Երևան
12 °C
Վերջին տարիներին Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզը դարձել է նոր հակամարտության գոտի Երևանի և Բաքվի միջև և դարպաս, որով շրջափակումից կարողացել են փախչել ու Հայաստան հասնել ղարաբաղցի հայերը: Այժմ երկու երկրների ղեկավարները պնդում են, որ իրենց միջև խաղաղություն է հաստատվել, և Սյունիքը կդառնա «Թրամփի ուղու» հայրենիքը՝ առևտրային ճանապարհի մի մասը, որտեղ հատվում են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Եվրամիության շահերը։
«Թրամփի ճանապարհ» կամ «Թրամփի ուղի» կոչվածն անվանում են նաև որպես աշխարհի խաչմերուկ, Մետաքսի ճանապարհ, Զանգեզուրի միջանցք և Սյունիքի դարպաս: Այն հայ-իրանական սահմանի մոտ է, որտեղ երևում են հարյուրամյակներ պահպանված երկաթուղային գծերը:
Ճանապարհի մասին ծավալուն անդրադարձ է ներկայացրել BBC-ի ռուսական ծառայությունը՝ հիշեցնելով, որ Հարավային Հայաստանի միջով անցնող երկաթուղին ոչնչացվել է 1990-ականների սկզբին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի սկզբում: Երեսուն տարի անց, երբ Ադրբեջանը հասել է վիճելի տարածքի վերահսկողությանը, խաղաղության վերադարձը վիճելի է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջել է միջանցք Սյունիքով, որը հայտնի է նաև որպես Զանգեզուր, այստեղից էլ նախագծի սկզբնական անվանումը, որը տեսանելի է տարբեր հրապարակումներում՝ «Զանգեզուրի միջանցք»: Այն նախատեսված էր իր երկիրը կապելու Նախիջևանի էքսկլավի հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում էր սահմանային և մաքսային վերահսկողության՝ Հայաստանով անցնող բեռների համար, սակայն Բաքուն ցանկանում էր միջանցք առանց որևէ ստուգման:
BBC-ն գրում է, որ երբ սահմանների երկայնքով բախումներ տեղի ունեցան, Հայաստանում շատերը սպասում էին, որ Սյունիքում պատերազմ կսկսվի։
«Ղարաբաղի բնակչության տեղահանությունից ի վեր Սյունիքի տարածաշրջանը կտրուկ փոխվել է։ Գորիսի հին քաղաքը Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհի գլխավոր կանգառն էր, բայց մի ժամանակ մարդաշատ ճանապարհը այժմ տանում է փշալարերի միջով։
Այս ճանապարհի վրա գտնվող մեծ հյուրանոցը, որտեղ մի ժամանակ մնացել էին Հայաստանի նախագահը, ռուս և արևմտյան լրագրողները, դատարկ է։ Նախասրահում կամ աստիճաններին լույս չկա»,- ասվում է հրապարակման մեջ:
Սյունիքի ապագան այժմ կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը կտրուկ լուծեց հայ-ադրբեջանական վեճը: Օգոստոսին նա Սպիտակ տանը հյուրընկալել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, և նրանք հասել են փոխզիջման:
«Համաձայնության կետերով ճանապարհի կառավարումը մինչև 99 տարի ժամկետով կփոխանցվի ամերիկյան ընկերության, իսկ երթուղին կկոչվի «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP): Երկաթուղուց բացի՝ համաձայնագիրը նախատեսում է գազատարի, նավթատարի և օպտիկամանրաթելային մալուխի կառուցում:
Այժմ Ալիևը և Փաշինյանը հայտարարում են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել, և այլևս պատերազմ չի լինի: Թրամփը նաև պարբերաբար հաղորդում է, որ հակամարտությունն ավարտվել է, չնայած նա շփոթում է Հայաստանը Ալբանիայի, Ադրբեջանը Կամբոջայի հետ:
Իրականում խաղաղության պայմանագիրը դեռևս կնքված չէ և, հավանաբար, չի ստորագրվի մինչև 2026 թվականի կեսերը: Ինչպիսին կլինի «Թրամփի երթուղին»՝ նույնպես դեռևս անհայտ է: Անհասկանալի է, թե արդյոք Ալիևը կդադարի՞ միջանցք պնդել առանց հայկական կողմից որևէ ստուգման: Այս պահանջը գործնականում մնում է միակը, որը Փաշինյանը չի ցանկանում ընդունել, սակայն Թրամփի միջամտությունը կարող է արմատապես փոխել ոչ միայն երկու երկրների միջև հարաբերությունները, այլև աշխարհաքաղաքական իրավիճակը հետխորհրդային տարածքում, որը նախկինում գերիշխում էր Ռուսաստանը»,- գրում է BBC-ն:
Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան երկարաժամկետ հետաքրքրություն են ներկայացնում Վաշինգտոնի համար, սեպտեմբերի վերջին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարի օգնականը: Սեպտեմբերին Պետդեպարտամենտի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա այցելել էր Երևան և հայտարարել, որ ԱՄՆ-ն 145 միլիոն դոլար կհատկացնի երթուղու վրա աշխատանքները սկսելու համար:
Մինչդեռ 2020 թվականի պատերազմի ավարտին Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը անձամբ Վլադիմիր Պուտինի կողմից մշակվել էր ռուսերեն, ստորագրվելիք նոր խաղաղության պայմանագրի տեքստը հաստատվել էր Վաշինգտոնում և գրվել անգլերեն:
Մոսկվան առաջատար դեր էր ստանձնել ճանապարհի բացման գործում, որն այժմ կկրի Ամերիկայի նախագահի անունը, և Ռուսաստանը այլևս դեր չունի դրանում: Կրեմլը ցանկանում էր, որ ճանապարհը պահպանվեր ԱԴԾ սահմանապահ զորքերի կողմից, բայց հիմա և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը բացառում են դա։
Ռուսները դեռևս պահպանում են հայ-իրանական սահմանը, հենց այն տարածքը, որտեղ պետք է անցնի «Թրամփի երթուղին»:
Մոսկվան, ինչպես և կանխատեսվում էր, նյարդային արձագանք է տալիս Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ակտիվության աճին:
«Արևմուտքը շարունակում է համակարգված կերպով շրջապատել Ռուսաստանը մեր սահմանների երկայնքով մեր հարևան պետությունների (նախկին եղբայրական խորհրդային հանրապետություններ) թշնամանքով: Մեր կովկասյան հարևանները՝ Ադրբեջանն ու Հայաստանը, նոր շրջադարձեր են կատարում»,- գրել է Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը:
Այնուամենայնիվ, Բաքվի և Երևանի փորձագետները իրենց «թշնամությունը» վերագրում են ոչ թե արևմտյան մեքենայություններին, այլ Ռուսաստանի կոշտ քաղաքականությանը իրենց տարածաշրջանում և Ուկրաինայի պատերազմին:
Սյունիքում է գտնվում նաև Հայաստանի ամենամեծ հարկատուն, որը նույնպես պատկանում է ռուսներին: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը լեռներում գտնվող հսկայական բաց հանք է: Չնայած Եվրամիությանը միանալու հայտարարված պարտավորությանը՝ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաստատեց դրա փոխանցումը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ գտնվող ռուս միլիարդատիրոջը մոտ գտնվող ընկերություններին, սակայն ռուսական ազդեցությունից ավելի ակնհայտ է Իրանի ներկայությունը:
Սյունիքը Իսլամական Հանրապետության համար կարևոր առևտրային հանգույց է: Իրանական համարանիշերով բեռնատարներ են շրջում ճանապարհներով, իսկ Կապանում՝ մարզկենտրոնում, կարելի է տեսնել իրանցի գործարարների, որոնք հեռախոսով քննարկում են գործարար հարցեր:
Երկու երկրների միջև սահմանն անցնում է Արաքս գետի երկայնքով, և հենց այս գետի երկայնքով է նախատեսված «Թրամփի երթուղին»:
Վաշինգտոնյան հանդիպումից անմիջապես հետո Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը հայտարարել էր, որ Իրանը թույլ չի տա TRIPP-ի իրականացումը և սպառնացել այն վերածել «Դոնալդ Թրամփի վարձկանների գերեզմանոցի»: Իրանի աշխարհիկ իշխանությունները ավելի զուսպ են արձագանքել:
Այժմ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը փորձում են համոզել Թեհրանին, որ նախագիծը չի սպառնում իրենց շահերին: Մոսկվայից հեռու մնալով՝ Բաքուն և Երևանը ցանկանում են լավ հարաբերություններ պահպանել իրենց հարավային հարևանի հետ:
Մինչ «Թրամփի երթուղու» շուրջ բանակցությունները նոր են սկսվել, իրանական ընկերություններն արդեն նոր կամուրջներ են կառուցում Արաքս գետի վրայով դեպի Հայաստան և Ադրբեջան: Այս կամուրջներից մեկը իրականում հատում է մի ճանապարհ, որը կկրի Ամերիկայի նախագահի անունը։
Հաշվի առնելով ԱՄՆ-ի՝ վերջերս Իրանի դեմ Իսրայելի պատերազմին ներգրավվածությունը՝ ըստ BBC-ի՝ ամերիկյան և իրանական ընկերությունների՝ Սյունիքում խաղաղ գոյակցելու կարողությունը հարցեր է առաջացնում: Իրանը նաև Հայաստանին մատակարարում է բնական գազ, որը վերամշակվում է էլեկտրաէներգիայի և արտահանվում հետ։
Տարածաշրջանի մեկ այլ խաղացող է Եվրամիությունը, որը ապագա ճանապարհը տեսնում է որպես «Միջին միջանցքի» մաս, որը կապում է Եվրոպան Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ՝ շրջանցելով Ռուսաստանը: Սյունիքում գործում է ԵՄ մոնիթորինգային առաքելություն, որը վերահսկում է հայ-ադրբեջանական սահմանին հրադադարը։
Վերջերս տարածաշրջանում բացվել է նաև Ֆրանսիայի հյուպատոսություն, որը հովանավորում է ղարաբաղցի փախստականների համար սոցիալական ծրագրեր, բացի այդ՝ Հայաստանը զենք է գնել Ֆրանսիայից:
«Թրամփի ուղու» և կատարվածի շուրջ քննարկումները, ընդդիմադիր դաշտի մեղադրանքները ամենօրյա բնույթ են կրում, սակայն BBC-ի փոխանցմամբ՝ կառավարության քննադատները անգամ չեն կարող հերքել, որ Վաշինգտոնում կայացած հանդիպումից ի վեր սահմանամերձ գյուղերը չեն գնդակոծվել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան
Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան
Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին
ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները
Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները
ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում
Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը
Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան
Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին
Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան
Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը
Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին
Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը
ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան
13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ
Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան
Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ
«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ
Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ
Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով
Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են
Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք
Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան
ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT