Թրամփը սկսել է ասիական տուրնեն. «խաղաղաբեր» նախագահը «ճանապարհին» ևս մեկ խաղաղություն է ամրագրել թղթի վրա

26/10/2025 schedule20:20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուր։ Սա նրա ասիական երկրներով մեկշաբաթյա շրջագայության առաջին կանգառն է, որի ընթացքում նա կմասնակցի երկու տարածաշրջանային կազմակերպությունների (ԱՍԵԱՆ՝ Մալայզիայում և ԱԽՏՀ՝ Հարավային Կորեայում) գագաթնաժողովներին, ինչպես նաև կայցելի Ճապոնիա։ Նրա ուղևորության գագաթնակետը, ինչպես սպասվում է, կլինի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը։

Այս շրջագայության ընթացքում Թրամփն արդեն հասցրել է ամրապնդել «խաղաղաբեր», «խաղաղարար» նախագահի իր տիտղոսն ու հընթացս, «ճանապարհին» ևս մեկ խաղաղություն թղթի վրա ամրագրել:

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 26-ին, Սպիտակ տան ղեկավարի ներկայությամբ Թայլանդի և Կամբոջայի առաջնորդները ստորագրել են երկու երկրների միջև համաձայնագիր, որը Թրամփն անվանել է «խաղաղության համաձայնագիր»՝ նշելով, որ այն նպատակ ունի դադարեցնել ռազմական հակամարտությունը։

Ինչ է ներառում համաձայնությունը, ու արդյո՞ք այն իսկապես «հույժ խաղաղաբեր» է

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահն է պնդել այս արարողությունը անցկացնել ԱՍԵԱՆ գագաթնաժողովի ժամանակ։

Բանն այն է, որ Թրամփը նպաստել է այս ամռանը թայլանդա-կամբոջական սահմանին մարտական գործողությունների դադարեցմանը, և նա այս պատերազմը ներառում է այն ութ պատերազմների շարքում, որոնք, ինչպես պնդում է, դադարեցրել է։

BBC-ն գրում է, որ փաստաթուղթը ստորագրելուց առաջ Թայլանդի և Կամբոջայի առաջնորդները նախընտրել են այն չանվանել «խաղաղության համաձայնագիր»։ Փաստաթղթի պաշտոնական վերնագիրը շատ ավելի զուսպ է՝ «Հարաբերությունների վերաբերյալ համատեղ հռչակագիր»։

Մամուլում արտահոսած տեղեկությունների համաձայն՝ փաստաթղթում ուրվագծվում են միայն հակամարտության լիցքաթափման սկզբնական քայլերը, այդ թվում՝ ծանր զինամթերքի դուրսբերումը և սահմանների սահմանազատման ու ականազերծման համատեղ գործողություններ։

Համաձայնագիրը սահմանում է երկու հարևանների միջև վերականգնված համագործակցության շրջանակը։ Այն ներառում է չորս հիմնական պարտավորություն՝

  1. վիճելի տարածքների ականազերծում,
  2. սահմանային տարածքներից ծանր հրետանու դուրսբերում,
  3. միջազգային հանցագործության դեմ պայքարում համակարգման ամրապնդում,
  4. քաղաքացիական բնակչության տեղաշարժի կառավարում և սահմանի երկայնքով անվտանգության ապահովում։

Թայլանդը և Կամբոջան ի սկզբանե համաձայնել են հրադադարի մասին հուլիսի 28-ին՝ Թրամփի, Մալայզիայի առաջնորդ Անվարի և չինացի դիվանագետների միջամտությունից հետո, սակայն Թրամփը ստանձնել է ամբողջ վաստակը՝ սոցիալական ցանցերում իրեն անվանելով «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ նախագահ», իսկ հոկտեմբերի 26-ին խաղաղության համաձայնագրի ստորագրումը Թրամփն անվանել է «մեծ քայլ»։

Malay Mail-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը չի անդրադառնում տարածքային վեճի կոնկրետ մանրամասներին, որը տասնամյակներ շարունակ հանգեցրել է բռնության բազմաթիվ բռնկումների, ընդհակառակը՝ Թրամփի մեկնաբանությունները համաձայնագիրը ներկայացնում են որպես հակամարտության գլոբալ ավարտ:

Հիշեցնենք՝ մեկ դարից ավելի է, ինչ Թայլանդը և Կամբոջան վիճարկում են այն տարածքների պատկանելությունը, որոնց վրա գտնվում են Քմերական կայսրության հին տաճարներ Պրեահ Վիհերը և Տա Մոան Թոմը։

Գլխավոր կանգառը՝ Չինաստան և ԱՍԵԱՆ գագաթնաժողով, գլխավոր գրկախառնությունը Ծինփինի հետ

Այս շրջագայությունը ԱՄՆ նախագահը կնշանավորի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովին իր մասնակցությամբ:

Նրա ներկայությունը կարևոր է այս կազմակերպության 11 անդամների համար մասամբ այն պատճառով, որ այս երկրներից շատերը մեծապես կախված են Միացյալ Նահանգներ արտահանումից: Ամբողջ աշխարհի հետ Թրամփի սակագնային պատերազմի ֆոնին այս երկրների ղեկավարների համար կարևոր է կապ հաստատել ԱՄՆ նախագահի հետ և վերականգնել կայունությունը Վաշինգտոնի հետ հարաբերություններում։

ԱՍԵԱՆ-ը հիմնադրվել է 1967 թվականին Թայլանդի, Ինդոնեզիայի, Մալայզիայի, Ֆիլիպինների և Սինգապուրի կողմից: Ավելի ուշ միացել են Բրունեյը, Լաոսը, Վիետնամը, Մյանմարը և Կամբոջան: Կիրակի օրը Արևելյան Թիմորը պաշտոնապես դարձել է դաշինքի 11-րդ անդամը: Ընդհանուր առմամբ ԱՍԵԱՆ-ում ապրում է մոտ 600 միլիոն մարդ։

Թրամփը նաև կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին Հարավային Կորեայում: Այս այցի, ինչպես նաև Ասիա կատարած նրա ամբողջ ուղևորության գագաթնակետը, ենթադրվում է, որ կլինի ԱՄՆ նախագահի հանդիպումը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։

Թրամփի և Ծինփինի անձնական զրույցները կարող են որոշել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների առաջիկա ընթացքը ԱՄՆ ներկայիս նախագահի ժամկետի մնացած ժամանակահատվածում։

Թրամփը Չինաստանի նկատմամբ մեծ մաքսատուրքեր է սահմանել, բայց ընդունում է, որ դրանք չեն կարող պահպանվել այդ մակարդակում։ Իրականում իր խոշորագույն առևտրային գործընկերոջ հետ տնտեսական պատերազմի սրումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ ԱՄՆ-ի, Չինաստանի և ամբողջ աշխարհի համար։

Նրա հիմնական խնդիրը կլինի համոզել Ծինփինին շարունակել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի գնումները, մեղմացնել ԱՄՆ-ին չինական հազվագյուտ մետաղների մատակարարման սահմանափակումները և ամերիկյան ընկերություններին ավելի մեծ մուտք ապահովել ամերիկյան շուկա։

Ասիա այցից առաջ Թրամփը նաև ասել է, որ հույս ունի Չինաստանի օգնության վրա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու հարցում։

The Wall Street Journal-ը գրում է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային բանակցությունների առաջատար ներկայացուցիչները դրական տրամադրվածություն են հայտնել վերջին առևտրային բանակցությունների վերաբերյալ։ Նրանք ողջունել են հանդիպման կառուցողական ոգին Թրամփի և Ծինփինի միջև այս շաբաթ նախատեսված անձնական հանդիպումներից առաջ։ Բանակցությունները ընդգրկել են հարցերի լայն շրջանակ: Ի թիվս այլնի՝ նրանք նաև քննարկելու են գյուղատնտեսական մթերքների գնումները, հազվագյուտ մետաղների հասանելիությունը, TikTok-ի հետ կապված իրավիճակը և ԱՄՆ-Չինաստան ընդհանուր հարաբերությունները։ 

Թրամփը կայցելի նաև Ճապոնիա, այս դեպքում էլ ուշագրավն այն է, որ նա կանցկացնի իր առաջին հանդիպումը երկրի նոր վարչապետ Սանաե Տակաիչիի հետ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3498 դիտում

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին

Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների

Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան

Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ

«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են

Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան