ԱԺ ամբիոնից նախկին վարչապետներից մեկը ներկայացրել է կեղծ պնդումներ. Հովհաննիսյանը հրապարակել է հակադարձումները

01/10/2025 schedule09:18

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Ազգային ժողովի ամբիոնից նախկին վարչապետներից մեկը հերթական անգամ փորձել է մոլորեցնել մեր հանրությանը՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումներ։

«Դրանք ոչ այլ ինչ են, քան ստանդարտ մանիպուլյացիաներ, որոնք որակային առումով, մեղմ ասած, չեն փայլում և փաստերի հետ բախվելիս արագ քանդվում են, հետևաբար կարծում եմ՝ կարևոր է դրանց անդրադառնալ կետ առ կետ, որպեսզի քաղաքական դիվիդենդների հետևից վազողները չկարողանան իրենց կեղծ թեզերը մատուցել որպես իրականություն, իսկ հանրությունը ստանա հստակ և ճշգրիտ տեղեկատվություն։

Նախ՝ պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ: 

Հայտարարվել է, թե իբր 2017թ.-ից ի վեր պետական բյուջեի ծախսերի էական աճ տեղի չի ունեցել, եթե հաշվի առնենք արտաքին պարտքի սպասարկումն ու մարումները: Սա կա՛մ գիտակցված մանիպուլյացիա է, կա՛մ էլ անթույլատրելի անտեղյակություն, քանի որ պետական պարտքի մարումները չեն ներառվում պետական բյուջեի ծախսերում, ներառվում են միայն պետական պարտքի սպասարկման վճարները:

Թվային լեզվով՝ 2025թ. ընդհանուր ծախսերն առանց արտաքին պարտքի տոկոսավճարների 2017թ. համեմատ աճելու են ավելի քան 1.86 տրիլիոն դրամով, իսկ գնաճով ճշգրտված՝ ավելի քան 1.1 տրիլիոն դրամով (~77%-ով):

Երկրորդ՝ ծայրահեղ աղքատության մակարդակի վերաբերյալ։

Վերջին հրապարակված ցուցանիշը 2023թ.-ին կազմել է 1.1%, մինչդեռ նրա նշած 2.0%-ը իրականությանը չի համապատասխանում։ Համեմատության համար 2017թ.-ին ցուցանիշը եղել է 1.4%։

Վերջապես՝ գյուղատնտեսության և այդ ոլորտում եկամուտների վերաբերյալ։

Նախ այս ոլորտի աճը չի կարող համարվել գյուղական բնակչության եկամուտների մակարդակի ուղղակի բնութագրիչ, քանի որ գյուղական բնակչության մի մասը կարող է աշխատել նաև այլ ոլորտներում: 

Միևնույն ժամանակ, եթե նայենք թվերին, ապա 2024թ.-ին 2017թ.-ի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 58.4% և 2025թ. առաջին կիսամյակում՝ ևս 12.1%, այսինքն՝ տեմպի պահպանման դեպքում այս ոլորտում անվանական աշխատավարձերի աճը կկազմի ավելի քան 77%:

Այս ամենին անդրադառնալը կարևոր եմ համարում ոչ թե քաղաքական դատարկ պոլեմիկայի, այլ բացառապես մեր հանրության իրազեկվածության և իրական պատկերի ձևավորման տեսանկյունից։ Մեր պարտականությունն է բացահայտել կեղծ թեզերի վրա կառուցված քաղաքական օրակարգը և ցույց տալ դրա իրական էությունը»,- գրել է նախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8214 դիտում

Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով, ցուցադրվել են ՆԳՆ և Ոստիկանության տարբերանշանները

Ձեզ ուժեղ համարող վախկոտներ, բավական է՝ ինչքան թաքնվեցիք կերակրող կանանց ու երեխաների թիկունքում․ Չախոյան

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգացման նոր փուլում են. Մատվիենկո

Հայաստանում գյուղոլորտը զարգանում է պետության աջակցությամբ․ միայն լիզինգով ձեռք է բերվել 5483 միավոր տեխնիկա

Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ

Իրական հաշտեցման համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն, անհետ կորածների ճակատագրերը պարզվեն

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի վերաբերյալ․ Թրամփը հանձնարարականներ է տվել

Կաշառքի վրա բռնում են, ասում է՝ հղի եմ, հիվանդ եմ. ուրիշ ինչ գիտեն սրանք՝ բացի կաշառք բաժանելուց. Շիրինյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին

Տարածվել է միակողմանի, կեղծ տեղեկություն․ ինչ-ինչ նպատակներ հետապնդելով՝ շահարկվել է ողբերգական դեպք․ Սարգսյան

ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե երկիրը «սխալ որոշումներ» ընդունի. Հեգսեթ

Պետական քաղաքականությունն ուղղված է կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռդիմակայունության բարձրացմանը․ նախարար

Եկել, հին մեթոդներով ուզում են գողանալ ժողովրդի իշխանությունը․ չի ստացվելու, դատվելու եք բոլորդ․ Հովհաննիսյան

Սրբուհի Գալյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի ՀՀ արդարադատության նախարարին

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին

Տիգրան Մկրտչյանը փոխվարչապետ Խաձիդակիսին առաջարկել է կազմակերպել հունական բիզնես պատվիրակության այց Հայաստան

Ազգային ժողովի այգում նշվել է Հանամիի տոնը․ տեսանյութ

Փոխանակ ոտքերը պաչեք, որ ձերպեսների միտինգին են գալիս թեկուզ փողով, մի բան էլ կեղտոտ շորերով, հա՞․ Ալեքսանյան

47 մլրդ 129 մլն 552 հզր դրամ վնասի վերականգնում. ներկայացվել է ՔԿ գործունեության 2025-ի հաղորդումը

Երևանի Արտաշիսյան փողոցում պահեստ է այրվել

Առավոտյան տեսանյութի արդյունքները. ընդդիմությունն աշխատում է իրեն չխնայելով. վարչապետ

Ոստիկանությունը պետության ողնաշարն է, և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի․ դա քաղաքացիների շահերից է բխում

Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով

Լայնածավալ աշխատանքներ են ընթանում․ «Զվարթնոց» հասնելու համար ուղևորությունը պետք է նախապես պլանավորել

Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ

Ընդդիմությանը փողով կամ առանց փողի ընտրող սիրելի քաղաքացիներ, նրանց համար բոշա եք, շուն-շանգյալ․ Հարությունյան

Լանգ Լանգի մասնակցությամբ կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական համերգը. լուսանկարներ

Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահը կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ. լուսանկարներ

ՆԳՆ-ում կոլեգիայի հանդիսավոր նիստ Ոստիկանության օրվա առիթով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ընտրակաշառքը սպանությանը հավասար բան է, որովհետև դրա հետևանքով շատ համակարգեր կոռումպացված էին. Հարությունյան

Հայաստանում ընտրակաշառքով հնարավոր չէ ազդել ընտրության արդյունքների վրա․ մենք դա թույլ չենք տա. Հովհաննիսյան

Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մեզ նալիչ են տալիս, էն բոշին 100 հազար տվեցի. «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ են ձերբակալվել․ ձայնագրություններ

Կրթության, գիտության, առողջապահության ոլորտների աշխատանքները երկարաժամկետ ներդրում են տնտեսության մեջ. Թունյան

Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 մլն 757 հազար դոլարի ապրանքներ

Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում

Հայտնի է՝ ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց թմրամիջոցների շրջանառության պատժի խստացման և այլ նախագծեր

«Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հրապարակումը չի համապատասխանում իրականությանը

2025 թվականին նորոգվել, հիմնանորոգվել, վերակառուցվել ու կառուցվել է 504 կմ երկարությամբ ճանապարհ. ՏԿԵ նախարար