Երևան
12 °C
«Պետական պաշտոնյաների աշխատավարձը, մեծ հաշվով, վերջին 5-6 տարիներին չի փոխվել: Քննարկում եղել է 1-2 տարի առաջ այն մասին, որ ինչ-որ բան է պետք անել, որովհետև ակնհայտ է, որ կան խնդիրներ՝ կապված այն բանի հետ, որ որակյալ մասնագետներ, մեծ հաջողություն ունեցող մարդիկ, որոնք մասնավոր հատվածում ստանում են բավականին բարձր աշխատավարձեր, իրենց ներգրավելը պետական համակարգ տարբեր պատճառներով այդքան էլ հեշտ չէ, և այդ պատճառներից մեկը նաև այդ աշխատավարձերի մակարդակն է»:
Այս մասին 2025-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով պետական պաշտոնյաների պարգևավճարներին:
Նա նշել է, թե թեմայի շրջանակում քննարկումների ժամանակ իր դիրքորոշումն այն է եղել, որ ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների կամ ղեկավար անձնակազմի աշխատավարձն այնքան էլ ճիշտ չէ, և պետք է ներդնել մի համակարգ, որպեսզի առնվազն հնարավոր լինի որոշակի թիրախներ դնել և այդ թիրախների գնահատման արդյունքով անել աշխատավարձի բարձրացում:
Ըստ նրա՝ այդ բարձրացումը պետք է լինի ոչ բոլորի համար նույն ձևով, այսինքն՝ ովքեր կունենան ավելի լավ կատարողական, նրանք կստանան մի փոքր ավելի բարձր աշխատավարձ, մյուսների համար՝ մի փոքր պակաս:
«Այս համակարգը պիլոտային կարգով մենք ներդրեցինք անցած տարվա սկզբից, այսինքն՝ անցած տարվա սկզբից սահմանվեցին թիրախային նպատակներ տարբեր գերատեսչությունների համար: Հետո տարվա կեսին դրա վերաբերյալ եղավ գնահատման պրոցես, թե ինչքանով են դրանք կատարվել:
Չէի ասի, որ սա պարգևավճար է, որովհետև սա աշխատավարձի բարձրացում է, ուղղակի մի փոքր այլ եղանակով»,- պարզաբանել է նախարարը և հավելել, որ արվածը խիզախ քայլ է, որովհետև եթե նախկինում ինչ-որ մեկը կանխիկ էր բաժանում փողը, և դա շահարկման թեմա չէր դառնում, այժմ գործընթացը թափանցիկ է դարձել:
«Մենք հավելյալ 300 միլիարդի հարկ ենք հավաքել․ այդ հարկը հավաքվել է այն պատճառով, որ պետական պաշտոնյաները բիզնեսով չեն զբաղվում, բիզնես չեն հովանավորում, ազատություն է տրված տնտեսական գործունեություն իրականացնելու համար, մարդիկ զբաղվում են այդ գործունեությամբ, այդ ավել հարկերը վճարվում են, և այդ հարկերի մի մասը, այո՛, պետք է վճարվի որպես աշխատավարձ:
Կարծում եմ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք բավականին լարված և սթրեսային աշխատանքով են զբաղված, առնվազն պետք է որոշակի սոցիալական խնդրի մասին ամեն օր չմտածեն, որպեսզի կարողանան կենտրոնանալ իրենց աշխատանքը կատարելության հասցնելու հանձնառության վրա»,- եզրափակել է նախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աշխարհը հասել է մի շրջադարձային կետի, որը պահանջում է վերանայել ԱՄՆ-ի դերը. հին աշխարհն այլևս չկա. Ռուբիո
Ընթանում է 2026-ի ընտրություններում ՔՊ ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկություններ են
Արևային էներգետիկան Հայաստանին տվել է էներգետիկ անկախության բացառիկ շանս․ Փաշինյան
Գյուղացիական տնտեսությունների համար 2 շատ լավ լուրով հանդես կգամ․ Պապոյան
Կասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը
Վարդենյաց լեռնանցքը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար. տեսանյութ
Որևէ ուսանող կրթական պրոցեսից վարձավճարի պատճառով դուրս չպետք է մնա․ վարչապետ
Սաստիկ բքի պատճառով Շինուհայր-Հարժիս, Ալագյազ-Ծաղկահովիտ-Գեղադիր ավտոճանապարհները փակ են
Վաղը կսկսվի ՔՊ ընտրական ցուցակի առաջին փուլի քվեարկությունը․ վարչապետ
Հայտնաբերվել և առգրավվել է մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ հարաբերությունների տեսանելի բարելավման մասին
ԱԳՆ-ում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
TRIPP-ը ներկայացնել «թուրք-ադրբեջանական գործարք»՝ պարզունակ ձևակերպում է բարդ իրականության մասին․ Բաբաջանյան
Ազգերի Լիգա. հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները
Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել Վալերիյ Օսիպյանին և ևս մեկ նախկին պաշտոնյայի
Արսեն Բաղրյանը՝ ուշուի միջազգային ֆեդերացիայի վարկածով 2025 թ. լավագույն մարզիկ
Որքան ձյուն կա Վարդենյաց լեռնանցքում․ լուսանկար
Գալուզին-Մուստաֆաև հանդիպում է տեղի ունեցել․ ինչ են քննարկել Ռուսաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը
Ինչպես է Կարապետյանը ՌԴ անձնագրով ու քաղաքացիությամբ դառնում ՀՀ վարչապետի թեկնածու. աբսուրդ է. տեսանյութ
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները․ «Վեոլիա Ջուր»
Ձմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 82-րդը տեղը
Օլիգարխ Կարապետյանի գործատուն ՌԴ-ն է. նա ուզում է մեր պետության ղեկավարումը հանձնել ռուսական ԿԳԲ-ին. տեսանյութ
Հայաստանի Սահմանադրությունը ոտքի տակ տալու պրակտիկան իրենց համար նորմալ երևույթ է․ Առաքելյան
Սամվել Կարապետյանն առաջինը չէ․ Սերժ Սարգսյանն էլ էր փորձում իր հագով Սահմանադրություն կարեր․ Իոաննիսյան
Զոհերի և զոհողությունների գնով հասել ենք մի կետի, որ Հայաստանը տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն․ վարչապետ
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
Ջրաշենից Սպիտակի ԲԿ է տեղափոխվել 13-ամյա պատանի․ ծեծել են համադասարանցիները, մանկավարժները դեպքը թաքցրել են
«Ուժեղ Հայաստանը» թուլացավ՝ հարվածի տակ դնելով ինքն իրեն․ Սահմանադրությունը ֆուտբոլի գնդակ չէ․ Ադամյան
Հանդիպում «Երևանի կայուն էներգիայի օրեր» միջոցառման մասնակիցների հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իսկ եթե չստացվի, ասելու ա՝ ես տուտ պրիչոմ, արհեստական բանականությունն էր․ Ղազարյան
Կարճատև տեսակցությունից հետո կալանավորված անձի մոտից թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել
Համացանցում շրջանառվում է Սամվել Կարապետյանի ռուսական անձնագրի լուսանկարը
Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
Ասում է՝ տվեք իշխանություն, ես սահմանադրական կարգը կհարմարեցնեմ իմ հակասահմանադրական կարգավիճակին և կկառավարեմ
Ալագյազ-Ծաղկահովիտ և Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածներում բուք է․ Թթուջուր-Նավուրը փակ է
Նորահարսը փախել է տնից՝ իր հետ տանելով ոսկյա զարդեր․ սկեսրայրը դիմել է ոստիկանություն
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել է շուրջ 2 տասնյակ պատահար. 2 մարդ զոհվել է, 25-ը՝ վնասվածքներ ստացել
Նրանք ընդդիմություն են ընդդեմ Հայաստանի և նրա ինքնիշխանության. Ալխաս Ղազարյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT