Երևան
12 °C
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց ընդամենը հաշված օրեր են անցել, սակայն «սկանդալային» Թրամփը, հավատարիմ մնալով իրեն տրված մականունին, արդեն հասցրել է մի շարք ոչ ստանդարտ որոշումների, հրամանների հեղինակ դառնալ: Այդ որոշումների մի մասի պատճառները անհասկանալի են հանրության լայն շրջանակների համար, անընդունելի՝ քաղաքական ավելի լայն շրջանակների համար:
Դրանցից վերջինով, օրինակ, շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին, Թրամփը հայտարարել է Կանադայից և Մեքսիկայից ԱՄՆ ներկրվող ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքերի, ինչպես նաև կանադական էներգակիրների համար 10 տոկոս մաքսատուրքի մասին։ Չինաստանից բոլոր ապրանքները նույնպես ենթակա են 10% մաքսատուրքի։
Թրամփն ասել է, որ միջոցառումներն անհրաժեշտ են երեք երկրներին «պատասխանատվության ենթարկելու համար և հասկացնելու, որ պետք է դադարեցնել թունավոր թմրադեղերի հոսքը Միացյալ Նահանգներ»:
Կանադան, Մեքսիկան և Չինաստանը խոստանում են պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արտահանման համար հայտարարած նոր՝ «անհասկանալի» և հսկայական մաքսատուրքերին:
Կանադան և Մեքսիկան համատեղ հայտարարել են, որ պատրաստում են նմանատիպ մաքսատուրքեր ամերիկյան ապրանքների վրա, իսկ Չինաստանը հավելել է, որ «անհրաժեշտ հակամիջոցներ կձեռնարկի՝ իր օրինական իրավունքները և շահերը պաշտպանելու համար»։
Մաքսատուրքերը և դրան հաջորդած պատասխան միջոցները կարող են նշանավորել համաշխարհային առևտրային պատերազմների նոր շրջան
Տնտեսագետները զգուշացնում են, որ ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերի սահմանումը և այլ երկրների պատասխան միջոցները կարող են հանգեցնել ապրանքների լայն շրջանակի գների բարձրացմանը՝ մեքենաներից, փայտանյութից և պողպատից մինչև սննդամթերք և ալկոհոլ:
Այնուամենայնիվ, Թրամփը 3 երկրից ստացած պատասխանից ավելի է ոգևորվել և հայտարարել, թե ավելի կմեծացնի մաքսատուրքերը, եթե երկրները պատասխան քայլեր ձեռնարկեն:
«Մաքսատուրքերի հայտարարությունը անհրաժեշտ է Չինաստանին, Մեքսիկային և Կանադային պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ չեն կատարվել թունավոր դեղերի հոսքը Միացյալ Նահանգներ դադարեցնելու իրենց խոստումները»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը հրապարակվել է «X»-ում:
Սակագինը ներքին հարկ է, որը գանձվում է ապրանքներից երկիր մուտք գործելիս՝ ներմուծման արժեքին համաչափ։ Սակագները Թրամփի տնտեսական տեսլականի կենտրոնական մասն են, որը նա տեսնում է որպես ԱՄՆ տնտեսության աճի, աշխատատեղերը պաշտպանելու և հարկային եկամուտները բարձրացնելու միջոց, և այս դեպքում՝ նաև դաշնակիցների վրա ճնշում գործադրելու:
BBC-ն գրոմ է, որ նախորդ տարի՝ 2024 թվականին, Չինաստանին, Մեքսիկային և Կանադային բաժին է ընկել ԱՄՆ ներմուծման ավելի քան 40 տոկոսը:
Այս բոլոր երկրների տնտեսությունները միմյանց խիստ կապակցված են, կտուժեն բոլորը
Կանադայի, Մեքսիկայի և Միացյալ Նահանգների տնտեսությունները խորապես ինտեգրված են, և մոտ 2 միլիարդ դոլար արժողությամբ արտադրված ապրանքներ ամեն օր հատում են իրենց սահմանները:
Կանադա
Ամենաբարդ ու խառնաշփոթ իրավիճակը հենց Կանադայի հետ է կապված:
Կանադան ԱՄՆ հում նավթի խոշորագույն արտասահմանյան մատակարարն է։ Առևտրի վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին ԱՄՆ ներկրված նավթի 61%-ը կանադական ծագում ունի։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է 25%-ի չափով մեծ պատասխան մաքսատուրքերի մասին, որոնք կառնչվեն 155 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների: Երկուշաբթի օրվանից ուժի մեջ կմտնեն 30 միլիարդ դոլարի մաքսատուրքերը, իսկ մնացածը կգործի երեք շաբաթից:
Մաքսատուրքերի ենթակա ապրանքները ներառում են ամերիկյան գարեջուր, գինի, բուրբոն, մրգեր և մրգային հյութեր, բանջարեղեն, օծանելիք, հագուստ և կոշիկ, ինչպես նաև կենցաղային տեխնիկա, սպորտային ապրանքներ և կահույք։ Մաքսատուրքերի կենթարկվեն նաև փայտանյութն ու պլաստմասը։
«Մենք չէինք ուզում հայտնվել այս իրավիճակում, մենք դա չենք խնդրել: Բայց մենք չենք նահանջելու կանադացիների շահերը պաշտպանելու հարցում»,- ասել է նա փետրվարի 1-ին կայացած մամուլի ասուլիսում։
Թրյուդոն մերժել է այն ենթադրությունը, որ ԱՄՆ-Կանադա սահմանը անվտանգության սպառնալիք է՝ այն անվանելով «աշխարհի ամենաապահով և անվտանգներից մեկը»:
«Միացյալ Նահանգներ մուտք գործող ֆենտանիլի 1%-ից պակասն է գալիս Կանադայից: ԱՄՆ մուտք գործող անօրինական ներգաղթյալների 1%-ից պակասն է գալիս Կանադայից, Կանադայի դեմ առևտրային միջոցառումները միասին աշխատելու լավագույն միջոցը չեն՝ կյանքեր փրկելու համար»,- ասել է Թրյուդոն։
Օտտավան ավելի վաղ խոստացել էր 1,3 միլիարդ կանադական դոլար (մոտ 900 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ անվտանգության նոր միջոցառումներ իրականացնել ԱՄՆ սահմանին՝ մաքսատուրքերից խուսափելու համար։
Մեքսիկա
Սպիտակ տունը մեղադրել է Մեքսիկայի կառավարությանը մեքսիկական թմրանյութերի վաճառքով զբաղվող կազմակերպությունների հետ «անընդունելի դաշինքի» համար:
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայնբաումը «զրպարտություն» է անվանել մեղադրանքները, թե Մեքսիկայի կառավարությունը համագործակցում է հանցավոր կազմակերպությունների հետ և կոչ է արել Միացյալ Նահանգներին ավելին անել մեքսիկական կարտելներին զենքի անօրինական առաքումը դադարեցնելու համար:
«Խնդիրները լուծվում են ոչ թե մաքսատուրքերի սահմանմամբ, այլ բանակցությունների միջոցով»,- ասել է Շեյնբաումը՝ ընդգծելով, որ Մեքսիկան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ։
Նա իր էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է պատասխան միջոցներ ձեռնարկել, ներառյալ սակագների փոփոխություն։ Ակնկալվում է, որ դրանք կներառեն պատասխան մաքսատուրքերը՝ 25% ամերիկյան ապրանքների համար։
Չինաստան
Պաշտոնական Չինաստանն ասում է, որ չինական ապրանքների վրա Թրամփի 10 տոկոս մաքսատուրքը Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնների լուրջ խախտում է:
«Չինաստանը չափազանց դժգոհ է դրանով և կտրականապես դեմ է», - ասել է Չինաստանի առևտրի նախարարությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ Պեկինը գործ կհարուցի ԱՄՆ-ի դեմ «ապօրինի գործելակերպի» համար և հակաքայլեր կձեռնարկի՝ պաշտպանելու իր իրավունքները և շահերը:
«Առևտրային և մաքսատուրքերի պատերազմներում հաղթողներ չկան»,- ասել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչը։
Ահազանգում են նաև ամերիկյան արդյունաբերական խմբերը
Արդյունաբերողներն անհանգիստ են. հատկապես կարող է տուժել ավտոմոբիլային ոլորտը: Ավտոպահեստամասերը մի քանի անգամ անցնում են երեք սահման՝ նախքան դրանք հավաքվում են մեքենայի մեջ, և այս դեպքում, TD Economics-ի գնահատմամբ՝ ավտոմեքենայի միջին գինը ԱՄՆ-ում կարող է աճել մոտ 3000 դոլարով:
Փիթերսոնի միջազգային տնտեսագիտության ինստիտուտի հունվարի զեկույցում ասվում է, որ Կանադայի և Մեքսիկայի վրա 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելը կարագացնի գնաճը բոլոր երեք երկրում:
«Ազատ առևտրի կողմ արտադրողներ» կազմակերպությունը գտնում է, որ շատ ամերիկացի ֆերմերներ արդեն իսկ բարդ իրավիճակում են, իսկ «նոր մաքսատուրքերը միայն կվատացնեն իրավիճակը Ամերիկայի գյուղական տարածքների մեծ մասի համար»:
ԱՄՆ-ի մանրածախ առևտրի առաջնորդների ասոցիացիան, որը ներկայացնում է ավելի քան 200 խոշոր ընկերություն, ինչպիսիք են Home Depot-ը, Target-ը և Walgreens-ը, հույս է հայտնել, որ մաքսատուրքերից դեռ հնարավոր կլինի խուսափել:
Ուրբաթ օրը Դոնալդ Թրամփը ինքն է խոստովանել, որ մաքսատուրքերը կարող են «որոշ ժամանակավոր, կարճաժամկետ խափանումներ» առաջացնել արդյունաբերության մեջ:
Բացի «պատժիչ» դեր ունենալուց, տեսականորեն, երկիր ներմուծվող ապրանքների վրա բարձր հարկ դնելը նշանակում է, որ ավելի քիչ հավանական է մարդիկ գնեն դրանք, քանի որ դրանք թանկանում են:
Բարձր տուրքեր սահմանելով՝ ԱՄՆ-ը նպատակ ունի ստիպել մարդկանց ավելի էժան տեղական արտադրանք գնել, ինչը խթանելու է երկրի տնտեսությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Հրավիրում եմ մեզ հետ կիսելու աղն ու հացը․ Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը
Վերականգնվել է Ավշար համայնքի սեփականության իրավունքը Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ․ վարչապետ
2026 թվականի սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով․ հանրային քննարկում
Ովքեր ունեն ընտրական իրավունք․ ԿԸՀ-ն պարզաբանել է
Արտաքին հետախուզական ծառայությունը ՀՀ-ում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում
Քննարկվել են առաջիկա ընտրությունների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի
Քննարկվել է Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել
IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին
Մ-23 ԵԱ․ ըմբիշ Արամայիս Հարությունյանը կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել
Կոնվերս Բանկ. փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ վարչապետ
Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը
Կանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀ
Առաջիկա օրերին առատ տեղումներ են սպասվում նաև Մերձավոր Արևելքում
Փեզեշքիանը հայտնվել է հանրության առաջ. տեսանյութ
Երբ ասում ենք արցախյան հիմնախնդիր, պետք է հասկանանք՝ խոսքն ունի արժեք, հետևանք. պատերազմի և խաղաղության մասին
Ավտովթարներ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
«FlyDubai» ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի դեպի Երևան
Արյան վրա իշխանություն կիսածները պետք է դուրս շպրտվեն խորհրդարանից. մի՛ տվեք ձեր տան բանալին գողին. Կոնջորյան
Իրանին հասցված հրթիռային հարվածների հետևանքները Թեհրանում. Al Jazeera-ի հերթական ֆոտոշարքը
Խարդախ սխեմաների հիմնական նպատակը քաղաքացիների անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները հափշտակելն է. ԿԲ
Գյումրիում հրուշակեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Պապիկյանն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները
Այս նոր դեսպանությունը Բեռնում կդառնա Հայաստանի դիվանագիտության ևս մեկ կարևոր հանգրվան. Միրզոյան
Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով եկեղեցու կողմից դատավորին հայտնած բացարկը
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները
Ադրբեջանի պաշտպանnւթյան ազգային համալսարանում կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ
Հնարավոր է՝ Ալի Խամենեիի կինը ողջ է
Էրբիլի ռազմական բազայի վրա իրանական հարվածի հետևանքով զոհվել է ֆրանսիացի զինվորական. կան տուժածներ
«Ժողովուրդ» օրաթերթի նյութը մանիպուլյացնող է. ԱՆ-ն մանրամասնել է առողջապահական ծառայությունների ֆինանսավորումը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար. նրա ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննության ավարտ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
ՊԵԿ-ում քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները
Իրանն ԱԹՍ-ով հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
2025-ին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին. Խուդաթյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT