Մեկնարկում է Հռոմի նոր պապի ընտրությունը՝ աշխարհի ամենագաղտնի քվեարկությունը. ինչպե՞ս է այն կազմակերպվել

07/05/2025 schedule11:44

Հռոմի նոր պապի ընտրությունը սկսվում է: Ինչպես ընդունված է կարծել, կարդինալները առաջնորդվում են Սուրբ հոգով, և քվեարկությանը արտաքին որևէ միջամտություն բացառված է: Այն կանխելու համար կոնկլավը լիովին մեկուսացված է արտաքին աշխարհից:

Մինչ Հռոմի Ֆրանցիսկոս պապի իրավահաջորդի ընտրությունը՝ 133 կարդինալները փակվել են Սիքստինյան կապելլայում։ Մինչ բուն ընթացքը՝ նրանցից յուրաքանչյուրը երդվելու է Ավետարանի վրա, որ մանրամասները գաղտնի կպահի իր ողջ կյանքում։

«Բացարձակ և հավերժական գաղտնիության» կոնկլավը Վատիկանում բոլոր ներկաների պարտականությունն է՝ սկսած երկու հերթապահ բժիշկներից մինչև կարդինալներին սպասարկող ճաշասենյակի անձնակազմը։ 

Կատարյալ մեկուսացում, հույժ գաղտնիություն անորոշ ժամանակով

Կատարյալ վստահության համար մատուռը և երկու հյուրատները ստուգվում են խոսափողեր և լսողական սարքեր որոնող հատուկ սարքավորմամբ:

Հեռախոսի կամ Wi-Fi ազդանշանների ներթափանցումը ներսից կամ դրսից կանխելու համար օգտագործվում են էլեկտրոնային խցիկներ, ինտերնետ կապն արդեն անջատված է տարածքի խլացուցիչներով:

Ապահովվել է կարդինալների լիարժեք մեկուսացում, որն անհրաժեշտ է ոչ միայն քվեարկության գործընթացը գաղտնի պահելու, այլև «չարամիտ ուժերի» կողմից համակարգը կոտրելու փորձերը կանխելու համար, տեղեկատվություն ստանալու կամ իրադարձությունների ընթացքին խոչընդոտելու համար։

Քվեարկությանը նախորդող ժամանակահատվածում բարձրագույն հոգևորականները պետք է լիովին մեկուսացված լինեն աշխարհիկ աշխարհից։

Կաթոլիկներն ասում են, որ պապի ընտրությունը առաջնորդվում է ոչ թե քաղաքականությամբ, այլ Աստծո կողմից։ Սա, իհարկե, գեղեցիկ է հնչում, բայց այնքան էլ վստահություն չի ներշնչում, որովհետև հիերարխիան շանս չի թողնում:

Կոնկլավ մտնելուց հետո բոլորը պարտավոր են հանձնել էլեկտրոնային սարքերը, այդ թվում՝ հեռախոսներ, պլանշետներ և խելացի ժամացույցներ։ Վատիկանի սեփական ոստիկանական ուժերն ապահովում են կանոնների պահպանումը։

«Կոնկլավի մասնակիցների հյուրատանը չկա հեռուստացույց, թերթ, ռադիո, ընդհանրապես ոչինչ: Նույնիսկ պատուհանները չեն կարող բացվել, քանի որ շատ սենյակներում նրանք նայում են արտաքին աշխարհին»,- ասել է մոնսինյոր Պաոլո դե Նիկոլոն, որը երեք տասնամյակ ղեկավարել է պապական արքունիքը: 

Յուրաքանչյուր ոք, ով աշխատում է Վատիկանի տարածքում կոնկլավի ընթացքում, ենթարկվում է խիստ զննման, նրանց նաև արգելվում է շփվել ընտրող կարդինալների հետ:

Ներսում կան միայն հատուկ ռադիոընդունիչ սարքեր հատուկ դեպքերի համար, օրինակ, եթե բժիշկ է պետք, կամ պետք է հայտնել բազիլիկի զանգերը հնչեցնողին ընտրության մասին:

Գրեթե երբևէ կանոնները խախտելու փորձեր չեն գրանցվել:

Ինչպե՞ս է նախապատրաստվում հենց կոնկլավը

Կոնկլավի նախապատրաստության ժամանակ ամեն ինչ միանգամայն այլ է։

Արդեն այս պահին կարդինալներին պաշտոնապես արգելված է որևէ բան խոսել, բայց Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից հետո իտալացի շատ լրագրողներ և նույնիսկ Վատիկանի պարզապես այցելուներ վերածվել են իսկական «կարդինալների որսորդների»:

Փորձելով պարզել, թե ով կարող է լինել Ֆրանցիսկոս պապի հավանական իրավահաջորդը՝ նրանք զննում են անգամ ռեստորաններն ու սրճարանները, որտեղ ընթրել են կարդինալները, հարցաքննում են անգամ մատուցողներին ինչ-որ բան իմանալու փորձով:

Մեկ այլ հանրաճանաչ դարանակալման վայր է բազիլիկի մոտի կոր սյունաշարը, որը շրջապատում է գլխավոր հրապարակը։ Ամեն առավոտ այնտեղ լրագրողները հավաքվում են տեսախցիկներով և որսում կարմիր խալաթներով ու ժանյակներով տղամարդկանց։

Ներկայումս քաղաքում է մոտ 250 կարդինալ ամբողջ աշխարհից, սակայն ընտրելու իրավունք ունեն միայն 80 տարեկանից ցածր անձինք։

Ավելի վաղ տարբեր վայրերում լրագրողներով շրջապատված կարդինալները գրեթե նույն պատասխանն են տվել, թե պետք է սպասել ու վստահեցրել, որ կոնկլավը կարճ է լինելու։

Ինչպե՞ս կընտրվի հաջորդ պապը

Հռոմի պապը ղեկավարում է հսկայական և հարուստ կազմակերպություն, որն ունի զգալի բարոյական հեղինակություն ամբողջ աշխարհում և ազդում է համաշխարհային գործերի վրա՝ սկսած հակամարտությունների լուծումից մինչև սեռական էթիկայի հարցեր: Թե ո՞ւմ է ընտրում կոնկլավը, և որո՞նք են այդ անձի հայացքներն ու առաջնահերթությունները, հետևանքներ կունենա Վատիկանից շատ հեռու:

Մինչև 1907 թվականը որոշ կաթոլիկ միապետներ վետոյի իրավունք ունեին պապի ընտրության հարցում։ Այսօր քննարկումների վրա ազդելու փորձերն առավել ցայտուն դրսևորվում են լրատվամիջոցների հրապարակումների միջոցով։ Օրինակ՝ հայտնվել են հրապարակումներ ենթադրյալ ֆավորիտ, իտալացի կարդինալ Պիետրո Պարոլինի ինքնավստահության մասին, տեսահոլովակ, որտեղ ֆիլիպինցի կարդինալ Լուիս Անտոնիո Թագլը երգում է Ջոն Լենոնի Imagine երգը և այլն:

Կարդինալներն են որոշում հաջորդ պապին, իսկ կարդինալներին կենդանության օրոք նշանակում է Հռոմի պապը: Ֆրանցիսկոս պապը բազմաթիվ կարդինալներ է նշանակել, այդ թվում՝ բոլորովին նոր շրջաններից, և նրանց շուրջ 60 տոկոսը նույնիսկ միմյանց չեն ճանաչում, և հետևաբար բարդ է որոշակի միասնականություն ապահովել:

Քվեարկության ավարտի մասին կհայտարարվի կապելլայի ծխնելույզից բարձրացող ծխի միջոցով։ Եթե այն սև լինի, ուրեմն նոր պոնտիֆիկոսը դեռ չի ընտրվել, իսկ սպիտակ ծուխը կնշանակի, որ Պապն ընտրված է: 

Ընտրվելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 2/3-ը։ Եթե քվորում չկա, ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Աշխարհն իմանում է՝ ով է դառնալու նոր պոնտիֆիկոսը, երբ ընտրված կարդինալը դուրս է գալիս Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբ՝ ողջունելու հավատացյալներին: Միևնույն ժամանակ նա հայտարարում է իր ընտրած անունը պապության համար։

Վատիկանի մամուլի ծառայության տնօրեն Մատեո Բրունին ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է կոնկլավի ընթացիկ օրվա մոտավոր ժամանակացույցը։ Նրա խոսքով՝ առավոտյան տեղի կունենա Սուրբ Պատարագ, իսկ կեսօրից հետո՝ ժամը 16:45-ին, կարդինալները Սուրբ Մարթայի Տնից կգնան դեպի Պապական պալատ՝ Սիքստինյան կապելլայում հանդիսավոր մուտքի և կոնկլավի մեկնարկի համար։  

Ամեն օր նախատեսված է չորս քվեարկություն՝ երկուսը առավոտյան և երկուսը՝ կեսօրից հետո։ Բացառություն է միայն առաջին օրը, երբ մեկ քվեարկություն է լինելու. սովորաբար այն արդյունք չի տալիս։ Հաջորդ օրերին տեղի կունենա երկու քվեարկություն՝ ընդհանուր չորս փուլ՝ երկուսը՝ առավոտյան և երկուսը՝ կեսօրից հետո։ Քվեաթերթիկները այրվում են երկու անգամ՝ երկրորդ և չորրորդ քվեարկություններից հետո՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նոր Պապը ընտրվում է առաջին կամ երրորդ քվեարկության ընթացքում։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6675 դիտում

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ