Երևան
12 °C
ՀԷՑ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան հունվարի 8-ին լրատվամիջոցներում տեղ գտած մի քանի ոչ արժանահավատ և ակնհայտ խեղաթյուրված պնդումների:
«Տեղեկացնում ենք, որ 2025թ.-ի համար Ընկերության ներդրումային ծրագիրը հաստատվել է շուրջ 47,6 մլրդ ՀՀ դրամ, որից մինչև ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը և ժամանակավոր կառավարչի նշանակումը՝ 2025թ. հուլիսի 1-ի դրությամբ, Ծրագրի փաստացի կատարման ցուցանիշը կազմել է շուրջ 12,8 մլրդ ՀՀ դրամ, այսինքն՝ ֆինանսական տարվա առաջին կեսի ավարտին կատարված էր հաստատված ծրագրի ընդամենը 27%-ը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարումն ստանձնելուց անմիջապես հետո Ժամանակավոր կառավարչի հանձնարարությամբ ի թիվս բազմաթիվ այլ համակողմանի ուսումնասիրությունների և վերահսկողական գործառույթների՝ նախաձեռնվել են նաև Ընկերությունում Ներդրումային ծրագրի իրականացման տնտեսական արժեշղթայում ներգրավված կազմակերպությունների հետ գործող պայմանագրերի պայմանների (գնումների և մատակարարումների գնագոյացումների, կապալի աշխատանքների արտապատվիրակման պայմանների և այլն) համալիր ուսումնասիրություններ, ինչից պարզ է դարձել, որ Ներդրումային ծրագրի իրականացման ողջ արժեշղթան մինչ այդ ՀԷՑ-ում իրականացվել է բացառապես «Տաշիր» ընկերությունների խմբի մաս հանդիսացող կամ սեփականատերերին ու վերջիններիս մերձավոր շրջապատին ուղղակիորեն փոխկապակցված տնտեսավարող սուբյեկտների կողմից շուկայական արժեքներից զգալիորեն ուռճացված գներով և կապալի աշխատանքների, մատակարարումների ու ծառայությունների մատուցման ժամկետների էական խախտումներով։
Դրանով պայմանավորված՝ ՀԷՑ-ում մեկնարկել է մասշտաբային գործընթաց՝ մասնավորապես Ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքները դուրս բերելու ակնհայտ մենաշնորհային փակ-հակամրցակցային տնտեսական ցիկլից և բաց, թափանցիկ ու ներառական մրցութային գործընթացների միջոցով ոլորտից ներգրավվելու առավել մրցակցային և ՀԷՑ-ի համար բավականին շահեկան գնառաջարկներ ու էներգետիկ ոլորտի փորձառու տնտեսավարող սուբյեկտներ (արտադրողներ, մատակարարներ, ներմուծողներ, ինչպես նաև նեղ մասնագիտական աշխատուժ և այլն)։
Վերջնարդյունքում 2025թ․ երկրորդ կիսամյակի ընթացքում մեկտեղելով նաև ոլորտային շուկաների ուսումնասիրության, գնանշումների և բուն գնումների իրականացման բավականին ժամանակատար և մասշտաբային գործընթացները՝ ժամանակավոր կառավարչի թիմին հաջողվել է հաշվետու տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ հաստատված շուրջ 47,6 մլրդ ՀՀ դրամ ներդրումային ծրագրից կյանքի կոչել ևս 15,4 մլրդ ՀՀ դրամի աշխատանքներ՝ 2025թ․ Ներդրումային ծրագրի կատարողականը փաստացի հասցնելով շուրջ 28,2 մլրդ ՀՀ դրամի (բացառապես «Մուտք-շահագործում» կարգավիճակում)։
Հարկ է նշել, որ տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում ժամանակավոր կառավարչի թիմը նույն ժամանակային կտրվածքով ապահովել է ավելի քան 2,6 մլրդ ՀՀ դրամի ավել աշխատանքների կատարում, քան իրականացվել էր մինչև ժամականավոր կառավարչի նշանակումը՝ տարվա առաջին կեսի արդյունքներով։
Ինչ վերաբերում է Ամանորի նախօրեին ՀԷՑ-ի բաշխման ցանցում տեղի ունեցած վթարների և հոսանքազրկումների թեմայի շահարկմանը, ապա պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2024թ․ տարեվերջին ՀԷՑ-ի հոսանքազրկված բաժանորդների թիվը եղել է շուրջ 32 հազար, այն դեպքում, որ 2025թ․-ի ավարտին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 9,200 բաժանորդ։
Հարկ ենք համարում նաև նշել, որ առանձին քննարկման առարկա է հանդիսանում մինչև ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերի կազմման գործընթացում սահմանված առաջնահերթությունների, դրա իրականացման մեխանիզմների և բյուջեների ձևավորման գործիքակազմերն այն դեպքում, երբ, օրինակ, ՀԷՑ-ի կառավարման նախորդ փուլերում Ընկերության ներդրումային ծրագրով նախատեսված միջոցների զգալի մասը մինչև բուն մատակարարումների և աշխատանքների մեկնարկը ուղղվել է վերոնշյալ փոխկապակցված «արտոնյալ» ընկերություններին կանխավճարների տեսքով (ավելի քան տասնյակ միլիարդավոր ՀՀ դրամի հասնող գումարներով)»,- ասվում է հայտարարության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պարեկները հայտնաբերել են BMW-ի՝ առանց վարորդական իրավունքի երթևեկող վարորդին․ մեքենան տեղափոխվել է
Վարդենիս քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքները հիմնանորոգվել են. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բողոքի ցույցերն Իրանում դառնում են անվերահսկելի. հրկիզվել են կառավարական շենքեր, զոհերի թիվն աճում է
Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է տրանսպորտային 810 պատահար. վիճակագրություն
Տաշիր Սամոյի մանկապատանեկան խմբակը փորձում է փրկել տնտեսությունը, որը, ըստ իրեն, կայուն զարգանում է. Չախոյան
Կուբան լուրջ դժվարությունների մեջ է. նրանք դեռ լիովին չեն փլուզվել, բայց բավականին մոտ են. Թրամփ
Կցանները կվերացնեք, 5 սմ հաստություն կապահովեք, նորից կգծանշեք. Շիրակամուտի նորակառույց ճանապարհը չի ընդունվել
Կադաստրի կոմիտեի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու համար. 6 անձի մասով նախաքննության ավարտ
2026 թվականին էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը կազատվեն ԱԱՀ-ից
Աննա Վարդապետյանի հրամաններով՝ ազատվել են դատախազներ
Եթե նրանք կրակեն ցուցարարների վրա, Իրանն ԱՄՆ-ից հարված կստանա. Թրամփ
Ուր և ինչպես դիմել Երևանի փողոցներում չստերջացված թափառող շներ կամ կենդանիների դիեր հանդիպելու դեպքում
Հալեպ-Երևան չվերթը չեղարկվել է
Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցելու. սպասվում են ձյուն և բուք
Երևանում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել Չինաստանի քաղաքացու և դիմել փախուստի. վերջինս մահացել է
Միանգամից 2-րդ դասարան տեղափոխված երեխաների կրթական գործընթացում առկա են խնդիրներ. կայացվել է որոշում. ՄԻՊ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Ակնկալվում է մինչև 80 դրամով բենզինի և դիզելի գնանկում. Պապոյան
Լեռնաձոր գյուղում այրվել են ավտոտնակն ու ներսում կայանած «Օպել»-ը
Հալեպում հրադադար է հաստատվել
Տիրապետում եմ ահռելի տեղեկատվության և փաստերի, որոնք ուղղակիորեն հաստատում են վարչապետի խոսքերը. Պետրոսյան
Սուրենյանը մանրամասներ է հայտնել ջերմաստիճանի թռիչքային բարձրացման ու առաջիկա կանխատեսումների մասին
Հերթական խարդախությունն է տարածվում. Արսեն Թորոսյանը զգուշացնում է
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է. դժվարանցանելի են Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները
Առաջիկա և հետագա բոլոր կիրակիները կմասնակցեմ պատարագների՝ հիմնականում նախապես չհայտնելով, թե որտեղ. Փաշինյան
Թեհրանում կրակոցի ձայներ են լսվում. Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն հարված կհասցնի Իրանին, եթե ցուցարարներ սպանվեն
Բարի երեկո, սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԱՄՆ-ն կասեցրել է 39 երկրի և Պաղեստինի կողմից քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը
Ահա թե ինչպես է Սամվելը մտածել մեր մասին. ՀԷՑ աշխատակիցները մոտեցան խնդրին ծանոթանալու և ի՞նչ պարզվեց. Դավոյան
Կառավարությունը հաստատել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը, արգելափակվել ձնակույտում
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 2026 թվականի առաջին նիստը
Կառավարությունը որդեգրել է պետության հարատևության օրակարգը, և առանցքում դրվել է Հայաստանի Հանրապետությունը
Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայումը հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության. Մերց
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ
Այսպիսի նոր տեսք է ստացել Երևանի հեռուստաաշտարակը. վարչապետ
Մեդիայի զգալի հատված ընդդիմադիր դաշտի ֆինանսական կենտրոնների ազդեցության տակ է՝ Կարապետյան, Քոչարյան, Սարգսյան
Ինչ է ուզում իրականում Թրամփը Վենեսուելայից. ինչ է հնարավոր տեղի ունենա Իրանում. տեսանյութ
Կոշ գյուղի մոտ մեքենաներ են բախվել, Nissan Rogue-ը կողաշրջվել է. վիրավորներից մեկը բլոգեր է
Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT