Երևան
12 °C
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացրել է «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով սահմանվում է, թե ով է համարվելու անհայտ կորած անձ:
Ըստ հիմնավորման՝ անհայտ կորած անձ է համարվում զինծառայողը, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձը, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողությունների շրջան մեկնած կամավորականը, որն անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով, կամ ծառայողական պարտականությունները կատարելիս, կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հայտարարված զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող վեցամսյա ժամկետում խաղաղ պայմաններում, և հավաստի տեղեկությունների համաձայն՝ նրա վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրվանից 72 ժամ անց ծառայության վայրում կամ եթե նրա ընտանիքի անդամների մոտ տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի և ճակատագրի մասին:
Նախագծով մի շարք այլ կարևոր դրույթներ էլ են սահմանվում։ Օրինակ՝ անհայտ կորած անձի հետախուզումը դադարեցվում է, երբ նրա գտնվելու կամ հուղարկավորության վայրը, կամ նրա մարմնի մասունքների գտնվելու վայրը պարզելուց հետո 3 օրվա ընթացքում այդ մասին նշվում է համապատասխան նորաստեղծ ռեեստրում։
«Անհայտ կորած անձի՝ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու, սակայն նրա մարմինը չհայտնաբերված լինելու դեպքում հետախուզումը չի դադարեցվում։ Անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմին է սահմանվում ԱԱԾ-ն»,- մանրամասնել է նախարարը:
Նա նշել է, որ ԱԱԾ-ն կիրականացնի նաև անհայտ կորած անձանց հետ կապված աշխատանքների համակարգում, տեղեկատվության ստացում, հավաքագրում, հետախուզում, ընտանիքի անդամների հետ հաղորդակցություն։
Նախագծով սահմանվում է նաև անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը:
Ըստ այդմ՝ անհայտ կորածի ընտանիքի անդամները հարկային, կրթական մի շարք այլ արտոնություններից կօգտվեն։ Օրինակ՝ ընտանիքի անդամներից մեկի երկարատև հիվանդության կամ մահվան դեպքում տարին մեկ անգամ պետությունը նրանց կարող է վճարել միանվագ դրամական օգնություն։ Եթե անհայտ կորածի ընտանիքը չունի բնակարան կամ ապրում է 4-րդ կարգի վթարային շենքում, ապա պետությունը կարող է նրանց սեփականության իրավունքով հատկացնել բնակարան կամ այն ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ։
Նախագիծը դրական եզրակացություն է ստացել և ներառվել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Առգրավվել է 1 կգ 150 գրամ մարիխուանա․ ՔՈԳՎ խոշոր բացահայտումը
65+ տարիքի քաղաքացիներին միջինում 20,000 դրամ ենք տրամադրում դեղորայքի համար, վճարում է պետությունը. Ավանեսյան
Գյուլագարակի անտառապետի տան բակում հայտնաբերվել են փայտանյութով բեռնատարներ. նա ձերբակալվել է
2026-ի հունվարից ևս 15 հազար քաղաքացի սկսել է օգտվել հետվճարի ծառայությունից. ԱՍՀ նախարար
Արագածոտնի մարզում ավտոքարշակի անիվներից մեկը պոկվել է ու հարվածել ընթացող 2 մեքենայի
Բավականին ծանր է մեր պացիենտների վիճակը. Ավանեսյանը՝ կրակոցների հետևանքով հոսպիտալացված քաղաքացիների մասին
Հայաստան-Հունաստան նոր համագործակցություն. ստորագրվել է հուշագիր թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ԿԳՄՍՆ-ն Կառավարության անդամներին գրքեր է նվիրել
Պետբյուջեից 520,7 մլն դրամ կհատկացվի ՔՊ-ին, «Հայաստան» դաշինքին, ԲՀԿ-ին և «Հանրապետության»-ը
Շարունակում ենք աջակցել ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներին. Շվեդիայի ԱԳ նախարար
Երրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստ. մանրամասներ
Պապոյանը նախաձեռնել է քննարկում հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող տաքսիստների վարկավորման մասով
Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պարզվել է Երևանում մարտաֆիլմ հիշեցնող միջադեպի հետևանքով հիվանդանոցում մահացածի և 7 վիրավորի ինքնությունը
Սպիտակի ոլորաններում բուք է․ որոշ տարածաշրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
Կոմիտասի պողոտա-Փափազյան խաչմերուկում ծառայություն իրականացնող պարեկը վրաերթի է ենթարկվել
Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում. նախաձեռնվել է քրեական վարույթ
Հրազդանի և Եղվարդի որոշ հասցեներում ջուր չի լինի
Ալիևը ևս մեկնել է Վաշինգտոն
Ինչ քայլեր պետք է կատարեն Ղարաբաղից տեղահանված ընտանիքները, որոնց բնակապահովման դիմումները մերժվել են. ԱՍՀ
Հայաստանի երկաթուղային համակարգը կարող է մեկ գիշերում փլուզվել, եթե փոխանցվի այլ երկրի. Շոյգու
Հիվանդանոց, զորամաս, դպրոց քանդեք, տեղը «Տաշիր պիցցա» բացեք կամ մոլ. Հակոբյանը՝ հոսանքի հավելագրումների մասին
Հայաստանը կարևոր փուլում է․ ՇՄ նախարարը Հռոմում ելույթ է ունեցել հատուկ բարձր մակարդակի միջոցառման ժամանակ
ՀԷՑ-ը 691 մլն դոլարի չափով երաշխավորություններ է տրամադրել «Տաշիր»-ի հետ փոխկապակցված կազմակերպություններին
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Եկանք Վաշինգտոն. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Համոզված ենք՝ դեռ կան եպիսկոպոսներ, որոնք զերծ կմնան Կտրիճի օտարերկրյա հրահանգիչների ազգադավ ծրագրից
Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ավստրիայում ՀՀ դեսպանը AIES նախագահին է ներկայացրել տարածաշրջանային խաղաղության օրակարգը և TRIPP-ը
«Արմենիա» ԲԿ-ից բերման են ենթարկվում Աջափնյակ վարչական շրջանի կրակոցների մասնակիցները․ տեսանյութ է տարածվում
Հունաստանում գտնվող ՀՀ նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր․ լուսանկարներ, տեսանյութ
Չպլանավորված այցս դեղատուն էր․ Ավանեսյանը հետևել է էլեկտրոնային դեղատոմսի սպասարկման, դեղի բացթողնման ընթացքին
Սլովակիան արտակարգ դրություն է հայտարարել նավթարդյունաբերության ոլորտում
Ուրուգվայում բացվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը
Սրանք էդքան պլոճիկ չունեն, որ բան վիժեցնեն. Կարապետյանը 5 րոպե հայերեն խոսի՝ լեզվի ինսուլտ կստանա. տեսանյութ
Ֆրանսիայում գրանցվել է տեղումների տևողության պատմական ռեկորդ
Փետրվարի 19-ին «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցների տրանսպորտը կաշխատի մինչև 24:30-ը․ երթուղիներ
Փորձելու են կրկնել Գյումրու հայտնի սցենարը․ Հայաստանը չի լինելու Քոչարյանի ու օլիգարխների գրպանային պետություն
Սամվել Կարապետյանի շուրջ փուչիկը մեծացնում են. միլիարդատիրոջ հայտարարությունները ծիծաղ են առաջացնում
«Հիշատակի մեծ խաչ շքանշան»՝ Վահագն Խաչատուրյանին, «Փառքի շքանշան»՝ Հունաստանի նախագահին․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT