Ունենք պատմական հնարավորություն Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ. Գասպարյան

20/03/2026 schedule22:40

Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը:

Նիստում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Տաթեւիկ Գասպարյանը:

«Հարգելի՛ համանախագահներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ մասնակցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստին մի ժամանակահատվածում, երբ մեր գործընկերությունը ոչ միայն խորանում է, այլեւ դառնում է առավել ռազմավարական: Կցանկանայի անդրադառնալ ընդդիմադիր գործընկերներ պարոն Խաչատրյանի եւ պարոն Մամիջանյանի կողմից խաղաղության գործընթացի վերաբերյալ հնչեցրած դիտարկումներին:

Պարո՛ն Խաչատրյան, պարո՛ն Մամիջանյան, դուք շատ լավ գիտակցում եք, որ արդեն հաստատված խաղաղությունն այն արժեքն է, որի մասին մեր ժողովուրդը երազել էր տասնամյակներ շարունակ: Դա, իսկապես, անգնահատելի է, քանի որ այն ընձեռում է նոր հնարավորություններ մեր երկրի զարգացման համար: Դուք նաեւ գիտեք, որ ձեր կողմից բարձրաձայնված հարցերը նախատեսված են լուծվել սահմանազատման գործընթացի շրջանակում եւ խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ:

Այդուհանդերձ, դուք միտումնավոր խեղաթյուրում եք իրականությունը՝ նպատակ ունենալով վարկաբեկել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և կասկած սերմանել հանրության շրջանում Կառավարության՝ երկրի զարգացմանն ու խաղաղ առաջընթացին միտված քայլերի նկատմամբ: Տասնամյակներ շարունակ մեր տարածաշրջանը նույնացվել է հակամարտությունների, փակ սահմանների եւ բաց թողնված հնարավորությունների հետ: Այսօր Հայաստանը հանձնառու է շրջելու այդ էջը՝ առաջ մղելով մի տեսլական, որտեղ ապաշրջափակումը փոխարինում է մեկուսացմանը, իսկ համագործակցությունը՝ առճակատմանը:

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն արտահայտում է հենց այդ ձգտումը: Այն պարզապես ենթակառուցվածքային նախագիծ չէ. այն քաղաքական տեսլական է՝ բաց սահմանների, գործող հաղորդուղիների եւ տարածաշրջանային ինտեգրման մասին՝ հիմնված ինքնիշխանության ու իրավազորության լիարժեք հարգանքի վրա: Այս համատեքստում TRIPP նախագիծը ներկայացնում է հստակ առաջընթաց: Նոր տրանսպորտային եւ տարանցիկ ուղիների ստեղծմամբ այն ունի հստակ ներուժ՝ միավորելու Հարավային Կովկասն ավելի լայն տարածաշրջանային եւ միջազգային ցանցերի հետ՝ մոտեցնելով Եվրոպան Կենտրոնական Ասիային եւ դրանից էլ անդին: Լիովին համակարծիք եմ իմ գործընկեր պարոն Եղոյանի հետ առ այն, որ հաղորդուղիների գործարկումը միայն ճանապարհների մասին չէ: Այն վստահության ձեւավորման մասին է, խաղաղության պահպանման մասին է, այն խաղաղությունն ամրապնդող անկախության մասին է, եւ, իհարկե, այն նաեւ տնտեսական հնարավորությունների ստեղծման մասին է, որոնցից կարող են օգտվել տարածաշրջանային բոլոր երկրները եւ ոչ միայն:

Այսպիսով, հարգելի՛ գործընկերներ, մենք ունենք պատմական հնարավորություն՝ Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ՝ վերածելով այն անորոշության տարածքից համագործակցության տարածքի: Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել այս ճանապարհով գործընկերների հետ, որոնք հավատում են խաղաղությանը, հավատում են ապաշրջափակմանը, ընդհանուր արժեքներին եւ ապագային:

Շնորհակալություն»,- նշել է պատգամավորը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
381 դիտում

Հետիոտնին մահացու վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ-ն հորդորում է ցուցաբերել զգոնություն

Եղվարդի խճուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Ունենք պատմական հնարավորություն Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ. Գասպարյան

Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ ԱԳ նախարարը ուղերձ է հղել

Առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից․ քարոզչության և դրա ֆինանսավորման հետ կապված փոփոխություններ կան

91-ամյա Էմմա և 78-ամյա Վալենտինա տատիկներին անձամբ տվեցի իրենց կենսաթոշակային բանկային քարտերը․ Թորոսյան

Հայաստանը այս պահին միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վարում է վիզաների ազատականացման բանակցություններ․ Ղազարյան

Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք բանակցություններին. Պեսկով

Երևան-Թբիլիսի ինքնաթիռը որոշ ժամանակ պտտվել է Վրաստանի մայրաքաղաքի երկնքում, ապա վերադարձել Երևան

Սրանք ռուսական լրտեսներ են. ՌԴ-ից էնքան փող էին ուղարկել՝ չենջերը չէին հասցնում փոխել

Եթե չկա նման իրողություն, ինչո՞ւ ենք ստանձնում անչափահասներին պիտակավորելու գործընթացը․ նախարար

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՌՀ 25-ամյակին նվիրված միջոցառմանը

Հերթական բռնության դեպքը Երևանում․ 46 համարի երթուղին սպասարկող վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

ԱՄՆ-ն հայ-ադրբեջական հարաբերությունների վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել. ինչ է ասվում. տեսանյութ

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀ ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը․ որևէ կասկած չունեմ

Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում

Երկրներում, որտեղ ռմբակոծություններ են, դուրս գալու ցանկություն չունեցողներ ունենք, նրանց թվում են ուսանողներ

Արա Ֆիդանյանը նոր պաշտոն ունի

Էս գժանոցը պետք է փակել. ՌԴ-ն իր անլվա մռութով ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել է, որ ՀՀ-ն վերադարձնի. տեսանյութ

Զարմանում եմ, որ մինչև այս պահը օրենքով կազմակերպվող պահպանության մասին կարող է որևէ հարց առաջանալ․ նախարար

Սպասված լուր սիրելի գյուղատնտեսների համար․ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ․ Մանավազյան

Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում

Մահացել է Չակ Նորիսը․ մինչ մահը նա հոսպիտալացված է եղել Հավայան կղզիներում

«Մոսկաֆե»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է

Նոր նշանակումներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

Այս խաչմերուկը պատմական է․ մենք հաստատել ենք խաղաղություն, ինչը նշանակում է՝ ամուր փակել ենք պատերազմի դուռը

Հստակորեն արձանագրվեց՝ Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի ղեկավարած ուժերը գնում են պատերազմի դուռը բացելու

Բացառիկ առաջարկ 3 օլիգարխներին․ Ռուբինյանը տեսանյութ է հրապարակել

Մխչյանի դպրոցի չորրորդ դասարանում սովորողների օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել․ ՔԿ մամուլի քարտուղար

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով․ տեղումները չեն դադարի

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը մահացել է

Վարչապետը տվել է քաղաքական գնահատական, խուճապի մասին խոսք չկա․ նախարարը՝ պատերազմ նախապատրաստողների մասին

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 20-ին

Իրանում արդեն երեք շաբաթ է՝ ինտերնետ չկա

Մահացել է Ուկրաինայի անկախ եկեղեցու հիմնադիր պատրիարք Ֆիլարետը

Վարչապետի որոշմամբ՝ Արա Ֆիդանյանն ազատվել է պաշտոնից

Լրատվամիջոցներում շրջանառվող նոր Սահմանադրության նախագծի մասին տեքստը չի հանդիսանում իրական փաստաթուղթը. ԱՆ

Ախուրիկի անցման կետում ծառայություն են իրականացնում ԱԱԾ սահմանապահ զորքերը, ռուս զինծառայողներ չկան. Սիմոնյան

Կտրիճ Ներսիսյանի եղբայրը սովետական միության ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն

Կապան համայնքի Մանուկյան, Թումանյան և Ավետիսյան փողոցների հատման կամուրջը վերանորոգված է․ վարչապետ