Ռազմավարական գործընկերությունն այս տարվա մեր առաջընթացի միայն առաջին քայլն էր. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

09/12/2025 schedule12:10

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատում հանդես է եկել ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունների և գործարար համայնքի հետ գործակցության նոր հնարավորությունների մասին ելույթով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորև.

«Բարև ձեզ: Ուրախ եմ ձեզ տեսնել այսօր։ Շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեմ հանդես գալու ձեր առաջ և ներկայացնելու վերջին տարվա ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրված պատմական առաջընթացը։

Թույլ տվեք սկսել մի կարևոր դիտարկմամբ․ հայ-ամերիկյան հարաբերություններն այս պահին ավելի խոր ու ամուր են, քան երբևէ։

Սկսեմ 2025թ․ հունվարից, երբ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը մեկնարկեցին ռազմավարական գործընկերություն, որը երկկողմ հարաբերությունների շրջանակի ու հավակնությունների նշանակալի վերընթաց էր նախանշում։

Ամերիկյան դիվանագիտական շրջանակներում ռազմավարական գործընկերության կարգավիճակը վերապահված է այն երկրներին, որոնց հետ ունենք սերտ բարեկամություն և գործընկերություն։ Այս կարգավիճակով սահմանվում են երկկողմ հարաբերությունների շրջանակային տիրույթն ու մեխանիզմները, և սա ի ցույց է դնում, որ մենք այդ երկրի հետ աշխատում ենք որպես հավասար՝ խթանելով երկուստեք շահեկան հարաբերություններ։

Ռազմավարական գործընկերությունն այս տարվա մեր առաջընթացի միայն առաջին քայլն էր։

Նախագահ Թրամփի հեռատես ղեկավարության ներքո մենք մեծ քայլեր ենք կատարել երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային խաղաղության և կայունության ասպարեզում, որն ընդամենը մի տարի առաջ կարող էր անհնար թվալ։

Օգոստոսի 8-ի գագաթնաժողովում նախագահ Թրամփը հյուրընկալեց վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին, և դա դարձավ մեր հարաբերություններում բեկումնային կետ, որտեղից հետդարձ այլևս չկա։

Համարձակ ու ստեղծարար դիվանագիտության շնորհիվ կողմերի վարչակազմերը հաջողության են հասել այնպիսի մարտահրավերների կարգավորման հարցում, որոնք տասնամյակներ շարունակ կանխել են առաջընթացը։ Այս առաջընթացը շահեկան կլինի Կենտրոնական Ասիայի երկրներից սկսած մինչև Արևմտյան Եվրոպայի երկրներ։ Սակայն ոչ մի երկրի համար դա այնքան շահեկան չէ, որքան Հայաստանի համար։

Օգոստոսի 8-ի պատմական գագաթնաժողովի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին երկկողմ խաղաղության համաձայնագրի՝ նախապես համաձայնեցված տեքստը։ Միացյալ Նահանգները եռանդուն աջակցում է համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը, և մենք կշարունակենք աշխատել այս նպատակին հասնելու ուղղությամբ։

Կարևոր է հիշատակել վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագիրը, որտեղ որպես վկա իր ստորագրությունը դրեց նաև նախագահ Թրամփը․ այն հաստատում է միջազգային սահմանների անխախտելիությունը՝ համաձայն Ալմա-Աթայի 1991թ․ հռչակագրի, և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անընդունելիությունը։ Այս հանձնառությունը ոչ միայն թեթևացնում է վախի բեռը ՀՀ քաղաքացիների համար, այլև հավաստիացում է միջազգային ներդրողների համար Հայաստանի կայուն ու ընդլայնվող գործարար միջավայրի վերաբերյալ։

Համատեղ հռչակագրով նաև ձևավորվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային բարգավաճման և խաղաղության» նախագիծը։ «Թրամփի ուղու» ներքո օգուտները կբացեն առևտրային ճանապարհներ և նորից կմիացնեն Հայաստանը համաշխարհային շուկայի հետ։ «Թրամփի ուղին» ոչ միայն նպաստում է տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնմանը, այլ նաև Հայաստանին հնարավորություն է տալիս ընտրելու գործընկերներ արտահանման, ներմուծման ու համատեղ նախաձեռնությունների համար։ Ընտրության այս ազատությունը նշանակում է, որ Հայաստանը կարող է բանակցել ամենանպաստավոր պայմաններով կոմերցիոն պայմանավորվածությունները, ինչը շահեկան կլինի Հայաստանի բիզնեսի և սպառողների համար։

Ավելին՝ օգոստոսի 8-ին նախագահ Թրամփը Հայաստանի հետ ստորագրեց փոխըմբռնման 3 հուշագիր, որոնցից յուրաքանչյուրը նախանշում էր մեր երկկողմ հարաբերությունների տեսլականը և Հայաստանի դերը՝ որպես տարածաշրջանային առաջատար։

Փոխըմբռնման հուշագրերը երկու հիմնական ուղղվածություն ունեն՝ բիզնես և անվտանգություն, որոնք շատ առումներով միմյանց փոխլրացնում են։ Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ հուշագրերի իրականացման ուղղությամբ արդեն իսկ առկա է նշանակալի առաջընթաց։

Առաջին փոխըմբռնման հուշագիրը միտված է էներգետիկ անվտանգության շուրջ համապարփակ երկկողմ գործընկերությանը։

Այն նպատակ ունի մեծացնել Հայաստանի էներգետիկ դիմակայունությունը՝ արդիականացնելով ու ընդլայնելով արտադրությունը։

Հայաստանի էներգետիկ անվտանգության առանցքային գործոններից են քաղաքացիական միջուկային էներգետիկայի մասով կարողությունները։ Այս նպատակով Միացյալ Նահանգներն ու Հայաստանը բանակցություններ են վարում, այսպես կոչված, «123 համաձայնագրի» շուրջ, որը Միացյալ Նահանգներին թույլ կտա Հայաստան արտահանել քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։

Այս համաձայնագիրը կնպաստի համագործակցությանը, քանի որ Հայաստանը դիտարկում է Մեծամորի միջուկային ռեակտորից ժամանակակից, ճկուն համակարգերի անցում կատարելու հեռանկարը։

Միացյալ Նահանգները, լինելով միջուկային էներգիայի ժամանակակից արդյունաբերության ոլորտի առաջատար, Հայաստանին առաջարկում է միջուկային էներգիայի ապահով և անվտանգ շահագործման ապահովման և էներգետիկ անկախության բազմաթիվ հնարավորություններ ապագայի համար։

Էներգետիկ անվտանգության շուրջ մեր գործընկերությունը կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը, ցանցի արդիականացմանը և բիզնեսի ու համայնքների համար հուսալի էներգիայի մատակարարումներին։

Երկրորդ փոխըմբռնման հուշագիրը վերաբերում է կիսահաղորդիչների մատակարարման շղթային և արհեստական բանականության զարգացմանը։

Այս ջանքերը կօգնեն ստեղծել բարձր որակավորում պահանջող աշխատատեղեր և թափ կհաղորդեն Հայաստանի աշխույժ նորարարական էկոհամակարգին։ Դրանց շնորհիվ Հայաստանը կհաստատվի որպես տարածաշրջանային առաջատար առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում։

Ապահովելով մատակարարման շղթաները՝ մենք գլոբալ խափանումներից կապահովագրենք Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը և կապահովենք նրա աճն ու հուսալիությունը։

Այս հուշագրի ներքո գրանցված ուշագրավ զարգացումներից մեկը ԱՄՆ առևտրի դեպարտամենտի՝ վերջերս արած հայտարարությունն էր՝ արհեստական բանականության ոլորտի Firebird ամերիկյան ընկերությանն անհրաժեշտ ԱՄՆ տեխնոլոգիաների արտահանման լիցենզիա տալու մասին։ Firebird-ը հայտարարել է Հայաստանում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կատարելու մասին, որի շրջանակում գործակցելու է ամերիկյան Dell և NVIDIA ընկերությունների հետ։

Այս նախագծով Հայաստանը կդառնա առաջադեմ հաշվարկային տեխնոլոգիաների տարածաշրջանային առաջատար և կաջակցի փոքր տեխնոլոգիաների ինտեգրմանը արտադրության մեջ, լոգիստիկ և հանրային ծառայությունների ոլորտում՝ դառնալով թվային նորարարությունների տարածաշրջանային կենտրոն։

Փոխըմբռնման 3-րդ հուշագիրն առնչվում է Հայաստանի սահմանների անվտանգության և տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանը՝ աջակցելով Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Իրականացման ուղղությամբ առաջին քայլը եղել է ԱՄՆ Մաքսային և սահմանային պահպանության ծառայության փորձագետների՝ վերջերս կատարած այցը, որի ընթացքում կատարվել է Հայաստանի մաքսային և սահմանային հսկողության նախնական գնահատում, որը կհուշի հետագա համագործակցության ընթացքը։

Բիզնեսի համար մաքսային ընթացակարգերի արդիականացումն ու ժամանակակից ենթակառուցվածքներն ուղղակիորեն նշանակում է ավելի քիչ ծախսեր և ձգձգումների նվազեցում։

Մենք նաև հանձնառու ենք աշխատել միասին՝ ամրապնդելու Հայաստանի կիբեռանվտանգությունն ու կիբեռպաշտպանությունը, և արդեն իսկ այստեղ ընդունել ենք մի քանի փորձագիտական խմբերի՝ լավագույն փորձը և կարողությունները ներկայացնելու համար։

Տրանսպորտային ենթակառուցվածքների շուրջ մեր աշխատանքը սկսվում է «Թրամփի ուղու» շրջանակում, սակայն այն սոսկ դրանով չի սահմանափակվում։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի լիարժեք ինտեգրմանը Արևելք-Արևմուտք կոմերցիոն օղակներում։

Իրականացման ուղղությամբ մեկ այլ ձեռքբերում էր վերջերս արված հայտարարությունը Միացյալ Նահանգների կողմից 145 միլիոն ԱՄՆ դոլար նոր ֆինանսավորում տրամադրելու մասին։ Այս միջոցների գերակշիռ մասը կուղղվի «Թրամփի ուղու» աշխատանքներին և սահմանների անվտանգության և կառավարման բարելավմանը։

Այժմ մենք աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ՝ ձևավորելու «Թրամփի ուղու» և հուշագրերից բխող անելիքների մշակման ու իրականացման կառույցներ։

Առաջինը՝ ձևավորվում են երկու միջկառավարական աշխատանքային խմբեր, որոնք ուղղորդելու են հուշագրերի ու «Թրամփի ուղու» իրականացումը։ Աշխատանքային խմբերն արդեն ստեղծվել են և մինչև տարեվերջ կանցկացնեն իրենց անդրանիկ նիստերը։

Երկրորդը՝ «Թրամփի ուղու» պլանավորման ու կառուցման աշխատանքները ղեկավարելու նպատակով հայ-ամերիկյան կառույցի ձևավորումն է։ Այժմ իրավական հարցերն են հստակեցվում՝ կապված այս առանձնահատուկ կառույցի վերաբերյալ, և սպասում ենք առաջընթացի մասին լուրերի։

Գործարար համայնքին ուզում եմ ասել, որ մեր ջանքերն ու դրանց շրջանակը չեն սահմանափակվում սոսկ վերջին համաձայնությունների շրջանակում ձևավորված հնարավորություններով։

Ուզում եմ ՀԱԱՊ-ի անդամներին հորդորել, որ ուշադրության կենտրոնում պահեք ու դիտարկեք մեր նոր գործընկերության շրջանակում ձևավորված հնարավորությունները և կիսվեք մեզ հետ նոր գաղափարներով։

Որպես գործարար համայնքի անդամ՝ դուք կարևորագույն դերակատարում ունեք մեր ընդհանուր տեսլականի իրագործման և Հայաստանի՝ որպես Արևելք-Արևմուտք կոմերցիոն կենտրոնի կայացման հարցում։

ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է ձեզ հետ աշխատել՝ լիարժեք իրացնելու այն ներուժը, որ ի հայտ է եկել 2025 շրջադարձային առաջընթացի տարում։

Նախորդ տարում բացված հնարավորությունները օգտագործելու պահը հենց հիմա է։ Ես սիրով կաշխատեմ ձեզնից յուրաքանչյուրի հետ, որպեսզի 2026-ը լինի նույնիսկ ավելի ազդեցիկ։

Շնորհակալություն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
413 դիտում

Վարչապետը Համբուրգի առևտրի պալատում հանդիպել է տեղի գործարարների հետ

Հայաստանի հետ կարգավորման գործընթացն իրականացվել է Ադրբեջանի հետ համաձայնեցված. Ֆիդան

Ինչ են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերը. մանրամասներ

Քննարկվել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի համագործակցության հեռանկարը

Հանդիպում Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Տաշիր Սամոյի խմբակը թող հերքի նաև այս լուսանկարը, թող ասեն նկարում Սամոն չէ, կամ նկարը Վեհարանում չէ. Չախոյան

Եվս 4 հայ բռնցքամարտիկ աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է

Բաքվում հանդիպել են Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու Հաջիևը

2026-ի ընտրություններից առաջ այս և նմանատիպ այլ ձայնագող ուժեր շարունակելու են խաբել, մոլորեցնել. Մանավազյան

Կաթողիկոսը ազդակ ուղարկեց՝ պատրաստ է հանդիպել. վարչապետը հաստատեց՝ պայքարը եկեղեցու դեմ չէ. Աբրահամ սրբազան

Սահմանագոտու տարբեր հատվածներում հատուկ տեխնիկայով կատարվող ձնամաքրման աշխատանքներն ընթանում են շուրջօրյա

Բեռլինից ժամանեցի Համբուրգ. վարչապետ. տեսանյութ

Դավիթ Կարապետյանը Գեորգիոս Միտրակոսին է ներկայացրել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները

Կոմպրոմատներ կիրառվե՞լ են, թե՞ ոչ. ինչու է հետաձգվել Եպիսկոպոսաց ժողովը. մանրամասնում է սրբազանը. տեսանյութ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին՝ ժամը 19:35-ի դրությամբ

Հոգևորականը նզովում է, ասում՝ կգնաս թաղումդ կանես. սա ինչ խոսույթ է, եկեղեցին վերածել են հոր դուքանի

Արթուր Բազեյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ

2026-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ Թայեքսի ներկայացուցիչները հետաքրքրվել են ԿԸՀ կարիքներից

ԵՊՀ-ում «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի կրթական միջավայրը թարմացվում է

Վարչապետը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացման առաջնահերթությունները

Վեդու ջրամբարի կառուցումը գրեթե ավարտված է․ դոնոր կազմակերպությունը և Ջրային կոմիտեն համատեղ այց են կատարել

EUREF Campus Berlin գիտական և տեխնոլոգիական կենտրոնը պատրաստակամ է համագործակցել ՀՀ կառավարության հետ

Նիկոլ Փաշինյանը շրջել է Գերմանիայում ՀՀ դեսպանությունում, շփվել աշխատակազմի հետ. լուսանկարներ, տեսանյութ

Բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ

Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը

Սուրեն Մանուկյանը հոկտեմբերից գտնվում է տնային կալանքի տակ, նրա խափանման միջոցը չի փոխվել

Երբվանից հասանելի կլինի նոյեմբերին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը

Յունիբանկը դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ

Այցելեցի ԳԴՀ-ում ՀՀ դեսպանություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանում «կրոնը հարվածի տակ է» թեզերը ոչ միայն սխալ են, այլ նաև ծառայում են Ռուսաստանի շահերին. CBN

Քենիայում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները

Yandex Go հավելվածում արդեն ցուցադրվում են ուղևորության արժեքի ձևավորման մանրամասները

Երևանը հերքում է Բաքվի պնդումները, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը հակասում է խաղաղ գործընթացին

ԱՍՀ նախարարը ծանոթացել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում տրամադրվող ծառայություններին

Կաթողիկոսական տեղապահի ընտրություն․ վարչապետը մանրամասնել է՝ ինչպես է այն իրականացվելու. տեսանյութ

2026 թվականին մոտենում ենք Ucom-ի արագությամբ․ ամանորյա առաջարկներն արդեն մեկնարկել են

Ամերիկացի գեներալը Հայաստանում է՝ աջակցելու Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին

Դրական լուծման միտում տեսնում եմ. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող անձանց վերադարձի հարցի մասին

Խուզարկություններ են կատարվել Արշակ Խաչատրյանի քեռու և քեռու դստեր բնակարաններում

Դդմաշեն գյուղի ձորում հայտնաբերվել է որոնվող 15-ամյա տղայի մարմինն ու մետաղե ջարդոնի վերածված «Օպել»-ը