Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Վարչապետ Փաշինյանն իր ներածական խոսքում նշել է, որ ավարտական փուլում է գտնվում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացը, և դրանք քաղաքացիների համար հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նոր համակարգի ներդրման նպատակն է ապահովել անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը միջազգային բարձր չափանիշներին, մասնավորապես՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջներին։ ՆԳ նախարարի խոսքով՝ այն կբարձրացնի փաստաթղթերի վստահելիությունը, կդյուրացնի սահմանային անցումները և կնպաստի քաղաքացիների ազատ տեղաշարժին, այդ թվում՝ Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացում։

Նշվել է, որ նոր համակարգի ներդրման շրջանակում ստեղծվում են ժամանակակից ենթակառուցվածքներ։ Նախագիծն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով։ Նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ՝ ներառյալ անվտանգային բաղադրիչներ, այդ թվում՝ ուլտրամանուշակագույն շերտեր։
Միաժամանակ ընդգծվել է, որ փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Ըստ այդմ՝ նախ արտացոլված են Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Վարչապետն ընդգծել է, որ որոշ տառեր ավելի մեծ են արտացոլված, և որոշակի միտք ու տրամաբանություն կա դրա մեջ դրված. «Մասնավորապես «Ա» տառը՝ նկատի ունենալով ազատություն, անկախություն, «Ե» տառը՝ երջանկություն, «Է» տառը՝ նկատի ունենալով, որ գրաբարում «Է»-ն Աստված է նշանակում, Աստծուն ընդգծելով, «Ժ» տառը՝ ժողովրդին ընդգծելով, «Ի» տառը՝ ինքնիշխանությունն ընդգծելով, «Խ» տառը՝ խաղաղությունը, «Կ» տառը՝ կյանք, «Հ»-ն՝ Հայաստան, «Մ»-ն մարդ, «Ջ»-ն՝ ջուրն ենք ցանկացել ընդգծել նաև որպես կյանքի խորհրդանիշ, «Ո» տառը, քանի որ նախնական տարբերակում «Օ» տառ չի եղել, նկատի ենք ունեցել օրենքը, օրինականությունը, «Պ» տառը՝ նկատի ենք ունեցել պետությունը, «Ս» տառը՝ նկատի ենք ունեցել սերը, «Ք» տառը՝ Քրիստոսին որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն: Իհարկե, բոլոր տառերով էլ կարելի էր այս ընդգծումներն անել, բայց ընդհանուր առմամբ մտածել ենք, որ այսպիսի ընդգծումները գուցե նաև մեր ռազմավարությունները, ընկալումները, ձգտումները և մեր պատկերացումներն էականորեն կընդգծեն, նաև դիզայնի որոշակի էլեմենտ ավելացնեն»:
Շարունակելով ներկայացնել փաստաթղթի տարբեր էջերում զետեղված պատկերները՝ նշվել է, որ այն սկսվում է հայի ծագումնաբանությամբ՝ Հայկ Նահապետի պատկերով և Գեղամա լեռներում և Ուխտասարում հայտնաբերված ժայռապատկերներով, որոնք բավական հին պատմություն ունեն: Ներկայացված է նաև պատմության հաջորդ կարևոր հանգրվանը՝ Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը, որը հայի ինքնության և պատմության շատ կարևոր մասն է: Ընդգծվել է, որ Էրեբունի ամրոցի պատկերը վերականգնված է գիտնականների կողմից: Հաջորդիվ ներկայացված են Արտաշեսյան ժամանակաշրջանի սահմանաքարերը, որոնց վրա արամեերեն արձանագրություններ են: Սահմանաքարի տեղադրման ձևը և դիրքը նույնպես գիտնականների հետ խորհրդակցությունների արդյունքում է ձևավորվել, տվյալ ժամանակաշրջանի կենցաղավարությունը և գյուղատնտեսությունը պատկերող վիզուալիզացիա են: Ընդգծվել է, որ սահմանաքարի ընտրությունը պատահական չէ, այն պետական և իրավական շատ կարևոր գործիք է հանդիսացել նույնիսկ այն ժամանակահատվածում, որովհետև ցույց է տվել պետության գոյությունը, պետական կառավարման էությունը և նաև հողային բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակահատվածում:
Հաջորդ էջում ներկայացված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը խորհրդանշում է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու փաստը 301 թվականին: Ընդգծվել է հենց քրիստոնեության ընդունման տարեթիվը՝ որպես մեր ինքնության և պատմության առանցքային հատվածներից։
Արարողակարգային ավագության տրամաբանությամբ ներկայացված են ժամանակակից պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, Կառավարության շենքը, Ազգային ժողովի շենքը, Սահմանադրական դատարանի շենքը: Պատկերվել են նաև Երևանի Կասկադը և Ալեքսանդր Թամանյանը՝ որպես ժամանակակից քաղաքաշինության նահապետ:
Անդրադարձ կա նաև մարզերին. այբբենական կարգով ներկայացված են Արագածի մարզը՝ Արագած լեռը՝ իր չորս գագաթներով, Արարատի մարզը՝ Խոր Վիրապով, որպես քրիստոնեության կարևորագույն կենտրոններից մեկը, Արմավիրի մարզը՝ լավաշի թխման գործընթացով, Արմավիրի մարզի այգիներով ու պտուղներով, Գեղարքունիքի մարզը՝ Սևանա լճով և 10-րդ դարի Բերդկունք ամրոցով, Կոտայքի մարզը՝ Գառնու հեթանոսական տաճարով, Լոռու մարզը՝ Լոռի բերդ ամրոցով, Շիրակի մարզը՝ Գյումրիի պատմական կենտրոնի փողոցով և հայտնի Ֆայտոնի տեսարանով, Սյունիքի մարզը՝ Բաղաբերդ ամրոցով, Տավուշի մարզը՝ Սրանոցի կամրջով, Վայոց ձորի մարզը՝ Ջերմուկի ջրվեժով և Ջերմուկի հայտնի խորհրդանիշ եղնիկով: Վարչապետն ընդգծել է, որ այս բոլոր պատմամշակութային հուշարձանների միջոցով փորձ է արվել ապահովել Հայաստանի դիմանկարի բազմազանությունն ու բազմաշերտությունը:

Շեշտվել է, որ կենսաչափական անձնագրի ներդրմանը զուգահեռ նախատեսվում է նաև սահմանային անցակետերում ներդնել ավտոմատ, առանց մարդկային շփման անցման համակարգեր, ինչն էապես կհեշտացնի և կարագացնի քաղաքացիների տեղաշարժը։
Ամփոփելով անձնագրի ներկայացումը՝ երկրի ղեկավարը նշել է, որ այս քայլով Հայաստանը կատարում է կարևոր քայլ ժամանակակից, անվտանգ և միջազգային չափանիշներին համապատասխան անձնագրային համակարգ ունենալու ուղղությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա
Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը
Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան
Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ
Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը
Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը
Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից
Ալեք Մանուկյան փողոցում մեքենա է այրվում․ տեսանյութ
Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ․ ինչ վիճակում են նրանք
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ առաջարկվում է ներդնել պաշտպանության եռաստիճան համակարգ
Վթարի է ենթարկվել «Տելակ» ամառային ճամբարից երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ տեսանյութ
Հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Սրբուհի Գալյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն
Հայրերը ևս կարող են օգտվել «ծնողական ժամ»-ից, օրական մինչև 30 րոպե կամ 1 ժամ բացակայել աշխատանքից․ Թորոսյան
Խախտումներ են հայտնաբերվել «Արարատցեմենտ»-ին 458 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրման գործընթացում
Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել
«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել
Առաջարկվում է ավելացնել մեկ տոն ևս՝ Նավասարդ, լուծում գտնել ՀԱԵ տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերի համար
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց
Eurosatory 2026․ Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ միասնական տաղավար
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ զոհ և տուժածներ կան
Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ գործողության դադարեցման հնարավորությունով
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Ասի կարող ա գան խուզարկության, էն թղթի կեսը վառեցի, կեսը ճղեցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
ԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համար
Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի․ նախագիծ է ներկայացվել
Ազգային ժողովն ընդունել է 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում հունիսի 18-ին և 19-ին գազ չի լինի
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 7-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Գտնվել է Փամբակ գետն ընկած քույրերից փոքրի՝ 7-ամյա Նարեի մարմինը
ՄԻՊ-ը կարևորել է միջազգային հարթակներում փորձի փոխանակման միջոցով տարբեր կառուցակարգերի զարգացումը
Հայտնի են Հայաստանի մրցակիցները 2026-27 մրցաշրջանի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT