ՌԴ-ում հասկացե՞լ են, որ Բաքուն «օգտագործել է, դեն շպրտել». ՀՀ-ն Մոսկվայի «արցունքներին չի հավատում»

08/02/2025 schedule19:00

Ադրբեջանական ինքնաթիռի կործանումից (ՌԴ-ի «Պանցիր Ս-1» հակաօդային պաշտպանության համակարգով) հետո ռուս-ադրբեջանական հարաբերություններում գնալով խորացող լարվածությունը նորանոր դրսեւորումներ է ստանում:

Հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։

«Ադրբեջանը շարունակում է իր ազգային շահերը պաշտպանելու հետեւողական կուրսը եւ ցույց է տալիս, որ մտադիր չէ հանդուրժել արտաքին միջամտությունն իր ներքին գործերին՝ անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս»,- ասել է Report.az-ը՝ հղում անելով իր «քաջատեղյակ» աղբյուրներին։

Հայտնի դարձավ նաեւ, որ Ադրբեջանը, նախագահ Իլհամ Ալիեւի որոշմամբ, նախագահի պահուստային ֆոնդից է այդ գումարը հատկացնելու Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը, որպեսզի վերջինս տեղում արտադրվող էլեկտրատեխնիկական սարքավորումներ գնի եւ ուղարկի Ուկրաինա՝ որպես մարդասիրական աջակցություն։ Ալիեւի հրամանագրում այս աջակցությունը հիմնավորվել է Ադրբեջանի ու Ուկրաինայի միջեւ բարեկամական եւ գործընկերային հարաբերություններով:

Այս՝ ռուսաստանյան դիտանկյունից «հակառուսական քայլերից» ու որոշումներից հետո Կրեմլի վերնախավից, մասնավորապես այդ երկրի ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւից դեռ արձագանք չի հնչել։ Տարօրինակ է, հո բան չի՞ պատահել։  Այս դանդաղկոտությունը բնորոշ չէ Մեդվեդեւին, քանի որ վերջինս ֆանտաստիկ օպերատիվություն է ցուցաբերում, երբ բանը հասնում է մասնավորապես ՀՀ իշխանությունների այս կամ այն որոշմանը արձագանքելուն։

Շաբաթներ առաջ, հիշեցնենք, սույն պաշտոնյան, խանդավառված իրենց կողմից բանեցվող «բութ գործիքի»՝ Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ-ին ուղղված սպառնալից, ցինիկ հայտարարություններից, մոռանալով դիվանագիտական էթիկայի ու տարրական բարեկրթության մասին, իրեն հատուկ՝ թունոտ ոճով նետել էր․ «Չեմ զարմանա, որ մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Կամ այլ տարբերակ՝ Եվրամիության հետ հայ առաջնորդների նշանադրվելու մտադրության լույսի ներքո կարելի է ուղղակիորեն դիմել ԵՄ-ին, նրանք սիրում են դրախտի թեկնածուներին օգնել փողով եւ զենքով։ Եվրամիության ուսերին է ուկրաինական հրաշալի փորձը»։

ՀՀ-ին Ադրբեջանի կողմից հարձակմամբ եւ «ուկրաինացմամբ» սպառնացած սույն պաշտոնյան, ի դեպ, ժամանակ առաջ էլ՝ մասնավորապես՝ 2023-ին՝ ԼՂ-ում տեղի ունեցած ռուս-ադրբեջանական ահաբեկչական օպերացիայի օրն էր ազատություն տվել լեզվին։

Նա, առանց հիշատակելու ՀՀ վարչապետի անունը, սոցցանցի իր էջում ճպպացրել էր․ «Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Դե, ես Ձեզ համար օտար եմ, Դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի, որ պարտավոր եմ: «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործերով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց պաշտոնին։ Հետո որոշեց իր անտաղանդ պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։ Հետո նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, եւ նրա կինը հանդգնորեն թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ: Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում…»։

Ինչ-որ բան հուշում է, որ ռազմավարական դաշնակից երկրի ոչ երկրորդական պաշտոնյան այսօրինակ մի՝ հաթաթայախառը գրառում էլ պետք է «ձոնի» այն երկրի ղեկավարին, որի հետ, հիշեցնենք, 2022-ին ջան-ջիգյար հարաբերությունների պայմաններում ստորագրեց դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր։

Իմիջիայլոց, շաբաթներ առաջ էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հետ է կանչել Մոսկվայում իր դեսպանին։ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ԱԳՆ էր հրավիրել Ադրբեջանի արտակարգ ու լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաեւին եւ ընդգծել «ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կառուցման կարեւորությունը ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային ոգով՝ 2022 թվականի փետրվարի 22-ին ամենաբարձր մակարդակով ստորագրված հռչակագրի հիման վրա՝ երկու պետությունների ազգային շահերից ելնելով»:

«Այս կապակցությամբ տարակուսանք է արտահայտվել ադրբեջանական լրատվամիջոցներում վերջերս մի շարք հակառուսական ուղղվածության հրապարակումների, ինչպես նաեւ Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի առնչությամբ։ Նշվել է առաջադրված մեղադրանքների բացարձակ անհիմն լինելը»,- զգուշավորությամբ ասել էր Գալուզինը։

Անցած օրերին ադրբեջանական Baku TV հեռուստաալիքը ռեպորտաժ էր հրապարակել, որում լրագրողը Բաքվում գործող «Ռուսական տուն» կազմակերպությանը մեղադրում էր մշակութային, հումանիտար գործունեության քողի տակ հակաադրբեջանական լրտեսության համար, դրանից հետո արդեն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան էր «աղերսագին թախանձում», որ Բաքուն ըմբռնում ցուցաբերի՝ «Ռուսական տան» հետ կապված հարցի վերաբերյալ դրական լուծում ակնկալելով։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեությունը դադարեցնելու Ադրբեջանի որոշմանը խիզախել է արձագանքել Կրեմլի սուրհանդակներից մեկը՝ ՌԴ Պետդումայի, այսպես ասած, «ղարաբաղասեր» եւ միաժամանակ «փաշինյանատյաց», ՀՀ-ում անցանկալի անձ համարվող Կոստանտին Զատուլինը։

«ԼՂ-ից հետո Ադրբեջանի համար Ռուսաստանի կարիքը վերացել է: Ադրբեջանի իշխանությունների իրական քաղաքականությունը բոլորովին այլ է. նրանք Թուրքիայի դաշնակիցներն են եւ իրենց շահերի հետ միասին առաջ են տանում թուրքական շահերը Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում»,- REX-ին տված հարցազրույցում մասնավորապես ասել է, ավելի ճիշտ՝ «գլխին է տվել» Զատուլինը։

Դատելով վերջինիս արձագանքից՝ ՌԴ-ն, փաստորեն, նոր-նոր է հասկացել, թե ում շահերի պաշտպանության դիրքերից էր հանդես գալիս առնվազն 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո, թե ում հետ էր հրադադարի մոնիտորինգային կենտրոն հիմնում Աղդամում (կարո՞ղ է Ադրբեջանի «մեծ եղբայր» Թուրքիայի), թե ում էր թույլ տալիս փակել Լաչինի միջանցքն ու անցակետ տեղադրել այնտեղ՝ հումանիտար ճգնաժամ հասունացնելով ԼՂ-ում, թե ում հետ էր 2023-ին  «հակաահաբեկչական» օպերացիա իրականացնում իր պատասխանատվության գոտում եւ ում հեռահար նպատակը սպասարկում՝ հանցակցելով արցախահայության բռնի տեղահանությանը․․․ մինչեւ որ եկավ պահը, երբ այլեւս ստիպված էր ընդունել իր՝ «պիտանիության ժամկետի» սպառման մասին, հավաքել զորքն ու զրահը եւ «դոսվիդանիե» ասել «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանում» իր խաղաղապահ առաքելությանը։

Զատուլինի խոսքերը, որոնցում կա խոստովանություն օգտագործված, դեն շպրտված լինելու մասին, անշուշտ, կարեկցանք են հարուցում հանդեպ իր երկիրը։ Բայց սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ Հայաստանն ու ԼՂ-ն Մոսկվայի ու հատկապես Զատուլինի «արցունքներին չեն հավատում»:

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22272 դիտում

Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ

Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով

Հրավիրում եմ մեզ հետ կիսելու աղն ու հացը․ Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը

Վերականգնվել է Ավշար համայնքի սեփականության իրավունքը Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ․ վարչապետ

2026 թվականի սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով․ հանրային քննարկում

Ովքեր ունեն ընտրական իրավունք․ ԿԸՀ-ն պարզաբանել է

Արտաքին հետախուզական ծառայությունը ՀՀ-ում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում

Քննարկվել են առաջիկա ընտրությունների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները

Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Քննարկվել է Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել

IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին

Մ-23 ԵԱ․ ըմբիշ Արամայիս Հարությունյանը կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել

Կոնվերս Բանկ. փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ վարչապետ

Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը

Կանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀ

Առաջիկա օրերին առատ տեղումներ են սպասվում նաև Մերձավոր Արևելքում

Փեզեշքիանը հայտնվել է հանրության առաջ. տեսանյութ

Երբ ասում ենք արցախյան հիմնախնդիր, պետք է հասկանանք՝ խոսքն ունի արժեք, հետևանք. պատերազմի և խաղաղության մասին

Ավտովթարներ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ

«FlyDubai» ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի դեպի Երևան

Արյան վրա իշխանություն կիսածները պետք է դուրս շպրտվեն խորհրդարանից. մի՛ տվեք ձեր տան բանալին գողին. Կոնջորյան

Իրանին հասցված հրթիռային հարվածների հետևանքները Թեհրանում. Al Jazeera-ի հերթական ֆոտոշարքը

Խարդախ սխեմաների հիմնական նպատակը քաղաքացիների անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները հափշտակելն է. ԿԲ

Գյումրիում հրուշակեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Պապիկյանն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Այս նոր դեսպանությունը Բեռնում կդառնա Հայաստանի դիվանագիտության ևս մեկ կարևոր հանգրվան. Միրզոյան

Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով եկեղեցու կողմից դատավորին հայտնած բացարկը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները

Ադրբեջանի պաշտպանnւթյան ազգային համալսարանում կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ

Հնարավոր է՝ Ալի Խամենեիի կինը ողջ է

Էրբիլի ռազմական բազայի վրա իրանական հարվածի հետևանքով զոհվել է ֆրանսիացի զինվորական. կան տուժածներ

«Ժողովուրդ» օրաթերթի նյութը մանիպուլյացնող է. ԱՆ-ն մանրամասնել է առողջապահական ծառայությունների ֆինանսավորումը

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար. նրա ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննության ավարտ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

ՊԵԿ-ում քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները

Իրանն ԱԹՍ-ով հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին