Տարին բեկումնային է եղել. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ղեկավարն ամփոփում է 2025-ը. տեսանյութ

31/12/2025 schedule20:35

«2025 թվականը բեկումնային է եղել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի համար». հենց այսպես է սկսում զրույցը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը, որը զուգահեռ մեզ հետ շրջում է բժշկական կենտրոնի տարածքում և մեկ առ մեկ ցույց տալիս այն ենթակառուցվածքները, սարքավորումներն ու կահավորանքը, որոնք ձեռք են բերվել և կառուցվել այս տարվա ընթացքում:

«Տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնք և՛ ավելի հարմարավետ, և՛ բարձրակարգ են դարձրել բժշկական օգնության սպասարկման իրականացումը: Փոփոխությունները տեսանելի են՝ բժշկական կենտրոնի մուտքերից սկսած, թողունակության, հոսքերի կազմակերպումից, անհետաձգելի բուժօգնության մատուցումից վերջացրած, ինչպես նաև հետազոտության պատշաճ կազմակերպման համար լրացուցիչ սարքավորումների ձեռքբերմամբ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է Զոհրաբյանը:

DSC02089.JPG (9.95 MB)

DSC02066.JPG (7.72 MB)

Հիվանդանոցի մուտքերն առանձնացվել են, կա ընդունարանային հատված, որը սպասարկում է ոտքով մոտեցող պացիենտներին, իսկ շենքի հետնամասում կա առանձին հատված, որը նախատեսված է շտապօգնության համար:

DSC01928.JPG (9.96 MB)

DSC02133.JPG (6.25 MB)

Մեզ հետ զրույցում Զոհրաբյանը նկատում է՝ ժամանակին հիվանդների ընդունելությունը կազմակերպվում էր մեկ մուտքով, որը առաջացնում էր հոսքերի խաչում ծանր պացիենտների, որոնք մարզերից և Երևան քաղաքից էին տեղափոխվում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, ինչպես նաև պացիենտների, որոնք գալիս էին երկրորդային այցերի կամ ընթացիկ ստուգումների:

«Երբ տեսանք հոսքերի խաչումը, ինչը բավականին խնդրահարույց իրավիճակ էր ստեղծում, առաջացավ իրավիճակի լուծման հրատապ անհրաժեշտություն՝ անհետաձգելի բժշկական օգնությունը տարանջատելու առանձին պացիենտներից, և ձեռնամուխ եղանք գործընթացին և նոր շինարարության, ինչը բավական երկար տևեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք հնարավորություն չունեինք դադարեցնել սպասարկումը՝ շինարարություն իրականացնելու նպատակով, մենք պարտավոր էինք ապահովել բնականոն գործունեություն՝ պատշաճ ընթացակարգով, ինչպես նաև ընթացիկ շինարարությունը»,- ասում է բուժկենտրոնի ղեկավարը:

Զոհրաբյանը գոհունակությամբ է նշում՝ թեև դժվարություններին՝ արդեն ունենք այն, ինչի համար պայքարել ենք.

Մեկ միասնական ընդունարան և նախասրահի վերափոխում

Հիմնանորոգվել է հիվանդանոցի նախասրահը, և ձևավորվել է մեկ միասնական, ժամանակակից ընդունարան (ռիսեփշն հատված)՝ ապահովելով այցելուների արագ գրանցում և տեղեկատվության արդյունավետ տրամադրում։

Հայկական Ժամանակ.00_00_22_18.Still239.jpg (587 KB)

Հայկական Ժամանակ.00_00_22_21.Still238.jpg (605 KB)

Հայկական Ժամանակ.00_00_24_21.Still241.jpg (603 KB)

Հայկական Ժամանակ.00_00_41_22.Still254.jpg (626 KB)

Արագացված ախտորոշման գոտի

Ընդունարանին կից հիմնանորոգվել և գործարկվել են մի շարք նեղ մասնագիտական խորհրդատվական սենյակներ, նոր նմուշառման սենյակ և նոր ռենտգեն կաբինետ՝ ախտորոշիչ գործընթացի ճշգրտությունն ու արագությունն ապահովելու համար։

DSC01923.JPG (6.88 MB)

DSC01878.JPG (6.39 MB)

Emergency բաժանմունքի գործարկում

Բացվել է Ընդունարան և անհետաձգելի բուժօգնության (Emergency) բաժանմունքը՝ համալրված անհրաժեշտ բուժսարքավորումներով՝ շտապ բժշկական օգնությունն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով։

Emergency հատվածում կամ երկրորդ մուտքում են սպասարկվում շտապօգնության մեքենաներով հիվանդանոց հասցված և անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտները:

Emergency ծառայությունը հիմնական ծանրաբեռնվածությունը վերցնում է իր վրա, իսկ բաժինները համեմատաբար ավելի հանգիստ են աշխատում:

Բժշկական կենտրոնն ունի ծառայությունների թվաքանակի կրկնակի ավելացում. 2022 թվականին՝ 40 հազար ծառայություն, 2025-ին՝ 80 հազար:

DSC02131.JPG (10.87 MB)

Հայկական Ժամանակ.00_00_59_22.Still264.jpg (985 KB)

Հայկական Ժամանակ.00_01_07_00.Still266.jpg (645 KB)

Մանկաբուժական ընդունարանի ձեռքբերումներից է նոր ռենտգեն սարքավորման ձեռքբերումը, որը հնարավորություն է տալիս տեղում կազմակերպելու ռենտգեն ծառայություն: Ժամանակին ծառայությունը միայն 5-րդ հարկում է գործել, հիմա դրան ավելացել է առաջին հարկում գործող ռենտգեն ծառայության բաժինը, իսկ սարքավորումը նորագույն սարքավորում է, ճառագայթումը՝ մինիմալ, երեխաների համար էլ՝ առավել անվտանգ. այն ձեռք է բերվել Երևանի քաղաքապետարանի միջոցներով:

DSC01946.JPG (6.50 MB)

Հայկական Ժամանակ.00_00_24_23.Still244.jpg (497 KB)

Հայկական Ժամանակ.00_00_26_11.Still246.jpg (540 KB)

Մանկական հիվանդասենյակներ

Հիմնանորոգվել և վերաբացվել են ամբողջությամբ նոր պարագաներով և սարքավորումներով հագեցած հիվանդասենյակներ՝ երեխաներին անհատական բժշկական սպասարկում և առանձնահատուկ բուժքույրական խնամք տրամադրելու նպատակով։ 

Սենյակներում անգամ կահավորանքը հատուկ է երեխաների՝ պացիենտների տրամադրությանն ու հոգեվիճակին, գունավոր, պատերը՝ սիրելի մուլտհերոսների նկարազարդումներով: Պատերի նկարազարդումների տաք ու ջերմ գույները նաև սենյակի ինտերիերի անբաժանելի մասն են կազմում:

Հայկական Ժամանակ.00_00_46_18.Still256.jpg (479 KB)

Հայկական Ժամանակ.00_00_47_21.Still257.jpg (422 KB)

Հայկական Ժամանակ.00_00_44_15.Still255.jpg (513 KB)

Արյան բաղադրամասերի բաժնի հիմնանորոգում

Հիմնովին վերանորոգվել է արյան բաղադրամասերի պաշարման և տրամադրման բաժինը, որն առանցքային նշանակություն ունի բուժվող երեխաների կյանքի փրկության համար, որովհետև բազմաթիվ է վթարներից վնասվածք ստացած երեխաների թիվը, որոնց մոտեցնում են հիվանդանոց, և հենց առաջին անհրաժեշտությունը արյան փոխներարկումն է: Բժշկական կենտրոնի Արյան բանկը անհրաժեշտության դեպքում  նաև այլ բուժկենտրոններին է ապահովում արյան պաշարով:

DSC02033.JPG (6.07 MB)

DSC02034.JPG (5.92 MB)

DSC02040.JPG (6.27 MB)

DSC02042.JPG (6.40 MB)

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ-ն տարիներ շարունակ աշխատել է վնասով, բուժհաստատությում տեղի ունեցած բարեփոխումներից հետո, ֆինանսական ցուցանիշների դինամիկան շարունակում է զարգանալ աճման պրոգրեսիայով:

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցուցանիշների դինամիկան, ըստ տարեթվերի, հետևյալ տեսքն ունի. 2022 թվականին՝ 42.906, 2023-ին՝ 51.339, 2024-ին՝ 64.126 և 2025-ին՝ արդեն 80.031:

DSC02121.JPG (7.30 MB)

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը, ամփոփելով զրույցը, ասում է՝ 2026 թվականին բոլորին ցանկանում է առաջին հերթին քաջառողջություն, իսկ ԲԿ-ն իր հերթին շարունակում է «ձեռքը պահել» ժամանակի ու զարգացման զարկերակին, համալրել հիվանդանոցը ժամանակակից սարքավորումներով ու շարունակում ստեղծել բոլոր պայմանները, հարմարություններն ու հնարավորությունները, որ անգամ առողջական լուրջ խնդիրները դառնան հաղթահարելի, իսկ դրանց բուժման պրոցեսը՝ հնարավորինս թեթև ու հաճելի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, թող յուրաքանչյուր մարդու սրտում թևածի սերը, իսկ երջանկությունը գալիք տարում ստվերի նման հետևի յուրաքանչյուրին:

Եղե՛ք առողջ, Ձեր առողջությունը մեր առաքելությունն ու առաջնահերթությունն է:

Հիվանդանոցում կատարված բարեփոխումները՝ մեկ տեսանյութով.

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
391 դիտում

Աշոցքի, Ջաջուռի հատվածում բուք է

Տարին մեզ համար հեշտ չէր. նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն Ամանորի կապակցությամբ. տեսանյութ

Շուտով կլրանա երկրորդ տարին, որ մեր սահմաններին այլևս չկա կրակոց և չունենք զոհեր․ Ալեն Սիմոնյանի ուղերձը

Al Jazeera-ն հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսանյութը, որում վերջինս հարվածային գործիքներ է նվագում

Թող գալիք տարին մանկական երջանկության, խաղաղության լույսի ու ջերմության տարի լինի. Հակոբ Արշակյան

Միայն խաղաղ միջավայրում է հնարավոր քաղաքացիների անվտանգ ու արժանապատիվ կյանքը. ՆԳ նախարարի ուղերձը

Տարին բեկումնային է եղել. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ղեկավարն ամփոփում է 2025-ը. տեսանյութ

2026-ը դիմավորում ենք առկա խնդիրները հետևողականորեն լուծելու վճռականությամբ․ Պապիկյանի ուղերձը

Starlink-ը 100-ից ավելի տերմինալներ կնվիրի հեռավոր համայնքների դպրոցներին՝ գերարագ ինտերնետ ապահովելու համար

Կրակոցներ Երևանում. վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է

Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթեր են հետաձգվել, չեղարկվել է նաև դեպի Երևան թռիչքը

Կարող ենք վստահ արձանագրել՝ 2025-ը պատմական տարի էր մեր երկրի և յուրաքանչյուրիս համար. Վահե Հովհաննիսյան

Թող 2026-ը լինի խաղաղ երկնքի տակ մեր պետականության հաստատուն զարգացման տարի. Ավանեսյանի ուղերձը

Համատեղ աշխատանքով հնարավոր կլինի ամրապնդել հանրային վստահությունը. Մեսրոպ Մեսրոպյան

Թող գալիք տարին լինի անխոչընդոտ արտահանման և ներմուծման գործընթացների տարի. Պապոյանի ուղերձը

Գալիք տարին պետք է վերածվի բնության պահպանության իրական քայլերի. շրջակա միջավայրի նախարար

2026-ին ԵՄ-ն շարունակելու է լինել Հայաստանի կողքին․ Վասիլիս Մարագոս. տեսանյութ

Արդարությունը և հավասարությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա ձևավորվում է ժողովրդավարական հասարակությունը

Բախվել են «Լեքսուս»-ը, «Օպել»-ն և «ՎԱԶ 2101»-ը. վերջինը բաժանվել է 2 մասի. կան վիրավորներ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ուրախ, ռիթմերով լիքը Նոր տարի, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

2026 թվականը դիմավորում ենք հաստատված խաղաղության պայմաններում. ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ

Երևանը քաղաք է, որտեղ ընտանիքը արժեք է, որտեղ Ամանորին միասին լինելը կարևոր է. Ավինյանի ուղերձը. տեսանյութ

ՄՔԾ-ն շարունակելու է իր հանձնառությունը՝ սահմանելով հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող․ Դավթյան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 29 տրանսպորտային միջոց

2025-ում թողնում ենք կատարված մեծ աշխատանք. ՏԿԵ նախարարի ուղերձը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան WORLD BOXING կազմակերպության անդամ է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ամփոփել է 2025 թվականը. տեսանյութ

ՀՀ-ում Իրանի դեսպանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր տարվա առթիվ

ՆԳՆ-ն հորդորում է վարորդներին սթափ լինել

Ոստիկանությունը պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով շարունակելու է իրականացնել իր առաքելությունը. Ղազարյան

ՓԾ-ն 2026 թվական մուտք կգործի վերափոխված հայեցակարգով և համակարգային բարեփոխումներով. Կամո Ցուցուլյան

Լիլիթ Երմալովյանի դիակի վրա բռնության հետքեր չկան

Իրանը փորձում է վերականգնել միջnւկային ծրագիրը. Նեթանյահու

Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ցիկլոնը ճանապարհին է. ջերմաստիճանը կտրուկ կնվազի մինչև 18 աստիճանով. Սուրենյան. տեսանյութ

Հայտնաբերվել է դեկտեմբերի 26-ից որոնվող 26-ամյա Լիլիթի մարմինը

Շնորհակալություն 2025. Սուրեն Պապիկյանը ընտանեկան տեսանյութ է հրապարակել

Ճանապարհներին առկա է մերկասառույց. Վերին Լարսը փակ է բեռնատարների համար

Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի մենամարտն ավարտվեց ոչ-ոքի