Երևան
12 °C
Դեկտեմբերի 25-ին Ինժեներական քաղաքում կայացել է Հայաստանի խոշորագույն դպրոցական կիբեռանվտանգության մրցույթի՝ «ԿիբեռՔվեստ» 2025-ի եզրափակիչ փուլը՝ ամփոփելով շաբաթներ տևած ակտիվ և մրցակցային փուլերը։ Մրցույթին մասնակցել է 1849 աշակերտ՝ 420 թիմով, Հայաստանի բոլոր մարզերի 230 դպրոցներից։
Ողջունելով մասնակիցներին՝ ԲՏԱ նախարարի խորհրդական Մարթա Սանդոյանը կարևորել է նման ձևաչափով մրցույթների անցկացումը՝ նշելով, որ կիբեռանվտանգությունն այսօր ոչ միայն տեխնոլոգիական, այլև ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է։ Նրա խոսքով՝ դպրոցականների շրջանում կիբեռգիտելիքների զարգացումը կարևոր ներդրում է երկրի թվային ապագայի ձևավորման գործում։

Ելույթով հանդես են եկել նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը և «Քոնթեստս լաբ» կրթական հասարակական կազմակերպության նախագահ Տաթև Ադամյանը։ Նրանք ընդգծել են թվային վարքագծի, տվյալների պաշտպանության և կիբեռսպառնալիքներին ժամանակին արձագանքելու կարևորությունը։
Եզրափակիչ փուլի արդյունքում որոշվել են մրցույթի հաղթող թիմերը։

Առաջին մրցանակին է արժանացել «Կիբեռ արծիվներ» թիմը (Գ. Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոց), երկրորդին՝ Alpha Cyber (Այնթապի Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց), իսկ երրորդ մրցանակը կիսել են Mind Hackers_ArtSTEM («ԱրտՍՏԵՄ» վարժարան) և Mind Hackers_Global Bridge («Գլոբալ բրիջ» կրթահամալիր) թիմերը։
Հաղթող թիմերը պարգևատրվել են մրցանակներով և պատվոգրերով, որոնք հանձնել է ԲՏԱ նախարարի խորհրդական Մարթա Սանդոյանը։

Նշենք, որ «ԿիբեռՔվեստ» աշակերտական մրցույթն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության նախաձեռնությամբ՝ «Քոնթեստս Լաբ» կրթական հասարակական կազմակերպության կողմից։ Նախաձեռնությունը նպատակ ունի խթանել դպրոցականների հետաքրքրությունը կիբեռանվտանգության նկատմամբ և ձևավորել նոր սերնդի գիտելիքահենք ու պատասխանատու թվային համայնք։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հասցեում փաստացի հաշվառվելը՝ այսուհետ օնլայն. քայլեր
Առատ ձյուն կտեղա, օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է բուք
Կեղծ հրապարակումը նպատակ ունի խեղաթյուրել տարածաշրջանային գործընթացների իրական պատկերը. Բաղդասարյան
Խուդաթյանը հետևել է Նորապատ-Արգավանդ-Վարդանաշեն ավտոճանապարհի հիմնանորոգմանը
Աշակերտական «ԿիբեռՔվեստ» մրցույթն ամփոփել է արդյունքները․ հայտնի են հաղթող թիմերը
Արագածոտնի մարզում բախվել են կցորդիչով բեռնատարը, ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը
Ապարանի տարածաշրջանում տեղումներ են
2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ նշանակալի զարգացումներով. ԱԳՆ
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է. իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
Պատրաստ եմ հանրաքվեի դնել Ռուսաստանի հետ հակամարտության ավարտի՝ 20 կետից բաղկացած ծրագիրը՝ պայմանով. Զելենսկի
Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստը
Շուրջ 30 տոկոս աշխատավարձի բարձրացում. կայացել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, հաստատվել է 2026-ի բյուջեն
Թրամփ-Զելենսկի հանդիպում տեղի կունենա. Սպիտակ տունը հայտնել է օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել
Երևանում բախվել են 5 մարդատար և շտապօգնության մեքենան. վիրավորների թվում երեխաներ կան
23 տարի առաջ այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են ամենասաստիկ սառնամանիքները
Որոշ տարածաշրջաններում ձյուն է ու մառախուղ
«Իմ քայլը» հիմնադրամն ամփոփել է 2025 թվականը` վերահաստատելով, որ հաջողության միակ գրավականը կրթությունն է
Զեկույցներ, հանձնարարականներ, փոխանցիկ դրոշներ՝ հրամանատարներին. կոլեգիայի նիստ՝ Պապիկյանի գլխավորությամբ
Այստեղ էլ ակնկալիքս է, որ Կտրիճ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ. վարչապետն՝ առաջիկա պատարագի մասին
«Հայաստան» դաշինքի նախկին և գործող պատգամավորներ հրավիրվել են Դատախազություն. Վարդանյանը հայտնել է՝ ինչու
Լսեցինք այն թեկնածուներին, ում չէինք հասցրել լսել եւ քննարկեցինք բողոքարկումները. վարչապետ. տեսանութ
Իրանի արտգործնախարարը շնորհավորել է հայերին գալիք Սուրբ Ծննդի կապակցությամբ
Սերոբ Բեջանյանը նշանակվել է Թիմոր-Լեշտիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Վահե Հակոբյանը, կինն ու դուստրը հրավիրվել են դատախազություն
Միջազգային հանցավոր ցանցը Հայաստանում և 7 երկրում զբաղվել է առողջ մարդկանց ներքին օրգանների գործարքներով
Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների թիվը հասնում է 1 միլիոնի. ՆԳ նախարար
Վահագն Խաչատուրյանը դատավորներ է նշանակել
Սյունիքի մարզում բեռնատարը բախվել է ժայռին․ կա վիրավոր
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են դատախազություն
Էդուարդ Սպերցյանը՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»
Տրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել. քաղաքապետարան
Ավտովթար Վայքում. կա տուժած
Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է իր՝ Հայաստան հնարավոր այցի մասին
Իսրայելում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. կան զոհեր
Ով շնչում ա, գնդակահարում են, գլորում փոսը. Սամվել Կարապետյանն ո՞վ ա՝ ազդեցության գործակալ. Շիրինյան
Ձյան տեղումներ, մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19:40-ի դրությամբ
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական ապրանքների առևտուրը բացառված է, բայց այլ ոլորտներում՝ հնարավոր. Բայրամով
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT