Երևան
12 °C
Գործադիրը հաստատել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը՝ ոլորտի առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, մեկնարկած բարեփոխումները, այդ թվում՝ օրենսդրական, համակարգելու նպատակով։ Բացի այդ՝ ռազմավարական ծրագրի առկայությունը հնարավորություն է տալիս համակարգել և լուծում տալ մի շարք այնպիսի խնդիրների, որոնք անմիջականորեն կապված են զբոսաշրջիկների, նրանց փորձառությունների, մատուցվող ծառայությունների հետ, սակայն նմանատիպ խնդիրների լուծումը կախված չէ զբոսաշրջության բնագավառի պետական լիազոր մարմնից։
Նմանատիպ խնդիրներից են դեպի զբոսաշրջավայրեր տանող ճանապարհների բարելավումը, մաքրության ապահովումը, զբոսաշրջիկների կարիքների բավարարմանն ուղղված ենթակառուցվածքների ապահովումը (այդ թվում՝ սանհանգույցների) և այլն։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել զբոսաշրջության զարգացման տեսլականը, հիմնական գերակայությունները, նպատակները, որոնք հիմք կհանդիսանան հետագա ռազմավարական ծրագրերի և համապատասխան միջոցառումների մշակման համար։
Առաջարկվում է նաև գործողությունների ծրագիր, որը կսահմանի, թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության։ Ռազմավարական ծրագրի ընդունմամբ հնարավոր կլինի ունենալ ուղենիշային փաստաթուղթ առաջիկա 5 տարիներին զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար՝ ի նպաստ զբոսաշրջության կայուն զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, ծառայությունների որակի բարելավմանը, ինստիտուցիոնալ բարեփոխումներին, Հայաստանի՝ որպես ապահով և բարենպաստ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդմանը, Հայաստանի ճանաչելիության և հասանելիության բարձրացմանը և այլն։
Ռազմավարական ծրագրի պատշաճ իրականացման պարագայում 2030թ. կունենանք 3 միլիոն ներգնա զբոսաշրջային այցելություններ, 3,8 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք զբոսաշրջիկների ծախս և 4,5 միլիոն ներքին զբոսաշրջային այցելություններ։ Կստեղծվի լրացուցիչ 20 հազար աշխատատեղ:
Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անհրաժեշտ է, որ ՀՀ-ն դիրքավորվի որպես զբոսաշրջային խաչմերուկ՝ գրավիչ, որակյալ, անվտանգ, խաղաղ, մրցունակ, գողտրիկ զբոսաշրջային ուղղություն: Ծրագրով նախատեսված զարգացման 3 հիմնական ուղղություններն են՝ մշակութային, գաստրո՝ խոհանոց, գինի և հայկական բրենդի, ինչպես նաև արկածային՝ ներառյալ ձմեռային զբոսաշրջությունը: Նախատեսվում է զարգացնելու նաև ագրոզբոսաշրջությունը, MICE զբոսաշրջությունը, կրոնական, բժշկական և առողջարանային զբոսաշրջությունը:
Նախարարը նշել է, որ ռազմավարական ծրագիրը սահմանել է 4 հիմնական նպատակ: Առաջինը՝ տնտեսական ուղղությունն է, որը ենթադրում է օգտագործել զբոսաշրջության տնտեսական ներուժն ամբողջությամբ՝ զբոսաշրջության բնագավառում բարեփոխումների միջոցով նպաստելով տնտեսական առաջընթացին: Երկրորդը՝ միջազգային գրավչության բարձրացումն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի իմիջը՝ որպես գրավիչ զբոսաշրջային երկրի՝ շեշտը դնելով հյուրընկալության, անվտանգության վրա: Երրորդը՝ որակի ապահովումն է, որը ենթադրում է նաև տարբերվող, բացառիկ փորձառությունների տրամադրում: Չորրորդը՝ սոցիալական ուղղությունն է, որի շրջանակում կարիք կա կենտրոնանալու աշխատուժի թվի մեծացման վրա, ծառայությունների բարձր մակարդակի տրամադրման, ինչպես նաև զբոսաշրջային կրթությունը խթանելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի շահառուները ստանում են առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանին
Երևան-Վեդի երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդու դի է հայտնաբերվել
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս
ՀԷՑ-ը մեկնարկել է նոր բաժանորդ դառնալու վճարների՝ 30-40% նվազեցմանն ուղղված գործընթաց
Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ողջունում և միանում է ՀՀ վարչապետի և եպիսկոպոսների՝ բարենորոգման հայտարարությանը
Հարգանքներս Տեր Մաշտոց քահանային և եկեղեցու բարենորոգման կարևորագույն առաքելությունը ստանձնած հոգևոր հայրերին
Իրեն Արցախի նախագահի ժ/պ համարողը ուխտերթին մասնակցած գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին զրկել է հերոսի կոչումից
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Տեր Մաշտոց քահանան միանում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը
ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է
Կանխվել է Իրանից ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախոտի տեղափոխման փորձը
Նարեկ Սամսոնյանի կալանքը ևս երկարաձգվել է. վերջինս հացադուլ է հայտարարել
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչը
Թրամփը լավ կանի իր երկրի մասին մտածի, ոչ թե Իրանի. շատ բռնակալների նման նա ևս կտապալվի. Խամենեի
Տիգրան Մանսուրյանի տարեդարձը կնշվի կոմպոզիտորին նվիրված համերգային ծրագրով
Կենսաթոշակը բարձրացրել ենք 10800 դրամով, բայց ուղիղ չենք տալիս, առողջության խնդրի դեպքում կտրվի. Թորոսյան
Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված կալանքի ժամկետը երկարաձգվել է
Վերջնակետում հաց ուտելիս ավտոբուսներից մեկի վարորդը ծեծի է ենթարկվել ուղևորի կողմից, ստացել վնասվածքներ
Զգուշացնում եմ, պարո՛ն Կարապետյան, էս նկարից զգույշ կլինեք, էս մեկն ուժեղ է բանավիճում. Ալեքսանյան
NAN-ի որոշ խմբաքանակներ ՍԱՏՄ պահանջով հետ են կանչվել. հայտնի է՝ ինչ խնդիր է առաջացել
ԱՄՆ Պորտլենդ քաղաքի ոստիկանությունը կրակ է բացել իրենց համար «կասկածելի» քաղաքացիների վրա. տեսանյութ
Պարեկները հայտնաբերել են BMW-ի՝ առանց վարորդական իրավունքի երթևեկող վարորդին․ մեքենան տեղափոխվել է
Վարդենիս քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքները հիմնանորոգվել են. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բողոքի ցույցերն Իրանում դառնում են անվերահսկելի. հրկիզվել են կառավարական շենքեր, զոհերի թիվն աճում է
Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է տրանսպորտային 810 պատահար. վիճակագրություն
Տաշիր Սամոյի մանկապատանեկան խմբակը փորձում է փրկել տնտեսությունը, որը, ըստ իրեն, կայուն զարգանում է. Չախոյան
Կուբան լուրջ դժվարությունների մեջ է. նրանք դեռ լիովին չեն փլուզվել, բայց բավականին մոտ են. Թրամփ
Կցանները կվերացնեք, 5 սմ հաստություն կապահովեք, նորից կգծանշեք. Շիրակամուտի նորակառույց ճանապարհը չի ընդունվել
Կադաստրի կոմիտեի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու համար. 6 անձի մասով նախաքննության ավարտ
2026 թվականին էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը կազատվեն ԱԱՀ-ից
Աննա Վարդապետյանի հրամաններով՝ ազատվել են դատախազներ
Եթե նրանք կրակեն ցուցարարների վրա, Իրանն ԱՄՆ-ից հարված կստանա. Թրամփ
Ուր և ինչպես դիմել Երևանի փողոցներում չստերջացված թափառող շներ կամ կենդանիների դիեր հանդիպելու դեպքում
Հալեպ-Երևան չվերթը չեղարկվել է
Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցելու. սպասվում են ձյուն և բուք
Երևանում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել Չինաստանի քաղաքացու և դիմել փախուստի. վերջինս մահացել է
Միանգամից 2-րդ դասարան տեղափոխված երեխաների կրթական գործընթացում առկա են խնդիրներ. կայացվել է որոշում. ՄԻՊ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Ակնկալվում է մինչև 80 դրամով բենզինի և դիզելի գնանկում. Պապոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT