Ինչու է ձերբակալվել Էրդողանի գլխավոր մրցակիցն ու «ոխերիմ» հակառակորդը. ինչ զարգացումներ են ընթանում երկրում

23/03/2025 schedule14:30

Թուրքիայում արդեն մի քանի օր է՝ չեն դադարում խոշոր քաղաքներում մեկնարկած բողոքի զանգվածային ցույցերը: Ընդ որում, հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ չնայած բողոքի ցույցեր անցկացնելու՝ իշխանությունների կողմից պետական մակարդակով հնչեցված արգելքի:

Ցույցերի և ընդվզումների պատճառը Ստամբուլի ընդդիմադիր թեկնածու, Էրդողանի գլխավոր մրցակից համարվող Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունն է և նրա շուրջ կատարվող իրավական գործընթացները:

Ի դեպ, Իմամօղլուն դատարանի որոշմամբ արդեն կալանավորվել է: Մարտի 23-ին ավարտվել են նրա ու գործով անցնող մի քանի տասնյակ անձանց հարցաքննությունները: 

Էքրեմ Իմամօղլուն, որը ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP), բերման է ենթարկվել մարտի 19-ին և ոստիկանության ուղեկցությամբ դատարան ներկայացվել:

Իմամօղլուի նկատմամբ հետաքննության շրջանակներում 100 հոգու ձերբակալության օրդեր է տրվել, այդ թվում՝ քաղաքապետի մամուլի խորհրդական Մուրադ Օնգունին։ Խուզարկություններ են իրականացվել Սարիյեր թաղամասում գտնվող Իմամօղլուի նստավայրում։

Ձերբակալության ֆոնին Ստամբուլի նահանգային վարչությունը որոշում է ընդունել երկրի խոշոր քաղաքներում մինչև մարտի 23-ը արգելել ցանկացած ցույց և հանրահավաք, ինչպես նաև արգելափակել է Ստամբուլի մետրոյի մի քանի կենտրոնական կայարան ու մայրուղի։

Մարտի 22-ին Ստամբուլում ցույցերի արգելքը երկարացվել է մինչև մարտի 27-ը: Նմանօրինակ որոշում է ընդունվել նաև Անկարայում և Իզմիրում ցույցերի վերաբերյալ:

Ինչում է մեղադրվում Իմամօղլուն

Ստամբուլի քաղաքապետն ու գործի մյուս 4 առանցքային կասկածյալները մեղադրվում են հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, կաշառք ստանալու, անձնական տվյալների ապօրինի յուրացման  և խարդախության մեջ։

84 կասկածյալ մեղադրվում է հանցավոր կազմակերպությանն անդամակցելու, կաշառք տալու և ստանալու մեջ։

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և ընդհանուր առմամբ 99 կասկածյալի նկատմամբ։ Բացի այդ, յոթ կասկածյալ, այդ թվում՝ Էքրեմ Իմամօղլուն, Ստամբուլի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Մահիր Փոլաթը և Շիշլիի քաղաքապետարանի քաղաքապետ Ռեսուլ Էմրե Շահանը, նույնպես հետաքննվում են երկրում ահաբեկչական համարվող PKK-ին օգնելու համար։

Դատական նիստը, որի ընթացքում ցուցմունքներ են տվել Իմամօղլուն և մյուս կասկածյալները, ընթացել է անվտանգության ուժեղացված և խիստ միջոցառումների ուղեկցությամբ: Չնայած դրան՝ դատարանի շենքի մոտ հավաքվել են հազարավոր ցուցարարներ, արել ազատ արձակման մասին վանկարկումներ:

Նիստն ընթացել է 30 մեղադրող դատախազի մասնակցությամբ, ցուցմունքների ընդունումն ընթացել է մարտի 22-ի երեկոյից մինչև մարտի 23-ի լուսաբաց:

Ի՞նչ քաղաքական իրադարձություններ են կապված Իմամօղլուի հետ. ինչո՞ւ են նրան համարում Էրդողանի «ոխերիմ» հակառակորդ 

Իմամօղլուն չի ընդունել իր դեմ առաջադրված կոռուպցիայի և ահաբեկչության մեղադրանքները՝ դրանք անվանելով «աներևակայելի մեղադրանքներ և զրպարտություն»։  Նա հայտարարել է, որ իշխանությունների ճնշման տակ «միտադրված չէ զիջել» կամ «ինչ-որ չեղած բանում իր մեղքը խոստովանել»:

Իմամօղլուի Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ)՝ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը, դատապարտել է ձերբակալությունը՝ այն որակելով քաղաքական հետապնդում և կոչ է արել կողմնակիցներին օրինական հիմքով ցույցեր անցկացնել։

Կառավարությունը, իհարկե, հերքում է խնդրի վրա որևէ ներգործություն և պնդում, որ դատական համակարգն անկախ է։

54-ամյա Իմամօղլուն, որը որոշ հարցումներով իր վարկանիշով առաջ է անցել նախագահ Էրդողանից, առաջիկա օրերին պետք է դառնար ԺՀԿ-ի կողմից նախագահի պաշտոնական թեկնածուն։

Հաջորդ ընտրությունները Թուրքիայում նշանակված են 2028 թվականին, սակայն Էրդողանը հասել է նախագահական երկու ժամկետի սահմանափակմանը՝ նախկինում վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո։ Եթե նա ցանկանում է նորից առաջադրվել, պետք է արտահերթ ընտրություններ նշանակի կամ փոխի սահմանադրությունը։

Ուշագրավ է, որ ընդդիմադիր գործիչը վերջին 35 տարվա ընթացքում Ստամբուլի ՏԻՄ ընտրություններում ամենից շատ ձայներ հավաքած թեկնածուն է, իսկ 1984 թվականից ի վեր միայն Իմամօղլուին է հաջողվել 50 տոկոսից ավել քվե ստանալ:

Շուրջ 17 մլն բնակչությամբ ու 8,8 մլրդ բյուջեով Ստամբուլի կառավարումը ստանձնելը շատ կարևոր է յուրաքանչյուր քաղաքական ուժի ու գործիչի համար: Աշխարհագրորեն այն քաղաք է, սակայն ֆինանսական առումով գործում է որպես պետություն՝ պետության մեջ: Ստամբուլ է հոսում միջազգային ներդրումների մեծ մասը, այստեղ են գալիս խոշոր գործարարները, որոնք կարող են մեծ աջակցություն ցույց տալ՝ դառնալով այս կամ այն քաղաքական ուժի հենարանը:

Քաղաքական իմաստով՝ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը լավ սկիզբ է հետագա կարիերային աճի համար: Բավական է հիշել հենց նույն Էրդողանին, որը 1994-1998 թթ. զբաղեցրել է այդ պաշտոնը և մի քանի անգամ հայտարարել. «Եթե դու հաղթել ես Ստամբուլում, ուրեմն հաղթել ես Թուրքիայում»:

Ստամբուլում ապրում են Թուրքիայի բնակչության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչները: Այստեղ են հարուստներն ու աղքատները, միջին խավը և միգրանտները: Սա, ըստ էության, Թուրքիայի դեմոգրաֆիական ընտրությունն

Ստամբուլում արտադրվում է Թուրքիայի ՀՆԱ-ի 30 տոկոսից ավելին, և ինչպես Էրդողանն է տարիներ առաջ հայտարարել՝ պարտվի Ստամբուլի ընտրություններում, կպարտվի նաև համաթուրքական ընտրություններում։

Իմամօղլուի հերթական և անընդմեջ հաղթանակը ծանր հարված է եղել թե՛ երկրի իշխող կուսակցությանը, թե՛ Էրդողանին, քանի որ ինքն այստեղ էր սկսել իր քաղաքական կարիերան 1994 թվականից ևհավատացած եղել, որ այն իր հսկողության տակ էլ կմնա: Իմամօղլուի հաղթանակն իսկական «ոսկոր է Էրդողանի կոկորդին», մանավանդ, երբ արդեն պարզ է, որ մեծ վարկանիշ և քվե ստացած գործիչը դառնալու է նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդը:

Բողոքի ցույցեր, որոնք փորձում են ցրել կոշտ մեթոդներով և ուժի կիրառմամբ

Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո բողոքի հսկայական, զանգվածային ալիք է սկսվել Թուրքիայի խոշոր քաղաքներում ու հատկապես Ստամբուլում:

Հենց Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունն է (CHP) հերթական բողոքի ակցիայի կոչ արել։

2 օր շարունակվող ցույցերի մասնակիցները մարտի 22-ի երեկոյան եկել են Ստամբուլի Սարաչհանե այգի՝ աջակցելու Ստամբուլի կալանավորված քաղաքապետին: Ոստիկանությունը նրանց ցրելու համար գազ է ցողել: 

Ցուցարարները փռշտացել ու հազացել են, իսկ վանկարկումների ու ելույթների ընդմիջումներում քննարկել, թե ինչ է կատարվում, ինչ գազ է։ Ներկաներից շատերը կրել են բժշկական դիմակներ, բալակլավաներ և շարֆեր՝ փաթաթված բերանին ու քթին: 

Ստամբուլի որոշ շրջաններում ոստիկանությունը այլ  հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների խմբերի դեմ, որոնք փորձել են ճեղքել ոստիկանական շղթաները։

Cumhuriyet թերթը հրապարակել է Վալենսի ջրատարի տարածքում մի խումբ ցուցարարների ցրման կադրեր։ Այն հատվում է քաղաքապետարան և Թաքսիմ հրապարակ տանող ճանապարհներով։ Նրանց կանգնեցնում են ոստիկանները՝ իշխանությունների հրահանգով, ցուցարարները փորձել են ճեղքել շղթաները, ինչին ի պատասխան՝ իրավապահները կիրառել են պղպեղի սփրեյ և ջրցան մեքենաներ։

Բերման է ենթարկվել մի քանի հարյուր ցուցարարներ։ 

Բախումներ են տեղի ունեցել նաև Ստամբուլի քաղաքապետարանի դիմաց գտնվող Սարաչհանե զբոսայգու մոտակայքում, որտեղ տեղի է ունեցել ընդդիմության կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքը։ Մի խումբ ցուցարարներ փորձել են ճեղքել մետաղական պատնեշները, սակայն հետ են շպրտվել ջրցան մեքենաներով։ 

Նրանցից ոմանք սկսել են քարեր, փայտեր և տարբեր առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ։ Պարբերաբար բախման վայրում լսվել են ճայթրուկների և գազային ռումբերի պայթյուններ։ Ցուցարարները դուրս են մղվել կողքի փողոցներ։

Ստամբուլի Արդարադատության պալատի մոտ ծեծկռտուք է եղել նաև փաստաբանների և ոստիկանների միջև, որոնք թույլ չեն տվել նրանց պալատ մտնել։

Անկարան ևս ցույցերից անմասն չի մնացել: Մի քանի հազար մարդ հավաքվել է քաղաքի կենտրոնում գտնվող Գյուվեն այգում։ Այգի մուտքի ճանապարհներն ամբողջությամբ արգելափակված են եղել ոստիկանների կողմից։ Հանրահավաքին միանալ ցանկացողների հոսքի պատճառով պարբերաբար բախումներ են տեղի ունեցել իրավապահների հետ։ Բերման են ենթարկվել բազմաթիվ մասնակիցներ:

Նոր իրադարձությունները՝ հին բարքերով. ճնշվում է նաև ազատ մամուլը

Թուրքական խոշոր հեռուստաալիքները դադարեցրել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո սկսված բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակումը:

Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը սպառնացել է զրկել արտոնագրերից այն լրատվամիջովներին, որոնք «հեռարձակումներ են իրականացնում օրենքի շրջանակներից դուրս»։ 

Բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակումները, ի թիվս այլոց, դադարեցրել են խոշոր ԶԼՄ-ները՝ TRT Haber-ը, NTV-ն և CNN Turk-ը: Միաժամանակ այդ ԶԼՄ-ները շարունակում են լուսաբանել հանրահավաքները՝ հրապարակելով քաղաքական գործիչների ելույթներն ու քաղաքագետների կարծիքները։ Որոշ մասնավոր հեռուստաալիքներ, այդ թվում՝ Halk TV-ն, շարունակում են կադրեր հեռարձակել բողոքի ցույցերի վայրերից։ 

Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի ղեկավար Էբուբեքիր Շահինն ավելի վաղ հայտարարել է, որ կարգավորողը կարող է դադարեցնել հեռարձակումը և արտոնագրից զրկել բողոքի ցույցերն ուղիղ հեռարձակող հեռուստաալիքներին։

«Պատժամիջոցներ կկիրառվեն այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք… հեռարձակում են տեղեկատվություն, որը խախտում է քաղաքացիական իրավունքները, վիրավորում կամ սպառնում է պաշտոնյաներին, հետաքննություն իրականացնող դատական ծառայողներին, անվտանգության ծառայություններին և իրավապահներին»,- գրել է նա «X»-ի միկրոբլոգում:  

Թուրքական իշխանությունները հետաքննության դեմ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալել են 323 մարդու, մարտի 23-ի առավոտյան հայտարարել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Ավտորիտար Թուրքիային միանում է դեմոկրատական աշխարհը

Իմամօղլուի ձերբակալման դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել և այսօր ու առաջիկայում նախատեսված են աշխարհի տարբեր քաղաքներում։

Երթեր ու ցույցեր են տեղի ունեցել և նախատեսվում են Լոնդոնում, Հռոմում, Միլանում, Բարսելոնայում, Մադրիդում, Ամստերդամում, Բեռլինում, Նյու Յորքում, Բրյուսելում, Տորոնտոյում, Մոնրեալում, Օտտավայում և Վանկուվերում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6153 դիտում

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին

Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների

Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան

Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ

«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են

Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան