Վարչապետի գավաթի մրցաշարերին մասնակցել է ավելի քան 25 հազար երեխա

07/01/2026 schedule20:00

Հաշվետու մամուլի ասուլիսում անդրադառնալով սպորտի ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որ բոլոր երեխաները զբաղվեն սպորտով, և ֆիզիկական առողջ ակտիվությունը դառնա ապրելակերպի մաս։

Այս համատեքստում խաղային մարզաձևերի զարգացման քաղաքականության շրջանակում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախորդ տարի դպրոցականների շրջանում անցկացված երկու նոր մրցաշարերը՝ Վոլեյբոլի և Բասկետբոլի լիգաները։ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ Դպրոցականների բասկետբոլի լիգայի համայնքային փուլին մասնակցել է ավելի քան 8000, իսկ Վոլեյբոլի լիգայի համայնքային փուլին՝ ավելի քան 5000 երեխա։

Բացի այդ՝ 2025 թվականին ՀՀ վարչապետի հովանու ներքո դպրոցականների շրջանում անցկացվել են նաև սիրողական սեղանի թենիսի, թիմային խճուղավազքի, խճուղային հեծանվավազքի և լողի մրցաշարեր։ Վերջինս առաջին անգամ է անցկացվել բացառապես դպրոցականների համար լողավազաններում։

«Նախորդ տարվա 9700-ի փոխարեն այս տարի ունեցել ենք ավելի քան 25 հազար 200 երեխա, որոնք մասնակցել են Վարչապետի գավաթի մրցաշարերին։ Իհարկե, մենք տեսնում ենք, որ աճը էական է, սակայն սա ամենևին մեր իդեալական վերջնակետը չէ։ Պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր երեխա զբաղվի սպորտով՝ առնվազն իր նախընտրած մարզաձևով»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ ներկայում շրջանառվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են նաև սպորտի ոլորտում ներառականության խթանմանը։

Անվճար լողի պարապմունքներ դպրոցականների համար

Նա խոսել է նաև լողի խրախուսման ծրագրի մասին. ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսավորում է մարզերում գործող մասնավոր լողավազաններում երեխաների լողի անվճար պարապմունքները։ Ծրագրում արդեն շուրջ 200 երեխա է ընդգրկված, իսկ գարնանը նրանց կմիանան նոր երեխաներ նոր բնակավայրերից։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս տարի ծրագիրը կարող է համալրվել նոր մարզաձևերով։

Անդրադառնալով սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ մարզային տիպային մարզահամալիրների շինարարությունը կմեկնարկի Արարատում, Մարտունիում և Եղեգնաձորում։ Դրանք կունենան պարտադիր լողավազան, խաղային մարզադահլիճ և այլ սպորտային ենթակառուցվածքներ՝ էապես փոխելով մարզերում սպորտով զբաղվելու հնարավորությունները։ Այնուհետև սպորտի ռազմավարությանը համահունչ ծրագիրը կշարունակվի նաև մյուս խոշորացված համայնքներում։

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ այս տարվանից մեկնարկում է օլիմպիական նպաստի ծրագիրը հեռանկարային մարզիկների համար։ Հունվարից նրանք կսկսեն ստանալ առանձին մարզական նպաստ՝ առաջիկա Օլիմպիական խաղերին պատշաճ նախապատրաստվելու համար: ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների» մրցույթին, որի նպատակն է խրախուսել սպորտի ոլորտի տարբեր մարզիկներին. «Ունենք շատ լավ արդյունքներ թե՛ կին մարզիկների, թե՛ հաշմանդամություն ունեցող մարզիկների, թե՛ խաղային մարզաձևերի, և թե՛ երիտասարդ մարզիկների շրջանում։ Այսպիսով, նրանք ստանում են տեսանելիություն և դառնում իրենց անվանակարգերում տարվա լավագույնների հաղթողներ»։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ սպորտի ոլորտում աշխատանքները միտված են նաև կառավարման բարեփոխումներին. արդեն երկրորդ տարին է, ինչ ԿԳՄՍ նախարարությունը ֆեդերացիաների հետ աշխատում է նոր ձևաչափով․ վերջիններիս ֆինանսական և հաշվապահական գործառույթներն իրականացնում է Սպորտի կառավարման կենտրոնը. «Այս տարի այդ ձևաչափով կսկսեն աշխատել ավելի մեծ թվով ֆեդերացիաներ։ Ոլորտում ներդրվում է նաև տեղեկատվական համակարգ․ մարզադպրոցների բաղադրիչն արդեն փորձարկված է, իսկ առաջիկայում թվային տիրույթում աշխատանքներ կկատարվեն նաև ֆեդերացիաների հետ»։

Ասուլիսի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերականգնման ընթացքին, կրթահամալիրների կառուցմանը, «Կապանը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք», «Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրերի մանրամասներին, դպրոցներում անվտանգության բարելավմանը, դասագրքերով ապահովմանը, գիտության ֆինանսավորմանը, սպորտի ոլորտի ընթացակարգերին և այլն:

Ի պատասխան Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերականգնման ընթացքի վերաբերյալ հարցին՝ նախարարը նշել է. «Հուշահամալիրը, թանգարանը բաց են, և որևէ օր ու ժամ չեն փակվել: Ապրիլի 24-ին թանգարանը և հուշահամալիրը կգործեն բնականոն»,- շեշտել է նա: Վերականգնման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով Ժաննա Անդրեասյանն ամենշաբաթյա այցեր է կատարում Ծիծեռնակաբերդ. «Մենք արդեն սկսել ենք երեք մույթի, սալերի տեղադրման աշխատանքները: Լրացուցիչ մասնագիտական քննարկում է տեղի ունեցել, և կարող եմ վստահաբար ասել, որ աշխատանքներն արվում են պատշաճ որակով՝ մասնագիտական հանրույթի հետ համագործակցելով»:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կրթահամալիրների կառուցմանը՝ տեղեկացնելով, որ կրթահամալիրներն ապահովված են լինելու նախակրթարաններով, ինչպես նաև նախատեսված է տրանսպորտային միջոց՝ երեխաների տեղափոխումն ապահովելու նպատակով:

Նախարարն անդրադարձել է նաև դպրոցներում անվտանգության խնդրին՝ նշելով, որ այս ուսումնական տարին հայտարարված էր Անվտանգ և ապահով կրթության տարի, որի շրջանակում ամեն ինչ արվելու է՝ ուժեղացնելու կրթական միջավայրի անվտանգային համակարգը, այդ թվում՝ լրացուցիչ ենթակառուցվածքների ստեղծմամբ:

Սպորտի ոլորտում ֆինանսավորման գործընթացի վերաբերյալ նախարարը նշել է, որ Կառավարությունը շարունակաբար մեծացնում է ոլորտի հատկացումները. 2026 թվականին ֆեդերացիաներին տրվող աջակցությունը կավելանա է 500 մլն դրամով:

«Կառավարությունը նաև մի շատ կարևոր կարգ է փոխել, որը վերաբերում է ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը՝ մասնավորապես օրապահիկի և գիշերակացի սահմանաչափերին. նախկինում սահմանված 9800 դրամի փոխարեն արդեն երկու տարի է՝ մեկ օրվա արժեքը սահմանված է 16 հազար 300 դրամ: Տասնյակ տարիներ այն չէր փոխվել, այնինչ ակնհայտ է՝ մարզիկի համար լավ մարզավիճակում մնալու համար կարևոր է նաև ճիշտ սննդակարգը»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ Կապանը հայտարարվել է 2026թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, իսկ Մեղրին՝ 2026թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Նա հորդորել է քաղաքացիներին այցելել Կապան և Մեղրի՝ մասնակցելու տարվա ընթացքում իրականացվող հետաքրքիր միջոցառումներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
567 դիտում

Թեհրանում կրակոցի ձայներ են լսվում. Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն հարված կհասցնի Իրանին, եթե ցուցարարներ սպանվեն

Բարի երեկո. սիրում եմ բոլորիդ. վարչապետ

ԱՄՆ կասեցրել է 39 երկրի և Պաղեստինի կողմից քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը

Ահա թե ինչպես է Սամվելը մտածել մեր մասին. ՀԷՑ աշխատակիցները մոտեցան խնդրին ծանոթանալու և ի՞նչ պարզվեց. Դավոյան

Կառավարությունը հաստատել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը, արգելափակվել ձնակույտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 2026 թվականի առաջին նիստը

Կառավարությունը որդեգրել է պետության հարատևության օրակարգը և առանցքում դրվել է Հայաստանի Հանրապետությունը

Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայումը հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության. Մերց

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ

Այսպիսի նոր տեսք է ստացել Երևանի հեռուստաաշտարակը. վարչապետ

Մեդիայի զգալի հատված ընդդիմադիր դաշտի ֆինանսական կենտրոնների ազդեցության տակ է՝ Կարապետյան, Քոչարյան, Սարգսյան

Ինչ է ուզում իրականում Թրամփը Վենեսուելայից. ինչ է հնարավոր տեղի ունենա Իրանում. տեսանյութ

Կոշ գյուղի մոտ մեքենաներ են բախվել, «Nissan Rogue»-ը կողաշրջվել է. վիրավորներից մեկը բլոգեր է

Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է

Միրզոյանը և Մաջիդ Թախթ Ռավանչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ

Աննա Հակոբյանին թիրախավորելով՝ փորձում են ուշադրությունը շեղել ուխտերթի կարևորությունից. Ղազարյան. տեսանյութ

Կարևորվել է Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը

Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց

«Չաղ Ռուստամի» հոր uպանnւթյան գործով մեկ անձ ձերբակալվել է

Ինչ գիրք է ընտրել Աննա Հակոբյանը հունվար ամսվա ուղեկցող ընթերցանության համար

Ի պատասխան ակնհայտ խեղաթյուրված պնդումների՝ ՀԷՑ-ը հայտարարություն է տարածել

ԱԱԾ-ն մեր պետության կարևորագույն անկյունաքարերից և հենասյուներից մեկն է. վարչապետ. տեսանյութ

ԱԽ քարտուղարն ու ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ

Թուրքիայում փոթորիկ է. նավակներ են շրջվել. տեսանյութ

Այգավան բնակավայրում գազատար է վնասվել. գազամատակարարումը դադարեցվել է

ՆԳ նախարարը պարեկային 9 ծառայողի սպայական կոչումներ է հանձնել. տեսանյութ

Մեր նկարների հետ կռիվ տվող Նարեկը իր մտքի ուժը կարող է տեսախցիկների առաջ ցուցադրել բանավեճում. Չախոյան

«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով և բարելավված պայմաններով

Երևի ուժեղությունն ապացուցելու համար հաջորդ անգամ թղթի վրա փիղ կնկարեն ու կճղեն. Ալեքսանյան

ՊՆ պաշտոնյան կատարել է շուրջ 160 մլն դրամ արժեքով ջերմատեսիլ սարքերի հափշտակություն. վարույթը դատարանում է

Նարեկը մի սենյակում, որտեղ 6-7 ՔՊ-ականի նկար կար, բանավիճեց ու նկարներին հաղթեց. արի բանավիճենք. Ալեքսանյան

Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա․ Սերժ Սարգսյանն էլ չէր ուզում հեռանալ. Փաշինյան

Ավիացիոն ոլորտում սխալվել ենք, ձախողվել, բայց հիմա մեր ավիացիոն շուկան գնալով ավելի գրավիչ է դառնում. վարչապետ

Ալյասկայի Ջունո քաղաքում 1 շաբաթում 2 մետր ձյուն է տեղացել. արտակարգ դրություն է հայտարարվել

Ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են ձյան տեղումներ, բուք

Մեր գործընթացը մարդկանց ավելի շատ է պատարագների տանում, նույնիսկ ընդդիմությունն է խորան բարձրանում. վարչապետ

Ինչ վաճառել ու ինչ գնել. Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում. Նիկոլ Փաշինյան

Մարդիկ կային, որ արտերկրից էին եկել ուխտերթին մասնակցելու, այն բավական մարդաշատ էր. Փաշինյան

Գրիպով և սուր շնչառական այլ վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է