Երևան
12 °C
Արդեն 2 օր միջազգային մամուլի գրեթե բոլոր գլխագրերում, միջազգային վերլուծաբանների թոփ-թեմաներում, համացանցային քննարկումներում ու հաղորդաշարերում գլխավոր թեմաներից մեկը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն է, որը տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում:
Քաղաքացիներից շատերը սկզբից մինչև վերջ հետևել են կարևոր այս իրադարձությանը, մի մասը՝ տեղեկացել մամուլի հրապարակումների վերնագրերին միայն ծանոթանալու մակարդակում, որոշներն էլ առհասարակ տեղյակ չեն, թե ինչ է քննարկվում, ինչու կամ ինչպես: Հիրավի, տեղեկատվական ահռելի հոսքի, թեր և դեմ կարծիքների բախումների, քննարկումների ու վատաբանությունների, գովաբանման և քննադատության արանքում բարդ է հասկանալը՝ տեղի ունեցածը Հայաստանին առավել շատ օգու՞տ կբերի, թե՞ վնաս:
Փորձենք ստորև ոչ թե հրապարակվող բարդ տերմինաբանությամբ և խառը, խճճվող տողերով, այլ մատչելի լեզվով բացատրել, թե ինչ է եղել Վաշինգտոնում, ինչ կարելի է սպասել, ինչ հուսալ:
Այսպես. Հայաստանն ու Ադրբեջանը Միացյալ Նահանգների միջնորդությամբ նախաստորագրեցին խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր: Փաստաթուղթը նախնական ստորագրվել է երկու հանրապետությունների արտաքին գործերի նախարարների կողմից Ադրբեջանի և Միացյալ Նահանգների նախագահներ Իլհամ Ալիևի և Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ:
Երեք երկրների ղեկավարները հանդիպել են Սպիտակ տանը օգոստոսի 8-ին և ստորագրել համատեղ հռչակագիր, որում նշվում է, որ Բաքուն և Երևանը ճանաչում են խաղաղության համաձայնագրի ստորագրման և վերջնական վավերացման ճանապարհը շարունակելու անհրաժեշտությունը: Նախաստորագրված համաձայնագրի ամբողջական տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին (այդպես են համատեղ որոշել Հայաստանն ու Ադրբեջանը): ՀՀ արտաքին գործերի նախարարը կարծում է՝ ամբողջական տեքստի հրապարակումից անմիջապես հետո պետք է որ դադարեն բոլոր շահարկումներն, ու չմնան հարցականներ:
«Ստեղծվել են պայմաններ, որպեսզի մեր երկրները վերջապես սկսեն բարիդրացիական հարաբերություններ կառուցել՝ հիմնված միջազգային սահմանների անձեռնմխելիության և ուժի կիրառման անթույլատրելիության վրա հսկայական մարդկային տառապանքներ պատճառած հակամարտության ավարտից հետո»,- ասվում է եռակողմ հռչակագրում։
Նշվում է, որ սա «բացում է երկու ժողովուրդների միջև թշնամանքի գլուխը փակելու ճանապարհը», որը չպետք է վերանայվի։
«Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ թե՛ հիմա, թե՛ ապագայում»,- ասվում է համատեղ հռչակագրում։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նաև դիմել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝ խնդրելով լուծարել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով տարիներ ի վեր գործող Մինսկի խումբը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ աջակցել է կոչին։
ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպաստելու համար։ Խումբը համանախագահում էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև ներառված էին Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը։ 2022 թվականին խմբի աշխատանքը սառեցվեց, իսկ համանախագահների միջև շփումները դադարեցին, սակայն խումբը շարունակում էր գոյություն ունենալ: ԱՄՆ-ում կնքված համաձայնությամբ խմբի աշխատանքը համարվում է ավարտված:
Թրամփն ու համաձայնագիրը
Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը պատմական է անվանել։ Իրականում չնայած մի շարք հարցերի վերաբերյալ մշուշոտ պատկերացումներին՝ հանդիպումն իսկապես պատմական է:
«Մենք վերջապես կարողացանք խաղաղության հասնել։ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են մշտապես դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, վերսկսել առևտուրը, զբոսաշրջությունը և դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
«Ալիևն ու Փաշինյանը նաև երկկողմ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտներում»,- ասվում է Սպիտակ տան կայքում։
«Նրանք երկար ժամանակ՝ 35 տարի, պայքարել են և հիմա արդեն նրանք ընկերներ կլինեն։ Շատերը փորձել են լուծում գտնել, այդ թվում՝ Եվրամիությունը։ Ռուսաստանն էլ մեծ ջանքեր է գործադրել, բայց չի կարողացել»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ իր ոճին հավատարիմ, սկսելով սեփական անձի գովքը:
Ըստ նրա՝ կողմերին հաջողվել է լուծել «հիմնական խնդիրը, որը խոչընդոտել է նախկինում եղած բանակցությունները»։
Սա վերաբերում է նախ «Զանգեզուրի միջանցքի» թեմային. այստեղ լուծվելու է ճանապարհի հարցը, որն անցնում է Հայաստանով և կապելու է Ադրբեջանը իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։
Նախագիծը անվանվել է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP): Ամերիկացի առաջնորդը նշել է, որ դա իր համար մեծ պատիվ է, և հատուկ ընդգծել, որ միջանցքն այդպես անվանելը իր նախաձեռնությունը չէ։
Թրամփը բացատրել է, որ «միջանցք» կոչվածը կլինի հատուկ տարանցիկ գոտի, որը թույլ կտա Ադրբեջանին լիարժեք մուտք ունենալ Նախիջևանի իր տարածք՝ անպայմանորեն «հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը»։
99 տարվա համար պայմանավորվածություն ՀՀ-ի հետ և սահմանափակումների վերացում Ադրբեջանի համար
Հայաստանը, բացի այն, որ վերջապես նշմարում է 35-ամյա կոնֆլիկտի լուծումը, ստեղծում է նաև բացառիկ գործընկերություն Միացյալ Նահանգների հետ՝ հիշատակված միջանցքը զարգացնելու համար: Ամերիկացի առաջնորդի հայտարարությամբ այդ գործընկերությունը կարող է տևել մինչև 99 տարի՝ նույն ժամանակահատվածով երկարաձգման հնարավորությամբ։ Նրա խոսքով՝ ամերիկյան ընկերությունները պատրաստ են «հսկայական գումարներ» ծախսել Հայաստանում և Ադրբեջանում ենթակառուցվածքների զարգացման վրա։
Politico-ի համաձայն՝ Հայաստանը համաձայնել է Միացյալ Նահանգներին տրամադրել Զանգեզուրին կապող ճանապարհային միջանցքի հողերը 99 տարի ժամկետով զարգացնելու բացառիկ իրավունքներ։ Սա եթե պարզեցնենք, նշանակում է՝ Միացյալ Նահանգները կկարողանա ենթավարձակալության տալ հողը մի կոնսորցիումի, որը կմշակի տարածքում երկաթուղիներ, նավթ, գազ, օպտիկամանրաթելային գծեր և էլեկտրահաղորդման գծեր միջանցքի երկայնքով։
«Համաձայնագրի շրջանակներում Միացյալ Նահանգները նաև վերացնում է Ադրբեջանի հետ պաշտպանական համագործակցության սահմանափակումները, որոնք գործել են տարիներ ի վեր»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը Ադրբեջանի ղեկավարին և Հայաստանի վարչապետին անվանել է «գերազանց առաջնորդներ»՝ նշելով, որ եթե նրանք չհամաձայնեն կարգավորման, ապա կլինեն «վատ առաջնորդներ»։ Թրամփը հավելել է, որ Ալիևն ու Փաշինյանը «ունեն հիանալի անձնական հարաբերություններ կերտելու համար ներուժ»։ Սա, իհարկե, վիճելի հարց է այնպես, ինչպես «Հայաստանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ընկերներ» թրամփյան թեզը՝ հաշվի առնելով անցյալի տասնամյակների պատմությունն ու վերջին տարիների արյունալի իրադարձությունները: Միաժամանակ այս ամենը կյանքի կոչելու համար նորմալ-ոչ կոնֆլիկտային ու քաղաքականապես անհրաժեշտ հարաբերություններ ունենալն էլ անհրաժեշտ-պարտադիր է:
Կզանգեք, խնդիրը կլուծենք...
Թրամփը հայտարարել է, որ որ երկու երկրի միջև խոշոր հակամարտություններն «արդեն լուծված են», բայց եթե առաջանան «աննշան խնդիրներ», ինքը պատրաստ է անձամբ միջամտել կարգավորմանը, միայն մեկ զանգ է պետք:
«Չեմ կարծում, որ դա տեղի կունենա։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ կլինի։ Ես Ալիևին և Փաշինյանին անձնական խոստում տվեցի, որ եթե հանկարծ հակամարտություն, չհասկացվածություն լինեն, նրանք երկուսն էլ գիտեն, որ կզանգահարեն ինձ, և մենք ամեն ինչ կկարգավորենք»,- բառացիորեն ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Ի՞նչ է շահում Հայաստանը խաղաղությունից բացի, և ի՞նչ բաց հարցեր կան
«2 երկրների և երրորդ երկրների միջև կապն ապահովող միջանցքի բացմամբ Հայաստանը կստանա Ռուսաստանի հետ երկաթուղային կապ, որը չի ունեցել 30 տարի, ինչպես նաև կապ Իրանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ»:
Այս մասին համաձայնագրի ստորագրումից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ենթադրել է, որ ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, որը կառավարում է Հայկական երկաթուղիները, կկարողանա ներդրումներ կատարել այս և այլ երթուղիների զարգացման մեջ։
Հայաստանը և Ադրբեջանը կապահովեն Զանգեզուրի միջանցքի անվտանգությունը իրենց տարածքներում, ճշտել է վարչապետը մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ ներդրումային ընկերությունները նույնպես կարող են ունենալ իրենց սեփական անվտանգության ծառայությունները, սակայն նրանց աշխատանքը չի կարող սահմանափակել կամ գերազանցել Հայաստանի ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և դատական համակարգի լիազորություններն ու գործունեությունը։
Փաշինյանը նաև հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի ճշգրիտ սահմանների վերականգնման անհրաժեշտության մասին։
«Կան տարածքներ, որոնք պատկանում են մեզ, բայց գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց կան նաև տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են մեր վերահսկողության տակ։ Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի»,- նշել է նա:
Պատասխանելով ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման ռիսկի մասին հարցին՝ Փաշինյանն ասել է, որ համաձայնագրից հրաժարվելը ձեռնտու չէ ոչ մի կողմի համար։
«Կարծում եմ՝ մենք պետք է ամեն օր աշխատենք այս հիմքի վրա, որպեսզի այս իրադարձությունը դառնա իսկապես պատմական։ Ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչ շահագրգռվածություն կլինի դրանից հրաժարվելու: Ինչի՞ համար»,- ասել է նա:
Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խումբն անվանել է «հակամարտության խորհրդանիշ»։ Նրա կարծիքով՝ խմբի գոյությունը կամ այն լուծարելու ոչ պատրաստակամությունը կարող է ստիպել Հայաստանին և Ադրբեջանին կասկածել կողմերից յուրաքանչյուրի անկեղծությանը։
ՀՀ վարչապետը հավելել է, որ Ալիևի և Թրամփի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են մարդասիրական հարցեր, այդ թվում՝ գերիների վերադարձը, չնայած դա չի արտացոլվել համատեղ հռչակագրում: Վարչապետը բացատրել է, որ գերիների հարցի վերաբերյալ դեռևս արդյունք չկա, բայց այն բարձրացվում է «ամենաբարձր մակարդակով»:
Ի՞նչ է ստանում Ադրբեջանը՝ ըստ Ալիևի մեկնաբանության, և դեռ ի՞նչ է անհրաժեշտ
Ադրբեջանի նախագահը, մեկնաբանելով Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը, ասել է, որ այն «հստակ ցույց է տալիս կողմերի մտադրությունները, ցույց է տալիս, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում»: Նա նաև նշել է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև «անվտանգ միջանցքով» հաղորդակցության կարևորությունը, որը կբացի բազմաթիվ հնարավորություններ ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ Հայաստանի:
Ալիևը շեշտել է, որ խաղաղության համաձայնագիր ստորագրելիս պետք է բացառվեն «անհիմն տարածքային պահանջները»: Այս առումով նա կրկին, հազարերորդ անգամ հայտարարել է Հայաստանի Սահմանադրությունում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:
«Ես կասկած չունեմ, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխելիս» հայկական կողմը նույնպես գտնելու է, որ այդ փոփոխությունները պետք է կատարվեն, «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները» կբացառվեն դրանից: Հակառակ դեպքում դա անհարգալից կլինի առաջին հերթին Միացյալ Նահանգների նկատմամբ»,- ասել է Ալիևը:
Նա մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ «ադրբեջանաֆոբիայի շարժիչ ուժը» լինելու համար: Ալիևի խոսքով՝ Վաշինգտոնը դեր է խաղացել այն գաղափարի ստեղծման գործում, որ Ադրբեջանը «ծրագրում է հարձակվել Հայաստանի վրա» և զավթել ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը, ինչը սուտ է․ Բաքուն նման մտադրություններ չունի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան
Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան
Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին
ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները
Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները
ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում
Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը
Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան
Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին
Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան
Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը
Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին
Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը
ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան
13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ
Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան
Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ
«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ
Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ
Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով
Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են
Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք
Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան
ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT