Սերժ Սարգսյանի «ուրվականը» «կպրշկվել է» փեսայի մերձավոր շրջապատին. «քառսուն կարծր կաշվի» տակ թաքնվելը չի փրկի

15/02/2025 schedule19:00

«Կազմակերպինք հարսանիք, սուրբ քավոր-քավորկնիկ
Անձեռակերտ հարսնաքուր, թոթոլ թևերով հորքուր
Հնուց մնացած հոպար, նոր քնից ելած կերսրար
Մորքուր՝ գոռացող «տաշի», կայֆի տակ ազապ բաշի
Ընկերներ հեռու-մոտիկ, բաչատա պարող տատիկ
Բաժակ նայող քեռակին ու գողական տեգերկին
Շատ խելոք աներ հայրիկ ու բակսյոռ կեսուր մայրիկ
Զոնքաջ ձևական լացող, հարս ու փեսա տժժացող․․․»

Ռաբիս ժանրի այս խնդուկ-երգի կրկներգը եկավ մարդկանց մտքին, երբ հայտնի դարձավ, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցողների ցանկը որոշել է համալրել սույն երգի հեղինակն ու այն կատարող խմբի պրոդյուսերը։ Այո՛, այո՛, ժամանակին հայտնի մի հաղորդման՝ «Ծո-ից ծո Հայաստան»-ի շուլուխչիներից մեկը, Արտյոմը չէ, Ռուբը՝ Ռուբեն Մխիթարյանը, նույն ինքը՝ «Արմենիա» ՀԸ-ի նախկին գլխավոր պրոդյուսերը, որը պաշտոնին «ցտեսություն» ասաց 2019-ին։

Հումորով տղա է, ինչ խոսք, շրջապատով, «Միմինո» կինոյի էն ստյուարդեսա Լարիսա Իվանովնայի պես՝ «Իշտոյան, կասմանավտ» տեսած, հիմա՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ տված-առած-աշխատած, էդ նույն Սերժ Սարգսյանի՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»-ից հետո էլ բարոյահոգեբանական ահավոր կրիզիս տարած (ըստ իրեն մոտ կանգնած աղբյուրների), մի քանի «փրկչական» շարժում՝ ՀՓՇ-ից մինչեւ «Սրբազան», տեսած, աջակցած ու դրանց կատարյալ ձախողումից չխենթացած մարդ, որը մտադիր է ստեղծագործական ուժերը չափել քաղաքականության մեջ։

Լավ է անում, ումի՞ց է պակաս, որ չօգտվի ժողովրդավարական երկրում ապրելու ու գործելու լայն հնարավորություններից՝ համոզված լինելով, որ գործող իշխանությունը, որին ինքը համարում է իր թշնամին, հունարն ու ձեռքից եկած ամեն ինչն էլ գործի է դնում «նիկոլիզմի դեմ» պայքարելու, իմա՝ «պեռեվառոտ» անելու համար, երաշխավորելու է իր անխտիր բոլոր՝ քաղաքական, քաղաքացիական՝ խոսքի ու արտահայտման ազատությունները, եւ ամենակարեւորը՝ չի կեղծելու ընտրության արդյունքները «սերժիզմի»՝ «ինչքան ուզես, էդքան էլ խփեմ»-ի մեթոդով։

Հիմա էլ հո Սերժ Սարգսյանը «նախագաԱ» չէ՞, որ «կոլորիտով քաղքի» կառավարումը հանձնվի ՀՀԿ-ի «լեննականյան ներկայացուցիչներին»՝ Վարդան Ղուկասյաններին՝ նախկին քաղաքապետ Վարդանիկին, ու վարդանիկանման պերսոնաժներին։

Ռուբոն թեեւ Վարդանիկ չէ, բայց, արի ու տես, Վարդանիկին՝ նրա տեսակը, իրեն թշնամի չի համարում։ Խոսքն այն նույն Վարդանիկի մասին է, որն իր կառավարման տարիներին հասցրել է «քաղքի մերը» մի կուշտ «լացացնել», աչք չբացել կրիմինալ սկանդալներից, «նիկոլիզմի» օրոք էլ քրեական մի քանի գործ է շալակել ու սպասում է պատասխանատվության ենթարկվելու իր հերթին։

Մտավորականի, իսկ Ռուբոն, վստահաբար, իրեն մտավորական է համարում, ճաշակին (այդ թվում՝ քաղաքական), ինչպես ասում են՝ ընկեր չկա։

Եվ ուրեմն, Գյումրիի «կրեատիվ» քաղաքապետացուն, ինչպես պարզվեց, առաջադրվելու է ոչ թե Միքայել Մինասյանի աներհայրիկ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի, այլ լայն հանրությանն անհայտ կուսակցության, քաղաքապետացուի խոսքով՝ «շատ մարդակենտրոն» «Իմ հզոր համայնք»-ով։

Ինչ արած, հասկանում ենք ստեղծագործող մարդու ապրումներն ու ապրումակցում նրան․ ինչո՞ւ սեփական անունը կապել մի կուսակցության հետ՝ առաջադրվելով դրա նախընտրական ցուցակով, որի հանրային վստահության ցուցիչը մոտ է զրոյին, որի ղեկավարը ասոցացվում է քաղաքական (եւ ոչ միայն) կոռուպցիայի ու մյուս ընտրական այլանդակությունների հետ։ Հետո՞ ինչ, որ ժամանակին եղել է այդ նույն մարդու ագիտպրոպը սպասարկողներից մեկն ու զբաղվել փեսա Միշիկի պատկերացրած «ինֆորմացիոն կառավարելի քաոս»-ի պրոդյուսինգով։

«Իմ հզոր համայնք»-ի ղեկավարը, ի դեպ, Սիսավանի ղեկավար Սպարտակ Թարթիկյանն է, որը կուսակցության նախագահ է դարձել 2021-ի հոկտեմբերին՝ հանրապետության մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։ Սակայն, ինչպես կասեր հայտնի ֆիլմի միլիցիոները, «այստեղ թյուրիմացություն կա, եկեք պարզենք»։

Բանն այն է, որ Մխիթարյանին քաղաքապետացու առաջադրող կուսակցությունը հիմնադրել է Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի կարկառուն դեմքերից մեկը՝ Նարեկ Սամսոնյանը։ Պետռեգիստրի տվյալներով՝ կուսակցությունը գրանցվել է 2021 թվականի մարտի 31-ին, Թարթիկյանը կուսակցության ղեկավարումը ստանձնել է նույն տարվա հոկտեմբերին։ Կուսակցության իրական շահառու որպես պետռեգիստրում նշված է միայն Թարթիկյանի անունը։ Վերջինս, ի դեպ, 2021-ի ընտրություններին նախորդող շրջանում բացահայտել էր, որ տեղի է ունեցել կուսակցության անվանափոխություն, այն հիմնած Նարեկ Սամսոնյանն էլ իր ընկերը չէ, ավելին՝ տեսնի, չի ճանաչի։ Նշենք, որ սույն կուսակցության անդամներից է նախկին մեկ այլ կարկառուն ՀՀԿ-ական, Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը։

«Մարդակենտրոն» այդ կուսակցությունը, ըստ «Ազդարար» հարթակում հրապարակված 2023 թ․ ֆինանսական հաշվետվության, հաշվետու տարում ընթացիկ ֆինանսական գործունեություն չի ծավալել. ո՛չ մուտքեր է ունեցել, ո՛չ էլ՝ ելքեր։ Թարթիկյանը, հիշեցնենք, իր կուսակցությամբ մասնակցեց 2022-ին Վեդիում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ ընտրություններում եւ պարտվեց ՔՊ-ին։

Հարկ է նշել, որ 2021-ին մեկ այլ կայք էլ գրել էր, որ «Միքայել Մինասյանը որոշել էր սեփական թիմով մասնակցել հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ ընտրություններին։ Նրա թիմակիցներն արդեն գրանցել էին կուսակցությունը՝ «Իմ Հայաստան»։ Պետռեգիստրի կայքում, որպես գրանցման ամսաթիվ, նշված էր 2021 թվականի մարտի 31-ը։ Կուսակցության նախագահ Նարեկ Սամսոնյանը հաստատել էր այս տեղեկությունը՝ նշելով, որ կուսակցության համաժողովը նոյեմբերի 30-ին են արել։

Կայքը գրել էր նաեւ, որ «կուսակցության հիմնական կազմում կլինեն Մինասյանի ընկերներն ու «Արմնյուզ» հեռուստաընկերության դեմքերը՝ Արա Սաղաթելյան, Արման Սաղաթելյան, Ռուբեն Մխիթարյան, Աբրահամ Գասպարյան, Կարեն Բեքարյան, Նարեկ Սամսոնյան, Անժելա Էլիբեգովա, Ռուբեն Մելիքյան եւ այլք։

Ի դեպ, պետռեգիստրի համապատասխան բաժնում «Նարեկ Սամսոնյան» անձի տվյալներով» «որոնում» անելիս կհանդիպեք երկու կուսակցության՝ «Իմ հզոր համայնք» եւ «Իմ Հայաստան»։

Այ, այ, այ․․․․թե բա՝ «մարդակենտրո՜ն», «հզո՜ր», «համա՜յնք»։ Սերժ Սարգսյանի «ուրվականը», ինչպես ասում են, էն կարգի է «կպրշկել», եթե կուզեք՝ «չամռվել» իր վտարանդի փեսայի մերձավոր շրջապատին, որ «քառսուն կարծր կաշվի» տակ էլ պախկվես, մեկ է, մատնելու է տեղդ ու ով լինելդ։

Դե ինչ, իր թեկնածությունը որպես «իրական այլընտրանք» մատուցող Ռուբեն Մխիթարյանին կարելի է մաղթել «կրեածիվ» ընտրապայքար, իսկ գյումրեցիներին՝ անսպառ հումոր, քանի որ, ինչպես կասեր ինտելեկտուալ հումորի վարպետ Ֆաինա Ռանեւսկայան, «զվարճալի է լսել սուտը, երբ գիտես ճշմարտությունը»։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11312 դիտում

Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով

Հրավիրում եմ մեզ հետ կիսելու աղն ու հացը․ Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը

Վերականգնվել է Ավշար համայնքի սեփականության իրավունքը Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ․ վարչապետ

2026 թվականի սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով․ հանրային քննարկում

Ովքեր ունեն ընտրական իրավունք․ ԿԸՀ-ն պարզաբանել է

Արտաքին հետախուզական ծառայությունը ՀՀ-ում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում

Քննարկվել են առաջիկա ընտրությունների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները

Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Քննարկվել է Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել

IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին

Մ-23 ԵԱ․ ըմբիշ Արամայիս Հարությունյանը կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել

Կոնվերս Բանկ. փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ վարչապետ

Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը

Կանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀ

Առաջիկա օրերին առատ տեղումներ են սպասվում նաև Մերձավոր Արևելքում

Փեզեշքիանը հայտնվել է հանրության առաջ. տեսանյութ

Երբ ասում ենք արցախյան հիմնախնդիր, պետք է հասկանանք՝ խոսքն ունի արժեք, հետևանք. պատերազմի և խաղաղության մասին

Ավտովթարներ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ

«FlyDubai» ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի դեպի Երևան

Արյան վրա իշխանություն կիսածները պետք է դուրս շպրտվեն խորհրդարանից. մի՛ տվեք ձեր տան բանալին գողին. Կոնջորյան

Իրանին հասցված հրթիռային հարվածների հետևանքները Թեհրանում. Al Jazeera-ի հերթական ֆոտոշարքը

Խարդախ սխեմաների հիմնական նպատակը քաղաքացիների անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները հափշտակելն է. ԿԲ

Գյումրիում հրուշակեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Պապիկյանն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Այս նոր դեսպանությունը Բեռնում կդառնա Հայաստանի դիվանագիտության ևս մեկ կարևոր հանգրվան. Միրզոյան

Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով եկեղեցու կողմից դատավորին հայտնած բացարկը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները

Ադրբեջանի պաշտպանnւթյան ազգային համալսարանում կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ

Հնարավոր է՝ Ալի Խամենեիի կինը ողջ է

Էրբիլի ռազմական բազայի վրա իրանական հարվածի հետևանքով զոհվել է ֆրանսիացի զինվորական. կան տուժածներ

«Ժողովուրդ» օրաթերթի նյութը մանիպուլյացնող է. ԱՆ-ն մանրամասնել է առողջապահական ծառայությունների ֆինանսավորումը

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար. նրա ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննության ավարտ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

ՊԵԿ-ում քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները

Իրանն ԱԹՍ-ով հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին

2025-ին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին. Խուդաթյան