««Բոշա՛», «Բոշան դու՛ ես»» ներկայացման երկրորդ արարը կամ՝ ի՞նչը չեն կարողանում կիսել Բաքուն ու Մոսկվան

05/07/2025 schedule20:00

Եկատերինբուրգում երկու ադրբեջանցու մահը աննախադեպ ճգնաժամ է առաջացրել Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում:

Սա արդեն երկրորդ լարումն է Ակտաուի մերձակայքում կործանված ադրբեջանական ինքնաթիռի դեպքին հաջորդած մեծ սկանդալից ու լարվածությունից հետո, երբ հազիվ սկսել էին փոքրիշատե կարգավորվել 2 երկրի հարաբերությունները:

Իրականում ոչ այնքան տեսանելի անկյունից հանկարծակի «բուսնած» ճգնաժամի պատճառները լիուլի կուտակվել են վերջին տարիներին։

Ադրբեջանը, լինելով աղվեսային դիվանագիտության հայտնի կրողներից ու վաղեմի խորամանկներից, տևական ժամանակ ցանկանում էր փոխել Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների բնույթը, ցույց տալ իրեն ընկեր ու բարեկամ և միևնույն ժամանակ նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, «մերձավոր» երկրից վերածվել հավասար գործընկերոջ։ Պաշտոնական Բաքուն, սակայն, չի հաշվարկել կամ շատ վատ է հաշվարկել այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնությունը շատ ավելի խորամանկ դիվանագիտության կրող է և ունի իր «նմանին» հոտոտելու հետաքրքիր հոտառություն և փորձառություն:

Այս 2 ավտոկրատները հեռակա «հակամարտում» են առայժմ ուժայինների և դիվանագիտության մակարդակով, բայց հեռու չէ իշխանական մակարդակ անցնելու փուլը, իսկ դա արդեն լրջորեն կփոխի իրերի դասավորությունը:

Իրականում վերջին աղմկոտ իրադարձությունների հետևանքով Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գոյացած անջրպետը կարող է ավելի խորանալ՝ հասնելով հարաբերությունների խզման, և այդ ամենից, ինչպես գրեթե միշտ է լինում, կտուժեն «անմեղները»՝ տարածաշրջանի մյուս երկրները, այդ թվում՝ Հայաստանը: 

Ովքե՞ր են տուժում հիմա

Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտության կտրուկ սրման զոհեր են դառնում երկու երկրների շարքային քաղաքացիները, սակայն սովորական մարդկանց ճակատագրերը, իհարկե, չեն հետաքրքրում ո՛չ Ալիևին, ո՛չ Պուտինին:

Ներկայիս սրման մեկնարկը տրվել է հունիսի 27-ին Ուրալում ադրբեջանական սփյուռքի շրջանում Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից իրականացված ռեյդով։ Անվտանգության ուժերը պնդում են, որ նրանք փնտրում էին նախորդ տարիների պատվիրված սպանությունների մեջ կասկածվողների։

Ռեյդերի արդյունքում սպանվել է 2 ադրբեջանցի՝ 60-ամյա Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդին Սաֆարովը։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ մահվան պատճառը սրտի անբավարարությունն է, սակայն Ադրբեջանում անցկացված դատաբժշկական փորձաքննությունը, որին հանձնվել են դիակները, պարզել է, որ տղամարդիկ մահացել են ծեծի և խոշտանգումների հետևանքով։ Ծեծի հետքեր են նկատվել նաև դատարան տարված այլ ձերբակալված ադրբեջանցիների վրա։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ նրանց նույնպես խոշտանգել են, ծեծի ենթարկել ու տանջել էլեկտրաշոկերով։

Ի պատասխան՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը Բաքվում ձերբակալել է ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալության աշխատակիցներին խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և սեփականության օրինականացման քրեական գործով: «Սպուտնիկ Ադրբեջան»-ի տնօրեն Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը մեղադրվել են ԱԴԾ-ի համար աշխատելու համար և նախնական կալանքի են ենթարկվել։

Հաջորդ օրը՝ հուլիսի 1-ին, հայտնի դարձավ, որ Բաքվում ձերբակալվել է ևս 11 ռուս: Ընդ որում՝ ձերբակալվել են կոշտ մեթոդներով, ենթարկվել ծեծի և բռնության: Նրանք մեղադրվում են Իրանից թմրանյութեր մաքսանենգությամբ և վաճառքով զբաղվող կազմակերպված հանցավոր խմբին մասնակցելու համար, դատարան են բերվել ցուցադրաբար՝ հատուկ ներկայացնելու համար ծեծի հետքերը։ Ռուսական կողմը պնդում է՝ նրանք հանցագործներ չեն, հայտնի ծրագրավորողներ ու զբոսաշրջիկներ են:

Բաքուն ցուցադրաբար բեմադրել է պատասխան՝ թիրախավորելով պատահական ռուսների

Եթե Եկատերինբուրգում իրականացված ռեյդը կարող է իսկապես կապ ունենալ սպանությունների գործի հետ, ապա Բաքվում տեղի ունեցածի դեպքում իրավապաշտպաններն ու վերլուծաբանները կասկած չունեն, որ ձերբակալությունները, առաջադրված մեղադրանքները և ցուցադրական դաժանությունը Բաքվից Մոսկվային ուղղված ազդանշան և հայելային պատասխան են։

Ձերբակալվածները պատահական մարդիկ են, որոնք առաջինն են ընկել Բաքվի ուժայինների ձեռքը ու դարձել թիրախ։ Գրեթե չնչին հավանականություն կա, թե թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ մեղադրանքներն իրական են։

Նման ցուցադրական ու դաժան կալանքը աննախադեպ է նույնիսկ Ադրբեջանի նման երկրի համար: Սովորաբար նման վերաբերմունքի են արժանացել միայն էթնիկ հայերը և ոչ մի ուրիշ ազգություն, այն էլ՝ հայտնի հանգամանքների հետևանքով: Հատկապես ռուսների նկատմամբ ծեծի ու մահակների կիրառմամբ ձերբակալությունները, նրանց՝ ճաղերի հետևում ծեծված, արնահոսող վերքերով արված նկարահանումները ոչ թե պատժի տեսակ են, այլ նամակ առանց տողերի:

Ադրբեջանի իշխանությունները չեն սահմանափակվել միայն կալանքներով։ Ըստ «Արկ» մարդու իրավունքների նախագծի, որը օգնում է արտասահմանում գտնվող ռուսներին՝ Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտության սկսվելուց հետո անվտանգության ուժերը սկսել են խիստ ստուգումների ենթարկել Ադրբեջանում բնակվող ՌԴ քաղաքացիներին: Ավելին՝ այդ ստուգումներն անցնում են հատկապես գիշերային ժամերին, առանձնահատուկ «վայրենության» դրսևորումներով, քաշքշուկներով ու հարվածներով:

Ադրբեջանի համար միևնույն է՝ իր երկրի մասին ինչ կմտածեն

Ռուսաստանի փոխվարչապետի այցի չեղարկումը, Ռուսաստանի անվտանգության ուժերին ուղղված խոշտանգումների և սպանությունների պաշտոնական մեղադրանքները, Բաքվում ձերբակալված ռուսների ծեծը, ռուսական լրատվական գործակալության գրասենյակի վրա հարձակումը և պետական լրատվամիջոցներում Ռուսաստանին համեմատելը նացիստական Գերմանիայի հետ. սրանք այն քայլերի ոչ ամբողջական ցանկն են, որն Ադրբեջանը ձեռնարկել է մեկ շաբաթ առաջ Եկատերինբուրգում Սաֆարով եղբայրների մահից հետո։

Այս արձագանքը ակնհայտորեն անակնկալի է բերել Մոսկվային։ Կրեմլը դա անվանել է դեմարշ, իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարություններում և հեռուստատեսությամբ հիմնական քարոզիչների տոնը արտահայտում էր դժգոհություն պաշտոնական դաշնակցի գործողություններից. սա է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ներկայիս վիճակը։

Նմանատիպ դրվագները երբեք այդքան չեն ազդել երկու երկրների միջև հարաբերությունների վրա, որքան հիմա։ 2021 թվականին, օրինակ, Նովոսիբիրսկում ձերբակալության ժամանակ ևս մահացել է մի ադրբեջանցի, իսկ 2020 և 2023 թվականներին ադրբեջանական զորքերի գործողությունների արդյունքում զոհվել էին ռուս զինվորներ։ Բանն այն է, որ Բաքուն մինչ օրս դժգոհ է Ակտաուի մերձակայքում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառների մասին ռուսական կողմի լռությունից ու փորձում է յուրովի «պատժել»:

Ռուսաստանը սեփական հավակնություններն ու սկզբունքները ունի

Կրեմլը միևնույն ժամանակ չի կարողանում թաքցնել ցանկությունը՝ մնալու հետխորհրդային տարածքում գլխավոր խաղացողը, ինչը հակասում է Բաքվի՝ որպես Հարավային Կովկասում ամենամեծ տնտեսությունն ու ամենաուժեղ բանակն ունեցող տարածաշրջանային տերություն հռչակվելու հավակնություններին։

Բացի այդ՝ Ուկրաինայի հետ հակամարտությունից ի վեր լինելով պատժամիջոցների և միջազգային մեկուսացման պայմաններում՝ Մոսկվան գործընկերների կարիք ունի, իսկ Ադրբեջանը Հյուսիս-Հարավ միջանցքի մաս է կազմում, որը Ռուսաստանին հնարավորություն է տալիս մուտք գործել ասիական շուկաներ։

Մոսկվան հիմա ավելի շատ է կախված Ադրբեջանի նման երկրներից, քան նախկինում, և Բաքուն զգուշորեն օգտագործում է այս հանգամանքը:

Առևտրային հանգամանքներից զատ՝ Պուտինը և Ալիևը կապված են գաղափարախոսական դիրքորոշումներով: Ռուսաստանը մնում է օգտակար գործընկեր Ադրբեջանի համար, քանի որ Բաքուն աջակցում է Մոսկվայի ջանքերին՝ թուլացնելու արևմտյան գերիշխանությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների և ժողովրդավարության պահանջներին։ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից խթանվող այս նորմերը Բաքվի և Մոսկվայի կողմից դիտվում են նույն կերպ, նաև խախտվում գրեթե նույնաբար:

Այս պայմաններում անկախ նրանից, թե որքան սուր կարող է թվալ ճգնաժամը՝ առավել հավանական է, որ այն երկար չի տևի:

Սա նաև Ադրբեջանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունն է ժամանակ առ ժամանակ անհամաձայնություններ ունենալ հիմնական գործընկերների հետ, ինչպես արդեն եղել է Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի կամ Իրանի դեպքում։ Սակայն մի քանի ամիս անց լարվածությունը սովորաբար նվազում է։ Բաքուն լավ է օգտագործում այս ռազմավարությունը՝ այդպես իր համար ընդլայնելով մանևրելու տարածք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14490 դիտում

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին

Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների

Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան

Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ

«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են

Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան