Երևան
12 °C
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի երկու պալատներին ուղղված ուղերձում ասել է, որ նամակ է ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից, որում նա հայտարարել է խաղաղ բանակցությունների իր պատրաստակամության մասին։
Թրամփի խոսքով՝ Ռուսաստանը նույնպես ազդանշաններ է ուղարկել խաղաղությանն իր պատրաստակամության մասին։
«Այսօր ես կարևոր նամակ ստացա Ուկրաինայի նախագահ Զելենսկիից։ Նամակում ասվում է. «Ուկրաինան պատրաստ է, որքան հնարավոր է շուտ, նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ տևական խաղաղությունը մոտեցնելու համար»։ Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Զելենսկին հայտարարել է նաև իր պատրաստակամության մասին «ցանկացած հարմար պահի» համաձայնագիր ստորագրել օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ։
Թրամփը նշել է, որ շնորհակալ է նամակի համար՝ հավելելով. «Միևնույն ժամանակ, մենք լուրջ բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ և ստացել ուժեղ ազդանշաններ, որ նրանք պատրաստ են խաղաղության»։
Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի օրը հայտարարել է բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամության մասին՝ մեկնաբանելով Թրամփի հետ Օվալաձև աշխատասենյակում վիճաբանությունը։ Նա նաև ավելի վաղ ասել էր, որ Ուկրաինան պատրաստ է համաձայնագիր ստորագրել ընդերքի ռեսուրսների վերաբերյալ:
«Ես անխոնջ աշխատել եմ Ուկրաինայում դաժան հակամարտությունը դադարեցնելու համար: Միլիոնավոր ուկրաինացիներ և ռուսներ անտեղի սպանվել կամ վիրավորվել են այս սարսափելի և դաժան հակամարտությունում, որի ավարտը չի երևում: ԱՄՆ-ն հարյուր միլիարդավոր դոլարներ է ուղարկել Ուկրաինայի պաշտպանությանն աջակցելու համար: Ուզո՞ւմ եք, որ սա շարունակվի ևս հինգ տարի»,- հարց է ուղղել Թրամփը և նորից հայտարարել, որ ԱՄՆ-ն Ուկրաինային աջակցելու վրա շատ ավելի շատ է ծախսել, քան Եվրոպան։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Եվրոպան ավելի շատ գումար է ծախսել ռուսական նավթ և գազ գնելու վրա, քան Ուկրաինայի պաշտպանության:
Որոշ դեմոկրատներ դուրս են եկել դահլիճից, երբ Թրամփը խոսել է Ուկրաինայի մասին:
Ամերիկայի նախագահն իր ելույթում չի հիշատակել Կիևին ռազմական օգնության դադարեցման մասին, որը հայտարարվել էր նախօրեին։
Սա Թրամփի առաջին ելույթն էր Կոնգրեսում Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Այն ավանդական միջոցառում է, որով նախագահն ամփոփում է իր պաշտոնավարման առաջին շաբաթները: Դոնալդ Թրամփն արդեն պաշտոնավարել է 44 օր, այսինքն՝ վեց շաբաթից մի փոքր ավելի։
2017 թվականին Թրամփի՝ Կոնգրեսում առաջին ելույթը տևել էր ուղիղ մեկ ժամ, այս անգամ նա խոսել է 1 ժամ 40 րոպե՝ դարձնելով իր ելույթը պատմության մեջ ամենաերկարը:
Նրա խոսքով՝ մի քանի շաբաթվա ընթացքում գործող վարչակազմին հաջողվել է հասնել նրան, ինչին չի հաջողվել հասնել ոչ մի վարչակազմի տարիների ընթացքում։
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները այս խոսքերի ժամանակ բողոքել ու սուլել են, ինչի արդյունքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը ստիպված է եղել կարգի հրավիրել բոլորին և սպառնացել դահլիճից հեռացնել ելույթը խանգարել փորձողներին։
Թրամփի ելույթը բազմիցս ընդհատվել է նրա հանրապետական կողմնակիցների ծափահարություններով, որոնք ոտքի են կանգնել և ծափահարել, մինչդեռ դեմոկրատները մնացել են նստած:
Թրամփն իր ելույթի մեծ մասը նվիրել է ներքին քաղաքականությանը։ Մասնավորապես, նա շնորհակալություն է հայտնել գործարար Իլոն Մասկին և երկար թվարկել իր Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ձեռքբերումները։
Անդրադառնալով միջազգային այլ թեմաներին՝ Թրամփը կրկին հիշեցրել է Պանամայի ջրանցքը, որը խոստացել է վերադարձնել ԱՄՆ վերահսկողությանը։
«Իմ վարչակազմը հետ կբերի Պանամայի ջրանցքը, և մենք արդեն սկսել ենք դա անել»,- ասել է Թրամփը։
Նա դիմել է նաև Գրենլանդիայի ժողովրդին և ասել, որ եթե նրանք որոշեն միանալ ԱՄՆ-ին, ինքը կողջունի դա։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին Գրենլանդիան պետք է միջազգային անվտանգությունն ապահովելու համար։
«Այսպես թե այնպես մենք կհասնենք դրան»,- խորհրդավոր կերպով ավելացրել է նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արաբկիրի տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Թրամփը մեկնել է Սպիտակ տան իրավիճակային սենյակ՝ Իրանի հարցով վերջնական որոշում կայացնելու
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է անհետ կորած անձանց հարազատների հետ
«Տավուշում 16 մլն-ով 1931 տուն է սարքվում. սա ապրելու մասին է». «Փաշինյան, գազին հուպ տուր»․ ՔՊ-ն՝ Տավուշում
Մեզ 2022 թվականին անգամ սաղավարտ ու զրահաբաճկոն չէին տալիս, իսկ հիմա զենք ենք արտահանում. Խաչատրյան. տեսանյութ
Վթարային պայմաններում գործող Աշտարակի ամենամեծ դպրոցը շուտով նոր շենք կունենա․ տեսանյութ
Ասում է՝ պերեվառոտ կանենք. ընենց կանենք՝ ուղնուծուծով էդ պերեվառոտ բառը չեք հիշի. Խուդավերդյան
Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար
ՌԴ պաշտոնյաները, ներգրավելով ՀՀ քաղաքացիների, փորձել են զավթել իշխանությունը, իրականացրել են փողերի լվացում
Ես ասել եմ Նիկոլ Վովաևիչին, և նա կհաստատի դա, Երևանն ինչ էլ որոշի՝ չի վնասի Ռուսաստանի և Հայաստանի կապերին
Կալուգացի շպիոնի, «խելացի» Ծառուկյանի վզներին թոկ են գցել, որ ՀՀ-ն սկուտեղի վրա մատուցեն տերերին. տեսանյութ
Ապագայի մասնագետների կողքին՝ որպես վստահելի գործատու
Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ հայտարություն են արել ՀՀ-ի վերաբերյալ․ Կրեմլ
Մարդկանց վիրավորող Քոչարյանի ու նրա թիմի քյաֆթառությունն անբուժելի է. Չախոյան․ տեսանյութ
ՀՀ կառավարությունը պատրաստ է ձեռնարկել հավելյալ քայլեր՝ տնտեսության դիվերսիֆիկացիան ամբողջացնելու նպատակով
Մանկապարտեզ, դպրոց ենք կառուցում, ասում են ադրբեջանցիների համար, մեր երեխեքին նայում՝ ադրբեջանցի եք տեսնո՞ւմ
IDBank-ի աջակցությամբ Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Իէն Գիլանի, Թոնի Այոմիի անվան մրցանակներ
Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ երկու անձ կալանավորվել է․ տեսանյութ
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է փաթեթային առաջարկ անհատ ձեռնարկատերերին
Խուզարկություններ ԲՀԿ-ի Աբովյանի և Արթիկի գրասենյակներում․ ընտրակաշառքի գործով կա 7 ձերբակալված
Եղել է խմած, հանդիպել է Ալիկ Ալեքսանյանին և Ջերմուկի ուղղությամբ մարտական դիրք հանձնելու սուտ մատնություն արել
Քննարկվել են Հանրապետության հրապարակի և Օպերային թատրոնի 100-ամյակների միջոցառումների առաջարկները
Հանրապետության տոնի առթիվ Քննչական կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ պարգևատրվել են
Շողակաթ համայնքի ղեկավարը չարաշահել է լիազորությունները, օգտագործել է կեղծ փաստաթուղթ․ գործը դատարանում է
ՌԴ-ն ցանկանում է 50 մլն դոլարով 100 հազար հայի ուղարկել ՀՀ՝ ոչ Փաշինյանի օգտին քվեարկելու համար. Reuters
Պուտինի և Հայաստանի փոխվարչապետի առանձին հանդիպում նախատեսված չէ. Պեսկով
Վաղվա անատամ քյաֆթառն այսօր անատամներին ձեռք է առնում. Սաֆարյանը՝ Խաչատրյանին
ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի ընտրության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը սկզբունքային է. ԱՊՀ գլխավոր քարտուղար
Այն, ինչ անում էին նաև խաչը դոշներից կախած մարդիկ, դավադրություն էր հայ ժողովրդի դեմ. Փաշինյան
Հայաստանը մտադիր է նաև ապագայում բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ-ի աշխատանքներին. Մհեր Գրիգորյան
Ի՞նչ խասյաթ է մարդկանց վիրավորելը. ձեր սուտի արիստոկրատիզմը ձեր դեմ է աշխատելու. Ռուբինյանը՝ Խաչատրյանին
Սյունիքի մարզն ու Մեղրին փրկել ենք. Հոկտեմբերի 27-ն արվել է Մեղրին հանձնելու կոնտեքստով. Փաշինյան
Ապիկարնե՛ր, մեր մեծահասակների ատամների հարցն էլ կլուծենք, բայց ձեր չար հոգիները երևի չստացվի ուղղել. Ավանեսյան
Դու, որ դեռ ատամ ունես, բայց քաղաքականապես փտող դիակ ես, ո՞ւմ ես ընդհանրապես պետք. Սիմոնյանը՝ Խաչատրյանին
Տատոնց գյուղը դրանով ա տարբերվում, որ առաջինը կերակրում են, հետո մնացածը․ Նիկոլ Փաշինյան
Ուզվորության դասական օրինակ. 30 տարի էս ուզվորության արդյունքում է, որ երկաթի կտոր են մեզ տվել. Հարությունյան
Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի անակնկալը հունիսի 1-ի կապակցությամբ
Խաղալիքների փոխարեն՝ անմոռանալի օր․ հունիսի 1-ի ուղեցույց Idram&IDBank-ից
Յունիբանկն իր բաժնետերերին առաջարկում է անժամկետ պարտատոմսեր՝ 13.25% եկամտաբերությամբ
«Դիշովկեքից էսօր փող ուզեցի, էլ չտվին». «Միլիոնմ վերցրել ես, 100 հազար մեզի տուր, ընտրենք». նոր ձայնագրություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT