Երևան
12 °C
2024 թվականի հոկտեմբերին ինքնաբուխ կերպով մեկնարկած «Կրթվելը նորաձև է» շարժումը վաղուց արդեն վերածվել է կրթվելու անհագ ցանկությամբ լցված անհատների համախմբման: Այսօր Շարժման հերթական կանգառը Կապան քաղաքն էր։ Հանդիպմանը ներկա էր շուրջ 700 մարդ, ինչը վկայում է թե՛ շարժման ընկալման խորացման, թե՛ Սյունիքի մարզի քաղաքացիների հետաքրքրվածության մասին։ Այդ մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։
Միջոցառումը բացեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Իր բանախոսության սկզբում տիկին Հակոբյանը ներկայացրեց Շարժման գաղափարական առանցքը և դրա ապաքաղաքական բնույթը։ Նա խոսեց կրթության ժամանակակից ընկալման անհրաժեշտության, ինքնակրթության կարևորության և կրթվելու հանդեպ մեր ունեցած վերաբերմունքի մասին։
Ելույթին հաջորդեց երաժշտական ընդմիջում, որի ընթացքում Կապանի արվեստի պետական քոլեջի և Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի սաներն ու «Քամանչա» ժողովրդական նվագարանների համույթը ներկայացրին հայկական ժողովրդական և դասական ստեղծագործություններ:
Միջոցառման երկրորդ բանախոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր իր «Իմանալ՝ ինչպես» բանախոսությամբ։ Իր ելույթում վարչապետը խոսեց ամենատարբեր ոլորտներում «ինչպես գործել» իմանալու մասին: Իսկ երկրորդ ելույթում՝ «Իրական Հայաստան» խորագրով, վարչապետն անդրադարձավ արժեհամակարգային տարրերին՝ բարձրացնելով մտածողության վերափոխման, պետականության վերարժևորման և առհասարակ գիտակից քաղաքացի լինելու կարևորությունը։
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխանի հատվածը, որի ընթացքում մասնակիցներն ուղղեցին մի շարք կարևոր հարցեր՝ սկսած դպրոցներում արժեքների փոխանցման մեխանիզմներից մինչև դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության խնդիրներն ու կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմները։ Մասնակիցներից մեկը, անդրադառնալով օրեր առաջ ԱԺ-ում անցկացված դպրոցականների այցին, շնորհակալություն հայտնեց վարչապետից՝ աշակերտներին տրված դպրոցական տարիքից պետական ինստիտուտները ճանաչելու և գիտակից քաղաքացի ձևավորվելու հնարավորության համար:
Շարժման հիմնական առաքելությունն է ինքնակրթվելու գաղափարը ներկայացնել որպես ժամանակակից, նորաձև, շարունակական և ներառական գործընթաց, որը պետք է հասանելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն՝ անկախ տարիքից, բնակության վայրից կամ սոցիալ-մշակութային միջավայրից։
Հաջորդ կանգառը՝ Քաջարան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Չտրվել խուճապային գնումների, հեղուկ գազի խնդրի կարգավորման աշխատանքներն ընթացքի մեջ են․ նախարարություն
«Օրբելի» վերլուծական կենտրոնը և ECSSR-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 5-9 աստիճանով․ անձրև կտեղա, լեռնային շրջաններում թաց ձյուն կլինի
Մենք գիտությանը չենք աջակցում, գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է․ Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ
Քննարկում «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով
Մոսկվայում նորակառույց է այրվում․ հայտարարվել է հրդեհի բարդության 5-րդ աստիճան․ զոհեր և տուժածներ կան
Բերդավանում տուն է այրվել
Կխոսեք բաց կապով, փակ կապով, աղունիկ կուղարկեք՝ հայտնի է դառնալու․ Սիմոնյանը՝ ընտրակաշառք վերցնողներին
ՀՀ քարտեզը, այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը․ կենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի աշնանը
Խոշոր չափերով ավազակության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ տղամարդը տեղափոխվել է ՔԿՀ․ տեսանյութ
ՌԴ խանութներում արգելվել է «Ջերմուկ»-ի վաճառքը․ պատճառը «Ռոսպոտրեբնադզոր»-ի նամակն է
Անվստահությո՞ւն սեփական թիմի հանդեպ․ Թաթոյանը հիմնադրել, գրանցել է «Միասնության թևեր»-ը և որոշել է չանդամակցել
ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները, ըստ ընտրական տեղամասերի, հրապարակված են
Նմուշառման արդյունքները հայտնի են․ Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում
Արտերկրում ընտրակաշառք վերցնողները «Զվարթնոց»-ում և մյուս անցակետերում անմիջապես ձերբակալվելու են. Ռուբինյան
Խոստովանեց՝ իրենց իրական նպատակը Քոչարյան-Ծառուկյան տանդեմի հետ կոալիցիա կազմելն է․ Մանավազյան
19 տարվա դադարից հետո Չարլզ III-ը և թագուհի Կամիլան ժամանել են ԱՄՆ․ ինչ արարողակարգ է խախտել Թրամփը․ տեսանյութ
Արարատյան դաշտում 9 ապօրինի հորի շահագործում է կասեցվել
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատված փոխանցելու «տեղեկատվությունը» չի կարող համապատասխանել իրականությանը ի բնե
Պռոշյան տանող կամրջի տակ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Քաղաքական հակառակորդները, չկարողանալով ներկայացնել բովանդակային օրակարգ, փորձում են հանրությանը մոլորեցնել
Հայաստանը կատարում է կարևոր քայլ․ նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ․ վարչապետ
ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը
Թրամփը դժգոհ է պատերազմը դադարեցնելու Իրանի առաջարկից
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
24 ժամ ջուր չի լինի Սյունիքի մի քանի գյուղում և Կապանի որոշ հասցեներում
Կադրային փոփոխություններ Գլխավոր դատախազությունում
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել
Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կան
Հորինված լեգենդը․ բա լեգենդար հետախույզը սովորական հեռախոսազանգ անելիս կբռնվի՞․ Պապոյան
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել է
Կալուգական թմբուկը որակով էն չի, բայց հունիսի 7-ից հետո վարչապետն այնպես կնվագի, որ հետաքրքիր ձայներ կհնչեն
Հիմա արդեն գիտենք, «թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել»․ Աննա Հակոբյանը՝ Իոաննիսյանին
Կարապետյանը փորձում է լինել Քոչարյանից ավելի Քոչարյան՝ ձեռքից վերցնելով քաղաքական բայղուշության մարած ճրագը
Չեն կարող սահմանի զոհերի վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել, որովհետև զոհ չկա, դրա համար հեքիաթներ են պատմում
Ընտանիքներով մարդկանց ներքաշել է ընտրակաշառքի մեջ, մարդիկ կալանավորվում են նրա արկածախնդրության պատճառով
Տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցերը
Շիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներին․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT