Գլխավոր դատախազը միջնորդություն ներկայացրեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

04/07/2025 schedule11:25

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Ներկայացնելով դատավարական նախապատմությունը՝ Աննա Վարդապետյանը նախ հիշեցրեց, որ ՔԿ զինվորական գլխավոր վարչությունում 2017-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, և կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ««Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը զավթվել և 2010-2015 թվականերին առանց կառուցապատման իրավունքի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմը նշված հողատարածքի վրա ինքնակամ կառուցել է առանձնատուն:

2016 թվականի դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում միանձնյա հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի բնակիչ Բենիամին Սուրենի Ղալեչյանը, որի նշված հողամասը 25 տարի ժամկետով տրվել է վարձակալության՝ կառուցապատման իրավունքով, 2 տարվա ընթացքում 250 մլն դրամի ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար: Ըստ Աննա Վարդապետյանի՝ Բենիամին Ղալեչյանը Օհանյանի՝ ՊՆ ղեկավարի պաշտոն եղած ժամանակ իր վարորդ Արթուր Առաքելյանի մորաքրոջ որդին է:

Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն՝ կատարված քննությամբ ձեռք են բերել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ մի շարք կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար:

«Այն բանի համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015 թվականների ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը:

Կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում Սեյրան Օհանյանը հանձնարարել է իրեն ենթակա ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Գրիգորյանին և այլ անձանց ՊՆ-ի կողմից իրականացված գնումների գործընթացին մասնակցած շինարարական կազմակերպությունների և դրանց ծառայողների ներգրավմամբ կազմակերպել, ապահովել հիշյալ տարածքում իր համար տան կառուցումը: Նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացվել է ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, որոնց 2011-2016 թվականներին պետական բյուջեի միջոցներից վճարվել է առնվազն 13 մլն 120 հազար աշխատավարձ: Խոսքը պահպանության ծառայության մասին է, որն իրականացվել է ռազմական ոստիկանության ծառայողների կողմից»,- ասաց Վարդապետյանը:

Գլխավոր դատախազը ներկայացրեց նաև շինությունը ապօրինաբար կառուցելու մանրամասները, գնումների գործընթացի որոշ մանրամասներ, որի հետևանքով 2010-2015 թվականների ընթացքում ինքնակամ զավթված բնության հատուկ պահպանվող տարածքում մոտ 124 մլն 892 հազար դրամ արժողությամբ մի քանի շինություններից կազմված առանձնատան ինքնակամ կառուցում է իրականացվել, ներկայացրեց նաև առանձնատան լողավազանի և շոգեբաղնիքի կառուցման համար ներգրավված անձանց մասով տեղեկություններ, նշեց, որ շինաշխատանքների դիմաց չվճարված գումարի շրջանակում «ատկատ» է կիրառվել:

«Սեյրան Օհանյանը, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին օգտագործելով, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, իսկ գործողությունների հետևանքով ծանր վնաս է պատճառվել հասարակությանը, պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ»,- ասաց Վարդապետյանը՝ ընդգծելով, որ պաշտոնատար անձինք և պետական գնումների գործընթացներին մասնակցություն ունեցող կազմակերպությունը ներգրավվել են ինքնակամ զավթված, բնության հատուկ տարածքում շինության կառուցմանը, ինչի արդյունքում ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը զրկվել է իր նպատակին ծառայելու հնարավորությունից:

«Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ տալ համաձայնություն ԱԺ պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»,- նշեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
924 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին