Երևան
12 °C
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն լրագրողներին հայտնել է, որ հինգշաբթի օրը՝ Սպիտակ տանը կայացած մասնավոր հանդիպման ժամանակ, ինքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է հանձնել Նոբելյան խաղաղության մրցանակի իր մեդալը։
Նա չի մանրամասնել, թե արդյոք ամերիկացի առաջնորդը ընդունե՞լ է մրցանակը, որը ստանալու ցանկություն նա նախկինում բազմիցս արտահայտել էր։
Fox News-ը, հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին, հաղորդել է, որ նա ընդունել է։
«Կարծում եմ՝ այսօր պատմական օր է մեզ՝ վենեսուելացիներիս համար»,- ասել է Մաչադոն Թրամփի հետ իր առաջին անձնական հանդիպումից հետո։
Մաչադոյին Թրամփը չի աջակցում, բայց վերջինս հիացած է Թրամփով
Այն բանից հետո, երբ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը Կարակասում գերեվարել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, Թրամփը հրաժարվել է Մաչադոյին աջակցելուց որպես երկրի նոր առաջնորդ, չնայած նրա գլխավորած շարժումը հաղթանակ է տարել 2024 թվականի ընտրություններում։
Փոխարենը նա գործ ունի գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ, որը Մադուրոյի իշխանության թիմի փոխնախագահն էր:
Սպիտակ տնից դուրս գալուց հետո Մաչադոն դիմել է դարպասների մոտ հավաքված քաղաքացիներին և ըստ Associated Press-ի՝ իսպաներեն ասել նրանց. «Մենք կարող ենք հույս դնել նախագահ Թրամփի վրա»։
«Ես Միացյալ Նահանգների նախագահին հանձնեցի Նոբելյան խաղաղության մրցանակի իմ մեդալը»,- անգլերեն լրագրողներին ասել է Մաչադոն՝ նրա քայլը անվանելով «մեր ազատության նկատմամբ նրա եզակի նվիրվածության ճանաչում»։
Մրցանակն իրականում չի կարող կիսվել կամ փոխանցվել
Նշենք՝ անցյալ շաբաթ, երբ Մաչադոն հայտարարել է, որ սեփական մրցանակը կկիսի Թրամփի հետ, Նոբելյան կոմիտեն արձագանքել ու պարզաբանել է, որ այն չի կարող փոխանցվել։
«Երբ հայտարարվում է Նոբելյան մրցանակ, այն չի կարող չեղյալ հայտարարվել, բաժանվել կամ փոխանցվել մեկ այլ անձի: Որոշումը վերջնական և մշտական է»,- ասվում էր կոմիտեի անցյալ շաբաթ տարածած հայտարարության մեջ։
Սպիտակ տան նիստից առաջ Նոբելյան խաղաղության կենտրոնը «X»-ում գրառում էր արել, որ «մեդալը կարող է ձեռքից ձեռք անցնել, բայց Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի տիտղոսը՝ ոչ»։ Սակայն Մաչադոն հիշել է, թե ինչպես Ամերիկյան հեղափոխական պատերազմի վետերան Մարկիզ դը Լաֆայետը Վենեսուելայի հիմնադիրներից մեկին՝ Սիմոն Բոլիվարին, Ջորջ Վաշինգտոնի պատկերով մեդալ է նվիրել։
«Եվ 200 տարի անց Բոլիվարի ժողովուրդը Վաշինգտոնի ժառանգորդին վերադարձնում է մեդալ՝ այս դեպքում Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը՝ ի նշան մեր ազատության նկատմամբ նրա եզակի նվիրվածության»,- հայտարարել է նա:
Մաչադոն լավ գործիչ է, բայց Վենեսուելայի առաջնորդի համար՝ ոչ հարմար թեկնածու
Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Մաչադոն այցելել է նաև Կոնգրես, որտեղ հանդիպել է ԱՄՆ սենատորների հետ։ Կոնգրեսի շենքի դրսում նրան դիմավորել են կողմնակիցները՝ թափահարելով Վենեսուելայի դրոշներ և վանկարկելով «Մարիա, նախագահ»։ Ակնկալվում էր, որ Մաչադոն կօգտագործի Թրամփի հետ հանդիպումը՝ փորձելով համոզել նրան, որ Ռոդրիգեսի ժամանակավոր կառավարությանը աջակցելը սխալ է, և որ իր ընդդիմադիր կոալիցիան պետք է ստանձնի անցումային իշխանության ղեկավարումը։
Հանդիպումից առաջ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտն ասել է, որ Մաչադոն «հրաշալի և քաջարի ձայն է շատ վենեսուելացիների համար», և որ Թրամփը անհամբեր սպասում է այս հանդիպմանը և ակնկալում է անկեղծ և դրական քննարկում՝ Վենեսուելայում կյանքի ներկայիս իրականության վերաբերյալ։
Թրամփը նախկինում Մաչադոյին անվանել էր «ազատության մարտիկ», բայց մերժել էր Մադուրոյի տապալումից հետո նրան Վենեսուելան ղեկավարելու համար նշանակելու գաղափարը՝ պնդելով, որ նա ներքին աջակցություն չունի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT