ՀՌՀ-ն 1 մլն 200 հազար դրամով տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»

23/01/2026 schedule15:11

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունվարի 23-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 7 հարց՝

  1. Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:
  2. «Ռադիո պռո» ՍՊԸ ռադիոծրագրի եթերային հեռարձակման (լսողական ծրագրի հաճախականության օգտագործման) լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։
  3. «Լայքնետ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։
  4. «Հիբրիդ սոլյուշնս» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։
  5. «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ի նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 72 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
  6. «Լայքնետ» ՍՊԸ-ի նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 73 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
  7. «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ի նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 74 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հաստատելով նիստի օրակարգը, որոշեց հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ մեկ սլոթի քանակով։ Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարակված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական ինտերնետային կայքերում:

Հաջորդիվ Հանձնաժողովը բավարարեց «Ռադիո պռո», «Լայքնետ» և «Հիբրիդ սոլյուշնս» ՍՊԸ-ների հայտերը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպեց ընկերություններին տրամադրած լիցենզիաները:

Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է, որ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն խախտել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, Հանձնաժողովի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 73-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչների պահանջները։ Տվյալ վարույթը վերաբերում էր 2025թ․ դեկտեմբերի 21-ին հեռարձակված «Հայելի ակումբ» հաղորդման այն հատվածներին, որոնցում տեղ են գտել գռեհկաբանությունը և հայհոյախոսությունները։

Վարչական վարույթի բազմակողմանի քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ին տուգանել 1 մլն 200 հազար ՀՀ դրամով («Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված տույժի եռապատիկը)։

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր «Լայքնետ» ՍՊԸ-ի կատարած իրավախախտմանը։ Ընկերությունն առանց համապատասխան իրավական հիմքերի վերահաղորդել է տեսալսողական ծրագրեր։ ՀՌՀ-ն վերջինիս հանդեպ կիրառել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով 115 հազար 064 ՀՀ դրամով:

Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ից պահանջել է ներկայացնել «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի 2025թ․ նոյեմբերի 5-7-ի ձայնագրությունները։ Սակայն Ընկերության ուղարկած էլեկտրոնային գրության մեջ առկա նիշքերը (ֆայլերը) ամբողջությամբ չեն ներառել պահանջված ժամանակահատվածի ձայնագրությունները։ Հանձնաժողովն Ընկերությանը տուգանել է 300 հազար ՀՀ դրամով («Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված տույժ):

Սույն որոշումներն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
498 դիտում

Բուքն ու ձյունը շարունակվում են․ որ ավտոճանապարհներն են փակ

Գալստանյանի ակցիայի մասնակիցները ԱԳՆ շենքի դիմաց ծխարձակող առարկաներ են նետել․ արդարացման ակտը բեկանվել է

Սիմոնյան-Մատվիենկո հեռախոսազրույց է տեղի ունեցել․ ինչ է քննարկվել

Բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով․ հնարավոր է մաքրման աշխատանքի փոքր ուշացում․ Փամբուխչյան

Բժիշկների բրիգադը մեկնել է Ղարաբաղից վերադարձող հայերին դիմավորելու. նրանցից մեկը հոսպիտալացվել է. Ավանեսյան

Կարգալույծ է հռչակվել Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Հրդեհ Հառիճի անասնագոմերից մեկում. կենդանիները դուրս են բերվել

Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը

ՀՌՀ-ն 1 մլն 200 հազար դրամով տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»

Հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ. Երևանի քաղաքապետարան

Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»

«Սևան» ազգային պարկ»-ին է վերադարձվել 5,6 մլն դրամ արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ցածր տեսանելիություն. եղանակը՝ առաջիկա օրերին

Հեղուկ գազի ոլորտում 67 ստուգման արդյունքում 37 խախտում է եղել, դա կազմում է 55 %. Շուկայի ՏՄ ղեկավար

Հետաքրքիր է՝ Նարեկ Կարապետյանը ինչու չի գրում, թե իր հորեղբայրը որքան հարկ է վճարել ՌԴ բյուջե. Մանավազյան

Աշխարհը հոգնել է թափթփnւկ ծաղրածnւներից, որ թալանում են եվրոպացի-ամերիկացի հարկատուներին. Արաղչին՝ Զելենսկիին

Փոքր Վեդիի դպրոցը Քոչարյան-Սարգսյան-Կարապետյան դարաշրջանում և մեր օրերում. Հարությունյան

Ադրբեջանական բենզինի խմբաքանակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ կանոնակարգին. Շուկայի տեսչական մարմնի ղեկավար

Մենք ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերականգնումը. Կոբախիձե

Հայաստանի և Սինգապուրի նախագահները Դավոսում շեշտել են ՏՏ և ԲՏ ոլորտներում գործակցության ընդլայնման ներուժը

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կհամագործակցի Գրենլանդիայի անվտանգության հարցում. Թրամփ. տեսանյութ

Ղարաբաղում մինչ այժմ բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստան. Թորոսյան

Էհ, Ամստերդամ-Ռոտերդամն էլ չօգնեց. Հարությունյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի դատարանի որոշման մասին

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդած պահանջները

Կադաստրի կոմիտեի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում հայտնաբերվել են ընձառյուծի թարմ հետքեր

Քամու ուժգնացման և բքի հետևանքով մի շարք ճանապարհներ դարձել են անանցանելի. որոշ հատվածներում վիճակը կպահպանվի

Բախվել են «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան ու «Նիսսան»-ը

Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունները տևել են 4 ժամ, 3 երկրից խմբեր կմեկնեն Աբու Դաբի. Կրեմլից մանրամասնել են

ԱՄՆ-ն զգալի ուժեր է ուղարկում Իրանի ուղղությամբ. Թրամփ

Տաշիր մանկապարտեզի սաները շարունակում են մեր նկարների հետ մենամարտը. Չախոյան

Քննարկվել են Հայաստան-Յուտա հնարավոր տնտեսական համագործակցության ուղղությունները

2018-ի մայիսի 8-ից առ այսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերության. վարչապետ

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են․ ինչ իրավիճակ է այժմ

Արգելափակումից դուրս է բերվել 300-ից ավելի ավտոմեքենա, օգնություն է ցուցաբերվել 1086 քաղաքացու

Ձեր արյունը կապույտ է, մերը կարմի՞ր. Նարե՛կ ջան, անցիր առաջարկվող բուժզննությունը. Ալեքսանյան

Ռուսաստանցի գործարարի եղբորորդին որոշել է երեսով տալ, որ կատարում է հարկային պարտավորությունները. Ջուլհակյան

Ջրառատ գյուղում վագոն-տնակ է այրվել՝ հրդեհելով նաև կից շինությունը

Մանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը Հայաստանի շախմատի հավաքականում հանդես գալու իրավունք են ստացել

Մեր տարածաշրջանի համար նորմայից բարձր ջերմաստիճան է կանխատեսվում․ Ազիզյան