Հայտնի է 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը. ամփոփվել են քվեարկության արդյունքները

15/12/2025 schedule20:15

ԿԳՄՍ նախարարությունում կայացել է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք մրցույթի» հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես հայտնել է նախարարությունը, 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Վեդի (Արարատի մարզ), Ստեփանավան (Լոռու մարզ), Գորիս (Սյունիքի մարզ), Վաղարշապատ (Արմավիրի մարզ) և Մասիս (Արարատի մարզ) քաղաքները։

Ըստ փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների՝ Հայաստանի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Ստեփանավանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել հայտատու քաղաքներին ակտիվության համար և նշել մրցույթին մասնակցելու կարևորությունը:

015.jpg (1.22 MB)

Ըստ նրա՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքով սահմանվել է՝ Հայաստանի բոլոր համայնքներում պետք է ստեղծվեն երիտասարդական կենտրոններ, որոնք ուղղված կլինեն երիտասարդների կարիքների բացահայտմանը, նրանց ներուժի զարգացմանը, հետաքրքրությունների և նախընտրությունների իրացմանը. «Օրենքի այս կետը կխթանի, որպեսզի ՏԻՄ-երը «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին դիմելիս նոր հայացքով դիտարկեն իրենց համայնքի հնարավորությունները»:

Նախարարի տեղակալն ընդգծել է՝ ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհուրդը Հայաստանի նախագահությամբ քննարկել և հաստատել է՝ 2026 թվականին «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքը» Սյունիքի մարզի Կապան քաղաքն է: Առաջիկա տարում ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստը տեղի կունենա Կապանում անդամ երկրների մասնակցությամբ։ Արթուր Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ այս համատեքստում որոշվել է 2026թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք դիտարկել Կապան քաղաքը՝ կոչ անելով Ստեփանավանին և բոլոր մյուս համայնքներին՝ մեկտեղելու ջանքերը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում 2026թ․-ին տարածաշրջանային բնույթի միջոցառումներն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ՝ ավելի տեսանելի ու ճանաչելի դարձնելու Հայաստանը:

«Ինչպես և նախընթաց երիտասարդական մայրաքաղաքների պարագայում, ԿԳՄՍ նախարարությունը կուղղորդի այլ պետական կառույցների, ինչպես նաև գործընկեր քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ռեսուրսները, որպեսզի Ստեփանավանն առավելագույնս հաջողի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի իր դերակատարման մեջ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհավորելով Ստեփանավանին երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ:

Փորձագիտական հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները՝ հայտատու քաղաքների վերաբերյալ և ընդգծել, որ յուրաքանչյուրն ունեցել է ուժեղ և թույլ կողմեր:

Հաղթող ճանաչված Ստեփանավան քաղաքի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակցելու հնարավորության համար և ընդգծել, որ երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը նվաճումը պարտավորեցնող է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1047 դիտում

Կամո Ցուցուլյանին գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Էլ ՌԴ-ի ջեբում չենք. Ադրբեջանը խաղեր չի տա, եթե մեկը խանգարի TRIPP-ին, ուրիշ խնդիրներ են առաջանալու. տեսանյութ

Մեր սեփական «Միշիկը» չունենք, չենք էլ ուզում ունենալ, որ մտնի, պաշտոնյաներին ծրարով փող տա․ վարչապետ

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կազմակերպած ընդունելությանը

Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանն անդրադարձել է Լավրովի նախօրեի մտահոգություններին

Դատարան են հանձնվել Վարդան Ղուկասյանի փեսայի, որդու և ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նյութերը․ մանրամասներ

Երկաթգիծը ձեր խմբակցության ղեկավարն ու քաղաքական առաջնորդը իրար հետ քանդել, ծախել են․ Փաշինյանը՝ Խաչատրյանին

Մանիպուլյացիա են. Միրզոյանը ընդդիմության՝ Ֆիդանի հայտարարությունների մեկնաբանության մասին

Ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա. Փաշինյան

Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ նման մրցանակի. վարչապետը՝ «Զայեդ» մրցանակի մասին

9602 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն. ԿԳՄՍ նախարար

Գործ ունենք «վտանգավոր աղբյուրով» երթևեկության մեջ մտնող մարդկանց հետ. փոփոխությունների պետք է գնանք. նախարար

Դադարեցնում եմ լիազորություններս ԱՍՀ նախարարի տեղակալի պաշտոնում. Դավիթ Խաչատրյան

Թթուջուր-Նավուր, Գնդեվազ-Ջերմուկ և Ջերմուկից մինչև Կապան ճանապարհները կցորդով բեռնատարների համար փակ են

Գրանցվեք FINTECH360 համաժողովին մինչև մարտի 31-ը և ստացեք 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար

Վայելեք «Իրական Հայաստան․ Հայաստանի Հանրապետություն» երգը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներն այցելել են Մատենադարան, ծանոթացել նմուշներին

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են մեքսիկական ներդրումների ներգրավման հնարավորությունները

Թուրքիան աջակցում է Սիրիայում միասնական և անկախ պետության պահպանմանը. Էրդողան

Թրամփը զգուշացրել է՝ կարող է «պայթեցնել Իրանը», եթե իր դեմ մահափորձ կատարվի

Նարե՛կ ջան, որսորդությամբ զբաղվելու փոխարեն առաջարկում եմ՝ պետբյուջե փոխանցես 105,3 մլն դրամը. Պապոյան

Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը

Ով կլինի «մերձևովականների» վարչապետի թեկնածուն. Կարեն Կարապետյանը ապահովագրե՞լ է իրեն

Կաշառքի մեղադրանքով ձերբակալված ՊԵԿ օպերլիազորներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ՀԾԿՀ-ն հետաձգել է էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում պարտադիր մուտքի ժամկետները

Հաստատվել են օտարերկրացիների և կացության կարգավիճակի բիոմետրիկ քարտերի օրինակները

Լանջաղբյուրում ոչխարաբուծության զարգացման ծրագրով ձեռք է բերվել 267 գլուխ Էդիլբաևյան ցեղի տոհմային ոչխար

Սպասվում են ձյան տեղումներ, բուք. ջերմաստիճանը կնվազի

Շիրակում 200-ից 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող ուսուցիչներ կան․ Առուշանյանը մանրամասնում է

Որևէ մեկն իրավունք չունի կարևոր ժողովն օտար երկիր տեղափոխել, հեղինակազրկել Մայր Աթոռը. բարենորոգման խորհուրդ

Ոսկու գնի փոփոխությունը մեծապես կապված է աշխարհում տեղի ունեցող գործընթացների հետ. Վահե Հովհաննիսյան

ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. ԱՆ պարզաբանումը

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հունվարի 27-ը հիշատակի օր սահմանելու մասին օրենքը

Հաղթանակ համար 143՝ Հայաստան և Ադրբեջան. Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակների» ցանկը

Չէի ասի, թե սա պարգևավճար է. սա աշխատավարձի բարձրացում է, ուղղակի մի փոքր այլ եղանակով. Հովհաննիսյան

Հայաստանով շարունակում են հետաքրքրվել միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները. Վահե Հովհաննիսյան

Վերին Լարսի ճանապարհը թեթև մարդատար ավտոմեքենաների համար բացվել է

ԱԳ փոխնախարարը Իտալիայի պատգամավորների հետ անդրադարձել է Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարարական օրակարգին

ՀՀ լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը 60-80 սմ-ով ավելի է. սա դրական է ազդելու ջրալցվածության վրա

Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից