Շիրակում 200-ից 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող ուսուցիչներ կան․ Առուշանյանը մանրամասնում է

21/01/2026 schedule13:25

«Շիրակի մարզում այս պահին 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացող շուրջ 700 ուսուցիչ կա։ 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ է ստանում երկու ուսուցիչ։ Նշված աշխատավարձերը արդեն հարկված են»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ ընդգծելով, որ նշված գումարն արդեն հարկված աշխատավարձի չափն է:

«19 մանկավարժ ստանում է 400 հազար դրամ և ավելի, 124-ը՝ 300 հազար դրամ և ավելի աշխատավարձ, իսկ 526 մանկավարժ ստանում է 200 հազար դրամը գերազանցող աշխատավարձ»,- մանրամասնել է մարզպետը։

500 հազար դրամ աշխատավարձ ստացող 2 մանկավարժներից մեկը դասավանդում է Գյումրիում, մյուսը՝ մարզի գյուղերից մեկում։

400 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող 19 ուսուցիչներից 7-ը Գյումրիից է, 12-ը՝ մարզի տարբեր համայնքներից։

300 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող 124 մանկավարժներից 67-ը դասավանդում է Գյումրիում, 57-ը՝ մարզի գյուղական համայնքներում։

200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող 526 ուսուցիչներից 204-ն աշխատում է Գյումրու դպրոցներում, 312-ը՝ մարզի այլ համայնքներում։

Վիճակագրությունը ներկայացնելիս մարզպետը նկատել է՝ օր օրի ավելանում է ատեստավորված մանկավարժների թիվը։ Կառավարությունը, ըստ Առուշանյանի, անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մանկավարժը դասասենյակ մտնելիս մտածի միայն իր մասնագիտական աշխատանքի մասին։ Հենց այս տրամաբանությունն է դրված ատեստավորման գործընթացի հիմքում։

«Որքան էլ մասնագիտությունը նա շատ սիրի, արհեստավարժ լինի, եթե տանը ֆինանսական հոգս ունի, մտահոգ է լինելու այդ հարցով, իսկ իմ նշած չափով աշխատավարձ ստացողները գոնե իրենց մինիմալ կարիքները կարողանում են հոգալ և ամբողջությամբ նվիրվում են դասապրոցեսին»,- վստահեցրել է Առուշանյանը։

Մարզպետն անդրադարձել է, իր ձևակերպմամբ, գուցե չիմացության, նաև անձնական կամ քաղաքական նպատակներով մանկավարժների աշխատավարձերի չափի վերաբերյալ աղավաղված հայտարարություններ անողներին։ Ընդգծել է՝ մանկավարժը պետք է օբյեկտիվ լինի ցանկացած պարագայում։

Անդրադառնալով մարզում դպրոցների միավորման գործընթացին՝ Դավիթ Առուշանյանը փաստել է՝ այս պահին դրանք նախագծեր են, և բոլորն առանց բացառությունների փուլ առ փուլ վերանայվում են՝ հաշվի առնելով համայնքների կարծիքը, հեռավորությունը և աշակերտների թիվը։

«Կար նախագիծ՝ Հողմիկի դպրոցը Արեգնադեմի դպրոցի հետ միավորելու, սակայն գյուղի բնակիչները ներկայացրին օբյեկտիվ հիմնավորումներ: Հաշվի առնելով երկու գյուղերի միջև հեռավորությունը՝ Կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարվեց։ Շահագործման հանձնելուց հետո դպրոցը կմիանա ավելի մոտ գտնվող Ամասիայի դպրոցին: Փորձում ենք այնպես անել, որ ճանապարհի հեռավորությունը չանցնի 1-2 կիլոմետրը»,- ասել է մարզպետը։

Մուսայելյանի դպրոցի հետ կապված ևս խնդիր կա։ Առուշանյանն անձամբ է այցելել Ձորի գյուղեր, ուսումնասիրել հարցը, տեղաբնակների բարձրացրած խնդիրների մասին գրավոր տարբերակով տեղեկացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ ներկայացնելով մարզպետարանի առաջարկները։

«Այս դպրոցների վերամիավորման մասին խոսելիս պետք է նշել, որ բոլոր գործընթացները մանրակրկիտ վերանայվում են։  Այս պահին այս տրամաբանությամբ ենք աշխատում։ Այո, Կառավարության որոշումով եղել է գործընթացը, մենք նոր դպրոցներ ենք կառուցում, բայց, միաժամանակ, երբ գալիս է այդ վերամիավորման փուլը, արդեն տեղային, գետնի վրա աշխատանքները տարվում են այդ ուղղությամբ։ Սրանով հանդերձ՝ դպրոցները, որոնց մասին խոսում ենք, շատ քիչ աշակերտներ ունեն, և բոլոր գործընթացները միտված են երեխաների լավագույն կրթություն ստանալուն, իսկ լավ կրթությունը միայն լավ մանկավարժը չէ, այլ նաև շենքային լավ պայմաններն ու հնարավորությունները։ Մենք կառուցում ենք բարձր որակի դպրոցներ՝ լաբորատորիաներով, սպորտայի դահլիճներով։ 12 տարի դպրոցում անցկացնող աշակերտը, բացի լավ գիտելիքից, պետք է ունենա նաև լավ ֆիզիկական պատրաստվածություն, չունենա առողջական խնդիրներ»,- շեշտել է մարզպետը։

Մինչ գործառույթը սկսելը հաշվի է առնվում ոչ միայն հեռավորությունը, այլ նաև աշակերտների թիվը։ Կրթությունը միայն լավ մանկավարժը չէ, այլ նաև լավ դպրոցական պայմանները»,- ընդգծել է նա։

Մարզպետն ասել է՝ հատկապես վերջին շրջանում գործ ունեն բազմաթիվ պատվիրված հոդվածների հետ, որոնք փորձում են արատավորել իրեն և գործընկերներին։ Առուշանյանը ընդգծել է՝ պետք չէ շատ չարչարվել, քանի որ Գյումրիում և Շիրակի մարզում բոլորն իրար ճանաչում են, և նման պատվիրված հոդվածներով հեղինակները միայն իրենց են արատավորում։

Անդրադառնալով դրամահավաքության վերաբերյալ հարցին՝ մարզպետն ասել է՝ ցանկացած իրական դեպքի պարագայում դպրոցի տնօրենը և մանկավարժներն օրենքով նախատեսված պատիժ կկրեն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1833 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ