Երևանը հերքում է Բաքվի պնդումները, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը հակասում է խաղաղ գործընթացին

10/12/2025 schedule15:42

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը, թե Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված ռազմավարական գործընկերության նոր օրակարգը հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը նշել է.

«Ընդգծենք, որ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա: Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։

Ակնհայտ է, որ սա ինքնին միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին:Հավելեմ, որ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որի շուրջ ՀՀ-ԵՄ երկկողմ բանակցությունները, ի դեպ, սկզբունքորեն ավարտվել էին դեռ հունիսին, ներառում է նաև ապագայի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը, որում արտացոլվում է նաև տարածաշրջանում կայունությունը, բարեկեցությունը և խաղաղությունն ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը:

Հատկանշական է, որ նույն օրը կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, ի հավելումն այլ առիթներով արտահայտված աջակցության՝ ԵՄ-ն ողջունել է ս.թ. օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պատմական հանգրվանը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը։

ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը և ինստիտուցիոնալիզացմանը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
512 դիտում

Կաթողիկոսը ազդակ ուղարկեց՝ պատրաստ է հանդիպել. վարչապետը հաստատեց՝ պայքարը եկեղեցու դեմ չէ. Աբրահամ սրբազան

Սահմանագոտու տարբեր հատվածներում հատուկ տեխնիկայով կատարվող ձնամաքրման աշխատանքներն ընթանում են շուրջօրյա

Բեռլինից ժամանեցի Համբուրգ. վարչապետ. տեսանյութ

Դավիթ Կարապետյանը Գեորգիոս Միտրակոսին է ներկայացրել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները

Կոմպրոմատներ կիրառվե՞լ են, թե՞ ոչ. ինչու է հետաձգվել Եպիսկոպոսաց ժողովը. մանրամասնում է սրբազանը. տեսանյութ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին՝ ժամը 19:35-ի դրությամբ

Հոգևորականը նզովում է, ասում՝ կգնաս թաղումդ կանես. սա ինչ խոսույթ է, եկեղեցին վերածել են հոր դուքանի

Արթուր Բազեյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ

2026-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ Թայեքսի ներկայացուցիչները հետաքրքրվել են ԿԸՀ կարիքներից

ԵՊՀ-ում «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի կրթական միջավայրը թարմացվում է

Վարչապետը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացման առաջնահերթությունները

Վեդու ջրամբարի կառուցումը գրեթե ավարտված է․ դոնոր կազմակերպությունը և Ջրային կոմիտեն համատեղ այց են կատարել

EUREF Campus Berlin գիտական և տեխնոլոգիական կենտրոնը պատրաստակամ է համագործակցել ՀՀ կառավարության հետ

Նիկոլ Փաշինյանը շրջել է Գերմանիայում ՀՀ դեսպանությունում, շփվել աշխատակազմի հետ. լուսանկարներ, տեսանյութ

Բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ

Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը

Սուրեն Մանուկյանը հոկտեմբերից գտնվում է տնային կալանքի տակ, նրա խափանման միջոցը չի փոխվել

Երբվանից հասանելի կլինի նոյեմբերին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը

Յունիբանկը դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ

Այցելեցի ԳԴՀ-ում ՀՀ դեսպանություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանում «կրոնը հարվածի տակ է» թեզերը ոչ միայն սխալ են, այլ նաև ծառայում են Ռուսաստանի շահերին. CBN

Քենիայում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները

Yandex Go հավելվածում արդեն ցուցադրվում են ուղևորության արժեքի ձևավորման մանրամասները

Երևանը հերքում է Բաքվի պնդումները, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը հակասում է խաղաղ գործընթացին

ԱՍՀ նախարարը ծանոթացել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում տրամադրվող ծառայություններին

Կաթողիկոսական տեղապահի ընտրություն․ վարչապետը մանրամասնել է՝ ինչպես է այն իրականացվելու. տեսանյութ

2026 թվականին մոտենում ենք Ucom-ի արագությամբ․ ամանորյա առաջարկներն արդեն մեկնարկել են

Ամերիկացի գեներալը Հայաստանում է՝ աջակցելու Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին

Դրական լուծման միտում տեսնում եմ. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող անձանց վերադարձի հարցի մասին

Խուզարկություններ են կատարվել Արշակ Խաչատրյանի քեռու և քեռու դստեր բնակարաններում

Դդմաշեն գյուղի ձորում հայտնաբերվել է որոնվող 15-ամյա տղայի մարմինն ու մետաղե ջարդոնի վերածված «Օպել»-ը

Արաղչին ՀՀ-ում Իրանի նոր դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է երկկողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը

2026-ին Հայաստանը դատախազ կգործուղի Եվրաջասթ. Աննա Վարդապետյանը կլոր սեղան-քննարկման է մասնակցել

ԱՍՀ նախարարը Տավուշում այցելել է սոցիալական ծառայության կենտրոններ և ներկայացրել առաջնահերթությունները

Վարչապետի հետ հանդիպած եպիսկոպոսները նոր հայտարարություն են տարածել

Ի գիտություն 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների

Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է. Դատախազությունը բողոք կներկայացնի

Դպրոցում երեխաները լեզվակռիվ են ունեցել. երեխաներից մեկի հայրը 2 այլ անձի հետ ծեծի է ենթարկել մյուս տղային

Ոչ միայն նավթամթերք, բոլոր տեսակի ապրանքների շրջանառության պատրաստ ենք. Սիմոնյանը՝ Բաքվի հետ առևտրի մասին

Չեմ բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում նախատեսված որևէ միջոցառման. Ալեն Սիմոնյան