«Շունը շան թաթ չի կծի». «Նարիմանովը» «Կարոյին» չի մատնի

22/12/2025 schedule08:45

ՀՀ ԱԱԾ-ն, ի պատասխան Civic.am-ի հարցման, hայտնել է, որ Ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։ Ըստ ԱԱԾ-ի՝ առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս էլ կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։ Նա, ըստ ԱԱԾ գաղտնազերծած փաստաթղթի, կրել է «Կարո» ծածկանունը։

Ուշագրավ է, որ այս չափազանց կարևոր բացահայտմանն արձագանքել է Պետական անվտանգության վարչության նախկին պետ, Ազգային անվտանգության նախկին նախարար, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

Ի պատասխան լրագրողի հարցի՝ ի պաշտոնե ունի՞ կաթողիկոսի եղբոր մասին նման տվյալներ, նախկին ԱԱԾ-ական (ԱԱԾ-ականի նախկինը չի լինում) փորձել է անտեղյակություն խաղալ։ Բայց անհաջող, քանի որ դերասան լինելու, ինչպես և շախմատ խաղալու համար, այո՛, տաղանդ ու վարպետություն են պահանջվում։ Ինչևէ։

«Ես այդպիսի տվյալներ չունեմ, այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել ո՛չ ԱԱԾ ղեկավար եղած ժամանակ, ո՛չ նախագահ եղած ժամանակ։ Եվ ընդհանրապես, իմ նախկին ծառայակիցները կարող են հավաստել՝ ես երբեք էդպիսի հարցերով չեմ հետաքրքրվել, թե ով է համագործակցում ԱԱԾ-ի հետ, առավել ևս ով է համագործակցել ԽՍՀՄ ՊԱԿ-ի կամ այլ հատուկ ծառայությունների հետ»,- ազդարարել է Սարգսյանն ու հավելել․ «Լավ, ենթադրենք որևէ մեկը համագործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ, բայց դրանք, ովքեր դա շատ մեծ բացասական բան են համարում, արդյոք գիտե՞ն, թե որ ուղղությամբ ա համագործակցել։ Իսկ եթե համագործակցել ա կոնկրետ հետախուզության ուղղությամբ, ապա այդ մարդը էդ երկրին, էդ ԽՍՀՄ-ին, որի կազմում նաև ՀՀ-ն էր, օգո՞ւտ ա բերել, թե՞ վնաս։ Էնպես որ ես կարծում եմ՝ էսպիսի տվյալներ հրապարակելուց առաջ անհրաժեշտ ա հասարակությանը ծանոթացնել շատ նրբերանգների։ Եթե դա չի լինում, ուրեմն ինչ-որ այլ, ոչ էնքան լեգիտիմ նպատակ ա հետապնդում»։

Սարգսյանը նաև նշել է, թե խոսքը Ամենայն հայոց կաթողիկոսի մասին է, ու փաստորեն «եղբայրը հիմա պատասխանատու է նաև եղբոր համար, ախր, դեպի ո՞ւր ենք մենք գլորվում՝ ես չեմ հասկանում, եթե, իրոք, դա իրականություն ա»։ 

Սերժ Սարգսյանի խոսքից տպավորություն է, որ նա բնավ էլ վատ բան չի համարում «իքս» երկրի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելը՝ առաջնորդվելով «նպատակն արդարացնում է միջոցները» դեվիզով։ Ասել կուզի՝ ինչ վատ բան կա նրանում, որ մարդը՝ այն էլ Աստծո տան մեջ ծառայող, կարող է վեղար կրել, հոգևոր բարձր դասի ներկայացուցիչ լինել, մի ամբողջ թեմ ղեկավարել՝ միաժամանակ գործակցել-ծառայելով նաև օտար պետությունների հատուկ մարմինների հետ։  

Ինչպես ասում են, տեղ հասանք։ Երևի ՊԱԿ նախկին աշխատակից, ՌԴ նախագահ Պուտինն էլ է մտածում այնպես, ինչպես իր հայազգի կոլեգան, այլապես այդքան սիրառատ չէր գտնվի ու Նևսկու շքանշանով չէր զարդարի Եզրաս արքեպիսկոպոսի կուրծքը։ Ընդ որում՝ մեկ տարվա մեջ երկու անգամ։ Երևի այն պատճառով, որ արքեպիսկոպոսի «բերած օգուտը» շոշափելի է եղել։ Թե որ երկրի համար, ընթերցողը գլխի կընկնի:

Սարգսյանի խոսքում, թերևս, ընթերցողն էլ արձանագրեց՝ քողարկված պաշտպանություն կա գործակալական առաքելություն իրականացնող սուբյեկտների հանդեպ։ Գուցե այն պատճառով, որ ՊԱԿ (ԿԳԲ) գործակալ լինելու համար «մեղադրվելու» է նաև ի՞նքը, որի կեղծանունը, ըստ մամուլի հրապարակումների,  եղել է «Նարիմանով»։

Թարմացնելով ընթերցողի հիշողությունը՝ նշենք, որ «Նարիմանով» ծածկանունը հաճախ էր հոլովվում այն օրերին, երբ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնն էր զբաղեցնում։ Հոլովողների թվում էր ԱԺ նախկին պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, երբ խոսք էր բացվում Սարգսյանի գործակալական անցյալի մասին։

Մասնավորապես երբ 2016թ. ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր Փոստանջյանի հեղինակած «Լյուստրացիայի մասին» օրենքի նախագիծը, պատգամավորը նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորում էր այսպես․ «որպեսզի բացահայտվեն այսօր բարձր պաշտոն զբաղեցնող այն հայ գործիչները, որոնք ԽՍՀՄ ԿԳԲ-ի կազմում են եղել ու հակահայ քաղաքականություն են վարել»:

«Մեր հանրությունը պետք է իմանա, օրինակ, Սերժ Սարգսյանը, որը ցանկանում է այսօր հողեր հանձնել, ո՞ւմ գործակալն է, ո՞ւմ պատվերն է կատարում: Մենք կասկածում ենք, որ նա եղել է ԿԲԳ գործակալական ցանցի մեջ ներգրաված անձ, նույնիսկ նա մականուն է ունեցել՝ Նարիմանով»,- ասել էր Փոստանջյանը։

Փոստանջյանի ղեկավարած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կրկին շրջանառեց Սերժ Սարգսյանի գործակալական անցյալի մասին խոսակցությունը 2018 թվականին՝ հեղափոխությունից օրեր առաջ, ՀՀ գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին և ՀՔԾ-ին «Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կատարման վերաբերյալ» հաղորդում ներկայացնելով:

Հաղորդման մեջ մասնավորապես ասվում էր․ «Սովետական միության տարիներին Սերժ Ազատի Սարգսյանը, լինելով ադրբեջանական ՍՍՀ-ի կազմում գտնվող ԼՂԻՄ-ում Ադրբեջանի կուսակցական նոմենկլատուրայի ներկայացուցիչ և հայատյաց Բորիս Կևորկովի (ԼՂԻՄ-ի վերջին ղեկավարի) օգնականը, ներգրավված է եղել Բաքվի հայատյաց ծրագրերի մեջ: Սերժ Ազատի Սարգսյանը սովորել է Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոց»-ում: Այս տեսակ անձանց, որպես կանոն, հավաքագրել են Բաքվի այդ դպրոցից, որի հայ շրջանավարտները Բաքվի աջակցությամբ հետագայում նշանակվել են ԼՂԻՄ կուսակցական վերնախավը ներկայացնող գործիչների օգնականներ:

․․․Սերժ Ազատի Սարգսյանի՝ ԿԳԲ-ի գործակալ և նրա «Նարիմանով» մականվան փաստի վերաբերյալ հրապարակավ հայտարարություն է արել նաև ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»: 

Որ Սերժ Սարգսյանին հավաքագրել են օտար երկրի հատուկ մարմինները, ժամանակին բազմիցս գրվել է օրվա մամուլում։ Մասնավորապես 2012-ին ilur.am-ը գրել էր․ 

«Ցավալի է արձանագրելը, որ Հայաստանն այսօր ունի մի նախագահ, որը ժամանակին հավաքագրվել է ադրբեջանական ԿԳԲ-ի կողմից։ Սերժ Սարգսյանի հետ այն տարիներին ԼՂ մարզկոմում աշխատած մարդկանցից շատերը պնդում են, որ «Նարիմանով» մականունը կամ ավելի ճիշտ՝ ծածկանունը, Սերժ Սարգսյանն ստացել է հենց Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցում» սովորելու տարիներին, երբ հայտնվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Ղարաբաղի հարցը դեռևս 60-ականներից բարձրացնող մարդիկ գիտեին, որ «Նարիմանով» ծածկանունը կրող Սարգսյանն ադրբեջանական ԿԳԲ-ի գործակալ է և զբաղված է ԼՂԻՄ-ում ազգային խնդիրներ բարձրացնելու պոտենցիալ ունեցողների հայտնաբերմամբ և այդ մարդկանց մասին Բաքվին զեկուցագրերի փոխանցմամբ»։ 

Կայքը հրապարակել էր նաև ավարտական լուսանկար (վինետկա), որից պարզ էր դառնում, որ Ս. Սարգսյանն «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցն» ավարտել է 26 տարեկան հասակում՝ 1980 թվականին։ Նրա համակուրսեցիների 90 տոկոսն ադրբեջանցիներ են եղել, մյուսները՝ ռուս, թալիշ ու վրացի, և միայն ինքն է եղել ազգությամբ հայ։

Կայքը գրել էր նաև, որ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջում տեղադրված կենսագրականի մեջ շրջանցված է Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցն» ավարտելու փաստը, «ինչը հուշում է, որ ոչ օրինակարգ Սերժ Սարգսյանն ամեն կերպ փորձում է սրբագրել սեփական կենսագրությունը և կոծկել իր անցյալին վերաբերող որոշ փաստեր»։

«Ընթերցելով Սարգսյանի կենսագրականը՝ հեշտությամբ կարելի է հայտնաբերել, որ բացակայում է 1979-1980 թթ. ընթացքում կոմերիտական դպրոցում սովորելու պահը, և նշված է միայն, որ նա այս կամ այն կարգավիճակով կուսաշխատանքներով է զբաղվել։ Բաց է մնում այն հարցը, թե ինչպես է համալսարանը նոր ավարտած Սարգսյանն անմիջապես ընդգրկվել կուսնոմենկլատուրայի մեջ։ Այդ հարցի պատասխանը տալիս է հենց «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցը», որի մասին համառորեն լռում է Սարգսյանը, քանի որ գիտի՝ անմիջապես հայտնվելու է մի շարք տհաճ հարցերի պատասխանելու անհրաժեշտության առջև»։

«Կևորկովի օգնականը» եղած լինելու տեղեկությունը, նկատենք, Սերժ Սարգսյանը 2013-ին հերքել է՝ ասելով․ «Ես երբեք Բորիս Կևորկովի օգնականը չեմ եղել: Դա փաստ է, որ գիտեն հազարավոր մարդիկ, հարյուրհազարավոր մարդիկ: Ես եղել եմ Հենրիկ Պողոսյանի օգնականը: Դրանք տարբեր մարդիկ են, գոնե անուն ազգանուններից կարելի է տարբերել»:

Կենսագրական մյուս «մութ էջի»՝ «Նարիմանով» ծածկանունով կոչված լինել-չլինելու վերաբերյալ, որքան տեղյակ ենք, Սերժ Սարգսյանը կամ նրա շրջապատի մարդիկ երբևէ պարզաբանում չեն ներկայացրել։ Սարգսյանի արձագանքը Եզրաս արքեպիսկոպոսի վերաբերյալ, թե փաստորեն գործակալ լինելը բնավ էլ վատ բան չէ՝ «նայած հանգամանքներին», հուշում է՝ նրա վերաբերյալ հնչած ու չհերքված տեղեկությունները հեռու չեն իրականությունից։ Հետևապես լռությունը համաձայնության նշան է։

Հ․Գ․ Ի դեպ, 2022-ին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ՊՈՒ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը երբ իր արտաբերած բառակույտով ակնարկեց, թե ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գործակալ է, ի պատասխան՝ ԱԳ նախարարը խորհուրդ տվեց տիկնոջը «բարևել Նարիմանովին»։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6750 դիտում

Վենսի նման վառ քաղաքական գործչի այցը Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում․ վարչապետ

Երբ և ինչպես է սովորում հարվածային գործիքներ նվագել․ վարչապետը մանրամասնել է

Կա ինֆորմացիա, ճշտվում է, այդ թվում՝ ՀԱՍԵ ձևաչափով․ քաղաքական նպատակով ՀՀ են մուտք գործում ստվերային գումարներ

ՀՀ քաղաքացին ընտրություններին առաջինը՝ տեր պիտի կանգնի իր ջանքերով և կորուստներով ձեռք բերված խաղաղությանը

Այդ 1 դրամները պետությունն արժեզրկելու մասին են, պետությունը կոնկրետ մարդկանց գրպաններում տեղավորելու մասին են

Չենք գործելու ՌԴ-ի դեմ, բայց միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահի․ սա մեր ռազմավարությունն է

Մենք առնվազն սկսել ենք շոշափել այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է․ վարչապետ

Հարցը կար օրակարգում, քննարկվել է․ վարչապետը՝ Վենսի հետ հանդիպմանը Բաքվում անազատության մեջ պահվողների մասին

Ընկել են ցնցումների մեջ, փակվում է հարստանալու հնարավորությունը. ՀՀ-ն հետաքրքրում է աշխարհին. տեսանյութ

«Էրեբունի» ԲԿ-ում հետևել եմ ռոբոտային վիրաբուժական համակարգով կատարվող վիրահատության ընթացքին․ Ավանեսյան

Երևանի քաղաքապետարանը ծառերի կենսունակությունը ստուգող գերժամանակակից սարք է ձեռք բերել

Air Canada-ն դադարեցրել է թռիչքները Կուբա․ նավթային էմբարգոյի պատճառով նախատեսված վառելիքը սպառվում է

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

1 պահածոյի ժանգոտած տարայի արժեք ուներ հայ զինվորի կյանքը՝ երբ դուք էիք իշխանություն․ տեսել եմ սեփական աչքերով

ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրվել

Վենսի այցի արդյունքները գերազանցեցին բոլոր սպասումները, մանավանդ ռազմական համագործակցության մասով․ տեսանյութ

Դիլիջանի ոլորաններում, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հայաստանը մեր աչքի առաջ և մեր բոլորի համատեղ ջանքերով ծայրագավառից դառնում է կենտրոն․ վարչապետ

Սա ձևական այցելություն չէր. Վենսի այցը այլ կերպ, քան պատմական, հնարավոր չէ բնորոշել. Բադալյան. տեսանյութ

Հանրապետությունում 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 3․2 տոկոսով․ ՆԳ նախարար

Կկարգավորվեն ՀՀ-ից մեկնող բեռնատարների հերթերը սահմանին․ մանրամասներ

Առաջին անգամ ներկայացնում ենք զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները․ Պապիկյան․ տեսանյութ

ԲՏ ոլորտը ՀՀ-ԱՄՆ գործընկերության անկյունաքարերից է․ կայացել է տեխնոլոգիաների և նորարարության գագաթնաժողովը

Սևանը կանաչում է, Հայաստանը ողբերգության մեջ է, և մարդիկ չեն գիտակցում՝ յուրաքանչյուրն այդ պրոցեսի մասնակից է

Ջեյ Դի Վենսը ժամանել է Բաքու, հանդիպել Իլհամ Ալիևի հետ

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը․ հայտնի է հեռարձակման ժամը

Որպես անհետ կորած որոնվում է 2006թ. ծնված Լիանա Արաբյանը

Հայտնի կենտրոնների հրահանգներով ընդդիմադիր որոշ շրջանակներ փորձելու են արժեզրկել ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը

Վենսի այցը Հայաստան առանցքային իրադարձություն էր երկրի, միաժամանակ տխուր թեմա՝ ընդդիմության համար․ Մանավազյան

Ապահով և եկամտաբեր ներդրում դրամով և դոլարով. Ամիօ բանկը թողարկել է պարտատոմսեր

ԱՄՆ փոխնախագահը մեկնել է Բաքու՝ ամփոփելով հայաստանյան այցը

Նախագահն ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին․ Մարկուս Ռիտերը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով

Շրջակա միջավայրի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Անկասկած, կքննարկվի․ Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին․ ինչ են քննարկել կողմերը

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել մոտ 1,95 մլն դոլար արժեքով հերթական հողամասի նկատմամբ. վարչապետ

Փաստը մնում է փաստ, որ TRIPP-ը գործարկվելու է, իսկ Հայաստանը ահռելի տնտեսական օգուտ է ստանալու. Ռուբինյան

Կառավարությունը չի խաբել, այն էլ՝ միտումնավոր․ Կարապետյանի սխալ պնդումներն ու Վենսի խոսքի թարգմանությունը. FIP

2025-ին մենք կարողացել ենք հարկ վճարողներին վերադարձնել 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

Ի՞նչ է ստացվում. փաստորեն Ծիծեռնակաբերդը կանգուն է ու բաց այցերի համար, պատմությունից չենք փախչում. Ստեփանյան