TRIPP ուղին, Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացումն ունեն ներուժ՝ դառնալու Միջին միջանցքի բաղադրիչ

10/12/2025 schedule09:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Բեռլինում այցելել է Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն:

Ընկերակցության փոխնախագահ, դեսպան Ռոլֆ Նիկելը շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերն ընդունելու համար և համոզմունք հայտնել, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա ծանոթանալ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ ՀՀ վարչապետի տեսակետներն ու դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել են մի խումբ քաղաքագետներ, փորձագետներ, դիվանագետներ, ուսանողներ:

83.jpg (650 KB)

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է երկու տարի անց վերադառնալ Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն: Կցանկանայի արտահայտել իմ անկեղծ երախտագիտությունը՝ երկրորդ անգամ ինձ ընդունելու համար:

84.jpg (640 KB)

Եթե փորձենք համեմատել քննարկումների վերնագրերը՝ «Հայաստանի հեռանկարները խաղաղության ինստիտուցիոնալացման, տարածաշրջանային կապի և ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ», նախորդի՝ «Անվտանգություն և կայունություն Հարավային Կովկասում» հետ, դա կարտացոլի պատմական զարգացումները և հետագա հեռանկարները մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում:

Այսօր կարող եմ վստահորեն հայտարարել, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղություն հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև, երբ ես և Ադրբեջանի նախագահը ստորագրեցինք համատեղ հռչակագիրը, որին ներկա էր նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

85.jpg (599 KB)

Հռչակագրի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանն ընդգծել են պայծառ ապագայի համար այնպիսի ուղի մշակելու անհրաժեշտությունը, որը կապված չէ անցյալի հակամարտություններով և համապատասխանում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին։

Մենք պարտավորվեցինք ճանապարհ հարթել մեր երկու երկրների միջև թշնամանքի գլուխը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ հիմա և ապագայում։

86.jpg (734 KB)

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի համաձայնեցված տեքստը նախաստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից նախագահ Թրամփի, նախագահ Ալիևի և իմ ներկայությամբ։

Վաշինգտոնում ձեռք բերված կարևորագույն առաջընթացներից մեկը երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման համաձայնագիրն է ներպետական, երկկողմ և միջազգային տրանսպորտի համար պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Այս ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ փոխադարձ օգուտներ բերելով Հայաստանի Հանրապետության միջազգային և ներպետական կապի համար։

87.jpg (743 KB)

Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին ինտենսիվ բանակցություններ ենք վարում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։

«TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Մենք արդեն հաջորդ տարի կանցնենք փաստացի իրականացման և շինարարության փուլին։

88.jpg (650 KB)

Այս նախագծի իրականացումը, որը լիովին համապատասխանում է մեր Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, տարածաշրջանում կստեղծի լրացուցիչ կապեր և փոխկախվածություններ՝ դառնալով խաղաղության ևս մեկ կարևոր գործոն։

Փաստորեն «TRIPP ուղի» նախագիծը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացումը ունեն լիարժեք ներուժ՝ դառնալու Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ՝ ապահովելով Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև անխոչընդոտ կապ։

89.jpg (689 KB)

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ցանկանում եմ նաև տեղեկացնել ձեզ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների աստիճանական բացման քաղաքական համաձայնագիրն արդեն իրականություն է դառնում։

Հոկտեմբերին նախագահ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։ Սա շատ նշանակալի և դրական զարգացում է։ Այն, ինչ անհնար էր թվում ընդամենը մի քանի ամիս առաջ, այժմ իրականություն է. Ղազախստանից Հայաստան երկաթուղով հացահատիկ է տեղափոխվել Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Մեր հերթին, ինչպես հրապարակավ հայտարարել ենք, Հայաստանը պատրաստ է թե՛ քաղաքական առումով, թե՛ տեխնիկապես հնարավորություն տալ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բեռների տարանցմանն իր տարածքով։

90.jpg (520 KB)

Այս ամենը հաշվի առնելով՝ վստահ եմ, որ հաստատված խաղաղության նկատմամբ ամենօրյա հոգատարության, Վաշինգտոնի հռչակագրի ոգուն հավատարիմ մնալու և գործընթացը խաթարող խոսույթներից հրաժարվելու միջոցով Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները կկարողանան ինստիտուցիոնալացնել երկու երկրների միջև երկարատև խաղաղությունը։

Իհարկե, խոսելով մեր տարածաշրջանի մասին՝ ես պետք է նաև այս հարգարժան լսարանին տեղեկացնեմ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա իրավիճակի մասին։

Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում մեր նախորդ հանդիպումից ի վեր մենք ականատես ենք եղել Հայաստանի և Թուրքիայի միջև շփումների ակտիվացմանը։ Այս շփումները տեղի են ունենում գրեթե բոլոր մակարդակներում՝ իմ և նախագահ Էրդողանի, մեր արտաքին գործերի նախարարների և հատուկ ներկայացուցիչների, երկու Արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև համապատասխան ոլորտային նախարարությունների միջև։

91.jpg (521 KB)

Գործնականում մենք շատ ակտիվ բանակցություններ և հարաբերություններ ենք պահպանում պաշտոնական Անկարայի հետ, նույնիսկ դե յուրե դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում։ Եվ ես հույս ունեմ, որ Թուրքիան կկայացնի երկար սպասված քաղաքական որոշումը՝ բացելու Հայաստանի հետ սահմանը և հաստատելու դիվանագիտական հարաբերություններ։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, «TRIPP ուղի» նախագիծը, Հայաստանի և Ադրբեջանի բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ, կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ կարող են Հարավային Կովկասը դարձնել ամենագրավիչ տարանցիկ միջանցքներից մեկը Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք երթուղիների հետ միասին։ Եվ մենք եռանդուն աշխատում ենք այս պատմական հնարավորությունն իրացնելու ուղղությամբ։

92.jpg (632 KB)

Հարգելի՛ գործընկերներ,

Այս տարվա մարտին Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին» օրենքը։ Շատերը հարցնում են, թե երբ է Հայաստանը դառնալու Եվրամիության անդամ, և որքանով է իրատեսական այս նպատակը։ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին» օրենքը առաջին հերթին մեզ համար խթան է՝ հետևողականորեն իրականացնելու ժողովրդավարական բարեփոխումներ։ Մեր նպատակն է ինստիտուցիոնալ և բովանդակային առումով համապատասխանել ԵՄ չափանիշներին, քանի որ առանց նման համապատասխանության ԵՄ անդամակցությունն անհնար է։

Երբ Հայաստանն օբյեկտիվորեն համապատասխանի այս եվրոպական չափանիշներին, մեր առջև կբացվի երկու ճանապարհ. կա՛մ մեզ կընդունեն որպես ԵՄ անդամ պետություն, կա՛մ ոչ։ Իհարկե, մեր նախընտրելի սցենարն առաջինն է։ Նույնիսկ եթե անդամակցությունը տեղի չունենա, մենք հասած կլինենք կարևոր հանգրվանի. Հայաստանը կլինի մի երկիր, որը կհամապատասխանի ամենաառաջադեմ ժամանակակից չափանիշներին։

93.jpg (659 KB)

Եվրոպական միության չափանիշներին համապատասխանելու մեր ձգտումը պայմանավորված չէ աշխարհաքաղաքականությամբ, այլ ժողովրդավարական ընտրությամբ. 2018 թվականի խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանը՝ որպես ռազմավարական խնդիր, հանձնառու է ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և անկախ դատական համակարգին։

Այս ճանապարհին ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանը և Եվրոպական միությունն ընդունեցին «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը», որը լրացնում է արդեն իսկ գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ): Այն սահմանում է մեր համագործակցության կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները՝ դառնալով եզակի ճանապարհային քարտեզ տարբեր շերտերում Հայաստանի ավելի խոր համաձայնեցման և ինտեգրման համար։

Մենք ներկայումս ուսումնասիրում ենք ոլորտային ինտեգրման հնարավորությունները թվային և հեռահաղորդակցության, էներգետիկայի և կապի ոլորտներում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

94.jpg (668 KB)

Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Գերմանիա կատարած իմ այցի տնտեսական բաղադրիչին՝ միաժամանակ օգտագործելով առիթը՝ ամրապնդելու հայ և գերմանական բիզնես համայնքների ներկայացուցիչների միջև երկխոսությունը: Նման շփումներին աջակցելու համար մեր Կառավարությունը պետք է խթանի մեր գործարարների շարժունակությունը, և հետևաբար ուրախ եմ նշել, որ մենք հաջողությամբ մեկնարկել ենք Եվրոպական միության հետ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը։ Սա կարևոր քայլ է շարժունակության բարելավման, մարդկանց միջև շփումների ակտիվացման և միջմշակութային կապերի զարգացման ուղղությամբ: Վերջերս մենք ստացանք Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որն ուրվագծում է Հայաստանի կառավարության հիմնական չափանիշներն ու պարտավորությունները։ Դրա հաջող իրականացման դեպքում կհաստատվի վիզայի ազատականացման ռեժիմ, որը կնպաստի Հայաստանի և Եվրամիության միջև ակտիվ փոխանակումներին։

Հարգելի՛ գործընկերներ,

Այս բացման խոսքում դժվար է ամբողջությամբ անդրադառնալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների թեմային, քանի որ այսօր այն իսկապես համապարփակ է՝ ընդգրկելով գրեթե բոլոր հնարավոր ոլորտները:

95.jpg (935 KB)

Վստահ եմ, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որոնք տեղի կունենան հաջորդ տարվա մայիսին Երևանում, նոր հնարավորություն կընձեռեն ինչպես գնահատելու մեր հարաբերությունների առաջընթացը, այնպես էլ առաջիկա տարիների համար ավելի հավակնոտ նպատակներ սահմանելու համար:

Թույլ տվեք եզրափակել իմ ելույթը՝ ընդգծելով նաև ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը, որը լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում երկկողմանի հիմունքներով սովորելու և համագործակցելու համար:

Իհարկե, այլ համախոհ գործընկերների հետ մեկտեղ Գերմանիան կենտրոնական դեր է խաղում Հայաստանի համար, և մեր երկրների միջև ռազմավարական օրակարգի ընդունումը մեր հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի՝ ստեղծելով նոր պայմաններ մեր ռազմավարական գործընկերության համար։

Շնորհակալություն»։

Հաջորդիվ վարչապետը մասնակցել է «Հայաստանի տեսլականը խաղաղության ինստիտուցիոնալացման, տարածաշրջանային կապակցվածության և ԵՄ ինտեգրման շուրջ» խորագրով պանելային քննարկմանը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
644 դիտում

Հնարավոր է արդյոք կոալիցիա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ Կարապետյանն ակնարկեց՝ կա Գյումրու օրինակը

Ես չեմ ծառայել ՀՀ զինված ուժերում, Սամվել Կարապետյանի որդիներն էլ չեն ծառայել

«Զանգեր»-Գորայք, Սիսիան-Գորիս հատվածներում սաստիկ բուք է․ տեսանյութ

ԱՄԷ նախագահը հանդիպել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հետ

Համազգային թատրոնի նոր շենքի բացումը նշանավորվեց «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» ներկայացման բեմադրությամբ

Մեքենան գլխիվայր ընկել է փոսը․ վիրավորներից 2-ը երեխա է

Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում, Արագածի տարածաշրջանում բուք է․ կան փակ ավտոճանապարհներ

Երևանում բախվել են Երևան-Մասիս երթուղին սպասարկող ավտոբուսն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան տուժածներ

Սրացումներ են լինելու. քայլում էինք վերջից, որ քոչարյանական ռեժիմը երիտասարդներին չտաներ. տեսանյութ

Կայացել է Վաշինգտոնի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը

Կոռուպցիան համակարգում տեղ չունի․ մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում. ՊԵԿ նախագահ

Մենք այլևս ՌԴ-ի վասալը չենք. ինչու պետք է վախենանք. նրանք վաղուց են մտածում՝ ինչ անեն՝ մեզ կործանեն

Տրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստան 2026-2030 թթ․ համագործակցության ծրագրի մեկնարկը

Շարունակվում է Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժումը․ տեսանյութ

Որքան գումար է պահանջում դատախազությունը Քոչարյանից, Ծառուկյանից, Լյովա Սարգսյանից. մանրամասներ

Աբու Դաբիում մեկնարկել են Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան խաղաղության բանակցությունները

Ֆիլիպ Մորրիս Արմենիա-ն վեցերորդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն գործատու

«Գլխավոր դատախազը «սխալ հանեց» Նիկոլ Փաշինյանին» վերտառությամբ հրապարակման մեջ պնդումները կեղծ են

Յուրաքանչյուրս պետք է մեր փոքրիկ ներդրումը ունենանք քաղաքի մաքրության գործում․ Գալջյան․ տեսանյութ

«Հայաստանը մենք ենք» Հնդկաստանից կառավարվող էջը տարածում է թուրք-ադրբեջանական նարատիվներ․ Fip

«Օպել»-ը Էջմիածնի թունելում գլխիվայր շրջվել, հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Հարկային մտածողությունը փոխելու անհրաժեշտություն կա․ վարչապետի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

Քննարկվել է «Ներառական սրճատուն-սոցիալական բիզնես նախագծի» շահառուների կարողությունների գնահատման գործընթացը

Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով

Ջրվեժ գյուղում մեքենաներ են բախվել․ կա զոհ

ՀՌՀ-ն հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

Բուքն ու ձյունը շարունակվում են․ որ ավտոճանապարհներն են փակ

Գալստանյանի ակցիայի մասնակիցները ԱԳՆ շենքի դիմաց ծխարձակող առարկաներ են նետել․ արդարացման ակտը բեկանվել է

Սիմոնյան-Մատվիենկո հեռախոսազրույց է տեղի ունեցել․ ինչ է քննարկվել

Բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով․ հնարավոր է մաքրման աշխատանքի փոքր ուշացում․ Փամբուխչյան

Բժիշկների բրիգադը մեկնել է Ղարաբաղից վերադարձող հայերին դիմավորելու. նրանցից մեկը հոսպիտալացվել է. Ավանեսյան

Կարգալույծ է հռչակվել Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Հրդեհ Հառիճի անասնագոմերից մեկում. կենդանիները դուրս են բերվել

Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը

ՀՌՀ-ն 1 մլն 200 հազար դրամով տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»

Հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ. Երևանի քաղաքապետարան

Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»

«Սևան» ազգային պարկ»-ին է վերադարձվել 5,6 մլն դրամ արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ցածր տեսանելիություն. եղանակը՝ առաջիկա օրերին