Երևան
12 °C
Մեկնարկել է հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։ Բացման համերգը նվիրված է եղել Էդգար Հովհաննիսյանի 95-ամյակին։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց հատվածներ Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից։
«Փառատոնի առաջին համերգը նշանավորվել է նաև համաշխարհային երկու պրեմիերաներով՝ Վաչե Շարաֆյանի Սիմֆոնիա թիվ 4՝ «ՇՆՈՐՀԱԼԻ, աղօթական»՝ նվիրված Սուրբ Ներսես Շնորհալի Ամենայն Հայոց Հայրապետի ննջման 850-ամյակին և Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վերաօծմանը, ինչպես նաև՝ Քրիստինա Առաքելյանի Դաշնամուրի կոնցերտը։ Համերգը ղեկավարում էր Ջուն-Սան Պարկը (Հարավային Կորեա)։
Վաչե Շարաֆյանը հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի ակնառու ներկայացուցիչներից է։ Նա հեղինակ է երաժշտաթատերական, սիմֆոնիկ, կամերային, խմբերգային և վոկալ ժանրերում գրված 100-ից ավելի ստեղծագործության։ Շարաֆյանի ստեղծագործությունները բազմիցս արժանացել են միջազգային մամուլի ուշադրությանը։ Վաչե Շարաֆյանը նշում է, որ Թիվ 4 սիմֆոնիան գրել է 2023 թվականին։ Ստեղծագործությունը լի է Շնորհալու ներկայությամբ ու աղոթքներով։
Երիտասարդ կոմպոզիտոր Քրիստինա Առաքելյանը, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց իր հեղինակած դաշնամուրային կոնցերտը, նշում է, որ իր համար մեծ պատիվ է ներկայանալու այս փառատոնի շրջանակներում. «Ինձ համար խորհրդանշական է, որ իմ առաջին դաշնամուրային կոնցերտը կատարելու եմ այս հրաշալի նվագախմբի հետ»։ Կոմպոզիտորի տեղեկացմամբ՝ 3 մասից բաղկացած կոնցերտն ինքը գրել է վերջին մի քանի շաբաթների ընթացքում։ Այն, հեղինակի բնորոշմամբ, հայրենասիրական գործ է՝ հագեցած հայկական թեմաներով, հայկական լադերով։
Քրիստինա Առաքելյանը բնակվում է Լոնդոնում, իր գործունեությունն է ծավալում որպես դաշնակահար, կոմպոզիտոր և մանկավարժ։ Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանում։ Քրիստինա Առաքելյանն ընդգծում է, որ հրաշալի կրթություն է ստացել հայրենիքում, ինչով մեծապես հպարտանում է։ Այնուհետև ուսումը շարունակել է Միացյալ Թագավորությունում։ Նրա ստեղծագործությունները կատարվում են տարբեր նվագախմբերի կողմից։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշում է, որ փառատոնի շրջանակներում ներկայացվում է 20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստը, հնչեցվում են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, դրանք ներկայացվում են նաև հայտնի մեդիահարթակներում, որպեսզի հասանելի դառնան օտարազգի երաժշտասերներին։ 16 տարվա ընթացքում թվայնացվել է ավելի քան 120 սիմֆոնիկ ստեղծագործություն, փառատոնի շրջանակում անդրադարձ է եղել 300-ից ավելի ստեղծագործության և ավելի քան 90 կոմպոզիտորի։
Հայկական մշակութային կյանքում իր տեսակով բացառիկ այս փառատոնը ստեղծվել է 2010 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ։ Շուրջ 16 տարի փառատոնն անշեղորեն հետևում է 20-րդ դարի և ժամանակակից հայ դասական երաժշտության հանրահռչակման իր առաքելությանը։ Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կշարունակվի մինչև փետրվարի 24-ը»,- ասված է ԿԳՄՍ հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուկրաինական հակամարտության լուծման ծրագիրը ավարտական փուլում է. որ 2 կետի շուրջ համաձայնել չի ստացվում և ինչու
Եպիսկոպոսաց ժողովը ձախողվել է. վեհարանը զավթած Կտրիճի օրերը հաշված են. Չախոյան
Գործընկերներս, ի պատիվ իրենց, տեղի չեն տալիս սադրանքին. Թունյանը Գյումրիից ուշագրավ դրվագ է պատմել
Տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն. Կտրիճը կորցրել է լեգիտիմությունը թե եկեղեցու ներսում, թե դրսում
Եթե ընդունեին առաջարկները, էսօրվա մեղադրողները թե Սերժի, թե Փաշինյանի հասցեին ողջ բողազով գոռալու էին դավաճան
Հարցը՝ «բա ուր է ժողովուրդը», ապացուցում է 80-90% աջակցություն խոստացող «սոցհարցումների» փուչ լինելը
Սա Աջապահյանի դաստիարակած հոգևորականն է. օր առաջ այս սարսափին պետք է վերջ տալ. Հարությունյանը՝ Տեր Նշանի մասին
Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը. վարչապետ
Հոգևոր վերնախավը պայթյունավտանգ սպառնալիք է հոգևոր ու բարոյական արժեքների, ամբողջ Հայաստանի համար. Վարդապետյան
Եթե եկեղեցականներն այդպիսի գումարներ են աշխատում, ինչո՞ւ չպետք է հարկեր վճարեն. Սաֆարյան
Գարեգինն էդպես էլ չհասկացավ՝ 26 տարի մեջքով է եղել ժողովրդին, դեմքով՝ սիրելի հարուստ «վերնախավին». Առաքելյան
Քաղաքացուն անիծում է զուտ նրա համար, որ համաձայն չէ իր հետ. նույնը եղել է Կտրիճի իմացությամբ. Չախոյան
«Նզովյա՛լ, կտեսնես՝ ոնց են թաղում հարազատներիդ». Տեր Նշանն անիծել է իր հետ երկխոսող քաղաքացուն
Քելլոգը նշել է ուկրաինական կարգավորման 2 հիմնական թեմա, որոնց շուրջ որոշման հասնել չի հաջողվում
Գարեգին Բ-ն մտափոխվել է. Եպիսկոպոսաց ժողովը անորոշ ժամկետով հետաձգվում է
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոն վարորդների և ուղևորների համար
Վարչապետը երկրաշարժի 37-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Սպիտակ, Վանաձոր և Գյումրի. լուսանկարներ
Օդանավակայանում Գարեգին 2-րդի՝ «ու՞ր է ժողովուրդը» հարցը ցույց տվեց՝ նա սկսում է գիտակցել, որ «օգտագործվում է»
Եկեղեցու պառակտման սկիզբը դրվեց, երբ Կտրիճ Ներսիսյանը ժողովրդի ու Քոչարյանի միջև ընտրեց Քոչարյանին. Ռուբինյան
ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Գյումրու Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցած պատարագից
ԱՄՆ զինված ուժերը կսկսեն հարվածներ հասցնել ցամաքային թիրախներին՝ թմրավաճառների դեմ պայքարելու համար. Թրամփ
Մենք պետք է մեր ժողովուրդներին պատրաստենք խաղաղության. Հաջիև
Երևանում բախվել են ՀՀ նախագահի հաշվեկշռում գրանցված «Ռենո»-ն և «Հոնդա»-ն. կա տուժած
Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հայաստանյան պատվիրակությունը Թբիլիսում է
Ղազախստանում Հայաստանի դեսպանը և Ակտյուբինսկի մարզպետը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
Եկել է ժամանակը՝ հաջորդ պատարագը Մայր Աթոռում անցկացնելու. Ալեն Սիմոնյան
4-րդ դասարանի աշակերտների կողմից համադասարանցուն ծեծելու դեպքով ՆԳ նախարարը միջնորդագիր է ներկայացնելու ԿԳՄՍՆ
Պատարագից հետո ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել, ծաղկեպսակ զետեղել
Եկեղեցու տարածքից մեկ անձ հեռացվել է, ևս մեկը՝ տեղափոխվել ոստիկանություն. ՆԳՆ-ն մանրամասնել է
Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանցիները ծեծել են համադասարանցուն. վերջինս հոսպիտալացվել է
Ակտիվ ցիկլոն է ներթափանցել. ՀՀ ողջ տարածքում սպասվում են ձյան ու ձնախառն անձրևի տեսքով ինտենսիվ տեղումներ
Երկրաշարժի զոհերի հիշատակն ու Սուրբ պատարագը՝ Մխիթարյանի համար քաղաքական ակցիայի պատճառ
Հարգանքի տուրք Վանաձորում. ԱԺ նախագահը լուսանկարներ է հրապարակել
Քոչարյանը թասիբի է գցում, որովհետև այս տեսակին ձեռնտու է, որ գրոհեն, ընդհարում լինի, արյուն թափվի. Սարգսյան
Ուզում եմ հասկանալ` ինչո՞վ են խանգարում ուժային կառույցները, ինչ-որ ենթամշակույթ կրո՞ղ եք. Ալեքսանյան
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ փոխնախագահի ընդունելությանը, հանդիպել Սիլվեստր Ստալոնեի հետ
Գյումրիի պատարագին մասնակցում են ՀԱԵ մի շարք եպիսկոպոսներ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Գյումրու Յոթ վերք եկեղեցում է. մեկնարկում է սուրբ և անմահ պատարագը
ՀՀ վարչապետը Վանաձորում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT