Երևան
12 °C
Ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին 8660 ՀՀ քաղաքացի ավելի է մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, քան ելք է գործել Հանրապետությունից։ Նման վիճակագրություն մեր երկրում, ըստ վարչապետի, վարվում է 2010 թվականից, և առաջին անգամ է, որ կա դրական տարբերություն, այսինքն՝ առաջին անգամ է, որ քաղաքացիներն ավելի շատ մուտք են գործել, քան հեռացել։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ քաղաքացիների սահմանահատումների վիճակագրությանը՝ մանրամասն ներկայացնելով 2010-2025 թվականներին ՀՀ քաղաքացիների ելքի ու մուտքի տվյալները.
«ՀՀ քաղաքացիների սահմանահատումների վիճակագրությունը վարվում է 2010 թվականից, այսինքն՝ 16 տարի, որից 8-ում իշխանության են եղել նրանք, մյուս 8-ում՝ մենք։
ՍերԺ Սարգսյանի և ՀՀԿ իշխանության 8 տարիներիին, երբ ռուսաստանցի բիզնեսմենի հարազատ եղբայրը սկզբից Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, հետո՝ ՀՀԿ պատգամավոր, պատկերը հետևյալն էր.
• 2010 → -57,240
• 2011 → -49,126
• 2012 → -47,636
• 2013 → -39,639
• 2014 → -47,074
• 2015 → -47,668
• 2016 → -54,031
• 2017 → -36,201
Այսինքն՝ այս 8 տարիներին ամեն տարի ավելի շատ քաղաքացի է լքել մեր երկիրը, քան վերադարձել է, իսկ հանրագումարում այդ 8 տարիներին 378 հազար 615 քաղաքացի ավել է լքել Հայաստանը, քան վերադարձել է։
ՔՊ իշխանության օրոք պատկերը եղել է հետևյալը.
• 2018 → -4,585
• 2019 → -6,529
• 2020 → +42,786
• 2021 → -73,571
• 2022 → -27,941
• 2023 → -36,512
• 2024 → -14,932
• 2025 → +8,660
2020-ի չափազանց դրական և 2021-ի չափազանց բացասական թվերը թվականներն անոմալիա են, որովհետև 2020 թվականին Քովիդով պայմանավորված՝ շատերը մնացել են ՀՀ-ում, իսկ 2021-ին սահմանափակումների վերացման արդյունքում շատերը միանգամից գնացել են։
Իսկ ընդհանուր թվով այս 8 տարիներին քաղաքացիների սահմանահատման հաշվեկշիռը կազմել է -112,570, այսինքն՝ նախկինների իշխանության տարիների համեմատ 3 անգամ քիչ, 3 անգամ։
Բայց ավելի լավ լուր էլ կա. 2025 թվականին առաջին անգամ ավելի շատ քաղաքացի է մուտք գործել Հայաստան, քան դուրս է եկել՝ +8,660։ Սա ներգաղթի լավագույն ցուցիչն է։
Ընդհանրապես ցանկացած կառավարության գործունեության գնահատման ամենաճշգրիտ չափանիշը հենց սա է՝ քաղաքացիները ուզում են մնալ ու ապրել երկրում, թե՞ ուզում են արտագաղթել։
Սերժ Սարգսյանի ու ռուսաստանցի բիզնեսմենի ընտանիքի իշխանության բոլոր տարիներին, երբ նրանք մեծ-մեծ խոսում էին հայրենասիրությունից ու ազգային արժեքներից՝ զուգահեռաբար մեծացնելով իրենց ընտանեկան բյուջեները, մարդիկ հուսահատված ընտրում էին գաղթի ճանապարհը։
Մեր իշխանության օրոք մենք նախ կտրուկ փոքրացրել ենք արտագաղթի տեմպը, ապա ապահովել ենք ներգաղթ։
Ու սրա հետ անհնար է վիճել, որովհետև փաստերը համառ բան են»,- գրել է Ռուբինյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վաղը կսկսվի ՔՊ ընտրական ցուցակի առաջին փուլի քվեարկությունը․ վարչապետ
Հայտնաբերվել և առգրավվել է մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ հարաբերությունների տեսանելի բարելավման մասին
ԱԳՆ-ում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
TRIPP-ը ներկայացնել «թուրք-ադրբեջանական գործարք»՝ պարզունակ ձևակերպում է բարդ իրականության մասին․ Բաբաջանյան
Ազգերի Լիգա. հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները
Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել Վալերիյ Օսիպյանին և ևս մեկ նախկին պաշտոնյայի
Արսեն Բաղրյանը՝ ուշուի միջազգային ֆեդերացիայի վարկածով 2025 թ. լավագույն մարզիկ
Որքան ձյուն կա Վարդենյաց լեռնանցքում․ լուսանկար
Գալուզին-Մուստաֆաև հանդիպում է տեղի ունեցել․ ինչ են քննարկել Ռուսաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը
Ինչպես է Կարապետյանը ՌԴ անձնագրով ու քաղաքացիությամբ դառնում ՀՀ վարչապետի թեկնածու. աբսուրդ է. տեսանյութ
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները․ «Վեոլիա Ջուր»
Ձմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 82-րդը տեղը
Օլիգարխ Կարապետյանի գործատուն ՌԴ-ն է. նա ուզում է մեր պետության ղեկավարումը հանձնել ռուսական ԿԳԲ-ին. տեսանյութ
Հայաստանի Սահմանադրությունը ոտքի տակ տալու պրակտիկան իրենց համար նորմալ երևույթ է․ Առաքելյան
Սամվել Կարապետյանն առաջինը չէ․ Սերժ Սարգսյանն էլ էր փորձում իր հագով Սահմանադրություն կարեր․ Իոաննիսյան
Զոհերի և զոհողությունների գնով հասել ենք մի կետի, որ Հայաստանը տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն․ վարչապետ
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
Ջրաշենից Սպիտակի ԲԿ է տեղափոխվել 13-ամյա պատանի․ ծեծել են համադասարանցիները, մանկավարժները դեպքը թաքցրել են
«Ուժեղ Հայաստանը» թուլացավ՝ հարվածի տակ դնելով ինքն իրեն․ Սահմանադրությունը ֆուտբոլի գնդակ չէ․ Ադամյան
Հանդիպում «Երևանի կայուն էներգիայի օրեր» միջոցառման մասնակիցների հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իսկ եթե չստացվի, ասելու ա՝ ես տուտ պրիչոմ, արհեստական բանականությունն էր․ Ղազարյան
Կարճատև տեսակցությունից հետո կալանավորված անձի մոտից թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել
Համացանցում շրջանառվում է Սամվել Կարապետյանի ռուսական անձնագրի լուսանկարը
Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
Ասում է՝ տվեք իշխանություն, ես սահմանադրական կարգը կհարմարեցնեմ իմ հակասահմանադրական կարգավիճակին և կկառավարեմ
Ալագյազ-Ծաղկահովիտ և Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածներում բուք է․ Թթուջուր-Նավուրը փակ է
Նորահարսը փախել է տնից՝ իր հետ տանելով ոսկյա զարդեր․ սկեսրայրը դիմել է ոստիկանություն
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել է շուրջ 2 տասնյակ պատահար. 2 մարդ զոհվել է, 25-ը՝ վնասվածքներ ստացել
Նրանք ընդդիմություն են ընդդեմ Հայաստանի և նրա ինքնիշխանության. Ալխաս Ղազարյան. տեսանյութ
Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել
Գարեգին Բ-ի քրոջ որդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց կալանքը փոխվել է
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ԱՄՆ դեսպանություն
«Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
Սևանում սիգի որսի արգելքի ժամանակ ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ 4,5 տոննա քաշով
Հայաստանի ընտրությունը՝ օգտագործել ամերիկյան փոքր հզորության ԱԷԿ-երի տեխնոլոգիա, հարցեր է առաջացնում. Զախարովա
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետև հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
2025-ին առաջին անգամ արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Փաշինյան
ՀՀ-ում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ. ինչով է այն զբաղվելու
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT