Երևան
12 °C
Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն բարեգործության անվան տակ ընտրողին դրամ և ապրանք խոստանալու եղանակով խախտել է բարեգործության արգելքը:
Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Մասնավորապես դաշինքի թեկնածուն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է անհրաժեշտ գումար տրամադրելու եղանակով ֆինանսավորել նրա կողմից ղեկավարվող պարային խմբի մասնակիցների հագուստների (տարազ) պատրաստման և ձեռքբերման գործընթացը՝ միաժամանակ խոստանալով ցուցակագրել պարային խմբի կահավորման համար անհրաժեշտ այլ ծախսերը՝ կուսակցության միջոցների հաշվին դրանք ապահովելու նպատակով:
Մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ էլ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչը, մի շարք անձանց հետ նախնական համաձայնությամբ, ընտրությանը մասնակցելու և իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար երկու ընտրողի որպես ընտրակաշառք խոստացել և առաջարկել է դրամական միջոց: Վերջիններս ընդունել են առաջարկը՝ խոստանալով նշված ընտրակաշառքի դիմաց քվեարկել տվյալ կուսակցությունների դաշինքի օգտին:
Բացի այդ՝ նույն անձը հիշյալ ընտրողների հետ պայմանավորվել և նախնական համաձայնության է եկել ընտրությանը մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու նպատակով այլ ընտրողների նույնպես առաջարկել և տալ դրամական միջոցներ: Ըստ այդմ՝ նրանք վերցրել են ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների անձնական տվյալներ՝ նրանց ընտրակաշառք առաջարկելու պայմանով:
Ընտրակաշառք տալու, ստանալու ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք է ներկայացվել 4 անձի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել վարչական հսկողությունն ու բացակայելու արգելքը: Բոլոր մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել խոստովանական ցուցմունքեր:
Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել են մեղադրական եզրակացությունները, և վարույթների նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում ձերբակալվել էր «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանը, նույն ինքը՝ Գյումրիում հայտնի «Չոռնի Անոն»:
«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանի՝ «Չոոռնի Անո»-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը:
Նրա հետ ձերբակալված մյուս 2 կանայք՝ 75-ամյա և 90-ամյա, ազատ էին արձակվել ավելի վաղ, 75-ամյա կնոջ նկատմամբ ևս սահմանվել է վարչական հսկողություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ հարցեր են քննարկվել
Ներկայացվել են ՀՀ 2024-40 թթ․ ժողովրդագրական ռազմավարության հիմքում ընկած գաղափարախոսությունն ու սկզբունքները
ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունները ռազմավարական են․ Սենատի անդամները ծանոթացել են հաստատված խաղաղության գործընթացին
Պարոն կալուգացի Սամո, Ձեր քաղաքական թիմը իրապես կարողացել է կառուցել կրկես․ Ալեքսանյան
Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՄԱԶԾ MAP 2.0 ծրագրի խորհրդի նիստին
«Դրուժբա» խողովակաշարի վնասված հատվածի վերանորոգումն ավարտվել է․ Զելենսկի
Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն
Երևանի բնակարաններից մեկում օտարերկրացու դի է հայտնաբերվել
Ըմբիշ Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր
Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
«Սիլ-Մաազա» ՍՊԸ-ի զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը, կասեցվել է, խմբաքանակը շուկայից հետ է կանչվել
Ինչ է սպասվում շաբաթ օրը կեսօրից մինչ ուշ երեկո՝ Ամիրյան փողոցում և Հանրապետության հրապարակում․ վարչապետ
ՀՀ է այցելել Իրաքի ՆԳՆ կիբեռանվտանգության պատվիրակությունը՝ գեներալ Հասան Հադի Լազիզ Ալիի գլխավորությամբ
ԵՄ-ն և Հայաստանը ամրապնդում են քաղպաշտպանության ոլորտում համագործակցությունը․ ստորագրվել է համաձայնագիր
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի քարաթափման հետևանքները վերացվել են
Սամվել Կարապետյանը Պուտինի ստրուկն ա. վիճակը վատ ա, գործը ձախողի՝ տերը հաշիվ ա պահանջելու. տեսանյութ
Արսեն Թորոսյանը Վարդենիսում այցելել է խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցող կենտրոններ
Օգտվել այլընտրանքային ճանապարհներից․ Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել
4 տարի ազատազրկում՝ ընտրակաշառքի համար․ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը դատապարտվել է
Վերջին տարիներին ԵՄ-ՀՀ ՊԵԿ գործընկերությունը զգալիորեն խորացել է․ Մարագոս
Կլոունադան պետք է ավարտվի. քաղաքացիները մերժել և գրողի ծոցն են ուղարկել իրենց. Լուսինե Բադալյան. տեսանյութ
Հրազդանի կիրճում կստեղծվի հանգստի գոտի․ կմաքրվի գետը, ջրվեժները կբարեկարգվեն, կամրջակ կկառուցվի
ԱՄՆ-ն 14 ռազմանավ է կենտրոնացրել Իրանի մերձակայքում․ տարածաշրջան է ուղևորվում նաև «Ջոր Բուշ» ավիակիրը
Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկա կա․ Արարատ Միրզոյանն ընդունել է Քևին Հեմիլթոնին
Հայաստանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման որոշումը․ ԱԳՆ
Երևանը կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը․ Ավինյանը հյուրընկալել է Լևան Ջափարիձեին
Մոլդովան կայուն տեմպերով առաջ է շարժվում դեպի Եվրամիությանն անդամակցում. Կոս
Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվիրակությունը Հայաստանում է․ ԿԸՀ-ն հյուրընկալել է նրանց
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Վրաստանում է․ լուսանկարներ
Կոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքը
Ի տարբերություն նախորդ տարիների լարվածության՝ Հայաստանում անդորր է՝ միտված խաղաղությանը․ Դըվինազը՝ Փաշինյանին
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և ESCAP-ի միջև համատեղ նախաձեռնությունների հեռանկարների վերաբերյալ
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Սիմոնյանն ու Հեմիլթոնը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր
ՀՀ նախագահը ժամանել է Աստանա․ լուսանկարներ
«Ապրելու երկիր»-ը և «Ուժեղ Հայաստան»-ը առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասնական դաշինքով
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում են անձրև և ամպրոպ
Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ անվանակոչելու նախագծի քննարկումը հետաձգվել է
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է
Հայաստանում քաղաքականությունը երկար տարիներ խիստ դեմոնիզացված է եղել. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT