Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության (ԱԲ), հեռահաղորդակցության և տեխնոլոգիական այլ ուղղությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, նշել, որ ռազմավարական հեռանկարների մասին պատկերացումները մեկտեղելը կամ համեմատելը լավ գաղափար է: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ վիճակագրությունը ցույց է տալիս, թե 2018 թվականի համեմատ ինչ է փոխվել ոլորտում:

«Մեր վիճակագրությունն ասում է, օրինակ, որ 2018 թվականի համեմատ տեղեկատվական կամ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում ավելի քան 12 անգամ մեծացել է, այսինքն՝ աճել է մոտավորապես 1225%-ով»,- ասել է վարչապետը և հավելել, որ դրամաշրջանառությունը 171%-ով է աճել, այսինքն՝ ոլորտի դրամաշրջանառությունը գրեթե քառապատկվել է, իսկ ոլորտի աշխատողների թիվն ավելի քան հնգապատկվել է 2018 թվականից հետո։ Ինչ վերաբերում է ոչ վիճակագրական տվյալներին, ապա վարչապետի խոսքով՝ էական փոփոխություններ են տեղի ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես Հայաստանի ամբողջ տարածքում գործում է արբանյակային ինտերնետը՝ Սթարլինքի ծառայությունները, ինչն իր հերթին նպաստում է տարածքային համաչափ զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է երկու օր առաջ Երևանի պետական համալսարանում բացված ժամանակակից սուպերհամակարգչի մասին, որն առաջինն է, որ ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության միջոցներով:

Ոլորտի զարգացման համատեքստում վարչապետը կարևորել է Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների նոր ռազմավարական բնույթը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ TRIPP նախագծի շրջանակում կներդրվեն սահմանային և մաքսային հսկողության բարձր տեխնոլոգիաներ, դրանք կկիրառվեն նաև հանրապետության մյուս սահմանային կետերում և ներառյալ «Զվարթնոց» օդանավակայանում: Այս համատեքստում վարչապետը կարևորել է նաև բիոմետրիկ անձնագրերի համակարգի ներդրումը:

Հաջորդիվ երկրի ղեկավարը խոսել է կառավարման արդյունավետության բարձրացման, կարգավորման ազդեցության գնահատման ինստիտուտի զարգացման գործում արհեստական բանականության ներդրման կարևորության մասին:
Վարչապետն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը հնարավոր չէ առանց կրթության ոլորտի զարգացման: «Հետևաբար այն, ինչ մենք իրականացնում ենք հանրակրթության ոլորտում, նախադպրոցական կրթության, մասնագիտական կրթության, բուհական և հետբուհական ոլորտներում, այդ ամենը տեխնոլոգիաների մասին է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Քննարկվել են Հայաստանի տեխնոլոգիական և թվային ապագայի զարգացման խնդիրներն ու հեռանկարները: Հանդիպման կազմակերպիչն էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Քննարկված հարցերի շարքում էին ԱԲ ոլորտում սպասվող քաղաքականությունը, պետության տնտեսական աճի դոկտրինում ԱԲ, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը, չափելի նպատակները, ինչպես նաև ոլորտում կրթական բարեփոխումները, կադրերի վերապատրաստումը և նոր մասնագետների զարգացումը։

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն ոլորտի զարգացմանը, այլ նաև TRIPP նախագծին, ՀՀ կառավարության առաջնահերթություններին և ծրագրերին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Համոզված ենք՝ դեռ կան եպիսկոպոսներ, որոնք զերծ կմնան Կտրիճի օտարերկրյա հրահանգիչների ազգադավ ծրագրից
Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ավստրիայում ՀՀ դեսպանը AIES նախագահին է ներկայացրել տարածաշրջանային խաղաղության օրակարգը և TRIPP-ը
«Արմենիա» ԲԿ-ից բերման են ենթարկվում Աջափնյակ վարչական շրջանի կրակոցների մասնակիցները․ տեսանյութ է տարածվում
Հունաստանում գտնվող ՀՀ նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր․ լուսանկարներ, տեսանյութ
Չպլանավորված այցս դեղատուն էր․ Ավանեսյանը հետևել է էլեկտրոնային դեղատոմսի սպասարկման, դեղի բացթողնման ընթացքին
Սլովակիան արտակարգ դրություն է հայտարարել նավթարդյունաբերության ոլորտում
Ուրուգվայում բացվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը
Սրանք էդքան պլոճիկ չունեն, որ բան վիժեցնեն. Կարապետյանը 5 րոպե հայերեն խոսի՝ լեզվի ինսուլտ կստանա. տեսանյութ
Ֆրանսիայում գրանցվել է տեղումների տևողության պատմական ռեկորդ
Փետրվարի 19-ին «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցների տրանսպորտը կաշխատի մինչև 24:30-ը․ երթուղիներ
Փորձելու են կրկնել Գյումրու հայտնի սցենարը․ Հայաստանը չի լինելու Քոչարյանի ու օլիգարխների գրպանային պետություն
Սամվել Կարապետյանի շուրջ փուչիկը մեծացնում են. միլիարդատիրոջ հայտարարությունները ծիծաղ են առաջացնում
«Հիշատակի մեծ խաչ շքանշան»՝ Վահագն Խաչատուրյանին, «Փառքի շքանշան»՝ Հունաստանի նախագահին․ տեսանյութ
Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանի և Հունաստանի նախագահների գլխավորությամբ կայացել է պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը
Պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը, հայտնի է մահացածի ինքնությունը․ ՆԳՆ-ն՝ Երևանի կրակոցների մասին
ՀՅԴ-ն միացել է Քոչարյանի և 2 օլիգարխի հետ՝ մասնակցելու ՀՀ ինքնիշխանության դեմ վերջին արշավանքին․ կանխելու ենք
Ընդունելություն ռազմական ակադեմիայի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում․ ովքեր և երբ կարող են դիմել
Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում նախատեսվող ծրագրերը
Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար
Ով էր տեսել քաղաքի կենտրոնում օրը ցերեկով ավտոմատի ձայն․ ինչ է պատմում քաղաքացին Երևանի կրակոցների մասին
Ինչ վիճակում են Երևանի կրակոցների հետևանքով տուժածները․ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել
Ինչպես են դիմավորել Աթենք ժամանած ՀՀ նախագահին․ Վահագն Խաչատուրյանը Կոստանտինոս Տասուլասին հրավիրել է Հայաստան
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է
Մեկ հոգի վիրահատարանում մահացավ, երեքը այս պահին վիրահատվում են. 30-35 տարեկան են. մանրամասներ
Այս թռչունով եմ թռչելու Վաշինգտոն․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Չնայած մարտահրավերներին՝ ՀԵՄԱ-ն հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը նպաստելուն
10 վիրավոր կա․ ինչ է հայտնի Երևանում հնչած կրակոցների դեպքից
Երևանում կրակոցներ են հնչել․ տեսանյութ
Վատիկանը չի մասնակցի Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը
Հայաստանն ասում է՝ հնարավոր է բացել սահմանը, վերականգնել Գյումրի-Կարս երկաթգիծը. Խանդանյան
Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում․ պաշտոնական
Սերժ Սարգսյանին առնչվող քրեական վարույթով խափանման միջոցի վերացումը Գլխավոր դատախազությունը կբողոքարկի
2027-2028 ուստարում Ֆրանսերեն առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքեր․ համաձայնագիր
ԱՄՆ Տեխաս և Օկլահոմա նահանգներում ավելի քան 6000 հեկտար անտառ է այրվում. տեսանյութ
Երբ մարդ անկուշտ է, նա ոչ մի բանով չի կշտանա. Ալեքսանյանը հայտնել է ՀԷՑ-ի արած մի շարք հավելագրումներ
Հայտնաբերվել են մեքենայից գողացված գումարը, թմրամիջոց և փամփուշտներ. ինչ է կատարվել Մասիսում
Սիրում եմ բոլորիդ. վարչապետը հերթական ողջույնն է հղել քաղաքացիներին. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT