Երևան
12 °C
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակից շուտ լքել է Կանադայի Կանանասկիս քաղաքում ընթացող G7-ի գագաթնաժողովը։ Նա չի սպասել անգամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը, որը նախապես պլանավորված և հաստատված էր օրակարգով:
BBC-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը հայտարարել է, որ հանկարծակի հեռանալը պայմանավորված է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով, որտեղ Իսրայելն ու Իրանը շարունակում են հարվածներ փոխանակել, սակայն ինքը՝ Թրամփը, դեռ չի բացատրել, թե ինչու է փոխել իր ծրագրերը։
Մեկնելուց քիչ առաջ Սպիտակ տան ղեկավարն իր սոցիալական ցանցում գրել է, որ Թեհրանի բոլոր բնակիչները պետք է անհապաղ տարհանվեն։ Ի՞նչ կարող է սա նշանակել Իրանի կամ Ուկրաինայի համար, փորձել են ենթադրել լրատվամիջոցները:
Ի՞նչ է հասկացել Մակրոնը, և ի՞նչ է բացատրել Թրամփը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լքել է G7-ի գագաթնաժողովը հունիսի 16-ին՝ միջոցառման ավարտից մեկ օր առաջ։
«Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով նախագահ Թրամփը մեկնելու է այսօր երեկոյան՝ պետությունների ղեկավարների հետ ընթրիքից հետո»,- գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը «X»-ի միկրոբլոգում:
Ինքը՝ Թրամփը, ասել է, որ վաղաժամ լքում է գագաթնաժողովը «հասկանալի պատճառներով»։
«Ես պետք է վերադառնամ: Դա շատ կարևոր է… Դուք հավանաբար տեսնում եք այն, ինչ ես տեսնում եմ: Եվ ես պետք է վերադառնամ որքան հնարավոր է շուտ»,- նշել է նա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով երկուշաբթի երեկոյան գագաթնաժողովում, ասել է, որ առաջարկներ կան Իրանի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ և դրանք կապել Թրամփի հեռանալու հետ։
Սակայն Թրամփը հերքել է Ֆրանսիայի նախագահի խոսքերն իր Truth Social սոցիալական ցանցում։
«Սխալ է: Նա չի պատկերացնում, թե ինչու եմ ես գնում Վաշինգտոն, բայց դա, իհարկե, կապ չունի հրադադարի հետ: Դա շատ ավելի մեծ բան է, քան իր նշածը: Դիտավորյալ, թե ոչ, Էմանուելը միշտ սխալվում է»,- գրել է Թրամփը:
Ավելի ուշ Թրամփը Truth Social-ում կրկին գրել է, որ ինքը բանակցությունների առաջարկով չի դիմել Իրանին՝ հավելելով. «Եթե նրանք ցանկանում են խոսել, գիտեն, թե որտեղ գտնել ինձ»։
Ըստ երկու ամերիկյան հեռուստաընկերությունների (CNN և Fox News) լրագրողների՝ Թրամփը հրահանգել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ անցկացնել Սպիտակ տանը։
Դեռ նախքան Վաշինգտոն մեկնելու Թրամփի որոշման վաղաժամ հայտնի դառնալը՝ Սպիտակ տան ղեկավարը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել։
«Իրանը պետք է ստորագրեր այս «գործարքը», որը ես նրանց առաջարկել էի ստորագրել: Ինչ ամոթ է, այդքան անհարկի մահեր: Պարզ ասած, ԻՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ: Ես դա բազմիցս ասել եմ: Բոլորը պետք է անհապաղ տարհանվեն Թեհրանից»,- գրել է նա:
Ինչպես հաճախ է պատահում Թրամփի հայտարարությունների դեպքում, այնքան էլ պարզ չէ, թե կոնկրետ ինչ է նկատի ունեցել նա:
Զելենսկու հետ հանդիպում և Ռուսաստանի դեմ անհապաղ պատժամիջոցներ չեղան
Երեքշաբթի՝ հունիսի 17-ին՝ գագաթնաժողովի վերջին օրը, Թրամփը պետք է հանդիպեր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Սա նախապես հայտարարված էր, և հայտնի օրակարգով լինելու էր նրանց առաջին անձնական հանդիպումը ապրիլին՝ Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության ժամանակ եղած կարճատև զրույցից հետո:
Ինքը՝ Զելենսկին, նախօրեին ասել էր, որ մտադիր է ԱՄՆ նախագահի հետ քննարկել զենք գնելու հարցը։
«Իրոք, հարցերից մեկը, որը ես կքննարկեմ նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, պաշտպանական փաթեթն է, որը պատրաստ է գնել Ուկրաինան: Եվ մենք դա կքննարկենք նրա հետ: Վստահ եմ, որ մենք նման հնարավորություն կունենանք»,- ասել էր Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին դեռ չի մեկնաբանել Կանադայից Թրամփի վաղաժամ հեռանալը։
Հատկանշական է, որ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում Թրամփը հասցրել է ասել, որ դեռ պատրաստ չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, քանի որ ուզում է նախ տեսնել, թե արդյոք հնարավո՞ր է գործարք կնքել։
«Մի՛ մոռացեք, պատժամիջոցները մեզ վրա շատ թանկ են նստում, երբ ես պատժամիջոցներ եմ կիրառում մի երկրի նկատմամբ. դա ԱՄՆ-ի վրա մեծ գումարներ է արժենում, հսկայական գումարներ, դա պարզապես «եկեք փաստաթուղթ ստորագրենք» չէ. խոսքը միլիարդավոր ու միլիոնավոր դոլարների մասին է»,- Թրամփի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Սակայն Մակրոնն ասել է, որ Թրամփից «դրական ազդանշաններ» է ստացել՝ կապված հանրապետական Լինդսի Գրեհեմի գլխավորած ամերիկացի սենատորների առաջարկած պատժամիջոցների հետ։
«Այս առավոտ ես հարցրի նախագահ Թրամփին, թե արդյոք նա թույլ կտա՞ սենատորների առաջարկն առաջ տանել, և նա պատասխանեց համեմատաբար դրական, ինչը լավ նորություն է ինձ համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Գրեհեմն ավելի վաղ պատրաստել էր օրինագիծ՝ Ռուսաստանից նավթ, նավթամթերք, բնական գազ կամ ուրան ներկրող երկրների համար 500 տոկոս մաքսատուրքի մասին։ Սակայն դեռ հստակություն չկա՝ արդյոք Թրամփը պատրա՞ստ է աջակցել դրան։ Վերջինս չի էլ մեկնաբանել այս հարցի վերաբերյալ Մակրոնի դիտարկումը: Այդուհանդերձ գագաթնաժողովի ժամանակ ամերիկացի նախագահը կրկին ասել է, որ Ռուսաստանին G8-ից դուրս թողնելը սխալ էր։
Թրամփի խոսքով՝ եթե Ռուսաստանը մնար խմբում, Ուկրաինայում պատերազմ չէր լինի։
Ռուսաստանի անդամակցությունը G8-ին դադարեցվել էր 2014 թվականին՝ Ղրիմի բռնակցումից հետո։ 2017 թվականին Ռուսաստանի իշխանությունները որոշել են վերջնականապես լքել խումբը։ Այդ ժամանակից ի վեր Մեծ ութնյակը՝ G8-ը, դարձել է Մեծ յոթնյակ՝ G7:
2018-ին Թրամփն առաջարկել էր Ռուսաստանին հետ հրավիրել G8, սակայն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել էր, որ Մոսկվան այդ հարցում առանձնապես շահագրգռված չէ։
Ի՞նչ կարող է անել Թրամփը Իրան-Իսրայել հակամարտության կարգավորման գործում
Axios-ը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ մի քանի աղբյուրներ, գրում է, որ այս շաբաթ հնարավոր է հանդիպում ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև։
Ինքը՝ Թրամփը, գագաթնաժողովում ասել է, որ ամերիկացիները «հեռախոսով են խոսում իրանցիների հետ, բայց ավելի լավ է անձամբ խոսել»։
Միևնույն ժամանակ երեքշաբթի օրը հրապարակված մեկ այլ գրառման մեջ Թրամփն ասել է, որ «Իրանին ոչ մի կերպ, ոչ մի ձևով կամ տարբերակով «խաղաղ բանակցությունների» առաջարկով չի դիմել»։
«Նախագահ Թրամփի մեկնաբանությունները Իրան-Իսրայել հակամարտության վերաբերյալ տատանվում են՝ սկսած Իսրայելի հարվածներին լիակատար աջակցությունից մինչև դրանցից վճռական հեռանալը և նորից վերադառնալը», - նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կապերի ներքո աշխատող BBC-ի թղթակից Թոմ Բեյթմանը:
Թրամփն ունի հետագա գործողությունների մի քանի տարբերակներ, կարծում է Բեյթմենը՝ էսկալացիա, ընթացիկ կուրսի շարունակություն կամ հակամարտությունից նահանջ։
Ի սկզբանե լրատվամիջոցները հայտնում էին, որ Թրամփը չի նախատեսում ստորագրել G7-ի առաջնորդների համատեղ հայտարարությունը Իսրայելի և Իրանի միջև հակամարտության վերաբերյալ։
Սակայն, ի վերջո, խումբը հանդես եկավ համատեղ հայտարարությամբ. «Մենք՝ G7-ի առաջնորդներս, վերահաստատում ենք մեր հանձնառությունը Մերձավոր Արևելքում խաղաղությանն ու կայունությանը:
Մենք կարծում ենք, որ Իրանում ճգնաժամի լուծումը պետք է հանգեցնի Մերձավոր Արևելքում թշնամանքի ավելի լայն դեէսկալացիայի, այդ թվում՝ Գազայում հրադադարի»,- ասվում է փաստաթղթում։
Հավելենք նաև, որ սա երկրորդ դեպքն է, երբ Դոնալդ Թրամփը վաղաժամ լքում է G7-ի գագաթնաժողովը։
Առաջինը եղել է 2018 թվականին, երբ ԱՄՆ նախագահը հեռացել էր Կանադայի Քվեբեկից՝ հանդիպելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան
Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան
Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին
ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները
Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները
ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում
Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը
Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան
Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին
Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան
Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը
Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին
Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը
ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան
13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ
Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան
Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ
«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ
Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ
Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով
Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են
Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք
Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան
ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT