Գազայում սովի հետևանքով մահեր են գրանցվում. զուգահեռ՝ Իսրայելը կալանում է օգնության նավերը և «մարդասեր» խաղում

27/07/2025 schedule20:00

Օրերս ավելի քան 100 միջազգային մարդասիրական օգնություն ցուցաբերող գործակալություններ և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբեր զգուշացրել են, որ Գազայում հերթական անգամ զանգվածային սով է տարածվում։

Հայտարարության մեջ ասվում է, որ օրական Գազա է մատակարարվում միջինում ընդամենը 28 բեռնատար մարդասիրական օգնություն, ինչը ծայրաստիճան քիչ է:

Չնայած այս բարձր հնչող աղետալի հայտարարություններին ու այդ ամենը փաստող բազմաթիվ փաստերի, աղաղակող ապացույցների առկայությանը՝ Իսրայելը պնդում է, թե չի խոչընդոտում սննդի մատակարարմանը, և որ միայն նախորդ շաբաթ մատակարարվել է 2000 տոննա մանկական սնունդ։ Իսրայելական կողմի այս պնդումը ստուգելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ օդային, ցամաքային կամ ջրային գրեթե բոլոր ուղիների վերահսկողությունն իրենց է պատկանում, բայց այս հայտարարությանը զուգահեռ կա հերքող ցցուն իրավիճակ․ Իսրայելը միաժամանակ կալանում է Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները, որոնք իսրայելական չեն:

Միացյալ Նահանգները հայտարարել է, թե իր գլխավոր դեսպանը մեկնում է Եվրոպա՝ հնարավոր հրադադարի և մարդասիրական միջանցքի շուրջ բանակցություններ վարելու համար։

ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի առողջապահության նախարարությունը ևս ահագնացող, անհանգստացնող տվյալներ է հրապարակել հուլիսի 24-ին՝ նշելով, որ միայն նախորդող օրը՝ հուլիսի 23-ին, Գազայի հատվածում սովից մահացել է 10 մարդ։

Առողջապահության ոլորտը համակարգող պաշտոնյաների տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերին՝ հակամարտության սկսվելուց ի վեր, մինչ օրս սովից մահացել է 111 մարդ։

Բնակավայրի Առողջապահության նախարարությունը պնդում է, որ սովի բոլոր չափահաս զոհերը մահացել են վերջին երկու օրերի ընթացքում։

Գազա քաղաքի «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տնօրեն, բժիշկ Մոհամմեդ Աբու Սալմիան BBC-ին ասել է, որ վերջին երեք օրերի ընթացքում ամբողջ Գազայում թերսնումից մահացել է 21 երեխա։ Նա ասել է, որ Գազայում շուրջ 900 հազար երեխա տառապում է թերսնումից։

Գազայում մարդասիրական իրավիճակը արագորեն վատթարանում է, սովն ու ծարավը օգտագործվում են որպես «պատերազմի զենք»՝ ըստ ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների հարցերով գործակալության Ղազայում ներկայացուցիչ Ադնան Աբու Հասնայի։

Աբու Հասնան զգուշացրել է, որ տարածքում գտնվող մեկ միլիոն երեխա այժմ գտնվում է սուր թերսնման վտանգի տակ, և որ ընտանիքների 90 տոկոսը չունի անվտանգ խմելու ջրի հասանելիություն, իսկ սովի աղետալի հետևանքներն այժմ ազդում են ոչ միայն երեխաների, այլև ամբողջ բնակչության վրա։

Իսրայելը բազմիցս հերքել է մեղադրանքները, որ դիտավորյալ սովամահ է անում Գազայի բնակչությանը։ Իսրայելի իշխանությունները պնդում են, որ թույլ են տալիս սնունդ և այլ մարդասիրական օգնություն մուտք գործել այդ գոտի։

Երեքշաբթի օրը Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, փոխգնդապետ Նադավ Շոշանիի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված կադրերը ցույց են տալիս հսկայական քանակությամբ պաշարներ՝ 950 բեռնատար, ինչպես նա ասաց, կուտակված հենց Գազայի սահմանին։ «Սա այն բանից հետո է, երբ Իսրայելը հեշտացրել է մարդասիրական օգնության մուտքը»,- գրել է նա։

Իսրայելի մարդասիրական խաղը՝ մեղադրանքների և փաստերի ֆոնին

Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱՀԱԼ) հուլիսի 26-ին հայտարարել են, թե նախատեսում են հուլիսի 27-ից վերսկսել մարդասիրական օգնության ավիափոխադրումները Գազայի հատված: 

Հայտարարության մեջ ասվում է, որ գործընթացը կղեկավարեն Իսրայելի կառավարության՝ Պաղեստինի տարածքներում կառավարության գործունեության համակարգման գրասենյակը և պետական ռազմաօդային ուժերը։ 

«Օդից արձակման (օդանավերից օգնության բեռների ներքև նետման) գործողությունը կիրականացվի մարդասիրական կազմակերպությունների և Իսրայելի պաշտպանության բանակի հետ համակարգված»,- ասել են իսրայելցի զինվորականները։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ որոշում է կայացվել ստեղծել հատուկ մարդասիրական միջանցքներ՝ ՄԱԿ-ի ավտոշարասյուների անվտանգ անցման համար։

Հենց այս հայտարարության հայտնվելու հետ մեկտեղ հայտնի է դարձել, որ մարդասիրական օգնություն տեղափոխող «Հանդալա» նավը կանգնեցվել է իսրայելական ուժերի կողմից: Այս մասին ահազանգել է Գազայի հատվածում մարդասիրական օգնության միջազգային կազմակերպությունը։ 

Նավի վրա եղել է 21 մարդ։ Նավի անձնակազմի ուղիղ հեռարձակումը ֆիքսել է այն պահը, երբ իսրայելցի զինվորները բարձրացել են նավ և տեղում գտնվողներին հրամայել բարձրացնել ձեռքերը։ 

Իսրայելի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի ռազմածովային ուժերը բռնագրավել են «Հանդալա» նավը։

Հայտարարության մեջ նշվում է, թե իբր կանխվել է նավով անօրինական մուտքը Իսրայելի տարածքային ջրեր։

Սովն ու խմելու ջրի բացակայությունը՝ պատերազմի զենք

Գազայում մարդասիրական իրավիճակը արագորեն վատթարանում է, սովն ու ծարավը օգտագործվում են որպես «պատերազմի զենք»՝ ըստ ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների հարցերով գործակալության Գազայում ներկայացուցիչ Ադնան Աբու Հասնայի։

Աբու Հասնան զգուշացրել է, որ տարածքում գտնվող մեկ միլիոն երեխա այժմ գտնվում է սուր թերսնման վտանգի տակ, և որ ընտանիքների 90 տոկոսը չունի անվտանգ խմելու ջրի հասանելիություն, իսկ սովի աղետալի հետևանքներն այժմ ազդում են ոչ միայն երեխաների, այլև ամբողջ բնակչության վրա։

Իսրայելը բազմիցս հերքել է մեղադրանքները, թե դիտավորյալ սովամահ է անում Գազայի բնակչությանը։ Իսրայելի իշխանությունները պնդում են, որ թույլ են տալիս սնունդ և այլ մարդասիրական օգնություն մուտք գործել այդ գոտի։ Իրականում դա այդպես է, սակայն մտնող բեռների քանակը բացարձակ բավարար չէ տեղի բնակչության կարիքների համար, ավելին՝ ծայրաստիճան քիչ է:

Agence France Presse լրագրողների ասոցիացիան երկուշաբթի օրը հայտարարել է, որ Գազայում գտնվող իր աշխատակիցներին ևս սպառնում է սով։

Կարճ ժամանակ անց AFP-ի ղեկավար կազմի անդամները առանձին էլ հայտարարել են, որ գործակալության աշխատակիցները Գազայում ծանր վիճակում են։ Նրանք Իսրայելի իշխանություններին կոչ են արել օգնել աշխատակիցների տարհանմանը։

Իսրայելը, որը վերահսկում է Գազայի հատվածի ամբողջ պարագիծը, թույլ չի տալիս օտարերկրյա լրագրողներին մուտք գործել այնտեղ առանց ուղեկցորդի։

Պաղեստինյան կողմը մեղադրում է իսրայելցի զինվորներին և Ամերիկյան Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) պահակախմբին, որը հատուկ ստեղծված է մարդասիրական օգնությունը բաշխելու և պաշտպանելու համար, օգնության բաշխման կետերի շուրջը հավաքված մարդկանց անընդհատ կրակելու և սպանելու համար:

Ինչո՞ւ ՄԱԿ-ին չի հաջողվում միջամտել

ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է, որ դժվարություններ է ունեցել Իսրայելի թույլտվությունը ստանալու հարցում՝ սահմանային անցակետերում Գազայից մատակարարվող պաշարները հավաքելու և ռազմական գոտիներով տեղափոխելու համար։

Շարունակվող մարտերը, խիստ վնասված ճանապարհները և վառելիքի լուրջ պակասը սրել են խնդիրները, որոնց պատճառով գործողությունները երբեմն ստիպված են լինում դադարեցնել անգամ զինված խմբավորումները։ Այս խնդիրները դեռևս գոյություն ունեն, բայց ՄԱԿ-ն այժմ իր հիմնական խնդիրը համարում է Իսրայելի պաշտպանության բանակից երաշխիքներ ստանալու անկարողությունը, որ պաղեստինցիները չեն հայտնվի կրակահերթերի տակ օգնություն ստանալիս։ Ամեն անգամ, երբ թիմերը փորձում են օգնություն հավաքել անցակետերում, ՄԱԿ-ի պաշտոնյաները հայտնում են, որ իրենց բեռնատարներին մոտեցող քաղաքացիական անձինք ենթարկվում են կրակի ու սպանվում:

«Սա տեղի է ունենում՝ չնայած բազմիցս տրված հավաստիացումներին, որ զորքերը կրակի չեն դիմի կամ ներկա չեն լինի օգնության տրամադրման գործընթացներին»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնել է, որ մայիսի 27-ին՝ ԱՄՆ Գազայի մարդասիրական օգնության հիմնադրամի (GHF) գործունեության սկսելուց ի վեր՝ մարդասիրական օգնություն ստանալու փորձի ժամանակ, սպանվել է 1054 մարդ՝ 766-ը՝ սահմանային կետերում, իսկ 288-ը՝ ՄԱԿ-ի և այլ օգնության կետերում ու ավտոշարասյուներում։

«Մեր տվյալները հիմնված են տեղում բազմաթիվ հուսալի աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա, այդ թվում՝ բժշկական մասնագետներից, մարդասիրական և մարդու իրավունքների կազմակերպություններից։ Դրանք դեռևս ստուգվում են մեր խիստ մեթոդաբանության համաձայն»,- ասել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։

Իսրայելը և GHF-ը վիճարկում են այս թվերը։ Ինչ վերաբերում է օգնության բաշխման համակարգը ոչ թե ՄԱԿ-ի, այլ GHF-ի միջոցով իրականացնելուն, Իսրայելը բացատրում է, որ այն անհրաժեշտ է ՀԱՄԱՍ-ի կողմից մարդասիրական օգնությունը գողանալուց կանխելու համար։ ՄԱԿ-ն էլ հրաժարվում է համագործակցել GHF գրասենյակի հետ «էթիկական պատճառներով»։

Այս ամենի արդյունքում ակնհայտ է մնում մի բան՝ Գազայում շարունակում են մոլեգնել սաստիկ սովը, հյուծվածության մակարդակը, ջրազրկումն ու խմելու ջրի բացակայության պայմաններում բազմաթիվ հիվանդությունները, որոնց դեմ պայքարի համար անգամ միջոցներն անբավարար են: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6000 դիտում

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին

Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների

Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան

Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ

«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են

Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան