Ինչ սպասելիքներ կային և ինչ արդյունքներ գրանցվեցին. միջազգային մամուլի արձագանքները՝ Թրամփ-Զելենսկի հանդիպմանը

19/10/2025 schedule23:35

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ հոկտեմբերի 17-ին կայացած հանդիպումը բուռն արձագանք է ստացել արևմտյան լրատվամիջոցներում: Շատերը հետաքրքրվում են, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաջողվել կրկին ստիպել Թրամփին վերանայել իր որոշումները․ չէ՞ որ վերջինս այնքան վստահ էր, որ ՌԴ նախագահի հետ իր մեկ հանդիպումը բավարար էր լինելու ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի և լուծման համար:

Axios-ի աղբյուրների համաձայն՝ երկու նախագահների հանդիպումը Սպիտակ տանը «դժվար» է որակվում: Չնայած ոչ ոք այդ մասին բարձրաձայն չի ասել, սակայն Թրամփը «կոշտ» է եղել, իսկ զրույցը՝ երբեմն «մի փոքր հուզական», լի պոռթկումներով: Նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն Կիևին չի տրամադրի «Tomahawk» թևավոր հրթիռներ գոնե առայժմ: Սա հետաքրքիր ընթացք է, քանի որ շաբաթվա սկզբին նա կարծես պատրաստ էր քննարկելու այդ հնարավորությունը։

Գերմանական Der Spiegel ամսագիրը հանդիպումը անվանել է «ԱՄՆ նախագահի ուշադրությունն ու բարեհաճությունը գրավելու ևս մեկ հնարք»:

Հեղինակի խոսքով՝ Զելենսկին հանդիպման սկզբում պահպանել է բարեկամական տոնը և գրեթե յուրաքանչյուր նախադասության մեջ ավելացրել է «շնորհակալություն», ինչպես սիրում է Թրամփը, բայց «այդ հաճելի խոսքերը այն մակարդակի չէին, որին Թրամփը սովոր է»:

«Հնարավոր է՝ դրան չի բավարարում նրա անգլերենի մակարդակը, կամ գուցե այն պատճառով, որ նրան պակասում է գովաբանելու տաղանդը»:

«Մյուս համաշխարհային առաջնորդները կարծես շողոքորթության բնածին վարպետներ են, երբ խոսքը վերաբերում էր Թրամփին, ուկրաինացի առաջնորդից երևում է, որ նա կարծես ստիպված է լինում իրենից պոկել ամեն մի գովասանք»,- նշվում է հոդվածում։

Ըստ The New York Times-ի՝ ուրբաթ օրվա հանդիպման ընթացքը փոխած կարևոր իրադարձությունը Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկարատև հեռախոսազրույցն էր, որը, ըստ երևույթին, ամերիկացի նախագահին հետ է պահել «Tomahawk» հրթիռներ մատակարարելու գաղափարից: Ըստ թերթի՝ սա ևս մեկ օրինակ էր այն բանի, որ Թրամփը փոխել է իր դիրքորոշումը Պուտինի հետ անձնական զրույցից հետո։

Երբ ուրբաթ օրը լրագրողը հարցրել է, թե արդյոք Պուտինը կարո՞ղ է ազդել Թրամփի որոշման վրա իր նպատակների համար, Թրամփը պատասխանել է, որ դա «հնարավոր է»։

«Ինձ ամբողջ կյանքում խաբել են լավագույններից լավագույնները, և ես միևնույն է հաղթանակ եմ տարել:

Այնպես որ դա հնարավոր է: Բայց կարծում եմ, որ ես բավականին լավ եմ այս հարցերում: Կարծում եմ, որ նա ցանկանում է գործարք կնքել»,- ասել է Թրամփը:

Washington Post-ը նշում է, որ Ռուսաստանը մինչ այժմ կարողացել է Թրամփին հետ պահել նոր պատժամիջոցներ կիրառելուց կամ Ուկրաինա ավելի հզոր զենք ուղարկելուց՝ անընդհատ բորբոքելով խաղաղության համաձայնագրի հույսեր՝ միաժամանակ սրելով իր հարձակումները։

«Պուտինի և Թրամփի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը ևս մեկ օրինակ էր այն բանի, թե ինչպես է ռուս առաջնորդը փորձում հետաձգել կամ մեղմացնել Թրամփի կոշտ միջոցառումները՝ անձնական ուշադրություն գրավելով կամ առևտրային արտոնությունների խոստումներով»,- գրում է պարբերականը:

Ուկրաինային աջակցությունը մեծացնելու կամ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փոխարեն Թրամփը հայտարարել է Պուտինի հետ նոր գագաթնաժողովի մասին, որը բոնուս էր ռուս առաջնորդի համար՝ «տեսնելու, թե արդյոք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս «անփառունակ» պատերազմը կարո՞ղ է ավարտվել»։

Ձմռանից առաջ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հարվածները դադարեցնելու մասին խոսք չի եղել, գրում է «Post»-ը։

Թերթը նաև նշում է, որ Ալյասկայում Թրամփ-Պուտին գագաթնաժողովից հետո ևս ճիշտ նույն կերպ Թրամփը դադարեցրել էր Ռուսաստանի վրա ճնշումը՝ հրադադարի հասնելու համար, և Մոսկվան ակտիվացրել էր իր հարձակումները՝ չնայած ԱՄՆ-ի կոչերին Պուտինին հանդիպել Զելենսկիի հետ։

Վաշինգտոնում Թրամփ-Զելենսկի հանդիպումը «վերջին ամիսների դիվանագիտական խաղում ևս մեկ կտրուկ շրջադարձ էր, երբ Թրամփի տրամադրությունը հերթով տատանվում էր երկու կողմերի նկատմամբ համակրանքի և նյարդայնության միջև»,- ասվում է հոդվածում:

Թերթի տվյալներով՝ Կրեմլի լեզուն նույնպես չի կարողացել ցույց տալ Ռուսաստանի դիրքորոշման էական փոփոխությունը՝ կրկնելով իր արդեն իսկ արտահայտած դիրքորոշումը, որ իրավիճակը չափազանց բարդ է և չի կարող արագ լուծվել՝ միաժամանակ բացառելով հրադադարի հնարավորությունը, ինչը թույլ է տալիս շարունակել մարտական գործողությունները։

Հրապարակումը նշում է, որ Թրամփի վերընտրվելուց ի վեր Պուտինը նրան գրավելու համար օգտագործում է մարտավարության ամբողջ զինանոց, այդ թվում՝ դրամատիկ պահեր, ուշացումներ, քաջություն, կեղծ պատմություններ, Ռուսաստանի հաղթանակների մասին պնդումներ, Թրամփի կնոջը ուղղված հաճոյախոսություններ և ամենակարևորը շողոքորթություն։ 

Որպես օրինակ նշվում է Կրեմլի լրագրող Դմիտրի Սմիրնովի մեջբերումը, որը հրապարակվել է նրա տելեգրամյան ալիքում. «Զելենսկիի շրջագայության արդյունքները մեկ նախադասությամբ. Պուտինը կրկին բոլորին գերազանցեց»։

Իսպանական հեղինակավոր El Pais թերթը կենտրոնացել է Թրամփի և Պուտինի միջև սպասվող հանդիպման վրա՝ Բուդապեշտի ընտրությունը որպես հանդիպման վայր անվանելով «Եվրոպայի դեմքին ապտակ»։

ԵՄ-ն, որը ձգտում էր մասնակցել բանակցություններին, ոչ միայն տեղ չի ստացել բանակցությունների սեղանի շուրջ, այլև «այժմ փաստացի ստիպված կլինի մաքրել սեղանը և վճարել հաշիվը»,- նշվում է հոդվածում։

Բրյուսելը պաշտոնապես պնդում է, որ Թրամփի և Պուտինի հանդիպումը կարող է օգտակար լինել, եթե այն օգնի ավարտել պատերազմը։ Ոչ պաշտոնապես թերթի մի քանի աղբյուրներ այն անվանել են «քաղաքական մղձավանջ» ԵՄ-ի համար։

«Վայրը ընտրվել է միտումնավոր. այն օգուտ է բերում Ռուսաստանին, քանի որ խորացնում է ԵՄ-ի և Կրեմլի հարաբերությունների միջև եղած անջրպետները»,- թերթին ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը։

El Pais-ը հավելել է, որ Պուտինի և Թրամփի միջև Բուդապեշտում կայացած հանդիպումը ցույց է տալիս Հունգարիայի ռազմավարական շահագործումը որպես ԵՄ-ի ամենաթույլ օղակ աշխարհաքաղաքական ասպարեզում։

BBC-ն էլ գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե Ռուսաստանը վախենում է «Tomahawk» հրթիռներից և հետևաբար շարունակում է ձևացնել, թե պատրաստ է խաղաղության բանակցությունների: Սակայն ըստ Զելենսկու՝ ամերիկյան կողմը որևէ կոնկրետ խոստում չի տվել այդ հրթիռների փոխանցման վերաբերյալ։

Զելենսկին նշել է, որ ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը: Նա նշել է, որ երկու կողմերի թիմերը կշարունակեն աշխատել այս հարցի շուրջ՝ համաձայնեցնելով ամերիկյան արտադրողների հետ Ուկրաինայից և այլ երկրներից պատվերների կատարման ժամկետները։

Զելենսկու խոսքով՝ բարձրացվել է հեռահար զենքի հարցը, բայց ինքը նախընտրում է չխոսել այդ մասին:

Ուշագրավ է, որ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը լրագրողների հետ չի խոսել, այլ անմիջապես մեկնել է իր Ֆլորիդայի նստավայր՝ հանգստյան օրերն այնտեղ անցկացնելու համար։ Ճանապարհին նա գրառում է հրապարակել, որում չի նշել հանդիպման որևէ կոնկրետ արդյունք, բայց առաջարկել է, որ երկու կողմերն էլ իրենց հաղթող հռչակեն։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը շատ հետաքրքիր և սրտանց էր։ Բայց ես նրան ասացի, ինչպես նախկինում խստորեն խորհուրդ էի տվել նախագահ Պուտինին, որ ժամանակն է դադարեցնել սպանությունները և համաձայնության գալ: Թող երկուսն էլ հաղթանակ հայտարարեն, և թող պատմությունը դատի։ Այլևս ոչ մի կրակոց, ոչ մի մահ, ոչ մի հսկայական և անհամաչափ ծախս»,- գրել է նա Truth Social-ում։

Ֆլորիդայում վայրէջք կատարելուց հետո Թրամփը լրագրողներին ասել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը պետք է «հենց հիմա կանգ առնեն առաջնագծում»։

Ըստ BBC-ի՝ Դոնալդ Թրամփի գրառումն ավելի շատ հիմք է տալիս վերլուծության համար, քան նախորդ հայտարարությունները։

Դրանից հետևում է, որ Թրամփը վերադարձել է իր սկզբնական դիրքորոշմանը, ըստ որի՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները ներկայիս շփման գծի երկայնքով։

Սկզբում նա առաջ էր մղում հենց այս գաղափարը, և Ուկրաինան համաձայնել էր, բայց Վլադիմիր Պուտինը համաձայն չէր՝ ցանկանալով նախ մշակել խոշոր խաղաղության համաձայնագիր և մինչ դա մշակվում էր, ռազմական գործողությունները կարող էին շարունակվել։

Թրամփը մի ժամանակ համաձայն էր Պուտինի հետ, բայց հիմա Ամերիկայի նախագահի դիրքորոշումը կրկին փոխվել է։

Զելենսկու և Թրամփի միջև հանդիպումը Սպիտակ տանը երրորդն էր և տևել է զգալիորեն ավելի երկար, քան նախատեսված էր։

Միակ բանը, որը նախկինում և այժմ նույնությամբ կրկնում է Զելենսկին, այն է, որ Ուկրաինային անհրաժեշտ են հուսալի անվտանգության երաշխիքներ:

«Մեր երկիրը վախենում է: Եթե մենք հասնենք հրադադարի, մեզ անհրաժեշտ կլինեն ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքներ՝ կանխելու Պուտինի ագրեսիայի վերադարձը»։

Թրամփի հետ հանդիպումից առաջ Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել հազարավոր ուկրաինական անօդաչու թռչող սարքեր «Tomahawk» թևավոր հրթիռների դիմաց՝ ընդգծելով, որ «ժամանակակից պատերազմը պահանջում է մեծ թվով անօդաչու թռչող սարքեր»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4295 դիտում

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին

Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների

Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան

Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ

«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են

Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան