Ժնևում շահագրգիռ կողմերը քննարկում են Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը. ում է այն առավել ձեռնտու

23/11/2025 schedule20:20

Ժնևում բանակցություններ են ընթանում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ներկայացուցիչների միջև: Հանդիպման նպատակն է հասկանալ օրերս ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ներկայացված նոր խաղաղության ծրագրի ճակատագիրը:

Հինգշաբթի՝ նոյեմբերի 20-ին, լրատվամիջոցներում հայտնվել էր ծրագրի նախագծի տարբերակը։ Այն, ի թիվս այլ բաների, կոչ է անում Կիևին նշանակալի տարածքային զիջումներ կատարել, հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց, նաև նշվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացում։

Վաշինգտոնը նաև առաջին անգամ հրապարակավ հայտարարել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասին։

Առաջարկվող խաղաղության ծրագրի բոլոր 28 կետերը հրապարակվել են Financial Times-ի և Axios-ի կողմից, իսկ մինչ այդ այն հասցրել էր հրապարակել Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։ Վաշինգտոնը, Կիևը և Մոսկվան պաշտոնապես չեն հաստատել այս փաստաթղթի իսկությունը, սակայն ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաները, խոսելով անանունության պայմանով, հաստատել են, որ դա այն փաստաթուղթն է, որը ներկայումս սեղանին է ու քննարկվում է։

28 կետից բաղկացած ծրագիրը մեծապես հիշեցնում է Ռուսաստանի արդեն հայտնի պահանջները՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, որոնց հետ Ուկրաինան համաձայն չէ: Թեև Միացյալ Նահանգները ներկայացրել է փաստաթուղթը, սակայն նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, որ փաստաթղթի ներկայիս տարբերակը կարող է վերջնական չլինել։

Նոյեմբերի 23-ի ժնևյան բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը ներկայացնում է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը: ԱՄՆ հիմնական մասնակիցներն են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, որը համարվում է ծրագրում նշված ռազմական գործողությունների դադարեցման պայմանների հիմնական պաշտպանը: Եվրոպական դիրքորոշումը ներկայացնում են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի եռյակ դաշինքի ազգային անվտանգության խորհրդականները, ինչպես նաև ԵՄ պատվիրակը։

Ժնևում նախ հանդիպումներ են եղել Երմակի և եվրոպական ներկայացուցիչների՝ Մեծ Բրիտանիայից Ջոնաթան Փաուելի, Ֆրանսիայից Էմանուել Բոնի և Գերմանիայից Գյունտեր Սաուտերի միջև, որին հաջորդել են ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև խորհրդակցությունները։

Ուկրաինայի հարցով խաղաղության հրապարակված ծրագրի հիմնական դրույթները ներառում են՝

  • ուկրաինական բանակի դուրսբերումը Դոնեցկի մարզի այն տարածքներից, որոնք մնում են Ուկրաինայի վերահսկողության տակ,
  • ուկրաինական բանակի թվաքանակը մինչև 600 հազար զինվոր կրճատելու պարտավորություն,
  • Ռուսաստանի կողմից հարևան երկրներ ներխուժումներից հրաժարում,
  • ՆԱՏՕ-ի կողմից հրաժարում ընդլայնվելու փորձերից,
  • Ուկրաինայի կողմից դաշինքին միանալու ցանկացած ցանկությունից հրաժարում։
  • Ուկրաինայի անվտանգության երաշխիքների կարևորագույն հարցը նշված է, բայց նախագծում մանրամասն չի ներկայացվում։

Կան մի շարք այլ կետեր և ենթակետեր ևս:

Ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի վերականգնման ծրագիր՝ օգտագործելով արտասահմանում սառեցված ռուսական ակտիվները և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացումը։ 

Ուկրաինայի նախագահ Զելենսկին չի մերժել այս առաջարկները, բայց հստակեցրել է, որ Ուկրաինայի համար դրանք դժվար կլինի ընդունել։ Նոյեմբերի 21-ին ելույթ ունենալով՝ նա ասել է, որ ԱՄՆ նախագահի պահանջը՝ մինչև հաջորդ շաբաթվա վերջը ստորագրել ծրագիրը, երկրին դնում է դժվար ընտրության առաջ. «կա՛մ արժանապատվության կորուստ, կա՛մ կարևոր գործընկերոջ կորուստ»։

Խաղաղության բանակցությունների նախորդ փուլերում Կիևը շեշտել է, որ Ռուսաստանին ցանկացած տարածք հանձնելու պահանջը անընդունելի է Ուկրաինայի համար, առաջարկել է սառեցնել հակամարտությունը ներկայիս առաջնագծի երկայնքով և պնդել է անվտանգության երաշխիքների և հնարավոր նոր ռուսական հարձակմանը պատասխանի հստակ սահմանման վրա։

Նախքան Ժնևի բանակցությունները՝ Դոնալդ Թրամփը նշել է, որ ծրագրում փոփոխություններ հնարավոր են։ Լրատվամիջոցների հարցին, թե արդյո՞ք ծրագիրը «վերջնական առաջարկ է Ուկրաինային», Թրամփը պատասխանել է՝ ո՛չ։

Washington Post-ը, հղում անելով բանակցություններին մոտ կանգնած պաշտոնյաներին, գրել է, որ վարչակազմը ընդունում է՝ Ուկրաինայի համար ծրագրի անվտանգության երաշխիքների անորոշությունը կարող է մեծացնել կամ նույնիսկ վերացնել Ուկրաինայի զինված ուժերի բալանսը, և քննարկում է Tomahawk հրթիռների մատակարարումը՝ որպես Ուկրաինայի հետպատերազմյան սպառազինության մաս։

Եվրոպական երկրները ամիսներ շարունակ հայտարարել են մայրցամաքի՝ 80 տարվա ընթացքում ամենամեծ հակամարտության լուծման գործում Եվրոպայի մասնակցության անհրաժեշտության մասին, սակայն ուրբաթ օրը հրապարակված փաստաթուղթը ակնհայտորեն պատրաստվել է առանց նրանց մասնակցության:

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն, որը, ինչպես մյուս եվրոպացի առաջնորդները, մասնակցում է Յոհաննեսբուրգում կայանալիք G20-ի հանդիպմանը, հայտարարել է. «Մեզ անհրաժեշտ է ԱՄՆ մասնակցությունը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և ռուսական ագրեսիան դադարեցնելու համար: Այս տեսանկյունից ծրագիրը դրական է, սակայն այս ծրագիրը անբավարար է և ունի էական թերություններ, որոնք պետք է լուծվեն: Մենք պետք է Եվրոպային ներգրավենք բանակցություններին, և, իհարկե, մենք պետք է Ուկրաինային ներգրավենք բանակցություններին»:

Եվրոպացիների կողմից այս պլանում կատարված առաջին փոփոխությունները, ըստ Washington Post-ի, ուկրաինական բանակի չափի սահմանափակման վերացումն ու Զապորոժիեի ատոմակայանը Ուկրաինայի վերահսկողությանը վերադարձնելն են:

ԱՄՆ-ի հրապարակած նախագծում առաջարկվում է ատոմակայանը վերադարձնել ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո արտադրության, իսկ արտադրված էներգիան բաշխվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Եվրոպացիները նաև առաջարկում են Ուկրաինային վերադարձնել ավերված Կախովկայի հիդրոէլեկտրակայանը և ապահովել Ուկրաինայի անխոչընդոտ անցումը Դնեպր գետի երկայնքով դեպի Քինբուրնի ծոց (որը փակում է Դնեպրից Սև ծով մուտքը):

Խաղաղության պլանի հեղինակը մնում է անհայտ: Դրա հիմնական դրույթները՝ Դոնեցկի մարզի մնացած մասի Ռուսաստանի վերահսկողությանը հանձնումը, Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը և բանակի չափի սահմանափակումը, արտացոլում են Ռուսաստանի նախկին պահանջները: ԱՄՆ սենատորների մի խումբ շաբաթ օրը հայտարարել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոնգրեսականների հետ զրույցում փաստաթուղթն անվանել է «Մոսկվայի ցանկությունների ցանկ»:

«Լավ կլիներ ճշգրիտ իմանալ, թե ով է հեղինակել ծրագիրը, և որտեղ է այն ստեղծվել»,- նոյեմբերի 22-ին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Հանրապետական սենատոր Մայք Ռաունդսը Հալիֆաքսում կայացած միջազգային անվտանգության համաժողովում ասել է, որ Ռուբիոն զանգահարել է իրեն և այլ սենատորների ու ասել, որ դա առաջարկ է, որը ԱՄՆ-ն ստացել և փոխանցել է Ուկրաինային, հաղորդում է Reuters-ը։

«Սա մեր առաջարկությունը չէ, սա մեր ծրագիրը չէ»,- ասել է Ռաունդսը:

Ռուսաստանի ղեկավարությունը դեռևս հստակորեն չի արտահայտել իր աջակցությունը կամ անհամաձայնությունը ծրագրին։ 

Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան այն ստացել է, բայց դեռևս չի քննարկել դրա դրույթները։

«ԱՄՆ վարչակազմը մինչ օրս չի կարողացել ապահովել ուկրաինական կողմի համաձայնությունը։ Ուկրաինան դեմ է դրան։ Ինչպես երևում է, Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները դեռևս պատրանք ունեն Ռուսաստանին մարտադաշտում ռազմավարական պարտություն հասցնելու վերաբերյալ»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանը նույնպես կբավարարվի այն սցենարով, որի դեպքում կշարունակի իր նպատակներին հասնել մարտադաշտում։

Չնայած այս ամենին՝ Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտարարել է, որ ծրագիրը արտացոլում է ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը։

«Խաղաղության առաջարկը մշակել է ԱՄՆ-ն։ Այն առաջարկվում է որպես ամուր հիմք շարունակական բանակցությունների համար։ Այն հիմնված է ռուսական կողմի առաջարկների վրա։ Բայց այն նաև հիմնված է Ուկրաինայի նախկին և ներկայիս առաջարկների վրա»,- գրել է Ռուբիոն սոցցանցի իր էջում։

Հնարավոր է, որ Շվեյցարիայում կայանալիք բանակցությունները բացահայտեն, թե ինչպես կարելի է փոփոխել այս փաստաթուղթը, ինչերն է Ուկրաինան համարում փոխզիջումային առաջարկներ և ինչ չի պատրաստվում զիջել, նաև թե ինչ ազդեցություն կունենան եվրոպական երկրները գործընթացի վրա։

Ամեն դեպքում ցանկացած համաձայնագիր կարող է ստորագրվել միայն Զելենսկու և Թրամփի միջև անձնական հանդիպումից հետո, Reuters-ին ասել է ամերիկացի պաշտոնյան։

«Մենք հույս ունենք կարգավորել վերջնական մանրամասները՝ Ուկրաինայի համար օգտակար համաձայնագիր պատրաստելու համար: Ոչ մի համաձայնության չի հասնի մինչև երկու նախագահների հանդիպումը»,- Reuters-ին ասել է աղբյուրը:

Ի դեպ, ներկայացված համաձայնագիրը կլինի իրավաբանորեն պարտադիր։ Դրա իրականացումը կհսկի և կերաշխավորի նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ գործող Խաղաղության խորհուրդը։ Ցանկացած խախտման համար կկիրառվեն պատժամիջոցներ։ Այս ամենն ամրագրված է վերջին 28-րդ կետում:

Սա արդեն ծանոթ ձևակերպում է Թրամփի համար։ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու համաձայնագիրը, որը Թրամփի վարչակազմը առաջարկել էր այս տարվա սկզբին և հաստատվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից այս շաբաթվա սկզբին, ներառում է նմանատիպ դրույթ ևս՝ Թրամփի նախագահությամբ գործող Խաղաղության խորհրդի ստեղծում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8447 դիտում

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին

Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների

Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան

Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ

«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են

Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան