ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին

25/01/2026 schedule16:47

Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումին, հայտնում է ԲՏԱ նախարարությունը:

Ֆորումի ընթացքում կայացել են բարձր մակարդակի հանդիպումներ միջազգային առաջատար ընկերությունների և գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես հանդիպում է տեղի ունեցել Schneider Electric ընկերության ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են էներգետիկ համակարգերի և հանրային ենթակառուցվածքների ոլորտում ռազմավարական համագործակցության հեռանկարները։

Հատուկ ուշադրություն է դարձվել խոշոր էներգետիկ և ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, ժամանակակից էլեկտրաէներգետիկ և խելացի էներգետիկ լուծումների ներդրմանը, ինչպես նաև Հայաստանի դերի ամրապնդմանն այս ոլորտներում։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև երկարաժամկետ ներդրումային ծրագրերը, տեխնոլոգիական փոխանցման հնարավորությունները և հետազոտական ու զարգացման (R&D) կենտրոնի ստեղծման հեռանկարները։

Ֆորումի շրջանակներում ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Ներդրումների աջակցման կենտրոնի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանի մասնակցությամբ հանդիպում է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Քուվեյթի Պետության էլեկտրաէներգիայի, ջրի և վերականգնվող էներգիայի նախարար, ֆինանսների գործող նախարար, տնտեսական հարցերի և ներդրումների պետնախարար, դոկտոր Սաբիհ Աբդուլազիզ ալ-Մուխաիզիմի հետ: Տվյալ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ կարևորելով երկու երկրների միջև համագործակցության զարգացման ներուժը։

Բացի այդ՝ նախարարի առաջին տեղակալը հանդիպում է ունեցել Dell Technologies ընկերության հիմնադիր, նախագահ և գործադիր տնօրեն Մայքլ Դելլի հետ, ինչպես նաև մասնակցել է Global Labour Resilience Index-ի 2026 թվականի թողարկմանը և որպես խոսնակ հանդես եկել պանելային քննարկմանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1065 դիտում

ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա թեկուզ տեսական մակարդակում. ՀԾԿՀ նախագահ

Արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նվազել է զոհերի և տուժածների թիվը․ ՆԳ նախարարն ամփոփել է ՓԾ 2025 թվականը

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը մեկնարկում է գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը

Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀ

Ադրբեջանը հայտարարել է այս տարվա հունվարին դեպի Հայաստան 2,4 միլիոն դոլարի ապրանք արտահանելու մասին

ՀԾԿՀ-ն հիմա շատ ավելի անկախ է և ինքնուրույն, քան երբևէ եղել է. Մեսրոպյան

Հայաստանը ավելի ճանաչելի ու գրավիչ է դառնում․ Երևանում հաճախ եմ հանդիպում Վիետնամից ժամանած զբոսաշրջիկների

Հայտնի է Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը

Պայթյուն Թալինի բենզալցակայաններից մեկում․ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար

Շուրջ 69 մլրդ դրամի ներդրում 2025-ին՝ էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգերում

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են․ նա այլևս ՍԴ դատավոր չէ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում են տեղումներ, լեռնային առանձին հատվածներում բուք կլինի

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Անկախության փողոցի 1/55 հասցեի հողամասի նկատմամբ

Տեղի է ունեցել Բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական խմբի նիստ

Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացուց շուրջ 600 հազար դրամ է ստացել

«Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո հանդիպել են Եղիշե Մելիքյանն ու Հենրիխ Մխիթարյանը․ ինչ է քննարկվել

Խաղաղության գործընթացի տրամաբանությունում չի տեղավորվում գերիների առկայությունը Բաքվում. փորձել ենք բացատրել

TRIPP-ը նոր հնարավորություններ է ստեղծում միջտարածաշրջանային համագործակցության համար․ Հաջիև

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Երևանի Ռուբինյանց 28-ի շուրջ 132 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ

Շարունակում ենք տաքանալ․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում․ Մինասյան

Արաղչին և Գրոսսին տեխնիկական քննարկում են ունեցել․ Ժնևում ԱՄՆ-Իրան միջուկային ծրագրի բանակցություններ կկայանան

Կառավարությունը բարձր է գնահատում դեպի եվրոպական ընտանիք մեր ձգտումներին Լիտվայի քաղաքական աջակցությունը

Գանձ եք, է՜, գանձ, ուղղակի չկրթված․ չի կարելի այդքան անգրագետ լինել․ Սիմոնյան

Ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան․ դա մեր ամենօրյա աշխատանքն է․ Հովհաննիսյան

Եթե կա իրավական պրոցես հարուցելու անհրաժեշտություն, պետք է հարուցվի՝ անկախ ՀՀ որևէ քաղաքացու կարգավիճակից

Ընտրական օրենսդրության բարեփոխումները միջազգային չափանիշներին համահունչ են․ Դադունցը՝ ԺՀՄԻԳ-ի առաքելությանը

Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Իտալիա

Նախ հարկավոր է զինաթափել ՀԱՄԱՍ-ին, ապա արդեն ապառազմականացնել Գազան․ Նեթանյահու

Ժնև գնալու ճանապարհին․ ուկրաինական պատվիրակությունը մեկնել է բանակցությունների

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Բոլոր դիմումների հիման վրա պատշաճ ստուգումներ են իրականացվել, մինչ այս պահը հավելագրման դեպք չի գրանցվել․ ՀԷՑ

«Կաթնաղբյուր» պոմպակայանը հոսանքազրկվել է․ Շենգավիթ վարչական շրջանում ջուր չի լինի

Հունվարին 454 հարկ վճարող խախտել է ՀԴՄ-ի կիրառման կանոնները

«Յոլյան» կենտրոնի բաժանմունքները և մանկական քաղցկեղի կենտրոնը վերանորոգված են․ վարչապետ

Նարեկ Կարապետյանը կլինի «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակի առաջին համարը․ ինչ կարգավիճակ կունենա նա

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Ինչ-որ մեկը համադրել է լուսանկարները և ինչ-որ բաներ գրել․ իրականում ամեն ինչ այնքա՜ն ճիշտ է․ Աննա Հակոբյան

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը․ ինչ է քննարկվել