Երևան
12 °C
Ինչպես հատնի է, նոյեմբերի 27-ին ՀԱԵ մի խումբ եպիսկոպոսներ իրենց ստորագրած հայտարարությամբ պահանջել են Արշակ Խաչատրյանի և Կտրիճ Ներսիսյանի հեռացումը եկեղեցուց: Նույնը օրը նրանք նաև հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այս եպիսկոպոսները նոր հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«Սիրելի՛ եղբայրներ ի Քրիստոս, սիրելի հայորդիներ.
Շատ ենք ցավում վերջին աﬕսներին մեր եկեղեցու ներսում և մեր եկեղեցու շուրջ առկա անառողջ մթնոլորտի համար, որ փոթորկում է մեր բոլորի հոգիները։ Այս ամենը գուցե չլիներ, եթե արդար, առանց ահաբեկումների լիներ 1999թ. կաթողիկոսական ընտրությունը:
Հայ եկեղեցու սխալ կառավարման հետևանքով և՛ եկեղեցու ներսում, և՛ եկեղեցի-պետություն հարաբերություններում հատկապես վերջին ամիսներին առավել ահագնացած ճգնաժամը աննախադեպ վտանգավոր իրավիճակ է ստեղծել ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում՝ խաթարելով մեր ժողովրդի անդորրը, հավատն ու միասնությունը։
Բազմաթիվ նվիրյալ հոգևորականների չարդարացված, հակականոնական կարգալուծությունները հաճախ տեղի են ունեցել անարդար կերպով, բացարձակապես կաթողիկոսի միահեծան որոշումներով կամ պարտադրանքով։
Հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ:
Կաթողիկոսի սխալ, կամայական կառավարման, հրամանների, նշանակումների, անարդար պատիժների, անհարկի միջամտությունների, կարգալուծությունների հետևանքով հաճախ փոթորկվում են սփյուռքի մեր թեմերն ու առանձին հովվություններ ու վիճակներ՝ երբեմն ստիպված լինելով խզել կապերը Մայր Աթոռի հետ։
Կաթողիկոսի հասցեին տարատեսակ լրատվամիջոցներով և տարբեր հարթակներից ու ամբիոններից պարբերաբար հնչող երբեմն ծանր մեղադրանքները կաթողիկոսի կամ Մայր Աթոռի համապատասխան կառույցների կողմից անուշադրության են մատնվում, չեն մեկնաբանվում, չեն հերքվում՝ այդ կերպ ինքնին կասկածի տեղիք տալով դրանց իսկության վերաբերյալ։
Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ու թողտվությամբ եկեղեցականների ներգրավումը ներքաղաքական գործընթացներում, հոգևորականների կողմից հնչեցված քաղաքական կոչերն ու հայտարարությունները, քաղաքական հանրահավաքներին մասնակցելն ու կազմակերպելը անընդունելի են, դատապարտելի են և հարիր չեն մեր եկեղեցու ոգուն ու կանոններին, հակասում են ժողովրդի միասնությունը պահելու մեր եկեղեցու առաքելությանը։
Եկեղեցու Կանոնադրության ստեղծման տևական, դիտավորյալ ձախողումները և, ի վերջո, այդ աշխատանքների վերջնական դադարեցումը հնարավորություն են տվել կաթողիկոսին անցնող քսանվեց տարիների ընթացքում երբեմն եկեղեցին կառավարել սեփական պատկերացումներով, կամայականորեն:
Հայ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով, Ազգային եկեղեցական ժողով կամ Ներկայացուցչական ժողով, որ պիտի գումարվեր յուրաքանչյուր տարի կամ երկու տարին մեկ՝ քննելու և լուծումներ գտնելու Հայ առաքելական եկեղեցու առաքելության, կառավարման, ֆինանսական, տնտեսական գործունեության, ինչպես նաև համազգային նշանակության հարցերի վերաբերյալ, միտումնավոր կերպով նախատեսված պարբերականությամբ չի իրականացվել։
ՀՀ պետակամ մարմինների, պետական գործիչների կողﬕց կաթողիկոսի ընթացքի ու գործունեության վերաբերյալ բազմիցս հնչում են մտահոգություններ, քննադատություններ, մեղադրանքներ, որոնք մնում են անպատասխան։ Ի դեմս կաթողիկոսի և իր հետ համագործակից որոշ հոգևորականների՝ Հայ առաքելական եկեղեցու կողմից հայրենիքին ու հայրենի պետությանը չպետք է և չի կարող որևէ վնաս, վտանգ սպառնալ:
Այս խախտումների, սխալների, բացթողումների, թերացումների շարքը կարելի է երկար շարունակել։
Մայր Աթոռի և Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայիս ընթացքը հակականոնական, վտանգավոր, վնասակար և կորստաբեր է և չի կարող այլևս շարունակվել։ Դիմում ենք Երուսաղեﬕ և Կոստանդնուպոլսի սրբազան պատրիարքներին, Հայ եկեղեցու Եպիսկոպոսաց դասին, հոգևորականությանը, Հայրենի պետական մարմիններին և պետական գործիչներին, ﬔր հավատավոր ժողովրդին.
Սրբազան պատրիարքնե՛ր, որպես մեր եկեղեցու բարձրաստիճան գահակալներ և ժողովների Ատենապետներ գլխավորեք կամ առնվազն կոչ ուղղեք, միացեք ու նպաստեք՝ ստեղծված իրավիճակից շուտափույթ ելք գտնելու համար:
Սիրելի՛ սրբազաններ, հոգևոր եղբայրնե՛ր, վստահ ենք, որ այս մտահոգությունը կիսում եք շատերդ: Եթե ցանկանում եք օր առաջ տեսնել Հայ առաքելական մեր սուրբ եկեղեցին կրկին իր Աստվածահաճո ու ժողովրդանվեր առաքելության մեջ առանց հապաղելու կապ պահեք հանձնախմբի անդամների հետ, Ձեր դիրքորոշումն ու վերաբերմունքն արտահայտեք:
Մենք՝ մի խումբ եպիսկոպոսներս, գիտակցելով ստեղծված իրավիճակում մեղավորության մեր բաժինը, այս նախաձեռնությամբ նպատակ ունենք սկիզբ դնել Հայ եկեղեցու բարեկարգման, որպեսզի մեր Սուրբ եկեղեցին կարողանա հետայսու կատարել մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից նախանշված իր անփոխարինելի առաքելությունը մեր ժողովրդի կյանքում, այս վտանգավոր ժամանակաշրջանում նպաստի հայրենի պետության ամրապնդմանը, որպեսզի Ամենայն հայոց կաթողիկոսը լինի բոլոր հայերի կաթողիկոսը՝ նրանց քաղաքական ու կրոնական հայացքներից անկախ, որպեսզի մեր Մայր եկեղեցին իրապես Մայրություն անի և համախմբի տարբեր կրոնական կառույցներում հավատք որոնող, խարխափող մեր ազգի զավակներին։ Անհրաժեշտ է մշակել և առաջին իսկ Ազգային եկեղեցական ժողովի կողմից ընդունել Հայ առաքելական եկեղեցու մի կանոնադրություն, որ հետայսու կաթողիկոսների ու առաջնորդների հոգևոր ու իմացական կարողություններով, որակական հատկանիշներով միայն չպայմանավորվի մեր եկեղեցու հեղինակությունը, ընթացքը, կանոնականությունը, իր սուրբ առաքելության իրականացումը։
Հարազատ մեր ժողովրդի միասնության ու բարգավաճման, մեր հայրենիքի ու մեր պետության հզորացման, անվտանգության ու հարատևության, մեր Մայր եկեղեցու Աստվածահաճո առաքելության իրականացման համար մեր այս անձնուրաց քայլը որոշ մեր հոգևոր եղբայրների, իրավիճակից անտեղյակ որոշ լրագրողների, քաղաքական ու հասարարական գործիչների կողմից հանիրավի քննադատվում է։ Կոչ ենք անում սթափ դատել և իրատես լինել, որովհետև մենք կանգնած ենք եկեղեցու ամբողջական հեղինակազրկման, պառակտման, մեր ժողովրդի կրոնական մասնատման վտանգի առջև։
Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի, և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու:
Եվ թող ամենատես ու ամենակալ Աստված առաջնորդի մեզ: Ամեն։
1. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան
2. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
3. Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան
4. Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
5. Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյան
6. Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան
7. Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան
8. Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
9. Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյան
10. Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան»:
Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ
Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում
Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ
Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ
Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ
ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը
Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ
Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով
GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ
Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում
Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ
Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել
Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը
Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը
Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ
Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան
Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է
Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել
Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ
Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT