Երևան
12 °C
Հայաստանում կանանց մոտ հանդիպող չարորակ նորագոյացությունների շարքում առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է․ 2023 թվականին այս հիվանդությամբ գրանցվել է 1500 դեպք: Տղամարդկանց դեպքում առաջնային է թոքի քաղցկեղը՝ 903 դեպքով։
ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2023 թվականին չարորակ նորագոյացություններով (քաղցկեղով) հիվանդացության 8 հազար 329 դեպք է արձանագրվել։ Նախորդ տարիների հետ համեմատած՝ մահացությունը նվազել է մեկ տոկոսով։
Ուռուցքաբանության գծով առողջապահության նախարարի խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ թվերը խոսում են 2023-ի մասին, քանի որ 2024 թվականի տվյալները դեռևս չեն ամփոփվել։ Իսկ մահացության դեպքերը գնահատելու հետ կապված երբեմն խնդիրներ են առաջանում․ «Շատ հաճախ, եթե հիվանդի տվյալներում գրված է, որ նա կյանքի ընթացքում մեկ անգամ քաղցկեղ է ունեցել, ապա մահվան դեպքում պատճառը նշվում է դա, բայց կարող է մահացել է քովիդից, ինսուլտից։ Այսինքն՝ այստեղ խնդիրներ ունենք, որոնք փորձում ենք կենտրոնի հետ զուգահեռ կարգավորել»։
Ըստ նրա՝ եթե 2022 թվականի տվյալներով՝ երկրորդ տեղը տարածվածությամբ զբաղեցնում էր արգանդի պարանոցի քաղցկեղը, ապա այժմ այդ տեղում վահանաձև գեղձի քաղցկեղն է՝ 655 դեպքով։
«Վահանաձև գեղձի հիվանդությունների առումով Հայաստանում շատ ավելի բարձր ռիսկեր կան, որովհետև քիչ քանակի յոդ ունենք։ Հիվանդացությունը գրանցվում է հատկապես երիտասարդ կանանց շրջանում։ Ինչ վերաբերում է քաղցկեղի փուլերի հայտնաբերմանը․ եթե առաջ 4-րդ փուլը կազմում էր 50 տոկոս և ավելին, վերջին ամիսներին այդ տոկոսը կրճատվել է։ Այսինքն՝ ինչքան վաղ է հայտնաբերվում հիվանդությունը, այդքան բուժման շանսերը մեծանում են»,- ասում է նա:
Չարորակ նորագոյացությունների տարիքային շեմն էլ, մասնագետի խոսքով, ամբողջ աշխարհում համարվում է 55 տարեկանը և դրանից բարձրը, սակայն այժմ այն երիտասարդացել է և գրանցվում է 15-44 անձանց շրջանում։ Տղամարդկանց մոտ թոքի քաղցկեղի դեպքերը բացատրվում են ծխախոտի օգտագործմամբ։ Վերջին տարիներին շատացել են նաև դեպքերը, երբ մինչև 35 տարեկան կանանց շրջանում հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղ, և որ ավելի վատն է, շատ են դեպքերը, երբ հիվանդությունն ընթանում է հղիությանը զուգահեռ։
«Սա նշանակում է, որ կարևոր է ժամանակին հետազոտվելը։ Եթե ախտանշաններ կան, պարտադիր է բժշկին դիմելը, բացի դա, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր անձ տարին մեկ անգամ ստուգումներ իրականացնի և իր առողջությունը պահի ուշադրության կենտրոնում։ Մեզ մոտ 2015 թվականից գործում է սքրինինգային ծրագիրը, բայց այդ շրջանում դիմելությունը շատ քիչ էր, այժմ կարգավորվել է։ Մինչ այժմ, սակայն, լինում են դեպքեր, երբ կինը դիմում է, ու հարցին՝ ե՞րբ է եղել գինեկոլոգի մոտ, ասում է՝ վերջին երեխայի ժամանակ, դա էլ կարող է լինել 30-40 տարի առաջ»,- նկատում է նա։
2023 թվականին արգանդի պարանոցի քաղցկեղի 265 դեպք է հայտնաբերվել, հիվանդության առաջին փուլերում ախտորոշումը կազմել է դեպքերի 32 տոկոսը։ Չնայած սահմանված տարիքային շեմին՝ հիվանդությունը մեր երկրում հանդիպում է հիմնականում մեծահասակների շրջանում, դեռահասների հիվանդացության դեպքեր չեն գրանցվում։
«Հիմնականում գինեկոլոգի մոտ գնալու մշակույթի բացակայությունն է խնդիրը․ Հայաստանում կանայք այլևս երեխա չպլանավորելուց հետո չեն հաճախում մասնագետի։ Իսկ հիվանդության առաջացման պատճառներից են անկանոն սեռական կյանքը, չպաշտպանված հարաբերությունները։ Այսինքն՝ շատ հաճախ տղամարդիկ, որոնք ունենում են չպաշտպանված հարաբերություն, վարակվում են պապիլոմա վիրուսի տեսակով, հետո վարակում են իրենց կանանց, որոնք էլ չեն այցելում գինեկոլոգի»,- ասում է մասնագետը:
Ըստ նրա՝ այդ տեսակ քաղցկեղը կնոջ մոտ առաջանում է հենց պապիլոմա վիրուսի 16 և 18 ենթատիպերի պատճառով։ Վիրուսը 10-15 տարի մնում է կնոջ օրգանիզմում, դրանից հետո՝ վերածվում քաղցկեղի։ Այսինքն՝ այնպես չէ, որ վարակվելուց հետո միանգամից ախտորոշվում է չարորակ հիվանդությունը․ «Եթե կինը պարբերաբար բուժզննումների է գնում գինեկոլոգի մոտ, ապա դա կհամարվի լիարժեք զննում այն դեպքում, երբ առաջին անհրաժեշտ հետազոտությունների հետ մեկտեղ կնոջից վերցվի նաև պապիլոմա վիրուսի հայտնաբերման կամ «ՊԱՊ» թեստը։ Հետազոտությունները անհրաժեշտ են, քանի որ կօգնեն հայտնաբերել նաև նախաքաղցկեղային վիճակը կնոջ մոտ՝ էռոզիա, այլ բորբոքումներ»։
Մասնագետի խոսքով՝ թեստերը հանձնելուց հետո, եթե պապիլոման հաստատվում է, համապատասխան բուժում է նշանակվում, բայց 3-5 տարին մեկ թեստը պետք է կրկնել, որովհետև վարակելիությունը կրկին հնարավոր է։
Ուռուցքաբանության գծով առողջապահության նախարարի խորհրդատուն նաև մանրամասնում է հիվանդության ախտանշանները․ «Դաշտանային ցիկլից դուրս թույլ արյունահոսություն կամ արյունարտադրություն, դաշտանային արյունահոսություն, որն ավելի առատ և երկար է տևում։ Ամենաշատ գանգատը արյունային արտադրությունն է սեռական հարաբերությունից կամ լվացվելուց հետո, ցավը սեռական հարաբերության ժամանակ, առատ հեշտոցային արտադրությունը, որը նորմալ արտադրությունից զատ, ունի գունային տարբերություն։ Բոլոր գանգատների ժամանակ կինը պետք է մտածի, որ խնդիր ունի և պետք է գնա գինեկոլոգի մոտ»։
Գինեկոլոգը կնոջից վերցնում է անհրաժեշտ թեստերը, եթե կա կասկած, կամ հիվանդությունը հաստատվում է, կատարվում է հեշտոցի ներզննում, մանրամասնում է մասնագետը։ Դրանից հետո վերցվում է բիոպսիա, որի պատասխանից էլ պարզ է դառնում՝ կնոջ մոտ հիվանդությունն արդեն վերածվե՞լ է քաղցկեղի, թե՞ սկզբնական փուլում է․ «Եթե դեռ նոր է զարգանում քաղցկեղը, ապա գինեկոլոգը ստուգումներից հետո պացիենտին ուղարկում է ուռուցքաբանի մոտ, որտեղ էլ պետք է տրվի համապատասխան բուժումը կա՛մ վիրահատության, կա՛մ ճառագայթային պրոցեդուրաների միջոցով։ Այսինքն՝ բուժումն արդեն բժիշկն է որոշում՝ կախված, թե որ փուլում է հայտնաբերվել այն»։
Նախարարի խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը նկատում է՝ հիվանդությունից պաշտպանվելու համար կարևոր է, որ 15 տարեկանից սկսած՝ աղջիկները պատվաստվեն մարդու պապիլոմա վիրուսի դեմ։
Ինչպես է իրականացվում քաղցկեղով հիվանդների բուժումը Հայաստանում
2019 թվականից Հայաստանում չարորակ նորագոյացությունների ախտորոշումների վիրահատական բուժումը բոլոր բժշկական կենտրոններում անվճար է։ Ինչ վերաբերում է ճառագայթային թերապիաներին, դրանցից համավճարով են նրանք, որոնք ավելի թանկարժեք տեխնիկայով են իրականացվում, ասում է Գոկչյանը։
«Դեղորայքային թերապիայի բաժանմունքներում կան պետպատվերի սպասարկումներ։ Այն դեղորայքների ձեռքբերումը, որոնք ավելի թանկարժեք են, ցավոք, հիվանդին է տրվում։ Պետք է շեշտել, որ մասնավոր բժշկական կենտրոններում ծառայությունները կարող են վճարովի լինել․ հիվանդն է ընտրում՝ օգտվի՞ վճարովի, թե՞ անվճար տարբերակներից։ Պետությունն ունի նաև հաստատված դեղորայքի ցանկ, որ տրամադրում է հիվանդներին»,- նշում է նա։
Կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված պետությունը ծրագրով հիվանդներին է տրամադրում համապատասխան դեղամիջոցը, հավելում է մասնագետը։ Շուրջ 1777 կին արդեն օգտվել է ծրագրից, պետությունը մի կնոջ համար դեղորայքը ձեռք բերելու համար ծախսում է 18 հազար դոլար․ «Բուժման նպատակով ո՞ր դեպքում հիվանդը կարող է մեկնել արտերկիր։ Նախկինում ճառագայթային բուժման համար էին գնում, որովհետև մեզ մոտ բուժման այդ տեսակը չէր գործում։ 2024 թվականին «Էրեբունի» բժշկական կենտրոնում բացվել է ռադիոթերապիայի կենտրոնը, որտեղ արդեն այդ բուժումները հասանելի են։ 70 հիվանդ բաժանմունքում ստացել է համապատասխան բուժում։ Ընդհանուր առմամբ, արտերկիր մեկնելու դեպքերը նվազել են, քանի որ շատ հաճախ այստեղ ստուգվելուց հետո առաջարկված սխեման լրիվ նույնն է լինում, որն առաջարկում են նաև այլ երկրի բժշկական հաստատությունները»։
Քաղցկեղի վաղ հայտնաբերման համար նաև իրականացվում է սքրինինգի ծրագիրը։
Շարժական մամոգրաֆը, օրինակ, 2024 թվականի սեպտեմբերի 2-ից Գեղարքունիքի մարզում է: Պետական պատվերով իրականացվող սքրինինգից այս մարզում արդեն օգտվել է 4166 կին, հայտնում են Առողջապահության նախարարությունից: Ախտորոշման հաստատման համար 50 կնոջ ցուցվել է լրացուցիչ հետազոտություն։ ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» նրանցից 5-ի մոտ հաստատվել է քաղցկեղ։
Փոխվել է նաև ծրագրի շահառու դառնալու տարիքը. այժմ անվճար կարող են հետազոտվել 45-68 տարեկան մարզաբնակ կանայք (նախկինում տարիքային շեմը՝ 50-69):
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային այս ծրագրի ներդրումից ի վեր Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32 հազար 121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք։
Շարժական մամոգրաֆը 2025 թվականին ևս գործելու է Գեղարքունիքում, հաջորդ տեղակայումը Գավառն է, այնուհետև` Սևանը, Ճամբարակը:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները
Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում ՝ 1966-2026թթ․, ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը
Հայտնի է՝ երբ ԿԸՀ-ն կքննի դատախազի՝ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության դիմումը
Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում
ՀՀ դեսպանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել
Արմյաշկաներին «բռնաբարելու» են շպրտեն. Պուտինն ուզում էր Փաշինյանին իշխանությունից գցեր, չկարողացավ. տեսանյութ
Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել․ ԲՏԱ նախարար
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել
«Բահի կոթով իջանք» Պուտինի մեջքին, ցավերի մեջ է. երեք պարագլուխները պետք է բանտ գնան. Մեհրաբյան. տեսանյութ
Ակունքի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել
Մարդամեկի սիրտը փաստորեն կանխազգում էր, դրա համար էլ րոպե առաջ ուզում էր փախներ երկրից. Չախոյան
Մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը․ Ֆիդան
2 անգամ գերծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի արտահայտությունը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայաստանը ներգրավվելու է Եվրոպան Կասպյան տարածաշրջանին կապող նախագծերում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության համար
Կառավարությունն առաջարկում է ներդնել տեսակապի համակարգ դատավարության և քրեակատարողական փուլերում
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն կկատարվի Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով
Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից, ազատել ճանապարհը
Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող 12,4 միլիոն դոլար արժեքով հողատարածք
Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը․ կներդրվի առավել թիրախային ընթացակարգ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը
Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ նախագիծ
Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել
2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան
Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան
Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին
Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան
Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար
Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին
Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին
Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT