ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան է

18/01/2026 schedule13:08

Հունվարի 18-ին ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ և հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը (Գրիգոր Արշավիրի Դանիելյան) նշում է 80-ամյակը:

Նրա բազմակողմանի գործունեությունը ներառում է կատարողական արվեստը, դիրիժորությունը, երաժշտագիտությունը, մանկավարժությունը և հայ հոգևոր երաժշտության ուսումնասիրությունն ու հանրահռչակումը։

Դանիել Երաժիշտը ծնվել է 1946 թ. հունվարի 18-ին Երևանում: Երաժշտական կրթություն է ստացել Չայկովսկու անվան մասնագիտական դպրոցում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում, որն ավարտել է 1985 թվականին՝ աշխարհահռչակ դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկու ղեկավարությամբ։

Դանիել Երաժիշտն իր մանկավարժական գործունեությունը սկսել է դեռ ուսանողական տարիներից՝ դասավանդելով մի շարք երաժշտական ուսումնարաններում:

1977-1979 թվականներին եղել է Լենինականի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, 1982 թվականից գործունեություն է ծավալել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական ստեղծագործության բաժնում՝ որպես նվագախմբի ղեկավար և դիրիժորության դասախոս։ 2003 թվականին ստացել է դոցենտի, իսկ 2016 թվականին՝ պրոֆեսորի կոչում։

1997 թվականից Դանիել Երաժիշտն աշխատում է «Հոգևոր երաժշտության պետական կենտրոնում». 2006-2007 թվականներին եղել է կենտրոնի երգչախմբի դիրիժորը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան)։

Նա Հայաստանում առաջիններից է, որ հիմնել և ղեկավարել է հոգևոր երաժշտության մասնագիտացված համույթներ՝ Հայհամերգի «Շարականը» («Տաղարան», 1982-1986), Հայաստանի հանրային ռադիոյի «Գանձերը» (1990-1991): Դանիել Երաժիշտը 1991 թվականին վերաստեղծված «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավարն է մինչ օրս։ Այս համույթներով նա հանդես է եկել միջազգային բեմերում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռումինիայում, Բուլղարիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում և Մերձբալթյան երկրներում՝ մասնակցելով հեղինակավոր փառատոների, այդ թվում՝ Բախի և Հենդելի 300-ամյակներին նվիրված միջոցառումներին։

Դանիել Երաժիշտը համագործակցել է հայ անվանի երգիչների՝ Լուսինե Զաքարյանի, Գևորգ Հունանյանի, Գրիգոր Համբարյանի, Արմենուհի Սեյրանյանի, Աննա Մայիլյանի և այլոց հետ։ Նրա մասնակցությամբ կատարվել են բազմաթիվ ձայնագրություններ Հայաստանի ռադիոյի ֆոնդի համար։ «Մելոդիա» ֆիրման թողարկել է «Շարական» մեծ սկավառակը, իսկ ԱՄՆ-ում լույս է տեսել «The music of Armenia, Sharakan» լազերային սկավառակը (1996)։

Դանիել Երաժիշտը Հայաստանում առաջինն է նվագել բլոկֆլեյտա։ Որպես գնահատանքի նշան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն «Շարական» համույթին նվիրաբերել է «Moeck» մակնիշի բլոկֆլեյտաների քառյակ։

Դանիել Երաժիշտի գիտական և հրապարակախոսական ժառանգությունն ընդգրկում է ավելի քան 400 երաժշտագիտական հոդված և էսսե, որոնք տպագրվել են Հայկական հանրագիտարանում, ինչպես նաև «Արվեստ», «Էջմիածին», «Գարուն», «Երաժշտական Հայաստան» և այլ պարբերականներում՝ ներառյալ սփյուռքահայ մամուլը։ 2010–2018 թվականներին նա եղել է «Իրատես» թերթի երաժշտական մեկնաբանը, արժանացել է «Նարցիս» հանդեսի մրցանակին (2006)։

Հեղինակ է մի շարք հիմնարար աշխատությունների՝ «Ամենեն մաքուր հայելին ցեղին…» (2008), «Հրաշամանուկներ» (2009, երկու հատոր), «Ստեփան Լուսիկյան» մենագրություն (2012), «Կոմիտասը և այլ մեծեր» հոդվածների ժողովածու (2013)։ 2005 թվականին Վահագն Ստամբոլցյանի հետ համահեղինակել է «Երգեհոնային գրքույկը»։ Պարգևատրվել է Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է վաստակավոր գործչին ծննդյան օրվա առթիվ և մաղթել առողջություն, գիտական, ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու անսպառ եռանդ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
259 դիտում

Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում․ վարչապետը լուսանկարներ է հրապարակել պատարագից

Կհասկանա՝ ինչ է նշանակում «կեղտոտ բերանը» նման կերպ բացելը․ Արայիկ Հարությունյանը դատի կտա Հայկ Դեմոյանին

Արսեն Թորոսյանն այցելել է ՄՍԾ տարածքային կենտրոններ․ տեսանյութ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետ կնվազի 7-10 աստիճանով․ ձյուն ու բուք կլինի

ԵՄ-ն արտակարգ նիստ է հրավիրել Գրենլանդիայի հարցով նոր մաքսատուրքեր սահմանելու Թրամփի հայտարարության համար

Արման Խոջոյանը հանդիպել է Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ալիշեր Շուկուրովի հետ

Սամվել Կարապետյանը վերադարձել է տուն․ կրկին տնային կալանք է կիրառվել

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան է

Երկու ժամկետային զինծառայող՝ նույն ընտանիքից․ Մարիամն ու արտերկրից վերադարձած քրոջորդին բանակ են մեկնել

9-ամյա տղաները դպրոցի բակում վիճաբանել են․ երեխաներից մեկը հիվանդանոցում է

Ես ու իմ աշխարհի գանձը․ Գևորգ Սուջյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

Լրագրողների «խայտառակ բացահայտումը»․ Չախոյան

Կամչատկայում գրանցվել է ձյան ծածկի ռեկորդային բարձրություն. տեսանյութ

Խոշոր ավտովթար Երևանում․ 6 տուժած կա

Վարչապետը Սուրբ Փրկիչ եկեղեցում պատարագի է մասնակցում․ ներկա է նաև Կոտայքի թեմի առաջնորդը

Վեհափառը պիղծ է, շատ նորմալ եմ վերաբերվում բարենորոգման օրակարգին. քաղաքացի

Նիկոլ Փաշինյանը Չարենցավանի եկեղեցում կմասնակցի կիրակնօրյա պատարագի

Հերիք է հա, անընդհատ Փաշինյան, Փաշինյան, ինքն ի՞նչ կապ ունի, եկեղեցի է, պատարագ է․ քաղաքացի

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Թեղուտում ավտոմեքենա է այրվել

Արամ Ղազարյանը կազատվի ոստիկանապետի պաշտոնից. հայտնի է՝ ինչ պաշտոնի կնշանակվի նա, և ով կլինի նոր ոստիկանապետը

Կանգնեց մորս սիրտը, որի մեջ տեղավորվում էինք բոլորս. Զառա Արամյանի դուստրը հայտնել է հոգեհանգստի տեղն ու ժամը

Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորոգվող մասնաշենքում ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին

Մահացել է Զառա Արամյանը

2018-ի համեմատ ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում աճել է մոտ 1225 տոկոսով. վարչապետ

7 անձ ենթարկվել է վարչական ձերբակալման․ ՆԳՆ-ն՝ Իրանի դեսպանատան մոտ ցույցի մասնակիցների մասին

Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկեցինք ոլորտի հետագա զարգացման հեռանկարները. Փաշինյան

Երևանում վագոն-տնակ է այրվել

Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միացել է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը

Սիրիայի նախագահը երկրում ազգային լեզու է հռչակել քրդերենը

Պարեկները Արտյոմ Կանևսկոյի և նրան ուղեկցող ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք

Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Մանիպուլյացիայի վարպետ Նարեկին ամենալավը կարձագանքի նորաթուխ գործիչ Նարեկը. Մանավազյանը տեսանյութ է հրապարակել

Վրաստանի վարչապետը չի մասնակցի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին. նրան չեն հրավիրել

Բոլոր նրանք, որ քննադատում են ինձ՝ ամուսնուս հետ երջանիկ լինելու համար, երբեք չեն սիրել մեզ․ Լինդա Էուլջեքչյան

Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով

Տեղեկանալով, որ 1 տարով զրկվելու է վարելու իրավունքից, տղամարդն առաջարկել է 40, ապա՝ 150 հազար դրամ կաշառք

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին