձեռնել՝ Եպիսկոպոսաց ժողովի չեղարկման նպատակով

Մառախուղ, մերկասառույց. ինչ եղանակ է սպասվում մարզերում ու Երևանում առաջիկա օրերին

ՀՀ վարչապետը բոլորին հրավիրում է իր համերգին Երևանում. Euronews-ի անդրադարձը

Կաշառք է վերցրել վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու և իբր միջնորդելու համար