Քաոս Եվրոպայի մի մասում. էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եվրոպական 4 երկրում

28/04/2025 schedule20:57

Էլեկտրաէներգիայի անջատումներ են Իսպանիայում, Պորտուգալիայում, Բելգիայում և Ֆրանսիայում:

Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի անջատման արդյունքում միլիոնավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Խափանումներ կան նաև տրանսպորտի և կապի համակարգերում, հայտնում է Euronews-ը։

Իսպանիայի և Պորտուգալիայի էլեկտրացանցերում էլեկտրաէներգիայի կորուստները մեծ ընդհատումից հետո գերազանցել են 10 ԳՎտ-ը, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով էլեկտրացանցերի օպերատորի տվյալներին:

Իսպանիայում առանց էլեկտրականության են մնացել Վալենսիան, Մադրիդը, Բարսելոնան և Սևիլյան, գրում է Levante-ն։

Խափանման պատճառով Մադրիդի մետրոյի մի մասը չի աշխատում, խնդիրներ կան նաև գնացքների, օդանավակայանների և հասարակական տրանսպորտի հետ կապված, ճանապարհներին չեն աշխատում լուսացույցները։ Վալենսիայում դադարել են աշխատել վերելակները, մետրոն և տրամվայները։ Հարյուրավոր ձեռնարկություններ և բնակելի շենքեր մնացել են առանց հոսանքի։ Անջատումը քաոս է առաջացրել փողոցներում և խուճապ բնակիչների շրջանում։

Իսպանական El País թերթը, վկայակոչելով Red Eléctrica էլեկտրացանցերի օպերատորին, հայտնում է, որ երկրի էլեկտրացանցը վերականգնելու համար կպահանջվի մինչև տասը ժամ: Ընկերությունը էլեկտրացանցերի խափանումն անվանել է «բացառիկ և չափազանց անսովոր»: Red Eléctrica-ում ձախողման պատճառների մասին դեռ ենթադրություններ չկան։ Նշվել է, որ հնարավոր է, ցանցում լուրջ «էլեկտրական տատանումներ» են եղել:

«Այս տատանումների պատճառով Իսպանիայի էլեկտրաէներգիայի համակարգը անջատվել է եվրոպական համակարգից: Այս խափանումը և տատանումները հանգեցրել են Պիրենեյան թերակղզու էլեկտրամատակարարման համակարգի փլուզմանը մոտավորապես ժամը 12:32-ին»,- հայտնել է Red Eléctrica-ն:

Ընկերությունը հավելել է, որ էլեկտրաէներգիան արդեն վերականգնվել է երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող մի քանի շրջաններում։

Իսպանիայի կառավարությունը հետաքննում է էլեկտրաէներգիայի անջատումները տարբեր նախարարությունների տարբեր տեխնիկական խմբերի ներգրավմամբ։ Կիբերանվտանգության ազգային ինստիտուտը (INCIBE) նույնպես ուսումնասիրում է էլեկտրաէներգիայի անջատման հետ կապված իրավիճակը կիբերհարձակման հավանականությամբ, հայտնում է Levante-ն։

Անդորրայի և Ֆրանսիայի որոշ հատվածների բնակիչները նույնպես հայտնել են էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրների մասին, հայտնում է Euronews-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվում նաև Բելգիայում։ Միաժամանակ Ֆրանսիայում վերականգնվել է էլեկտրամատակարարումը, հաղորդում են RTE ազգային էներգետիկ ընկերության աղբյուրները, որոնք մեջբերում է իսպանական Efe լրատվական գործակալությունը։

Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոն ակնկալում է, որ էլեկտրացանցերի խնդիրները կլուծվեն մինչև օրվա վերջ։ Նրա խոսքով՝ հոսանքազրկման պատճառների տարբեր վարկածներ են դիտարկվում, սակայն ոչ մի նշան չկա, որ դա եղել է կիբերհարձակում։ Portugal Resident պորտալը գրում է, որ Պորտուգալիայի էլեկտրաէներգիայի վարչությունն արդեն սկսել է վերականգնել երկրի մի մասի էլեկտրամատակարարումը։

Ինչպես նշում է Bloomberg-ը, Եվրոպայում նման մասշտաբի հոսանքազրկումներ շատ հազվադեպ են լինում։

Նմանատիպ լուրջ միջադեպեր տեղի էին ունեցել 2003-ին, երբ հոսանքազրկումը ազդել էր ամբողջ Իտալիայի վրա, և 2019-ին Լոնդոնում, երբ երկու հիմնական գեներատոր՝ գազով աշխատող էլեկտրակայանը և ծովային հողմակայանը, գրեթե միաժամանակ անջատվել էին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2178 դիտում

Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում

Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ

Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո

Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին

Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների

Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան

Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ

«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են