Երևան
12 °C
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ուղերձ է հղել քաղաքացիներին՝ ընդգծելով բնության պահպանության, կայունության և միջազգային պատասխանատվության կարևորությունը, ինչպես նաև Հայաստանում COP17 համաժողովի ընդունելության նշանակությունը։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նոր տարվա առթիվ ուղերձում նշել է.
«Տարվա ավարտը այն պահն է, երբ գնահատում ենք անցած ճանապարհը և նոր պատասխանատվությամբ ենք դիմավորում գալիք տարին։ Շրջակա միջավայրը մեր պետականության ու կյանքի որակի հիմնասյուներից է. այն ազդում է առողջության, տնտեսական կայունության, համայնքների անվտանգության և ապագայի հանդեպ վստահության վրա։
Այս օրերին, երբ մենք միմյանց մաղթում ենք խաղաղություն, կարևոր եմ համարում ընդգծել՝ խաղաղությունն անբաժանելի է կայունությունից, իսկ կայունությունը անբաժանելի է շրջակա միջավայրի պաշտպանությունից։ Մաքուր ջուրն ու օդը, բերրի հողը, պահպանված անտառներն ու կենսաբազմազանությունը ոչ միայն բնապահպանական, այլև հասարակական համերաշխության ու երկարաժամկետ անվտանգության գործոններ են։
Գալիք տարում նախարարությունը շարունակելու է հետևողական աշխատանքը՝ հիմնվելով գիտական տվյալների, արդյունավետ վերահսկողության և հանրային մասնակցության վրա՝ ջրային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանություն, անտառների վերականգնում, կենսաբազմազանություն և հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարում, մթնոլորտային օդի որակի բարելավում և թափոնների պատասխանատու կառավարում։ 2026 թվականը Հայաստանում լինելու է նաև միջազգային մեծ պատասխանատվության տարի. հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17։
Սա հարթակ է՝ ներկայացնելու Հայաստանի բնության պահպանության տեսլականը և մեր երկրի բնական արժեքները, ինչպես նաև հաստատելու, որ Հայաստանը պատրաստ է ստանձնել գլոբալ բնապահպանական օրակարգում պատասխանատու դեր։
Վստահ եմ, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը կարող և պետք է դառնա համատեղ աշխատանքի, փոխվստահության և կայուն խաղաղության մշակույթի ամրապնդման գործոն մեր հասարակության և միջազգային գործընկերությունների շրջանակում։
Թող գալիք տարին լինի խաղաղության ամրապնդման, անվտանգ ու արժանապատիվ կյանքի և բնության հանդեպ պատասխանատվության խորացման տարի։ Թող 2026-ը դառնա այն տարին, երբ մենք ոչ միայն խոսում ենք բնության պահպանության մասին, այլև միասին վերածում ենք այն գործողությունների՝ հանուն Հայաստանի կայուն, առողջ և անվտանգ ապագայի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Խաղաղություն մեր երկրին, բարօրություն մեր քաղաքացիներին և կանաչ ու կայուն ապագա Հայաստանին»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կարող ենք վստահ արձանագրել՝ 2025-ը պատմական տարի էր մեր երկրի և յուրաքանչյուրիս համար. Վահե Հովհաննիսյան
Թող 2026-ը լինի խաղաղ երկնքի տակ մեր պետականության հաստատուն զարգացման տարի. Ավանեսյանի ուղերձը
Համատեղ աշխատանքով հնարավոր կլինի ամրապնդել հանրային վստահությունը. Մեսրոպ Մեսրոպյան
Թող գալիք տարին լինի անխոչընդոտ արտահանման և ներմուծման գործընթացների տարի. Պապոյանի ուղերձը
Գալիք տարին պետք է վերածվի բնության պահպանության իրական քայլերի. շրջակա միջավայրի նախարար
2026-ին ԵՄ-ն շարունակելու է լինել Հայաստանի կողքին․ Վասիլիս Մարագոս. տեսանյութ
Արդարությունը և հավասարությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա ձևավորվում է ժողովրդավարական հասարակությունը
Բախվել են «Լեքսուս»-ը, «Օպել»-ն և «ՎԱԶ 2101»-ը. վերջինը բաժանվել է 2 մասի. կան վիրավորներ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ուրախ, ռիթմերով լիքը Նոր տարի, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
2026 թվականը դիմավորում ենք հաստատված խաղաղության պայմաններում. ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ
Երևանը քաղաք է, որտեղ ընտանիքը արժեք է, որտեղ Ամանորին միասին լինելը կարևոր է. Ավինյանի ուղերձը. տեսանյութ
ՄՔԾ-ն շարունակելու է իր հանձնառությունը՝ սահմանելով հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող․ Դավթյան
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 29 տրանսպորտային միջոց
2025-ում թողնում ենք կատարված մեծ աշխատանք. ՏԿԵ նախարարի ուղերձը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան WORLD BOXING կազմակերպության անդամ է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ամփոփել է 2025 թվականը. տեսանյութ
ՀՀ-ում Իրանի դեսպանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր տարվա առթիվ
ՆԳՆ-ն հորդորում է վարորդներին սթափ լինել
Ոստիկանությունը պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով շարունակելու է իրականացնել իր առաքելությունը. Ղազարյան
ՓԾ-ն 2026 թվական մուտք կգործի վերափոխված հայեցակարգով և համակարգային բարեփոխումներով. Կամո Ցուցուլյան
Լիլիթ Երմալովյանի դիակի վրա բռնության հետքեր չկան
Իրանը փորձում է վերականգնել միջnւկային ծրագիրը. Նեթանյահու
Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ցիկլոնը ճանապարհին է. ջերմաստիճանը կտրուկ կնվազի մինչև 18 աստիճանով. Սուրենյան. տեսանյութ
Հայտնաբերվել է դեկտեմբերի 26-ից որոնվող 26-ամյա Լիլիթի մարմինը
Շնորհակալություն 2025. Սուրեն Պապիկյանը ընտանեկան տեսանյութ է հրապարակել
Ճանապարհներին առկա է մերկասառույց. Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի մենամարտն ավարտվեց ոչ-ոքի
Սիրում եմ բոլորիդ. վարչապետը ամանորյա տրամադրությամբ նոր տեսանյութ է հրապարակել
Լինելու ենք հասանելի տոնական օրերին. Ավանեսյանը մանրամասնել է՝ ինչպես կապ հաստատել
Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել 2025-ի վերջին աշխատանքային քննարկումը
Իսպանիան Թուրքիայից 30 միավոր ռազմաուսումնական ինքնաթիռ է գնել
Նոր նշանակում. վարչապետը որոշում է ստորագրել
Ռուսաստանցի միլիարդատիրոջ մանկապարտեզի սաները այսօր կռիվ են տվել մեր նկարների դեմ. Չախոյան
Խաղաղությունն իրական է. գալիս ենք Կիրանց, որպեսզի ցույց տանք, թե Իրական Հայաստան ասելով՝ ինչ նկատի ունենք
Առաջիկա օրերին հանրապետության առանձին հատվածներում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ. Ազիզյան
Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը կնպաստի հարաբերությունների առավել ընդլայնմանը
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ-ում ինտենսիվորեն աճել է էլեկտրաէներգիայի սպառման ծավալը, իսկ բաշխման ցանցն ու ենթակառուցվածքները հնամաշ են
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT