Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սև ծուխ է դուրս եկել. Հռոմի պապ դեռ չի ընտրվել

08/05/2025 schedule09:13

Մայիսի 7-ի երեկոյան Վատիկանի Սիքստինյան կապելլայում հավաքված կարդինալները Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պաշտոնի թեկնածուների քվեարկության առաջին փուլն են անցկացրել:

Երեք ժամ անց մատուռի տանիքի ծխնելույզից սկսել է սև ծուխ դուրս գալ, ինչը ցույց է տալիս, որ դեռևս հնարավոր չի եղել պոնտիֆիկոս ընտրել։ Նշենք՝ պատմության մեջ երբևէ առաջին քվեարկությամբ Պապ չի ընտրվել:

Հռոմի պապին ընտրելու համար անհրաժեշտ է կարդինալների մեծամասնության երկու երրորդի ձայները, այս դեպքում՝ առնվազն 89-ի։ Կոնկլավին մասնակցում է 133 կարդինալ ամբողջ աշխարհից։

Ամեն օր կարող է տեղի ունենալ մինչև չորս քվեարկություն. հաջորդը նախատեսված է այսօր՝ մայիսի 8-ի առավոտյան։

Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխը, որն ուղեկցվում է զանգերի ղողանջով, ազդարարում է նոր Պապի ընտրության մասին։ Որպես կանոն՝ նոր պոնտիֆիկոսը հայտնվում է Սուրբ Պետրոսի հրապարակ նայող պատշգամբում իր ընտրվելուց հետո մեկ ժամվա ընթացքում:

Հրապարակում արդեն հավաքվել են հազարավոր հավատացյալներ՝ սպասելով նրա հայտնվելուն։

Պատմության ընթացքում կոնկլավները տևել են մի քանի օրից մինչև մի քանի ամիս՝ կախված Սուրբ Աթոռի թեկնածուների շուրջ անհամաձայնության աստիճանից:

Վերջին տարիներին գործընթացն ավելի քիչ ժամանակ է պահանջում. նախորդ երկու կոնկլավները՝ 2005 և 2013 թվականներին, տևել են երկու օր:

Ներկայիս կոնկլավը ամենամեծն է պատմության մեջ։ Կարդինալների քոլեջն ունի 252 անդամ, բայց միայն 80 տարեկանից ցածր կարդինալները կարող են քվեարկել:

Ընդհանուր առմամբ այդպիսի կարդինալները 135-ն են, սակայն երկուսը հիվանդության պատճառով չեն կարողացել մասնակցել քվեարկությանը։

Կոնկլավի ամենաերիտասարդ մասնակիցը ուկրաինական ծագումով Մելբուռնի 45-ամյա եպիսկոպոս Միկոլա Բիչոկն է։

Կոնկլավի ընթացքում կարդինալները կապ չունեն արտաքին աշխարհի հետ և արդյունավետորեն մեկուսացված են Սիքստինյան կապելլայում, քանի դեռ չեն ընտրել պոնտիֆիկոս:

Բոլոր ներքին տարածքները, որտեղ կարդինալները հավաքվում, ապրում և ուտում են, խուզարկվել են միկրոֆոնների և այլ էլեկտրոնային սարքերի համար. քվեարկությունն անցկացվում է խիստ գաղտնիության պայմաններում:

Քանի որ առաջին փուլից հետո Պապը չի ընտրվել, կարդինալները քվեարկությունից հետո գնացել են ճաշի, ինչպես նախատեսված է եղել:

Փորձագետների կարծիքով՝ հենց ճաշի ժամանակ են տեղի ունենում պոնտիֆիկոսի թեկնածուների մասին հիմնական քննարկումները, և դաշինքներ են ձևավորվում։

Հինգշաբթի առավոտյան կարդինալները նախաճաշելու են, որից հետո պատարագ են մատուցելու և նորից սկսեն քվեարկությունը:

Հռոմի նոր պապի ընտրության բոլոր մանրամասները և ընթացքը՝ մեր նախորդ անդրադարձում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1178 դիտում

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել