Դավիթ Խուդաթյանը հետևել է Սյունիքում պետբյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

11/12/2025 schedule09:55

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվել է Սյունիքի մարզում։

Այս մասին հայտնում է նախարարությունը:

57.jpg (297 KB)

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, ոլորտային պատասխանատուների ու համայնքապետների հետ նախարարը երկու օր շարունակ հետևել է պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։

58.jpg (196 KB)

Նախ հետևել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին։ Այցելել են Քաջարան-Ագարակ հատվածի առաջին թունել և ներկա գտնվել թունելի հորատման վերջնական աշխատանքներին։ 

Այս ճանապարհահատվածի կառուցման արժեքն ավելի քան 214 մլն դոլար է։ Այն ներառում է երկու թունել և 17 կամուրջ։ Կամուրջների հենապատերի կառուցման աշխատանքները ևս մեծ թափով առաջ են ընթանում։

59.jpg (40 KB)

Այնուհետև այցելել են Նռնաձոր, որտեղ ամբողջությամբ նոր ճանապարհ է կառուցվում մոտ 10.1 կմ երկարությամբ։ Այս նորակառույց ճանապարհով Նռնաձորը կկապվի Մեղրիին, և Սյունիքի մարզը կունենա ամբողջությամբ նոր ճանապարհ։ Տեղում շինարարին և մյուս պատասխանատուներին նախարարը հանձնարարել է արագացնել ճանապարհի կառուցումը և հետևել օրացուցային գրաֆիկին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 560 մլն ՀՀ դրամ է։ 

64.jpg (436 KB)

Պաշտոնյաներն այցելել և դիտարկել են նաև Կապան-Ծավ ավտոճանապարհի երկու հատվածների նորոգման աշխատանքները։

Աշխատանքային այցի երկրորդ օրն այց է կատարվել Խոտ-Որոտան նորակառույց ճանապարհ, որտեղ իրականացվել են վերակառուցման աշխատանքներ։

60.jpg (81 KB)

Այցելել են նաև Որոտան բնակավայր, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները։

Հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Վաղատին և Աշոտավան բնակավայրերն են եղել, որտեղ իրականացվել են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ։ 

61.jpg (98 KB)

Վաղատինում պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է շուրջ 1.7 կմ, իսկ Աշոտավանում՝ 10 կմ երկարությամբ ճանապարհ։ Երկու ճանապարհների ասֆալտապատումն էլ ավարտվել է, ընթացքի մեջ են ճանապարհների կահավորման աշխատանքները։

62.jpg (89 KB)

Շինարարական բոլոր օբյեկտներում նախարարը հանձնարարել է անշեղորեն հետևել կատարվող աշխատանքների որակին և ժամանակացույցին։ 
Այցի ավարտին Սիսիան քաղաքում և Ույծ գյուղում Խուդաթյանը ծանոթացել է սուբվենցիոն աշխատանքների ընթացքին, քննարկել համայնքում կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, առաջիկա անելիքները։
 
63.jpg (107 KB)
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
296 դիտում

14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորման համար 2 մլրդ 828 մլն դրամ կհատկացվի. Խուդաթյանը մանրամասնել է

6 ամսով կարգելվի ՀՀ-ից մեքենաների օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանումը

Վարդապետյանը ներկայացրել է Սևանի ափամերձ տարածքներում ապօրինի օտարված գույքերը վերադարձնելու աշխատանքները

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 25 մլն դրամ

ԱՄՆ-ն առգրավել է Վենեսուելայից և Իրանից պատժամիջոցների տակ գտնվող նավթ տեղափոխող տանկեր. տեսանյութ

Քննարկվել են հայ-քենիական համագործակցության առանցքային խնդիրները բնապահպանության ոլորտում

Ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետները կերկարաձգվեն ավտոմատ, փոխարինելու անհրաժեշտություն չկա

ՀՀ վարչապետին սպասարկող կառավարական ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում

ՊՆ-ն հրապարակել է 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման հաստիքների թիվը և կարգը

Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. Փաշինյան

Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պայման մենք չունենք, Ադրբեջանն այդքան էլ պարզ չէ՝ ունի, չունի. Փաշինյան

18-ամյա Միխայել Պոլգովը որոնվում է որպես անհետ կորած

Դավիթ Խուդաթյանը հետևել է Սյունիքում պետբյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգից կմեկնի Մոսկվա՝ ԵԱՏՄ խորհրդի նիստին

Առաջարկում եմ Ադրբեջանին զուգահեռաբար փակել «Արևմտյան Ադրբեջան»-«Ղարաբաղի հայերի վերադարձ» թեմաները. վարչապետ

Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում. մի շարք ավտոճանապարհների մերկասառույց է, մառախուղ

Անակնկալ հանդիպումներ Համբուրգում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հրդեհ Երևանի բանկերից մեկում. կա տուժած

Վարչապետը Համբուրգի առևտրի պալատում հանդիպել է տեղի գործարարների հետ

Հայաստանի հետ կարգավորման գործընթացն իրականացվել է Ադրբեջանի հետ համաձայնեցված. Ֆիդան

Ինչ են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերը. մանրամասներ

Քննարկվել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի համագործակցության հեռանկարը

Հանդիպում Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Տաշիր Սամոյի խմբակը թող հերքի նաև այս լուսանկարը, թող ասեն նկարում Սամոն չէ, կամ նկարը վեհարանում չէ. Չախոյան

Եվս 4 հայ բռնցքամարտիկ աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է

Բաքվում հանդիպել են Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու Հաջիևը

2026-ի ընտրություններից առաջ այս և նմանատիպ այլ ձայնագող ուժեր շարունակելու են խաբել, մոլորեցնել. Մանավազյան

Կաթողիկոսը ազդակ ուղարկեց՝ պատրաստ է հանդիպել. վարչապետը հաստատեց՝ պայքարը եկեղեցու դեմ չէ. Աբրահամ սրբազան

Սահմանագոտու տարբեր հատվածներում հատուկ տեխնիկայով կատարվող ձնամաքրման աշխատանքներն ընթանում են շուրջօրյա

Բեռլինից ժամանեցի Համբուրգ. վարչապետ. տեսանյութ

Դավիթ Կարապետյանը Գեորգիոս Միտրակոսին է ներկայացրել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները

Կոմպրոմատներ կիրառվե՞լ են, թե՞ ոչ. ինչու է հետաձգվել Եպիսկոպոսաց ժողովը. մանրամասնում է սրբազանը. տեսանյութ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին՝ ժամը 19:35-ի դրությամբ

Հոգևորականը նզովում է, ասում՝ կգնաս թաղումդ կանես. սա ինչ խոսույթ է, եկեղեցին վերածել են հոր դուքանի

Արթուր Բազեյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ

2026-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ Թայեքսի ներկայացուցիչները հետաքրքրվել են ԿԸՀ կարիքներից

ԵՊՀ-ում «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի կրթական միջավայրը թարմացվում է

Վարչապետը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացման առաջնահերթությունները

Վեդու ջրամբարի կառուցումը գրեթե ավարտված է․ դոնոր կազմակերպությունը և Ջրային կոմիտեն համատեղ այց են կատարել

EUREF Campus Berlin գիտական և տեխնոլոգիական կենտրոնը պատրաստակամ է համագործակցել ՀՀ կառավարության հետ