ՌԴ-Ուկրաինա հակամարտության հանգուցալուծումը կփոխի աշխարհի խաղի կանոնները. ինչպես այն կազդի մեզ՝ ՀՀ-ի վրա

16/03/2025 schedule15:00

Ռուս-ուկրաինական պատերազմը միանշանակ ամենամասշտաբային բախումն է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այս խնդրի հանգուցալուծումը կարող է մեծապես փոխել աշխարհում ստեղծված խաղի կանոնները, որոնք լավ կամ վատ գործում էին Երկրորդ աշխարհամարտից հետո։ Խնդիրը հիմնականում այս իրավիճակի հանգուցալուծման մասին է, թե ավարտվելու դեպքում ի՞նչ կունենան հակամարտողները, և ո՞վ իրեն կհամարի այս ամենի հաղթող կողմը։

2022թ․ փետրվարի 24-ին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները, ԵՄ և ԱՄՆ դիրքորոշումը բավականին միանշանակ էր ու շատ հաճախ բխում էր միասնական շահերից։ Վերջնական նպատակը Ուկրաինայի հաղթանակն էր։ Այդ մասին վկայում էին բազում քայլեր, որոնք ԵՄ երկրների և ԱՄՆ-ի կողմից կիրառվեցին ՌԴ-ի դեմ՝ փորձելով մաքսիմում մեկուսացնել նրան և թուլացնել տնտեսապես։ Սակայն ԱՄՆ նոր նախագահի վարչակազմը այլ տեսանկյունից նայեց խնդրին և աջակցության փոխարեն սկսեց երկու կողմերի միջև խաղաղության հասնելու գործողությունների իրականացումը։ Էր Ռիադում տեղի ունեցած բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳՆ-ի միջև վերոնշյալի ցայտուն վկայությունն է։

Նույն ժամանակահատվածում՝ մինչև նախագահի պաշտոնին հայտնվելը, Դոնալդ Թրամփը խոսում էր պատերազմի ավարտի անհրաժեշտության մասին՝ ամեն ինչում մեղադրելով դեմոկրատներին և Ջո Բայդենին։ Վերջին իրադարձությունները, այն է՝ օվալաձև սենյակում նախագահներ Զելենսկու և Թրամփի միջև բավականին թեժ բանակցությունները, ամրապնդեցին ԱՄՆ նոր վարչախմբի դիրքորոշումն առ այն, որ ԱՄՆ-ն աջակցող կողմից վերածվում է միջնորդ երկրի, և միջնորդը պետք է բանակցությունների ընթացքում կարողանա լսել երկու կողմին էլ, այլ ոչ թե ուղղակի մեղադրի մի կողմին և պաշտպանի հակառակ կողմին։ Այս ամենը մեծ խնդիրներ է ստեղծում ուկրաինական կողմի համար, քանի որ քաջ գիտակցում են, որ կա հնարավորություն կորցնելու այս պատերազմում իրենց ամենամեծ դոնորին։ Թրամփը խոսում է այն մասին, որ երկու կողմերն էլ պետք է կարողանան և պատրաստ լինեն զիջումների, սակայն և՛ ՌԴ-ն, և՛ Ուկրաինան ցանկանում են առավելագույնը, ինչը բնական է։ Այս հարցում շատ կարևոր է ԵՄ դիրքորոշումը, քանի որ ԵՄ երկրների մեծամասնությունը ցանկանում է, որ ամենն ավարտվի Ուկրաինայի հաղթանակով։  

Փորձելով հասկանալ այս իրավիճակը՝ առանձնացնենք մի քանի փաստ։

Առաջինը, նշվեց այն մասին, որ այս հակամարտությունում ամենամեծ դոնորը Ուկրաինայի համար ԱՄՆ-ն է, և ճնշումները վկայում են դրանց մասին, սակայն, եթե ԵՄ-ն որոշի փոխարինել ԱՄՆ-ին, ապա այս դեպքում ավելի անկանխատեսելի կլինի պատերազմի հաջորդ փուլը։ ԱՄՆ-ն իր աջակցության բացակայության պայմաններում այլևս չի կարողանա ճնշումներ բանեցնել Ուկրաինայի վրա։ Սրա վառ ապացույցը տեսանելի դարձավ, երբ ԱՄՆ-ն կասեցրեց հետախուզական տվյալների տրամադրումը, որի մասին խոսեց Ֆրանսիան, ով պատրաստ էր տրամադրել իր հետախուզական տվյալները ուկրաինական կողմին։

ԵՄ-ն միանշանակ է այն հարցում, որ պետք է շարունակել օգնել Ուկրաինային։ Իհարկե, կան բացառություններ, մասնավորապես Հունգարիան, որը կասեցնում է օգնության փաթեթը, սակայն դժվար թե կարողանա երկար դիմակայել ԵՄ-ի մեծ կենտրոնների ճնշումներին։

ԵՄ-ն տնտեսական կառույց է, և ռազմականորեն փոխարինել ԱՄՆ-ի աջակցությանը բավականին դժվար կլինի։ Պետք է նշել, որ ԱՄՆ նոր վարչակազմի վարած քաղաքականության արդյունքում ԵՄ անդամ պետությունների ղեկավարները ավելի հաճախ են սկսել խոսել ԵՄ զորքերի ստեղծման մասին։ Փարիզը և Բեռլինը ավելացնում են իրենց հատկացումները ռազմական ոլորտում, և այդ օրինակին են հետևում ԵՄ անդամ մյուս պետությունները։ Իհարկե, սա բավականին ժամանակ կպահանջի, սակայն, մյուս կողմից, Ուկրաինայի բանակը կարող է լինել այդ կառույցի կորիզը, որը պատերազմի պատճառով դարձել է ամենառազմականացված և պրոֆեսիոնալ բանակներից մեկը։ Այս կառույցի ստեղծմանը նպաստում է այն, որ ԱՄՆ-ն խոսում է ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին, և եթե այդ քայլերը դառնան իրականություն, ապա ԵՄ ռազմական կառույցի ստեղծումը կլինի ժամանակի խնդիր։

Սակայն պետք է խոսել մի հանգամանքի մասին ևս։ Թրամփի առաջին նախագահության շրջանը նույնպես աչքի էր ընկնում բավականին տարբերվող քաղաքականությամբ։ Երբ վերլուծվում է այն, հասկանալի է դառնում, որ առկա խնդիրները նախագահ Թրամփը փորձում էր լուծել միանգամից, սակայն հաջողություն չունենալու դեպքում սկսում էր զբաղվել այլ խնդիրների լուծմամբ։ Բայդենի վարչակազմը կազմված էր բավականին հմուտ քաղաքական գործիչներից ու դիվանագետներից, և, վստահաբար, նրանք կիրառել են հնարավոր բոլոր քայլերը՝ հակամարտությունը կանգնեցնելու համար։ 

Չնայած կոշտ հայտարարություններին առ այն, որ Ուկրաինայի իշխանությունը ունի լեգիտիմության խնդիր, քանի որ չեն անցկացվել նախագահական ընտրություններ, ԱՄՆ նոր վարչակազմը շարունակում է Ուկրաինայի օգտակար հանածոների հարցով պայմանագրի կնքման բանակցությունները։ Հարց է առաջանում. եթե իշխանությունը չունի լեգիտիմություն, այդ պայմանագիրը ինչպե՞ս կարող է լինել լեգիտիմ։

Ստեղծված իրավիճակը բարդ է, և զարգացման տարբերակները բավականին շատ են։ Հետաքրքրիր է հետևել դրանց և փորձել հասկանալ, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ նաև մեր տարածաշրջանի վրա։

Էլ Ռիադի բանակցություններից հետո հետաքրքիր էր նաև այն հանգամանքը, որ ՌԴ ԱԳՆ նախարարը ժամանեց մեր տարածաշրջան։ Սկզբում նա եղավ Թուրքիայում, հանդիպեց նախագահ Էրդողանին, հաջորդիվ եղավ Թեհրանում և հանդիպեց նախագահ Փեզեշքյանին։ Սա վկայում է այն մասին, որ Էլ Ռիադում, ի թիվս այլ հարցերի, չի շրջանցվել նաև մեր տարածաշրջանը։ Սա ազդակ է հայ վերլուծական և պետական մարմիներին՝ շատ ուշադիր հասկանալու իրավիճակը և գնահատելու զարգացումները։ Այս կոնտեքստում այդ երկրների մեր դեսպանությունների աշխատանքից շատ բան է կախված, ուստի անհրաժեշտ է արագ փոփոխվող աշխարհում ճիշտ դիրքավորվել և առավելապես հասկանալի լինել բոլոր կողմերի համար։

Տիգրան Կոճիբրոյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7837 դիտում

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին

Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների

Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան

Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ

«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են

Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան